User Tag List

Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 45678
Ցույց են տրվում 106 համարից մինչև 111 համարի արդյունքները՝ ընդհանուր 111 հատից

Թեմա: Կենցաղային «թերապիա»

  1. #106
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվիի գրածը մոտավոր սենց եմ հասկանում՝ ինչն ա օգնում վերականգնվել։ Ինձ համար պոզիտիվ չի նշանակում տեղյակ ու գիտակից չլինել բացասական երևույթներից կամ արհամարել, այլ ընկալում եմ որպես հուսահատության գիրկը չընկնել ու շարունակել էներգիա ունենալ ու իմաստ գտնել առաջ շարժվելու համար։
    Մի հատ շրջան կար կյանքիս մեջ, որ մտածում էի քանի դեռ աշխարհում ու շուրջս խնդիրներ կան, ես չեմ կարող լավ կամ դրական զգալ։ Էնքան էր սրվել կողքիս էդ մտածողությունը, որ երբ մի 5 րոպե ավել էի լողանում, սկսում էի ինքս ինձ մեղադրել, որ սա առաձնահատուկ ճոխություն ա, որը մնացածները չունեն, իսկ ես չարաշահում եմ էդ։ Հետո նրան էր հասել, որ կարճ լողանալիս էլ էնքան էի լարվում, որ մի ժամանակ սիրելի ու վերականգնող էֆֆեկտ ունեցող գործողությունը դարձել էր դեպրեսիվ ու էներգատար՝ ամբողջ ընթացքում աշխարհի խնդիրների մասին մտածելով։ Հասել էր նրան, որ ոչ մի բանից թույլ չէի տալիս ինձ հաճույք ստանալ կամ թուլանալ։
    Հետո հասկացա, որ նախ ամեն ինչ չի, որ կարամ փոխեմ ու ամեն ինչ չի իմ ազդեցության շրջանակներում, դրանից բացի իսկապես սահմանափակ էներգիա ունեմ, ու եթե էդ էներգիան անվերջ գնա, բայց ոչ մի տեղից չստանամ, մի օր ուղղակի էլ չեմ ձգի։ Չգիտեմ արդյոք իրատեսական ա մտածել, թե ինչքան հոռի սև ու առանց լավ բաների տեղ ես ապրում, ու ուժ կամ հեռանկար տեսնես ազդելու։
    Հիմա ինքս ինձ համար առաջնահերթություններ եմ առաձնացրել, որոնց վրա աշխատում եմ ակտիվ գործողություններով, այսինքն զուտ պասիվ մտահոգվելը ու տառապելը թարգել եմ։ Դրանից բացի հասկացել եմ, որ եթե քթիս տակի խնդիրների վրա չաշխատեմ, շատ բարդ կլինի ավելի լայն մաշտաբով բան փոխելու շուրջ գործողություններ անելը։
    Կարելի ա ասել շատ նեղ կյանքով եմ սկսել ապրել, առաջնայինը իմ ու ընտանիքիս բարեկեցությունն ա, հետո հարազատների ու ընկերների, հետո նոր մնացածը։ Սկսել եմ մեխանիզմներ ունենալ էներգիաս վերականգնելու ու առաջ շարժվելու, հանգամանքները փոխելու ուզածս ուղղությամբ։
    Ամեն օր լիցքավորվում եմ իմաստ ու ուղղություն ունենալու զգացողությամբ, երբ գիտեմ ամեն օրվա գործողություններս նպաստում են իմ ուզած կյանքին ու պատկերացրածս ուղղություններով ընթացք կա, դրա հետ մեկտեղ առաջ եմ տանում ինձ համար կարևոր սկզբունքները։ Մի պահ, երբ իմաստալից կյանքի զգացողությունը կորցրել էի, ամենասովորական գործողություններն էլ մի քանի անգամ ավել ջանք էին տանում, օրվա մեջ էն ամենապետքական ու հիմնական բաներից էն կողմ ուժ չէի ունենում ոչինչ անելու։ Հիմա ամենամանր բաներից էլ երջանկություն զգում եմ, ասենք մրսում եմ ու տաք նասկի եմ հագնում,զով եղանակին, մաքուր օդում քայլում եմ, նայում եմ աղջկաս գոհ դեմքին ու մեր ընտանիքի սերն եմ զգում, իրար աջակցելը, էդ հերիք ա, որ բավարարված-լիցքավորված զգամ ու լիքը ջանք դնեմ ուրիշ հարցերում։ Տարբեր էտապներում տարբեր թեմաներով հետաքրքրված լինելն ու ուսումնասիրելն ա էներգիա տալիս, դրանց շուրջ մարդկանց հետ քննարկումներ ունենալը։ Դաշնամուր նվագելն ա շատ օգնում ներքին հավասարակշռությունը վերագտնելուն, իմ մինի պրոեկտների շուրջ աշխատելը, մեկ-մեկ նկարելը, գերմաներեն սովորելը, լինում ա ժամանակ ինչ-որ սերիալով տարված լինելը։

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (09.10.2023), Բարեկամ (10.10.2023), մարդ եղած վախտ (09.10.2023), Ուլուանա (09.10.2023)

  3. #107
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պոզիտիվ լինելու/մնալու համար նաև շատ կաևոր է նպատակ ունենալը։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (10.10.2023), ivy (10.10.2023), մարդ եղած վախտ (10.10.2023)

  5. #108
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պոզիտիվ լինելու/մնալու համար նաև շատ կաևոր է նպատակ ունենալը։
    հա ու տեղին նպատակ սահմանելն էլ բարդ ա, այսինքն էնպիսի նպատակ, որ կոնկրետ ա ու իրատեսական ա անելը, բայց համ էլ նեղ չի, հետաքրքիր ու չափի մեջ բարդ ա։

  6. #109
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    IPT (Interpersonal Psychotherapy)-ում մի դիդակտիվ մեթոդ կա, որ օգտագործվում է (հատկապես դեպրեսիվ) պացիենտների/կլիենտների հետ աշխատելիս, բայց դե ամեն մեկն ինքն իր համար էլ կարող է օգտագործել՝ կամ մտավոր, կամ թղթային ձևով։

    IPT-ն միջանձնային հարաբերությունների բարելավման վրա է հիմնված՝ որպես հոգեկան վիճակի լավացման հիմնական միջոց։
    Ու սկզբում, էսպես ասած, հարաբերությունների սխեմա է ստեղծվում, որտեղ տվյալ անձը մեջտեղում է, ու իր շուրջը շրջաններ են, որոնց մեջ սկսում է տեղարդել մարդկանց, ում հետ որոշակի հարաբերությունների մեջ է կամ որոշակի կապ է զգում հետները՝ ընտրելով, թե որ շրջանի մեջ ում դնի՝ ամենամոտից մինչև ամենահեռու։
    Ամենամոտ շրջանում, հնարավոր է՝ ուրիշների պատկերացմամբ պիտի ընտանիքի անդամները լինեն, բայց կոնկրետ մեկի համար գուցե դա ինչ-որ մի դեմք է տիկտոկից կամ յութուբից, ում հանդեպ ինքը ուժեղ կապվածություն է զգում, ու կարող է օրվա ընթացքում «ժամեր է անցկացնում հետը»։

    Հաջորդ քայլում սկսվում է դիտարկել, թե ինչ վիճակում են տվյալ մարդկանց հետ հարաբերությունները/կապերը, կա՞ն արդյոք կոնֆլիկտներ, խնդիրներ, պահանջներ և այլն՝ սկսած ամենամոտ շրջանից։
    Իմաստը էն է, որ մոտ շրջանների հարաբերությունները մանրակրկիտ ուսումնասիրվեն՝ տեսնելու համար, թե ինչը կարելի է լավացնել դրանցում, քանի որ IPT-ի հմինական գործիքն է սիմպտոմները հեռացնել՝ հարաբերությունները «նորոգելու» շնորհիվ։

