մարդ եղած վախտ-ի խոսքերից
Տագնապային խանգարումների թեմայում Արամին ասեցի, որ կգրեմ, թե ոնց եմ իմ հոգեկան առողջության մասին հոգ տանում, ու երևի էս ամենահարմար թեման ա դրա համար։
Ինձ էս շրջանում հոգեպես ահագին կայուն եմ զգում, տագնապային խանգարում չունեմ ու կարծեմ չեմ էլ ունեցել, ինձ երբեք դիագնոզ չեն դրել, հոգեմետ դեղ խմել եմ մի շատ կարճ ժամանակ ու թարգել եմ։ Հոգեկան խնդիրներից բավականին կպչուն սուիցիդալ մտքեր եմ ունեցել (դա կարծեմ ամբողջապես չի էլ անցնի, բայց էս պահին չեմ բողոքում) ու վայթեմ դեպրեսիա։
Ասածս էն ա, որ իրականում գաղափար չունեմ՝ ոնց ա տագնապային խանգարում ունենալը, կամ երկարաժամկետ հոգեմետ դեղեր խմելը, բլա բլա, էս զուտ իմ փորձն ա, ոնց ասում են՝ ընդունեք մի թեթև աղով։
Էս պահին իմ լավ զգալը ոնց-որ թե պայմանավորված ա չորս բաղադրիչով.
1. ոնց եմ ինքս ինձ վերաբերվում
Ինքս ինձ վերաբերվելու ամենաճիշտ ձևակերպումը էս ա - ես իմ ամենալավ ընկերն եմ։ Իմ կարիքները, ցանկությունները, կարծիքները ինձ համար կարևոր են, ու թերևս ամենակարևորն են։ Ինքս ինձ լիքը վստահում եմ - օրինակ՝ որ վատ մարդ չեմ, որ մոտիվներս վատը չեն, ընդհանուր առմամբ նույնիսկ լավն են, որ իմ ցանկությունները մարդկային են, որ մի քիչ ուշադիր նայելուց կարելի ա հասկանալ, թե ինչը ինչի եմ անում ու նաև․․․ ուշադիր նայում եմ ինքս ինձ, փորձում եմ հասկանալ։ Ինքս իմ նկատմամբ մեծահոգի եմ, ինձ ներում եմ եթե սխալվել եմ, չեմ քարկոծում, փորձում եմ հասկանալ թե ինչի արեցի սխալ բան, փորձում եմ ավելի լավ ճանաչել, էդ ճանաչելուց ավելի եմ վստահում։ Էն հազվադեպ դեպքերում, երբ ոչ մի ձև չեմ հասկանում, թե ինչի ինչ-որ բան արեցի, էդ ժամանակ ուղղակի ընդունում եմ, որ կարող ա նաև անհասկանալի, անսպասելի բաներ անեմ, ու էդ էլ եմ ընդունում։ Նման ա՝ եթե շունդ ինչ-որ անհասկանալի բաներ անի, կընդունես էդ որպես իրա մաս։
2. ոնց եմ ինքս իմ մասին հոգ տանում
Քնելը!!! Էս ամենակարևորներից ա։ Սնվում եմ կանոնավոր, նորմալ մթերքներով (էդ էդքան բարդ չի ստացվում, որտև օրինակ ֆասթ ֆուդի չեմ էլ ձգվում) քաղցրեղենից խուսափում եմ (մեծ սիրահար էլ չեմ), չեմ խմում (արդեն 9 ամիս), չեմ ծխում (տարուց ավել), շատ երբեմն մարիխուանա եմ ծխում (շատ լավ ա ազդում վրաս, ավելի հաճախ չեմ էլ ուզում), երբ ինչ-որ բանից կախվածություն եմ սկսում ձեռք բերել, ներվերիս վրա սկսում եմ ազդել, փորձում եմ ազատվել (ոչ միշտ ա ստացվում)։ Մի խոսքով հոգ եմ տանում նենց, ոնց փոքր երեխուդ մասին հոգ կտանեիր (ծեծել, գոռալ չկա)
3. կոնկրետ ինչ գործողություններ եմ անում (սա մենակ էական ա առաջին երկուսի կոնտեքստում)
Էս պահին թերապիայի եմ գնում, օրագիր եմ գրում (փորձում եմ ամեն օր քնելուց առաջ թայմերով 15 րոպե նստել, անդադար գրել կարևոր չի՝ ինչ), ամեն առավոտ փորձում եմ ինձ ստիպել 6 րոպեի շուրջ մարզանք անել, շաբաթը 1-2 անգամ վազել, պարի էի գնում ու աշնանը էլի կշարունակեմ, պարելու առիթի դեպքում աշխատում եմ գնալ․ պարբերաբար փորձում եմ հասկանալ, թե ինչ եմ ուզում կյանքումս ավելացնել/պակասացնել, ու ջանք եմ թափում նոր սովորույթները ձեռք բերելու կամ ինչ֊որ բաներից ձերբազատվելու վրա․ օրինակ՝ մի շրջան մեդիատացիա էի անում, մի շրջան փորձում էի առավոտը քնից արթնանալուց անմիջապես հետո մատիտով նկարել, մի շրջան առավոտյան գիրք էի կարդում, ուրիշ շրջանում քնելուց առաջ էի կարդում, տանը պարում էի, նվագում էի, լեզու էի սովորում և այլն․ էս ամենը անելը, փորձելը, ավելացնելը, պակասացնելը լիքը կանտրոլի զգացում ա տվել կյանքիս նկատմամբ․
4. շրջապատը
Էս էլ ա շատ կարևոր, բայց էդքան էլ ինձնից ուղղակիորեն կախված չի։ Արտակարգ ընկերներ ունեմ, ում հետ կարող եմ էս հարցերը ու լիքը ուրիշ հարցեր քննարկել․ միշտ աջակցում են։ Ինչ լինում ա՝ աջակցում են։ Շրջապատումս տենց մարդ չկա, ով խոցվում ա նրանից, որ իմ մասին հոգ եմ տանում, իմ վրա եմ կենտրոնանում, էգոիստի մեկն եմ։ Հիմա արդեն նաև շուրջս չեմ ընդունի մարդկանց, ում համար ինքդ քո մասին հոգ տանելը հեգնելի ա
Էջանիշներ