User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 111 հատից

Թեմա: Կենցաղային «թերապիա»

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #19
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, Սկանդինավիայում կամ Գերմանիայում ոնց է (ենթադրում եմ՝ նույն կերպ), բայց Ռիգայում նոյմբերի եղանակը քո նկարագրած առաջին առավելության հետ ոչ մի ընդհանուր բան չունի։ Առավոտից երեկո միապաղաղ մոխրագույն երկինք, ոչ մի դինամիկա։ Երկրորդը սակայն առկա է, մարդկանց համախմբման պահով։ Կա ևս մեկ առավելություն, եթե հանկարծ արև է դուրս գալիս, տրամադրությունդ կտրուկ բարձրանում է։ Մեկ էլ երբ հիշում ես ամառային արևոտ օրերը, հույսի ու ակնկալիքի հաճելի զգացումներ են առաջանում։ Արևոտ կլիմաներում մարդիկ զուրկ են այդ առավելություններից, եղանակի առումով ոչ մի հաճելի սպասելիք չունեն։ Արևը կա ու կա, էսօր չկա, վաղը կա, վաղը չկա, երեկ կար։
    Սկանդինավիայում էլ ա մոտավորապես նույն վիճակը. օրերով կապույտ երկինք չես տեսնում, իսկ մոխրագույնն էլ առավոտից մինչև ցերեկվա ժամեր ա (ժամը կախված ձմեռվա ու Սկանդինավիայի որ հատվածում ես), ոչ թե երեկո, որտև ուշ կեսօրից սկսած արդեն սեփ-սև ա։ Ու էսքանով հանդերձ մենակ մոխրագույն երկինքը երջանկություն ա, որովհետև սովորաբար դա ուղեկցվում ա շաբաթներ շարունակ չդադարող անձրևով կամ ձյունախառն անձրևով կամ ձյունով, որը սովորաբար չի նստում ու ցեխոտվում ա (էլի կախված Սկանդինավիայում որտեղ ես. Դանիայում ավելի շատ առաջին տարբերակն ա, Ֆինլանդիայում՝ վերջին)։ Ու դա էն ամպրոպն ու աղմկոտ անձրևը չի, այլ հազիվ նկատելի կաթիլներ, որ ընդհանրապես դրսում լինելը տհաճ են դարձնում։ Դե հետո քամիներն էլ (էլի նայած որտեղ ես. Օրհուսում օրինակ ավելի շատ, Կոպենհագենում՝ ավելի քիչ) մեկումեջ չեն, այլ համարյա ամեն օր, առանց էն ոռնացող ձայների (էդպես էլ ա լինում, բայց հազվադեպ), որ ոսկրերիդ մեջ ա մտնում, ու ինչքան էլ տաք հագնված լինես, մեկ ա սառցակալում ես։
    Անգամ երբ արև ա դուրս գալիս, ու կապույտ երկինք ես տեսնում ամիսը մի երկու անգամ, էլի երկար չես կարա վայելես, որտև մութն ահավոր շուտ ա ընկնում, լույսն էլ ուշ ա բացվում։
    Ինչ վերաբերում ա մարդկանց՝ տներում մնալուն, ապա էդպիսի բան չկա, որովհետև էսպիսի եղանակն առօրյա ա, ամեն օր ա, չես կարա հանկարծ մտածես՝ վայ, էսօր եղանակը վատն ա, տանը մնամ։ Որտև եղանակն ամեն օր ա վատը, ամեն օր պիտի տանը մնաս, եթե եղանակով առաջնորդվես։
    Ու դրա համար աշնանային վատ եղանակի մասին ռոմանտիկ պատկերացումները ու դրական զգացողությունները հօդս են ցնդում, հենց սա դառնում ա քո առօրյան։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (18.11.2019), Ուլուանա (18.11.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •