User Tag List

Էջ 6 8-ից ԱռաջինԱռաջին ... 2345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 111 հատից

Թեմա: Կենցաղային «թերապիա»

  1. #76
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արթ-թերապիան շարունակվում է․ էս մեկը աղջկաս դասերից եմ ցրել, իրենց էին հանձնարարել, իմ դուրն էլ եկավ, ես էլ արեցի

    Պետք էր մի թուղթ վերցնել ու վրան խզբզել ներսում կուտակված ամբողջ զայրույթը կամ ուրիշ բացասական զգացմունք, հետո նայել խզբզոցին ու փորձել դրանից նկար ստանալ՝ օգտագործելով ներկեր, մատիտներ, ֆլոմաստերներ կամ ցանկացած ուրիշ նյութեր։

    Նենց հավես էր սեփական խզբզանքը գունազարդելը․ էրեխու նման տարված ներկում էի։
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Վերջին խմբագրող՝ ivy: 25.04.2020, 23:42:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.04.2020), enna (17.07.2023), erexa (17.05.2021), kitty (13.03.2024), Tiger29 (26.04.2020), Varzor (26.04.2020), Աթեիստ (26.04.2020), Արշակ (25.04.2020), Բարեկամ (26.04.2020), Գաղթական (26.04.2020), Ուլուանա (28.04.2020), Վիշապ (26.04.2020)

  3. #77
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար
    Պտերոզավրները լավն են, էս կլիպը հիշեցի :Ճ

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Si vis pacem, para bellum

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (26.04.2020), Varzor (26.04.2020)

  5. #78
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էլ իմ կենցաղային թերապիան ։Դ

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Երեկ հասավ, վատն էն ա, որ ածուխ չունեի, մի մեշոկ փայտածուխ առա, բայց դրանով էլ նորմալ չէր այրվում, շուտ էր հանգում, դե էդ ածուխների խտությունը շատ փոքր ա նորմալ ջերմություն պահելու համար, բայց ի վերջո հենց իրա համար նախատեսված ածուխ մենյուից գտա։

    Ի դեպ, Գլոբբինգի դեմն էդ ինչ հերթ էր, դաժե յաժըմած կար։
    The cake is a lie.

  6. #79
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Արթ-թերապիան շարունակվում է․ էս մեկը աղջկաս դասերից եմ ցրել, իրենց էին հանձնարարել, իմ դուրն էլ եկավ, ես էլ արեցի

    Պետք էր մի թուղթ վերցնել ու վրան խզբզել ներսում կուտակված ամբողջ զայրույթը կամ ուրիշ բացասական զգացմունք, հետո նայել խզբզոցին ու փորձել դրանից նկար ստանալ՝ օգտագործելով ներկեր, մատիտներ, ֆլոմաստերներ կամ ցանկացած ուրիշ նյութեր։

    Նենց հավես էր սեփական խզբզանքը գունազարդելը․ էրեխու նման տարված ներկում էի։
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար
    Վայ, ինչ հավես ա: Ես էլ կփորձեմ Արեգի հետ անել :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (28.04.2020), Tiger29 (28.04.2020), Աթեիստ (28.04.2020)

  8. #80
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս էլ իմ կենցաղային թերապիան ։Դ

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Երեկ հասավ, վատն էն ա, որ ածուխ չունեի, մի մեշոկ փայտածուխ առա, բայց դրանով էլ նորմալ չէր այրվում, շուտ էր հանգում, դե էդ ածուխների խտությունը շատ փոքր ա նորմալ ջերմություն պահելու համար, բայց ի վերջո հենց իրա համար նախատեսված ածուխ մենյուից գտա։

    Ի դեպ, Գլոբբինգի դեմն էդ ինչ հերթ էր, դաժե յաժըմած կար։
    Էս ի՞նչ ա :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #81
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ի՞նչ ա :
    նարգիլե

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (29.04.2020)

  11. #82
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի օր առաջ գրել էի "Stutz" վավերագրական ֆիլմի մասին։
    Մեջը մի քանի հետաքիքր մտքեր կային՝ հոգեբույժի կողմից ներկայացված։

    Մեկի մասին ուզում եմ էստեղ գրել։
    Ինքը դա անվանում էր «կենսական ուժ» ("Life Force"):
    Ասածն էն էր, որ մտավոր ու հոգեկան վիճակի բարելավումը սկսվում է «կենսական ուժի» վրա աշխատելով։
    Ու դա ներկայացնում էր եռաշերտ բուրգի տեսքով։