    Երբեմն իհարկե հնարավոր չի փչացած հարաբերությունները վերականգնել կամ դրանց ուրիշ որակ տալ, երբ կա ցանկություն, բայց չկա հնարավորություն, էդ դեպքում հարցն էն, թե արդյո՞ք արժի պահել դրանք ամենամոտ շրջաններում, եթե իրենց «մոտիկությամբ» միայն վատ են անդրադառնում հոգեվիճակի վրա։

    Մի խոսքով, ամեն մեկն ինքնուրույն էլ կարող է անցնել իր հարաբերությունների սխեման ստեղծելուն (հատկապես, երբ հոգեպես վատ վիճակում է) ու նայել, թե ով որ շրջանում է, ու դա ինչպես է ազդում իր հոգեվիճակի վրա։ Ճի՞շտ տեղերում են արդյոք, արժի՞ փոխել տեղերը, եթե հարաբերությունների վրա աշխատելը օգուտ չի տալիս։ Կա՞ն այնուամենայնիվ միջոցներ՝ հարաբերություններ բարելավելու։

    Կեղծանուններով մի ֆիկտիվ սխեմա էլ էստեղ դնեմ՝ որպես օրինակ

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Բարեկամ (27.11.2023), մարդ եղած վախտ (24.11.2023), Նաիրուհի (26.11.2023)

  8. #110
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    460
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պարելու ազդեցությունը դեպրեսիայի դեպքում
    https://twitter.com/erikphoel/status...7xwOhjLIg&s=19

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (10.03.2024)

  10. #111
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ «մտավոր սխալների» մասին գրել։
    Կոգնիտիվ թերապիան իմ մասնագիտական գործիքներից մեկն է, ու դրա տեխնիկաները ինքս իմ վրա էլ եմ փորձարկում։ Ինձ որ ահագին օգնում է։
    Սեփական մտավոր սխալները գտնելն ու դրանց վրա աշխատելը կարող է ուրիշներին էլ օգտակար լինել, դրա համար կգրեմ էստեղ։

    Մինչև կոնկրետ կոգնիտիվ սխալներին անցնելը, նախ սկսեմ մի մոդելից՝ ըստ որի իրավիճակի հանդեպ մեր զգացմունքներն ու ռեակցիաները ոչ թե իրավիճակի ուղիղ ազդեցության հետևանքն են, այլ դրան տրված մեր գնահատականի արդյունքը։
    Խոսքը ABC-մոդելի մասին է․ Activating events - Beliefs - Consequences
    Իրադարձության ու հետևանքի միջև ընկած են մեր համոզմուքները և մեր գնահատականները։ Կարճ՝ մեր (բացասկան) զգացմունքները հաճախ մեր մտքերի արդյունքն են, որոնք կարող ենք փոխել, եթե աշխատենք սեփական մտքերի հետ։

    Մի հասարակ օրինակ՝ մեկի հետ պայմանավորվել ես հանդիպել, վերջին րոպեին զանգում, չեղարկում է հանդիպումը։ Սա իրավիճակն է։ Սրան հետևում է իրավիճակին տրված մեր սուբյեկտիվ գնահատականը, որը կարող է լինել օրինակ հետևյալ տեսքով․ «Հաստատ հավեսս չուներ, թե չէ ինչ շտապ գործ պիտի հայտնվեր վերջին րոպեին»։ Ու սրան էլ հետևում է էն հոգեվիճակը, որը կարող է տվյալ դատողությունը առաջացնել։ Փաստն էն է, որ իրականում չգիտենք՝ էն մյուս մարդու դրդապատճառը որն է եղել, բայց հաճախ սա դիտարկում ենք՝ որպես մեր դեմ արված քայլ ու դրանից վատ լինում։
    Հենց սկսում ես պարզ տեսնել, որ իրավիճակի ու հետևանքի արդյունքում քո սեփական սուբյեկտիվ գնահատակնն է ընկած, ահագին փոխվում է վերաբերմունքդ։
    Նույն իրավիճակը հնարավոր է նաև ուրիշ ձևով դիտարկել, ասենք՝ ավելի չեզոք․ «Հիմա դե չստացվեց, մյուս անգամ կստացվի կամ ուրիշի հետ կարող եմ հանդիպել» կամ ցանկացած այլ ձևով, ու տեսնել, թե դրանից ոնց է ինքնազգացողությունը փոխվում։
    ABC-ն լավ մոդել է՝ իրավիճակների հանդեպ մեր գնահատականների հետևանքը բացատրող։

    Հիմա՝ կոնկրետ մտավոր սխալների մասին։
    Մտավոր սխալները իրականում ահագին շատ են։ Կգրեմ միայն մի քանիսի մասին, որոնք իմ մոտ էլ են երբեմն հանդիպում։ Կոնկրետ օրինակներով՝ առանց երկար բացատրելու։

    Ընդհանրացումներ, ընդհանրացված ինքնաքննադատություններ
    «Միշտ․․․ երբեք․․․ ոչ մեկը․․․ բոլորը․․․»
    «Ես ինձ միշտ հիմարի պես եմ պահում», «Բոլորը ինձ թարս են նայում» և այլն։
    Ընդհանրացումները իրականության հետ սովորաբար կապ չունեն։ Իսկապե՞ս միշտ, իսկապես բոլո՞րը։

    Ամեն ինչ կամ ոչինչ
    «Եթե կատարյալ չեմ անելու, ավելի լավ է ընդհանրապես չանեմ», «Եթե սխալներ եմ թույլ տալիս, ուրեմն պիտանի չեմ էս գործում»։
    Ծայրահեղ վերաբերմունք՝ եթե կատարյալ լավ չի, ուրեմն կատարյալ վատ է։

    Մարգարեություն
    Կամ «ապագան տեսնելու» կարողություն։
    «Միևնույն է չի ստացվելու, հաստատ գիտեմ», «Ինձ դուր չի գալու (հանդիպումը, երեկույթը ․․․), չարժի գնալ»։

    Մտքեր կարդալ
    Սա իմ սիրածն է
    Երբ քեզ թվում է, թե գիտես մարդու գլխում ինչ է կատարվում։
    «Սա ասեց/արեց, որովհետև․․․ էս/էն»։
    Չէ, մենք չգիտեմ իրականում ինչու։ Կարելի է հարցնել մարդուն, ինչը սակայն երաշխիք չի, որ կիմանաս պատասխանը (հաճախ մարդն ինքն էլ չգիտի)։
    Փաստն էն է, որ չարժի ինքդ քեզնով լիքը խորանալ, վարկածներ ստեղծել, դրանց հավատալ և դեռ դրանց պատճառով էլ տանջվել։ Ժամանակի, էներգիայի ու մնացած ռեսուրսների անիմաստ վատնում։

    Սեփական անձին վերագրում
    «Մենակ ես եմ մեղավոր նրանում, որ մեր հարաբերություններն ավարտվեցին»։
    Հարաբերություններում առնվազն երկու կողմ կա։ Սեփական բաժնի գիտակցումը կարևոր է, բայց ամեն ինչ միայն սեփական անձին վերագրելը մտավոր սխալ է, որը տանելու ծանր հոգեվիճակի։

    Կատաստրոֆիզացիա
    «Զանգերիս չի պատասխանում, հաստատ մի վատ բան է եղել» (մամաս աչքիս դեմն է ), «Թարս օր է, ավելի լավ է էլ էսօր ոչինչ չանեմ», «Գրածներիս ուշ է պատասխանում, սա մեր հարաբերությունների վերջն է»։

    Պիտակավորում
    «Ես կատարյալ անհաջողակ եմ», «Տղամարդիկ սրիկաներ են», «Աշխարհը ահավոր է»։
    Իրականում մարդիկ թե անհաջողությունն են ունենում, թե հաջողություններ, տղամարդիկ/կանայք/ով ուզես տարբեր են լինում, ինչպես և աշխարհը բազմազան է ու բազմատեսակ։

    Ոչ ռեալիստիկ ինքնապարտավորեցում
    Պիտի․․․ անպայման․․․
    «Ես պետք է իդեալական զուգընկեր լինեմ», «Անպայման պիտի գիշերը արթուն մնամ ու ամբողջ աշխատանքս հենց էսօր ավարտեմ, եթե անգամ դեռ ժամանակ կա հանձնելու համար»։
    Երբ մարդ ինքն իրեն սթրեսի մեջ է դնում՝ իր անձի հանդեպ ունեցած շատ բարձր (հաճախ ոչ ռեալիստիկ) սպասելիքների պատճառով։

    Սելեկտիվ ընկալում
    Երբ կենտրոնանում ես մենակ նրա վրա, ինչը չի ստացվել, չես կարողացել, սխալվել ես, վատ փորձ ես ձեռք բերել, իսկ դրական փորձը, ձեռքբերումները, հաջողությունները չես ընկալում/նկատում։

    Դրականի ժխտում
    «Դե սա ցանկացած մեկն էլ կարող էր, եսիմ ինչ չի արածս», «Հաստատ խղճահարությունից ելնելով է սա ինձ ասում»։
    Հաճախ ցածր ինքնագնահատականի արդյունք է։ Բայց կարելի է էս մտքերի պոչից բռնել, նայել փաստերին ու չփոքրացնել սեփական անձը՝ հաջողությունների դեպքում կամ կոմպլիմենտներ ստանալիս։

    Ապացույցի որոնում՝ էմոցիանների վրա հիմնված
    «Եթե խանդում եմ զուգընկերոջս իր կոլեգայի հանդեպ, ուրեմն հաստատ իրենց միջև ինչ-որ բան կա», «Հուսահատության մեջ եմ, ուրեմն իսկապես հույս չկա»։
    Մեր զգացածն ու իրականությունը հաճախ իրար հետ կապ չունեն․ մենակ զգացածը դեռևս ապացույց չի։

    Ցածր դիմացկունություն հնարավոր դժվարությունների հանդեպ
    «Ահավոր վախենում եմ, որ կկտրվեմ, ավելի լավ է հիվանդ ձևանամ քննությունից առաջ», «Աշխատանքը չափազանց դժվար է, ավելի լավ է հետոյին թողնեմ կամ ուրիշին հանձնեմ»։
    Երբ մարդ խուսափում է հնարավոր անհաջողություններից, որովհետև կարծում է՝ չի դիամանա դրանց ծանրությանը։ Իրականում մենք ավելի ուժեղ ենք, քան կարծում ենք, մեզնից ամեն մեկի մեջ գոյատևման/տոկունության պինդ համակարգ է դրված, որն ինքներս մեր ձեռքով թուլացնում / փչացնում ենք՝ խուսափումների հետևանքով։
    Էս մտքերի դեմ կարելի է սեփական ուժերով պայքարել ու անել բաներ, անգամ երբ չստացվելու վախը մեջներս է։ Հա, հնարավոր է, որ իսկապես չստացվի, բայց կարող ենք դրան դիմանալ։

    Մտավոր սխալների հետ աշխատելիս առաջին քայլը դրանք գտնելն է, հասկանալը, թե որտեղից են իրենք գալիս, ինչու են էդպես ամուր նստած մեջներս ու ժամանակ առ ժամանակ նորից ու նորից առաջանում։ Հետո արդեն կարելի է փորձել գիտակցաբար հերքել իրենց ու դրանց փոխարեն առողջ մտքեր ձևավորել։

    Սրանք մի քանի օրինակներ էին կոգնիտիվ թերապիայից, որոնք ամեն մեկս մեր կյանքում էլ կարող ենք կիրառել։ Ինձ որ ահագին օգնում է։

  11. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (11.03.2024), erexa (10.03.2024), Freeman (10.03.2024), Աթեիստ (19.03.2024), Արէա (10.03.2024), մարդ եղած վախտ (10.03.2024), Նաիրուհի (12.03.2024), Ուլուանա (11.03.2024)

Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 45678

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •