Էսօր մտածում էի՝ ինչ թերապևտիկ միջոցներ եմ օգտագործում։ Մոտավորապես էս ա հերթականությունը (կախված սթրեսային վիճակի սրությունից, աճման կարգով)․
1. Յոգա (առանց մեդիտացիայի, էդ անտերն ինձ ավելի ա սթրեսում, քան հանգստացնում) կամ բնություն (վերջինը սահմանափակ ա եղանակային պայմանների պատճառով)
2. Լող ու սաունա/հեծանվարշավ
3. Գրել
4. Գիրք կարդալ
5. Կինո նայել
6. Ուկուլելե նվագել
7. Հելունագործ
Էս մակարդակներից ցանկացածում օգնում ա նաև ընկերների հետ շփվելը (իրական կյանքում)։ Ու եթե սթրեսի մակարդակին անհամապատասխան գործողություն եմ ընտրում, ավելի եմ սթրեսվում։ Նենց որ միշտ պետք ա ճիշտը գտնել։
Էջանիշներ