    Բուրգի հիմքում «մարմինն» է (Վիշապի ականջը կանչի), ասել է թե՝ մարմնի հետ կապը ամենակարևորն է, որը ներառում է առողջ սնունդ, ֆիզիկական ակտիվություն, կարգավորված քուն։ Էն որ Վիշապն մտավոր-հոգեկան առողջությանն անդրադարձող ամեն թեմայով դրա մասին գրում է։
    Դրա վերևում «մարդիկ» են, այսինքն՝ սոցիալական կապերի կարևորությունը հոգեկան առողջության հարցում։ Սրա մասին էլ Բյուրն էր ժամանակին հաճախ հիշատակում։
    Իսկ դրա վերևում էլ «ինքդ» ես, այսինքն՝ կապը ինքդ քեզ հետ։ Ու էս կապը ամրապնդելու համար խորհուրդ էր տալիս «գրել», մտքերը շարադրել։ Ու հեչ պարտադիր չի գրելու ձիրք ունենալ։
    Օրինակ՝ կարելի է էստեղ գրել։ Ակումբի տեղը հոգեբույժն իհարկե չգիտի, էս մեկը ես եմ խորհուրդ տալիս։
    Մի խոսքով, թե Ակումբում գրել եք ուզում, բայց ձեզ զսպում եք, ապա շատ իզուր

    Էսպիսի պարզ-հասարակ մտքեր, որոնց մասին բոլորս էլ գիտենք, բայց որ մի հատ էլ 70-ն անց փորձառու հոգեբույժից ես լսում, մի անգամ ևս արժևորում ես դրանց կարևորությունը։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (12.03.2023), Աթեիստ (11.12.2022), մարդ եղած վախտ (11.12.2022), Նաիրուհի (15.12.2022), Ուլուանա (11.12.2022), Վիշապ (11.12.2022)

  13. #83
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    460
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ երեկոյան օֆիսում դրեցի սա նայեմ, բայց ահավոր հոգնած էի ու լիքը տրիգերներ կային մեջը, տենց իրանց լսելով քնեցի ու ֆիլմից հենց էդ հատվածը տպավորվեց։ Հավես էր էդ “պարզ մտքերը” սենց սիստեմավորված ստանալը:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (11.12.2022)

  15. #84
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեռահասների հետ աշխատելիս, հատկապես երբ «դժվար» ընտանիքներից են, անպայման անդրադառնում ենք հոգեհիգիենայի ու ինքնախնամքի թեմային։
    Շեշտը նրա վրա է, որ իրենք վաղ տարիքից սովորեն հոգ տանել իրենց մասին՝ անկախ նրանից, թե ինչ է կատարվում ընտանիքում։
    Որ տեսնեն, իրենք էլ կարող են «կենցաղային թերապիայով» իրենց մտավոր վիճակի համար հոգալ։

    Սովորաբար հարցնում եմ, թե իրենց կարծիքով ինչն է լավ իրենց համար, որ սեփական ուժերով կարող են անել՝ սկսած լրիվ պարզ բաներից, ասենք՝ զբոսնել երեկոյան։
    Մտքերը իրենցից են գալիս, երբեմն էլ՝ հիշողությունների ու անցյալի փորձի վրա հիմնված։
    Բայց երբեմն էնպես է լինում, որ շատ մտքեր չունեն կամ ընդհանրապես չեն պատկերացնում, որ պարզ բաներով էլ կարող են հոգ տանել իրենց մասին։
    Էդ դեպքում քարտերով ենք աշխատում։ Էս մեկն ամենաարդյունավետներից է։ 60 քարտեր են՝ պարզ նկարներով ու կարճ տեքստով՝ էն ամենի մասին, ինչը կարող է (հնարավոր է որ) լավ լինի մեզ համար, սկսած՝ ժամանակին անկողին գնալուց, վերջացրած «չէ» ասելուց։ Ոչ թե որպես խորհուրդ, այլ իմպուլսներ՝ մտածելու համար։
    Հերթով նայում են քարտերը, մտածում թեմաների մասին։

    Ու իրենց մտածելու ժամանակ ես էլ եմ երբեմն մտածում, թե ինձ համար ինչը լավ կլիներ
    Մի քարտի վրա էի ֆիքսվել՝ «հեռախոսն անջատել»։
    Էսօր անջատել եմ հեռախոսս, հլը որ 24 ժամով։ Զգում եմ, որ հեռախոսն անընդհատ կողքին ունենալը կենտրոնացմանս վրա շատ վատ է ազդում։ Համ էլ անընդհատ հասանելի լինելը էդքան էլ առողջ բան չի, դե գոնե ինձ համար։
    Բացի դրանից ուզում եմ աղջկաս համար լավ օրինակ ծառայել։
    Մտածում եմ գնալով շատացնել հեռախոսն անջատելու ռեժիմը՝ մինչև շաբաթվա կեսը հասցնելով։
    Տեսնենք։

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (12.03.2023), StrangeLittleGirl (12.03.2023), մարդ եղած վախտ (12.03.2023), Ուլուանա (12.03.2023)

  17. #85
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու իրենց մտածելու ժամանակ ես էլ եմ երբեմն մտածում, թե ինձ համար ինչը լավ կլիներ
    Մի քարտի վրա էի ֆիքսվել՝ «հեռախոսն անջատել»։
    Էսօր անջատել եմ հեռախոսս, հլը որ 24 ժամով։ Զգում եմ, որ հեռախոսն անընդհատ կողքին ունենալը կենտրոնացմանս վրա շատ վատ է ազդում։ Համ էլ անընդհատ հասանելի լինելը էդքան էլ առողջ բան չի, դե գոնե ինձ համար։
    Բացի դրանից ուզում եմ աղջկաս համար լավ օրինակ ծառայել։
    Մտածում եմ գնալով շատացնել հեռախոսն անջատելու ռեժիմը՝ մինչև շաբաթվա կեսը հասցնելով։
    Տեսնենք։
    Հա, հեռախոսն անջատելն ընդհանրապես լավ միտք ա։ Ես արդեն մի երկու ամիս կլինի նոթիֆիքեյշըններն եմ անջատել, ահագին մեծ պլյուս ա։ Մի անգամ էլ մի ամբողջ վիքենդ քաղաքից դուրս էինք գնացել՝ հեռախոսները տանը թողնելով։ Նենց լավ էր։

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (13.03.2023)

  19. #86
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր մտածում էի՝ ինչ թերապևտիկ միջոցներ եմ օգտագործում։ Մոտավորապես էս ա հերթականությունը (կախված սթրեսային վիճակի սրությունից, աճման կարգով)․
    1. Յոգա (առանց մեդիտացիայի, էդ անտերն ինձ ավելի ա սթրեսում, քան հանգստացնում) կամ բնություն (վերջինը սահմանափակ ա եղանակային պայմանների պատճառով)
    2. Լող ու սաունա/հեծանվարշավ
    3. Գրել
    4. Գիրք կարդալ
    5. Կինո նայել
    6. Ուկուլելե նվագել
    7. Հելունագործ

    Էս մակարդակներից ցանկացածում օգնում ա նաև ընկերների հետ շփվելը (իրական կյանքում)։ Ու եթե սթրեսի մակարդակին անհամապատասխան գործողություն եմ ընտրում, ավելի եմ սթրեսվում։ Նենց որ միշտ պետք ա ճիշտը գտնել։
    Հըմ, հետաքրքիր էր էս գրառումը տեսնելը։ Վերևում գրվածներից գրեթե ոչ մեկն էլ չեմ անում թերապևտիկ նպատակով։ Այսինքն, ուկուլելեն ու հելունագործը լրիվ թարգել եմ, ինչը նշանակում ա վեց-յոթերորդ լեվելի սթրեսն ընդհանրապես վերացել ա իմ կյանքից Իսկ մնացածն իմ առօրյայի կուռ մաս են առանց հատուկ հակասթրեսային ֆունկցիայի։ Հա, ու պլյուս էն, ինչ նկատի եմ ունեցել «հեծանվարշավի» տակ, դարձել ա իմ սովորական գործի գնալ-գալը։

    Բայց վերջերս մի օր եղավ, երբ ահավոր սթրեսվել էի ու տնից էի աշխատում։ Էդ օրը տնից դուրս էկա, տասնհինգ րոպե քայլեցի, այ դա իսկական թերապիա էր, բայց դե իսկական լուծումն ի վերջո հաջորդ օրը սթրեսորի հետ դեմ-դիմաց դուրս գալն ու խոսելն էր դրա մասին։

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (13.03.2023)

  21. #87
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    460
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հեռախոսների թեմայով ես մի հատ ծրագիր եմ քաշել, կոչվում ա minimalist phone (կարծեմ միայն անդրոիդների համար), հեռախոսի ինտերֆեյլսը ծայաստիճան ձանձրալի ա դարձնում ու մի շարք notification֊ներ ավտոմատ փակում ա (կարելի ա փոփոխել ըստ ցանկցության)։ Իրա հիմնական նպատակը հեռախոսի օգտագործման ժամանակը նվազեցնելն ա, ինչը մասամբ աշխատել ա, կարծում եմ, բայց հատկապես հավանել եմ, որ շատ ավելի հանգիստ տեսք ունի էկրանը։

    https://www.minimalistphone.com/

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (13.03.2023), StrangeLittleGirl (12.03.2023)

  23. #88
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    հեռախոսների թեմայով ես մի հատ ծրագիր եմ քաշել, կոչվում ա minimalist phone (կարծեմ միայն անդրոիդների համար), հեռախոսի ինտերֆեյլսը ծայաստիճան ձանձրալի ա դարձնում ու մի շարք notification֊ներ ավտոմատ փակում ա (կարելի ա փոփոխել ըստ ցանկցության)։ Իրա հիմնական նպատակը հեռախոսի օգտագործման ժամանակը նվազեցնելն ա, ինչը մասամբ աշխատել ա, կարծում եմ, բայց հատկապես հավանել եմ, որ շատ ավելի հանգիստ տեսք ունի էկրանը։

    https://www.minimalistphone.com/
    Քաշեցի Շնորհակալ եմ խորհրդի համար։ Հլը տեսնենք ոնց կլլինի։

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  25. #89
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    460
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տագնապային խանգարումների թեմայում Արամին ասեցի, որ կգրեմ, թե ոնց եմ իմ հոգեկան առողջության մասին հոգ տանում, ու երևի էս ամենահարմար թեման ա դրա համար։

    Ինձ էս շրջանում հոգեպես ահագին կայուն եմ զգում, տագնապային խանգարում չունեմ ու կարծեմ չեմ էլ ունեցել, ինձ երբեք դիագնոզ չեն դրել, հոգեմետ դեղ խմել եմ մի շատ կարճ ժամանակ ու թարգել եմ։ Հոգեկան խնդիրներից բավականին կպչուն սուիցիդալ մտքեր եմ ունեցել (դա կարծեմ ամբողջապես չի էլ անցնի, բայց էս պահին չեմ բողոքում) ու վայթեմ դեպրեսիա։
    Ասածս էն ա, որ իրականում գաղափար չունեմ՝ ոնց ա տագնապային խանգարում ունենալը, կամ երկարաժամկետ հոգեմետ դեղեր խմելը, բլա բլա, էս զուտ իմ փորձն ա, ոնց ասում են՝ ընդունեք մի թեթև աղով։

    Էս պահին իմ լավ զգալը ոնց-որ թե պայմանավորված ա չորս բաղադրիչով.

    1. ոնց եմ ինքս ինձ վերաբերվում

    Ինքս ինձ վերաբերվելու ամենաճիշտ ձևակերպումը էս ա - ես իմ ամենալավ ընկերն եմ։ Իմ կարիքները, ցանկությունները, կարծիքները ինձ համար կարևոր են, ու թերևս ամենակարևորն են։ Ինքս ինձ լիքը վստահում եմ - օրինակ՝ որ վատ մարդ չեմ, որ մոտիվներս վատը չեն, ընդհանուր առմամբ նույնիսկ լավն են, որ իմ ցանկությունները մարդկային են, որ մի քիչ ուշադիր նայելուց կարելի ա հասկանալ, թե ինչը ինչի եմ անում ու նաև․․․ ուշադիր նայում եմ ինքս ինձ, փորձում եմ հասկանալ։ Ինքս իմ նկատմամբ մեծահոգի եմ, ինձ ներում եմ եթե սխալվել եմ, չեմ քարկոծում, փորձում եմ հասկանալ թե ինչի արեցի սխալ բան, փորձում եմ ավելի լավ ճանաչել, էդ ճանաչելուց ավելի եմ վստահում։ Էն հազվադեպ դեպքերում, երբ ոչ մի ձև չեմ հասկանում, թե ինչի ինչ-որ բան արեցի, էդ ժամանակ ուղղակի ընդունում եմ, որ կարող ա նաև անհասկանալի, անսպասելի բաներ անեմ, ու էդ էլ եմ ընդունում։ Նման ա՝ եթե շունդ ինչ-որ անհասկանալի բաներ անի, կընդունես էդ որպես իրա մաս։

    2. ոնց եմ ինքս իմ մասին հոգ տանում

    Քնելը!!! Էս ամենակարևորներից ա։ Սնվում եմ կանոնավոր, նորմալ մթերքներով (էդ էդքան բարդ չի ստացվում, որտև օրինակ ֆասթ ֆուդի չեմ էլ ձգվում) քաղցրեղենից խուսափում եմ (մեծ սիրահար էլ չեմ), չեմ խմում (արդեն 9 ամիս), չեմ ծխում (տարուց ավել), շատ երբեմն մարիխուանա եմ ծխում (շատ լավ ա ազդում վրաս, ավելի հաճախ չեմ էլ ուզում), երբ ինչ-որ բանից կախվածություն եմ սկսում ձեռք բերել, ներվերիս վրա սկսում եմ ազդել, փորձում եմ ազատվել (ոչ միշտ ա ստացվում)։ Մի խոսքով հոգ եմ տանում նենց, ոնց փոքր երեխուդ մասին հոգ կտանեիր (ծեծել, գոռալ չկա)

    3. կոնկրետ ինչ գործողություններ եմ անում (սա մենակ էական ա առաջին երկուսի կոնտեքստում)

    Էս պահին թերապիայի եմ գնում, օրագիր եմ գրում (փորձում եմ ամեն օր քնելուց առաջ թայմերով 15 րոպե նստել, անդադար գրել կարևոր չի՝ ինչ), ամեն առավոտ փորձում եմ ինձ ստիպել 6 րոպեի շուրջ մարզանք անել, շաբաթը 1-2 անգամ վազել, պարի էի գնում ու աշնանը էլի կշարունակեմ, պարելու առիթի դեպքում աշխատում եմ գնալ․ պարբերաբար փորձում եմ հասկանալ, թե ինչ եմ ուզում կյանքումս ավելացնել/պակասացնել, ու ջանք եմ թափում նոր սովորույթները ձեռք բերելու կամ ինչ֊որ բաներից ձերբազատվելու վրա․ օրինակ՝ մի շրջան մեդիատացիա էի անում, մի շրջան փորձում էի առավոտը քնից արթնանալուց անմիջապես հետո մատիտով նկարել, մի շրջան առավոտյան գիրք էի կարդում, ուրիշ շրջանում քնելուց առաջ էի կարդում, տանը պարում էի, նվագում էի, լեզու էի սովորում և այլն․ էս ամենը անելը, փորձելը, ավելացնելը, պակասացնելը լիքը կանտրոլի զգացում ա տվել կյանքիս նկատմամբ․

    4. շրջապատը

    Էս էլ ա շատ կարևոր, բայց էդքան էլ ինձնից ուղղակիորեն կախված չի։ Արտակարգ ընկերներ ունեմ, ում հետ կարող եմ էս հարցերը ու լիքը ուրիշ հարցեր քննարկել․ միշտ աջակցում են։ Ինչ լինում ա՝ աջակցում են։ Շրջապատումս տենց մարդ չկա, ով խոցվում ա նրանից, որ իմ մասին հոգ եմ տանում, իմ վրա եմ կենտրոնանում, էգոիստի մեկն եմ։ Հիմա արդեն նաև շուրջս չեմ ընդունի մարդկանց, ում համար ինքդ քո մասին հոգ տանելը հեգնելի ա

  26. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (16.07.2023), enna (16.07.2023), ivy (16.07.2023), kitty (14.03.2024), Արամ (16.07.2023), Բարեկամ (16.07.2023), Ուլուանա (16.07.2023)

  27. #90

    Ահագին համընկնում ա իմի հետ` որոշ բաներ ավելացրած, մեկ էլ դեղեր խմելու, ծխելու ու մարիխուանայի մասերը հանած: )))
    Հավեսի գցեցիր. ժամանակ գտնեմ, ես էլ իմը գրեմ: Էս թեմայում ժամանակին գրել եմ, բայց դրանից հետո շատ բան ա փոխվել:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.07.2023, 16:46:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (16.07.2023), մարդ եղած վախտ (16.07.2023)

Էջ 6 8-ից ԱռաջինԱռաջին ... 2345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •