User Tag List

Էջ 4 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 111 հատից

Թեմա: Կենցաղային «թերապիա»

  1. #46
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե խոսքը կանխարգելիքիչ թերապիային է վերաբերում, ապա ինձ համար հիմնական միջոցներից մեկը ստեղծագործական աշխատանքով, ձեռագործով զբաղվելն է: Կոնկրետ ռեժիմի հետևելն է ընդհանուր առմամբ օգնում սթրեսից զերծ մնալուն, իսկ ռեժիմի խախտումները սովորաբար էս կամ էն չափով սթրես են ինձ համար (եթե, իհարկե, խոսքը շատ հետաքրքիր ու հաճելի խախտումների մասին չի): Մեդիտատիվ, էթնիկ, դասական երաժշտություն լսելը, բնության մեջ լինելը, ընդհանրապես սիրուն բաներով շրջապատված լինելը զգալի չափով նպաստում են ներքին ներդաշնակությանս պահպանմանը:

    Իսկ եթե սթրեսային վիճակն արդեն առկա է, էդ դեպքում քայլել կամ ֆիզիկական որոշակի ծանրաբեռնվածություն ենթադրող այլ բան անել, խոսել ինչ-որ մեկի հետ, դատարկվել: Агата Кристи-ի երգերը լսել (ինչպես արդեն նշել եմ մի առիթով. իրենց երգերը մի այլ կարգի լիցքաթափում են ինձ. ոնց որ մեջիդ ողջ բացասականը քերելով հանեն. ընթացքում մի քիչ ցավում ա, բայց հետո լավ ա լինում):
    Փոքր տղայիս գրկել, սիրել-գզմզել (էս մեկը սովորաբար համ որպես կանխարգելիչ թերապիա ա գործում, համ էլ որպես սթրեսից դուրս գալու միջոց):

    Եվ, վերջապես, եթե վերը նշվածներից ոչ մեկը չի գործում, լացել, մի կուշտ, խորքից, ջիգյարով, ազատ ու անկաշկանդ լացել, էնքան, մինչև էլ հնարավոր չլինի: Էս մեկը գործում ա միշտ և անվրեպ: Ուղղակի ավելի լավ ա, երբ բանը դրան չի հասնում :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (16.11.2019), Գաղթական (16.11.2019)

  3. #47
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ես ասում, մարդը արևի ու վիտամին Դ-ի կարիք ունի, ստեղ ասենք Օրեգոն ու Վաշինգտոն նահանգներն են տարվա մեծ մասը անձրև ու մառախուղ, ամենաշատ ինքնասպանությունները էնտեղ են, մանավանդ բանտարկյալների մոտ, որ ասենք Հավայան կղզիներ չեն թռնում արևի երես տեսնելու։
    Էդ տեսակետից վայթե Հայաստանը քչից շատից բալանսավորված կլիմա ունի իր 4 սեզոններով։
    Բայց վիտամին Դ ընդունելը մի քանի տեղ կարդացել եմ, որ մեկ է արևին չի փոխարինում, հետևաբար ճիշտը տարվա մեջ գոնե մի շաբաթ արևի տակ տկլոր վեր ընկնելն է ու դրսերքը արևի տակ ռեգուլյար քարշ գալը։ Այ էդ ժամանակ է, որ մութ օրերի գալը հաճելիորեն է ընդունվում, բան չասի։
    Ու եթե մարդը տարվա ընթացքում չի հասցրել բավականաչափ արևի տակ լինել, ապա տարբեր կենցաղային թերապիաները վայթե շատ չօգնեն,
    մնում է արձակուրդ վերցնել ու գոնե մի քանի օրով թռնել մի արևոտ տեղ։
    Եվրոպաներից երևի կարելի է Արաբստանների լողափները գնալ, կամ Շրի Լանկա (մենք որ Շրի Լանկա էինք, լիքը գերմանացիներ կային ։Ճ)։
    Չգիտեմ՝ որտեղ ու ինչ ես կարդացել, բայց դրսից ընդունած վիտամին D-ն օգնում ա. անալիզների պատասխանները վկա Ու ինքնազգացողության փոփոխություններն էլ հետը։ Հա, ու մեկ էլ Սկանդինավիայի ձմեռները երկու խնդիր ունեն. լույսի պակասն ու վիտամին D-ի պակասը։ Երկուսն էլ ֆիզիոլոգիական փոփոխություններ են առաջացնում։ Բայց առաջինի դեպքում կենցաղային թերապիան որոշ չափով օգնում ա, երկրորդի դեպքում միջամտություն ա պետք։
    Իսկ ամռանն ինչքան էլ արևի տակ քարշ գաս, մեկ ա, բավարար չափով վիտամին D չես կուտակում, ու դա շատ շուտ սպառվում ա։ Մանավանդ էս տարի որ ձմեռը սեպտեմբերից էկավ, նոյեմբերին արդեն ինչ կուտակել էինք, գրեթե սպառվել էր (իհարկե սպառվելը խիստ ա ասած, սննդի միջոցով էլ թեկուզ քիչ, բայց ստանում ես)։ Ինչ վերաբերում ա ձմռանը արևոտ տեղ գնալուն, ապա իհարկե շատերն անում են դա Սկանդինավիայում, բայց ոչ բոլորը կարան իրանց թույլ տան, որովհետև էդ արձակուրդները հիմնականում սպառել են ամռանն արևոտ տեղ գնալու վրա, դե էլ չասեմ նաև հեռու տեղ գնալու թանկ հաճույք լինելը։
    Ու ընդհանրապես, Սկանդինավիայում ապրող մարդիկ իրանք շատ լավ գիտեն ինչը ոնց անեն, դժվար թե Կալիֆոռնիայից էկած խորհուրդներն ավելի արդյունավետ լինեն։

  4. #48
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Օքեյ, ձենս կկտրեմ:
    Si vis pacem, para bellum

  5. #49
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե լուրջ՝ միակ թերապիան, որ ինձ օգնում է բարձրացնել տրամադրությունս, ցրել քաոսը, հաստատել ներքին ներդաշնակություն, վերալիցքավորել կենսունակությունս և, այսպես ասած, հավաքել ինձ ձեռքերիս մեջ, տանս մաքրությամբ զբաղվելն է, ներառյալ իրերի մանրակրկիտ դասավորումը և շուրջս կարգուկանոն հաստատելը։ Եվ քանի որ ես նյութի հարցում բնատուր մինիմալիստ եմ, անասելի մեծ բավականություն եմ ստանում ապրանք թափելուց, ասես ձերբազատվում եմ հոգուս նստած, ինձ խանգարող ավելորդ մասսայից՝ անկախ ապրանքի չափսերից և նույնիսկ պիտանիությունից։ Իմ կրեդոն է՝ nothing is a space for everything, և ինչքան ազատ ու թեթև է այդ տարածքը նյութից, այնքան ավելի կառավելի և իրագործելի է դառնում ամեն ինչ։
    Ընդ որում, այս հատկությունն ինձ մոտ առկա է, ինչ ինձ հիշում եմ (օրինակ, երբ դպրոցից գալիս էի տուն, մինչև տունը չհավաքեի ու շուրջ իդեալական կարգուկանոն չտիրեր, չէի կարողանում անցնել դասերիս), և նույնիսկ՝ երբ ինձ չեմ հիշում (մամաս իմ կյանքի առաջին տարիների մի փոքրիկ բլոկնոտում օրագիր էր պահում, որտեղ գրված է՝ "Բարեկամիկը երկու տարեկանում շատ ինքնուրույն է։ Սիրում է ինքնուրույն ճաշ ուտել, կալգոտկան և նասկիները շատ ճիշտ հագնում է, հավաքում է գետնին թափված խաղալիքները, իսկ երբ որևէ բան իր տեղը դրված չի լինում, դնում է տեղը և նեղացած ասում․ "հարյուր քանքամ տեղը չեն դնում " )
    Ի դեպ, նման հակումները, կարծում եմ, գենետիկ հիմք ունեն․ այսպիսին էր հորական տատիկս, որը մաքրության ու կոկիկության մոլեռանդ էր, համարյա OCD-ի աստիճանի, և իր խաղաղ, կիրթ ու անչար բնույթը միայն մի բան չէր հանդուրժում՝ փնթի մարդկանց։

    Հիմա կմտածեք՝ Բարեկամի տանը, ուրեմն, իդեալական վիճակ է տիրում։ Էհ Ոչ այնպիսին, ինչպիսին կցանկանայի։ Դրա համար էլ մեծ մասամբ անհավասարակշիռ ու քաոսային հոգեվիճակում եմ։ Ու երբ հատկապես է ծանրանում էդ հոգեվիճակը (տարբեր բաներով պայմանավոված), ձեռքս եմ առնում մի մեծ ստվարաթղթե արկղ և, անցնելով տան բոլոր ծակուծուկերով, թեթևացնում եմ դրանք ապրանքներից՝ ճանապարհելով դեպի աղբարկղ կամ նվիրատվություն։ Եվ դրանից հետո նոր միայն մի-փոքր խաղաղվում եմ, որպեսզի ի վիճակի լինեմ անցնելու մնացած գործերին։

    Մի խոսքով, իմ ներքին հավասարակշռության ու հարմոնիայի բանալին մաքուր, կոկիկ, դասավորված և անպայմանորեն մինիմալիստական կենցաղն է
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 18.11.2019, 06:21:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (18.11.2019), One_Way_Ticket (18.11.2019), Ուլուանա (18.11.2019), Վիշապ (18.11.2019)

  7. #50
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ ինչի ինձ փոքրուց մռայլ եղանակներն ու մութն ա դուր եկել, ասենք ձմեռը առանց ձյան, մռայլ ամպերի, բուքուբորանի ինձ համար նողկալի ձմեռ ա։ Ու վապշե Պուշկինի «Ձմեռվա իրիկունը» Թումանյանի թարգմանությամբ՝ իմ ամենասիրած բանաստեղծությունն ա :Ճ
    Էնքան «կռռացիք», որ էսօր հիմար արևային եղանակ ա մեր քամբախում…
    Ես էլ եմ "վատ" եղանակի սիրահար․
    էն մութ ու մռայլ, ամպրոպից առաջ, որ օդում մոտալուտ անձրևի հոտն ես որսում
    տեղատարափ անձրև - ուշքս գնում ա մոլեգին խշշոցի, թաց ասֆալտի կամ հողի հոտի համար
    մառախուղ՝ թանձր ու խուլ, որ հազիվ են առանձնանում առարկաները
    ՁՅՈՒՆ - իր տեղումնային բոլոր ձևերով՝ խոշոր ու դանդաղ, մանր-մրրկային կամ սովորական-ստանդարտ, ու սիրում եմ դեռևս չտրորած ձյունածածկ մակերեսը, հատկապես վաղ առավոտյան և ուշ գիշերով
    քամի-փոթորկի համար խելքս իմս չի․ հատկապես բազմատոն ձայներով

    Միայն չեմ սիրում վաղ գարնանային հալոցքը, երբ փողոցները փնթիանում են, ցեխ-չփչփոց․․․

    Իսկ "վատ" եղանակները սիրում եմ, որովհետև, ի տարբերություն պայծառ, արևոտ եղանակի, ինչ-որ դինամիկա կա, բնավորություն, շարժ ու կիրք, ինչ-որ բան կատարվում է։ Նաև սիրում եմ, որովհետև "վատ" եղանակին մարդիկ փակվում են տներում ու բոլորը մի ինչ-որ առոմով նույն ստատուսում են, ինչ-որ համախմբում կա դրա մեջ, միասնություն։

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (15.12.2022), Meme (18.11.2019), Գաղթական (18.11.2019), Վիշապ (18.11.2019)

  9. #51
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ "վատ" եղանակները սիրում եմ, որովհետև, ի տարբերություն պայծառ, արևոտ եղանակի, ինչ-որ դինամիկա կա, բնավորություն, շարժ ու կիրք, ինչ-որ բան կատարվում է։ Նաև սիրում եմ, որովհետև "վատ" եղանակին մարդիկ փակվում են տներում ու բոլորը մի ինչ-որ առոմով նույն ստատուսում են, ինչ-որ համախմբում կա դրա մեջ, միասնություն։
    Չգիտեմ, Սկանդինավիայում կամ Գերմանիայում ոնց է (ենթադրում եմ՝ նույն կերպ), բայց Ռիգայում նոյմբերի եղանակը քո նկարագրած առաջին առավելության հետ ոչ մի ընդհանուր բան չունի։ Առավոտից երեկո միապաղաղ մոխրագույն երկինք, ոչ մի դինամիկա։ Երկրորդը սակայն առկա է, մարդկանց համախմբման պահով։ Կա ևս մեկ առավելություն, եթե հանկարծ արև է դուրս գալիս, տրամադրությունդ կտրուկ բարձրանում է։ Մեկ էլ երբ հիշում ես ամառային արևոտ օրերը, հույսի ու ակնկալիքի հաճելի զգացումներ են առաջանում։ Արևոտ կլիմաներում մարդիկ զուրկ են այդ առավելություններից, եղանակի առումով ոչ մի հաճելի սպասելիք չունեն։ Արևը կա ու կա, էսօր չկա, վաղը կա, վաղը չկա, երեկ կար։

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (18.11.2019), Բարեկամ (18.11.2019)

  11. #52
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, Սկանդինավիայում կամ Գերմանիայում ոնց է (ենթադրում եմ՝ նույն կերպ), բայց Ռիգայում նոյմբերի եղանակը քո նկարագրած առաջին առավելության հետ ոչ մի ընդհանուր բան չունի։ Առավոտից երեկո միապաղաղ մոխրագույն երկինք, ոչ մի դինամիկա։ Երկրորդը սակայն առկա է, մարդկանց համախմբման պահով։ Կա ևս մեկ առավելություն, եթե հանկարծ արև է դուրս գալիս, տրամադրությունդ կտրուկ բարձրանում է։ Մեկ էլ երբ հիշում ես ամառային արևոտ օրերը, հույսի ու ակնկալիքի հաճելի զգացումներ են առաջանում։ Արևոտ կլիմաներում մարդիկ զուրկ են այդ առավելություններից, եղանակի առումով ոչ մի հաճելի սպասելիք չունեն։ Արևը կա ու կա, էսօր չկա, վաղը կա, վաղը չկա, երեկ կար։
    Դե, երկարատև նույն վիճակը, երբ դառնում է մշտական, վեր է ածվում միապաղաղության, ու կորչում է դինամիկան. Դառնում է անվերջ տեղացող միապաղաղ ձյուն, միալար ոռնացող քամի, ձանձրալի միատոն անձրև և անփոփոխ գորշ երկինք։ Ու էդ դեպքում երկար սպասված կամ հազվադեպ արևները խաղացկուն ժպտում են, իսկ բնությունը իր խաղաղությամբ ճառագում է աշխուժություն։
    Կարևորը փոփոխությունն է, շարժը, թե չէ վատ եղանակ՝ առանձին վերցրած, չկա։
    Ու շատ կարևոր է տարվա ընթացքում ապրել քեզ բիոլոգիապես հարազատ բոլոր եղանակնեիը՝ տրամադրությանդ ու հոգեվիճակներիդ համապատասխան վայրիվերումներով, թե չէ էս անեղանակ մայրցամաքում ոչինչ չի փոխվում, տարին անցնում է աննկատ, ու միապաղաղ "լավ" եղանալից ուզում ես գոռալ հուսահատ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (18.11.2019)

  13. #53
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե լուրջ՝ միակ թերապիան, որ ինձ օգնում է բարձրացնել տրամադրությունս, ցրել քաոսը, հաստատել ներքին ներդաշնակություն, վերալիցքավորել կենսունակությունս և, այսպես ասած, հավաքել ինձ ձեռքերիս մեջ, տանս մաքրությամբ զբաղվելն է, ներառյալ իրերի մանրակրկիտ դասավորումը և շուրջս կարգուկանոն հաստատելը։ Եվ քանի որ ես նյութի հարցում բնատուր մինիմալիստ եմ, անասելի մեծ բավականություն եմ ստանում ապրանք թափելուց, ասես ձերբազատվում եմ հոգուս նստած, ինձ խանգարող ավելորդ մասսայից՝ անկախ ապրանքի չափսերից և նույնիսկ պիտանիությունից։ Իմ կրեդոն է՝ nothing is a space for everything, և ինչքան ազատ ու թեթև է այդ տարածքը նյութից, այնքան ավելի կառավելի և իրագործելի է դառնում ամեն ինչ։
    Ընդ որում, այս հատկությունն ինձ մոտ առկա է, ինչ ինձ հիշում եմ (օրինակ, երբ դպրոցից գալիս էի տուն, մինչև տունը չհավաքեի ու շուրջ իդեալական կարգուկանոն չտիրեր, չէի կարողանում անցնել դասերիս), և նույնիսկ՝ երբ ինձ չեմ հիշում (մամաս իմ կյանքի առաջին տարիների մի փոքրիկ բլոկնոտում օրագիր էր պահում, որտեղ գրված է՝ "Բարեկամիկը երկու տարեկանում շատ ինքնուրույն է։ Սիրում է ինքնուրույն ճաշ ուտել, կալգոտկան և նասկիները շատ ճիշտ հագնում է, հավաքում է գետնին թափված խաղալիքները, իսկ երբ որևէ բան իր տեղը դրված չի լինում, դնում է տեղը և նեղացած ասում․ "հարյուր քանքամ տեղը չեն դնում " )
    Ի դեպ, նման հակումները, կարծում եմ, գենետիկ հիմք ունեն․ այսպիսին էր հորական տատիկս, որը մաքրության ու կոկիկության մոլեռանդ էր, համարյա OCD-ի աստիճանի, և իր խաղաղ, կիրթ ու անչար բնույթը միայն մի բան չէր հանդուրժում՝ փնթի մարդկանց։

    Հիմա կմտածեք՝ Բարեկամի տանը, ուրեմն, իդեալական վիճակ է տիրում։ Էհ Ոչ այնպիսին, ինչպիսին կցանկանայի։ Դրա համար էլ մեծ մասամբ անհավասարակշիռ ու քաոսային հոգեվիճակում եմ։ Ու երբ հատկապես է ծանրանում էդ հոգեվիճակը (տարբեր բաներով պայմանավոված), ձեռքս եմ առնում մի մեծ ստվարաթղթե արկղ և, անցնելով տան բոլոր ծակուծուկերով, թեթևացնում եմ դրանք ապրանքներից՝ ճանապարհելով դեպի աղբարկղ կամ նվիրատվություն։ Եվ դրանից հետո նոր միայն մի-փոքր խաղաղվում եմ, որպեսզի ի վիճակի լինեմ անցնելու մնացած գործերին։

    Մի խոսքով, իմ ներքին հավասարակշռության ու հարմոնիայի բանալին մաքուր, կոկիկ, դասավորված և անպայմանորեն մինիմալիստական կենցաղն է
    Հետաքրքիր է, իսկ ինձ մոտ հենց հավաքելն էնքան թերապևտիկ չի, ինչքան թափթփվածություն տեսնելը՝ սթրեսի բուն: Իսկ գետնին ընկած իրերից կարող է հավասարակշռությունս կորցնեմ: Դրա համար էլ անընդհատ հավաքում եմ: Նույնիսկ զգում եմ, որ տարիքի հետ ավելի է սրվել թափթփվածություն տանել չկարողանալը: Եթե գենետիկայով նայենք, տատիկս էր էդպես. պիտի ամեն ինչ միշտ հավաքված, իր տեղում դրված լիներ, ու ամեն առարկա իր հստակ տեղն ուներ, որից անգամ մի քիչ էսկողմ-էնկողմն անթույլատրելի էր:
    Մնում է հուսալ, որ աղջկաս մոտ էլ էդ գեները մի օր կակտիվանան. իր հետևից (չ)հավաքելը մեր ամենօրյա խոսակցության թեման է:

    Իսկ հին, անպետք իրերից ձերբազատվելը իսկապես թեթևության զգացում է բերում. ես էլ եմ «թափող»: Աղջիկս տարվա մեջ գոնե մի անգամ առանց ինձ արձակուրդի է լինում՝ կամ պապայի հետ, կամ մերոնց մոտ՝ Հայաստանում, ու ես ամեն անգամ առիթն օգտագործում եմ, որ իր սենյակի իրերն էլ թեթևացնեմ՝ չօգտագործվող խաղալիքներից/գրքերից սկսած, փոքրացող հագուստից վերջացրած: Մտածում եմ՝ ավելի ճիշտ կլիներ իր հետ դա անել, բայց գիտեմ, որ համբերությունս (ու ժամանակս) կարող է չհերիքի, որովհետև ամեն կտորի համար պայքարելու է. ինքը «կուտակող» է՝ ի տարբերություն ինձ:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Բարեկամ (18.11.2019), Ուլուանա (18.11.2019)

  15. #54
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է, իսկ ինձ մոտ հենց հավաքելն էնքան թերապևտիկ չի, ինչքան թափթփվածություն տեսնելը՝ սթրեսի բուն: Իսկ գետնին ընկած իրերից կարող է հավասարակշռությունս կորցնեմ: Դրա համար էլ անընդհատ հավաքում եմ: Նույնիսկ զգում եմ, որ տարիքի հետ ավելի է սրվել թափթփվածություն տանել չկարողանալը: Եթե գենետիկայով նայենք, տատիկս էր էդպես. պիտի ամեն ինչ միշտ հավաքված, իր տեղում դրված լիներ, ու ամեն առարկա իր հստակ տեղն ուներ, որից անգամ մի քիչ էսկողմ-էնկողմն անթույլատրելի էր:
    Մնում է հուսալ, որ աղջկաս մոտ էլ էդ գեները մի օր կակտիվանան. իր հետևից (չ)հավաքելը մեր ամենօրյա խոսակցության թեման է:

    Իսկ հին, անպետք իրերից ձերբազատվելը իսկապես թեթևության զգացում է բերում. ես էլ եմ «թափող»: Աղջիկս տարվա մեջ գոնե մի անգամ առանց ինձ արձակուրդի է լինում՝ կամ պապայի հետ, կամ մերոնց մոտ՝ Հայաստանում, ու ես ամեն անգամ առիթն օգտագործում եմ, որ իր սենյակի իրերն էլ թեթևացնեմ՝ չօգտագործվող խաղալիքներից/գրքերից սկսած, փոքրացող հագուստից վերջացրած: Մտածում եմ՝ ավելի ճիշտ կլիներ իր հետ դա անել, բայց գիտեմ, որ համբերությունս (ու ժամանակս) կարող է չհերիքի, որովհետև ամեն կտորի համար պայքարելու է. ինքը «կուտակող» է՝ ի տարբերություն ինձ:
    Իսկ ես էդ "կուտակողներից" գաղտնի եմ թափում Հիմնականում չեն էլ իմանում հետո, իսկ եթե հայտնաբերում էլ են, մի քիչ կռիվ են անում, վերջանում գնում ա

    Չէ դե, էնպես չի որ ես անընդհատ մաքրությամբ զբաղվելուց կամ հավաքելուց բավականություն եմ ստանում (հեչ դեմ չէի լինի եթե դա ուրիշն աներ ինձ համար, գոնե երբեմն. Ժամանակս ավելի օգտակար բաների վրա կծախսեի, որոնց համար ժամանակ չի մնում)։ Թերապևտիկ պահը ինձ համար արդյունքն է։ Իսկ ապրանք թափելը ՝ պրոցեսն է հենց թերապևտիկ
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 18.11.2019, 15:21:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (18.11.2019)

  17. #55
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, Սկանդինավիայում կամ Գերմանիայում ոնց է (ենթադրում եմ՝ նույն կերպ), բայց Ռիգայում նոյմբերի եղանակը քո նկարագրած առաջին առավելության հետ ոչ մի ընդհանուր բան չունի։ Առավոտից երեկո միապաղաղ մոխրագույն երկինք, ոչ մի դինամիկա։ Երկրորդը սակայն առկա է, մարդկանց համախմբման պահով։ Կա ևս մեկ առավելություն, եթե հանկարծ արև է դուրս գալիս, տրամադրությունդ կտրուկ բարձրանում է։ Մեկ էլ երբ հիշում ես ամառային արևոտ օրերը, հույսի ու ակնկալիքի հաճելի զգացումներ են առաջանում։ Արևոտ կլիմաներում մարդիկ զուրկ են այդ առավելություններից, եղանակի առումով ոչ մի հաճելի սպասելիք չունեն։ Արևը կա ու կա, էսօր չկա, վաղը կա, վաղը չկա, երեկ կար։
    Սկանդինավիայում էլ ա մոտավորապես նույն վիճակը. օրերով կապույտ երկինք չես տեսնում, իսկ մոխրագույնն էլ առավոտից մինչև ցերեկվա ժամեր ա (ժամը կախված ձմեռվա ու Սկանդինավիայի որ հատվածում ես), ոչ թե երեկո, որտև ուշ կեսօրից սկսած արդեն սեփ-սև ա։ Ու էսքանով հանդերձ մենակ մոխրագույն երկինքը երջանկություն ա, որովհետև սովորաբար դա ուղեկցվում ա շաբաթներ շարունակ չդադարող անձրևով կամ ձյունախառն անձրևով կամ ձյունով, որը սովորաբար չի նստում ու ցեխոտվում ա (էլի կախված Սկանդինավիայում որտեղ ես. Դանիայում ավելի շատ առաջին տարբերակն ա, Ֆինլանդիայում՝ վերջին)։ Ու դա էն ամպրոպն ու աղմկոտ անձրևը չի, այլ հազիվ նկատելի կաթիլներ, որ ընդհանրապես դրսում լինելը տհաճ են դարձնում։ Դե հետո քամիներն էլ (էլի նայած որտեղ ես. Օրհուսում օրինակ ավելի շատ, Կոպենհագենում՝ ավելի քիչ) մեկումեջ չեն, այլ համարյա ամեն օր, առանց էն ոռնացող ձայների (էդպես էլ ա լինում, բայց հազվադեպ), որ ոսկրերիդ մեջ ա մտնում, ու ինչքան էլ տաք հագնված լինես, մեկ ա սառցակալում ես։
    Անգամ երբ արև ա դուրս գալիս, ու կապույտ երկինք ես տեսնում ամիսը մի երկու անգամ, էլի երկար չես կարա վայելես, որտև մութն ահավոր շուտ ա ընկնում, լույսն էլ ուշ ա բացվում։
    Ինչ վերաբերում ա մարդկանց՝ տներում մնալուն, ապա էդպիսի բան չկա, որովհետև էսպիսի եղանակն առօրյա ա, ամեն օր ա, չես կարա հանկարծ մտածես՝ վայ, էսօր եղանակը վատն ա, տանը մնամ։ Որտև եղանակն ամեն օր ա վատը, ամեն օր պիտի տանը մնաս, եթե եղանակով առաջնորդվես։
    Ու դրա համար աշնանային վատ եղանակի մասին ռոմանտիկ պատկերացումները ու դրական զգացողությունները հօդս են ցնդում, հենց սա դառնում ա քո առօրյան։

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (18.11.2019), Ուլուանա (18.11.2019)

  19. #56
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կենցաղային «թերապիա»

    Հաաա, էս թափողներով հավաքվել եք քիչ չի, անունն էլ թերապիա եք դրել էլի )))

    Ես էլ էն կուտակողներից եմ, որ տարբեր առարկաների հետ կապված հիշողությունն ա գնահատում, կամ էլ՝ հիշողության հետ կապված առարկան:
    Իհարկե դա մոտս հիվանդության աստիճանի չի հասնում՝ համսթըրների պես, էն որ աննպատակ ամեն տեսակ աղբ հավաքում պահում են, բայց թափողներից մազապուրծ եղած տուփեր ունեմ, որտեղ ամեն իրն իր թանկությունն ունի ինձ համար:

    Ասեմ՝ էդ էլ ա իր տեսակի մեջ թերապևտիկ, որ մի քանի տարին մեկ թարմացնես անցած կյանքիդ հիշողություններով լի ձեղնահարկը:

    Իսկ որ հանկարծ կնոջս մտքով անցնի սեղանս հավաքել՝ էդ իսկական պատերազմ ա, որտև էնտեղ ամեն ինչ ինձ հայտնի իր տեղն ունի՝ թեև առաջին հայացքից կարող ա «չհավաքված» երևալ..

    Բայց դե էն անիկդոտի պես էլ չի էլի, որ ասում ա.
    - մամ, էս սեղանիս փոշին ո՞ւր ա
    - Սրբել եմ, բալես
    - Տո, այ կնիկ, սաղ կարևոր հեռախոսահամարներն էլ հետն ես սրբել...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  20. #57
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկանդինավիայում էլ ա մոտավորապես նույն վիճակը. օրերով կապույտ երկինք չես տեսնում, իսկ մոխրագույնն էլ առավոտից մինչև ցերեկվա ժամեր ա (ժամը կախված ձմեռվա ու Սկանդինավիայի որ հատվածում ես), ոչ թե երեկո, որտև ուշ կեսօրից սկսած արդեն սեփ-սև ա։ Ու էսքանով հանդերձ մենակ մոխրագույն երկինքը երջանկություն ա, որովհետև սովորաբար դա ուղեկցվում ա շաբաթներ շարունակ չդադարող անձրևով կամ ձյունախառն անձրևով կամ ձյունով, որը սովորաբար չի նստում ու ցեխոտվում ա (էլի կախված Սկանդինավիայում որտեղ ես. Դանիայում ավելի շատ առաջին տարբերակն ա, Ֆինլանդիայում՝ վերջին)։ Ու դա էն ամպրոպն ու աղմկոտ անձրևը չի, այլ հազիվ նկատելի կաթիլներ, որ ընդհանրապես դրսում լինելը տհաճ են դարձնում։ Դե հետո քամիներն էլ (էլի նայած որտեղ ես. Օրհուսում օրինակ ավելի շատ, Կոպենհագենում՝ ավելի քիչ) մեկումեջ չեն, այլ համարյա ամեն օր, առանց էն ոռնացող ձայների (էդպես էլ ա լինում, բայց հազվադեպ), որ ոսկրերիդ մեջ ա մտնում, ու ինչքան էլ տաք հագնված լինես, մեկ ա սառցակալում ես։
    Անգամ երբ արև ա դուրս գալիս, ու կապույտ երկինք ես տեսնում ամիսը մի երկու անգամ, էլի երկար չես կարա վայելես, որտև մութն ահավոր շուտ ա ընկնում, լույսն էլ ուշ ա բացվում։
    Ինչ վերաբերում ա մարդկանց՝ տներում մնալուն, ապա էդպիսի բան չկա, որովհետև էսպիսի եղանակն առօրյա ա, ամեն օր ա, չես կարա հանկարծ մտածես՝ վայ, էսօր եղանակը վատն ա, տանը մնամ։ Որտև եղանակն ամեն օր ա վատը, ամեն օր պիտի տանը մնաս, եթե եղանակով առաջնորդվես։
    Ու դրա համար աշնանային վատ եղանակի մասին ռոմանտիկ պատկերացումները ու դրական զգացողությունները հօդս են ցնդում, հենց սա դառնում ա քո առօրյան։
    Չէ, ստեղ էդքան վատ չէ։ Հա, օրերը կարճ են, Ռիգան նույնիսկ ավելի հյուսիս է, քան ասենք, Կոպենհագենը։ Բայց անձրևներն անդադար չեն, մեկ ու մեջ։ Քամի էլ գրեթե չկա։ Վերջինիս հաշվին աշնանային գույները բավական երկար մնում են, նույնիսկ մինչև հիմա որոշ ծառեր դեռ լրիվ չեն մերկացել։
    Ամեն դեպքում, ինձ համար սա շատ ավելի լավ է, քան Ավստրալիայի անեղանակ վիճակը, որ Բարեկամը նկարագրեց։ Ինչպես երևի Սկանդինավիայում պիտի ապրես, նոյեմբերի զզվելիությունը լիովին գիտակցելու համար, այնպես էլ Ավստրալիայի պես տեղ չապրած մարդուն դժվար է գիտակցել, թե ինչքան զզվելի է, երբ քեզնից խլել են մանկուց հարազատ երեք եղանակ, ու թողել միայն ամռան տարատեսակ վարիացիաներ։ Ես հլը Մելբուրնում եմ ապրել, Սիդնեյում ընդհանրապես կխելագարվեի։

  21. #58
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ստեղ էդքան վատ չէ։ Հա, օրերը կարճ են, Ռիգան նույնիսկ ավելի հյուսիս է, քան ասենք, Կոպենհագենը։ Բայց անձրևներն անդադար չեն, մեկ ու մեջ։ Քամի էլ գրեթե չկա։ Վերջինիս հաշվին աշնանային գույները բավական երկար մնում են, նույնիսկ մինչև հիմա որոշ ծառեր դեռ լրիվ չեն մերկացել։
    Ամեն դեպքում, ինձ համար սա շատ ավելի լավ է, քան Ավստրալիայի անեղանակ վիճակը, որ Բարեկամը նկարագրեց։ Ինչպես երևի Սկանդինավիայում պիտի ապրես, նոյեմբերի զզվելիությունը լիովին գիտակցելու համար, այնպես էլ Ավստրալիայի պես տեղ չապրած մարդուն դժվար է գիտակցել, թե ինչքան զզվելի է, երբ քեզնից խլել են մանկուց հարազատ երեք եղանակ, ու թողել միայն ամռան տարատեսակ վարիացիաներ։ Ես հլը Մելբուրնում եմ ապրել, Սիդնեյում ընդհանրապես կխելագարվեի։
    Դե էդ ա էլի, կոնկրետ Դանիայում էլ են քեզնից խլում երեք եղանակ. ամբողջ տարին աշնան տարբեր վարիացիաներ են։ Իսկ նոյեմբերն ամենաէքստրեմալն ա իրա անձրևներով, քամիներով ու մթությամբ։ Հունվար-փետրվարն էլի մի քիչ տանելի են, որտև լույսը մանրից հետ ա գալիս։ Տարվա մնացած հատվածն էլ գոնե մի քիչ արևի շանս ունի։

  22. #59
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե լուրջ՝ միակ թերապիան, որ ինձ օգնում է բարձրացնել տրամադրությունս, ցրել քաոսը, հաստատել ներքին ներդաշնակություն, վերալիցքավորել կենսունակությունս և, այսպես ասած, հավաքել ինձ ձեռքերիս մեջ, տանս մաքրությամբ զբաղվելն է, ներառյալ իրերի մանրակրկիտ դասավորումը և շուրջս կարգուկանոն հաստատելը։ Եվ քանի որ ես նյութի հարցում բնատուր մինիմալիստ եմ, անասելի մեծ բավականություն եմ ստանում ապրանք թափելուց, ասես ձերբազատվում եմ հոգուս նստած, ինձ խանգարող ավելորդ մասսայից՝ անկախ ապրանքի չափսերից և նույնիսկ պիտանիությունից։ Իմ կրեդոն է՝ nothing is a space for everything, և ինչքան ազատ ու թեթև է այդ տարածքը նյութից, այնքան ավելի կառավելի և իրագործելի է դառնում ամեն ինչ։
    Ընդ որում, այս հատկությունն ինձ մոտ առկա է, ինչ ինձ հիշում եմ (օրինակ, երբ դպրոցից գալիս էի տուն, մինչև տունը չհավաքեի ու շուրջ իդեալական կարգուկանոն չտիրեր, չէի կարողանում անցնել դասերիս), և նույնիսկ՝ երբ ինձ չեմ հիշում (մամաս իմ կյանքի առաջին տարիների մի փոքրիկ բլոկնոտում օրագիր էր պահում, որտեղ գրված է՝ "Բարեկամիկը երկու տարեկանում շատ ինքնուրույն է։ Սիրում է ինքնուրույն ճաշ ուտել, կալգոտկան և նասկիները շատ ճիշտ հագնում է, հավաքում է գետնին թափված խաղալիքները, իսկ երբ որևէ բան իր տեղը դրված չի լինում, դնում է տեղը և նեղացած ասում․ "հարյուր քանքամ տեղը չեն դնում " )
    Ի դեպ, նման հակումները, կարծում եմ, գենետիկ հիմք ունեն․ այսպիսին էր հորական տատիկս, որը մաքրության ու կոկիկության մոլեռանդ էր, համարյա OCD-ի աստիճանի, և իր խաղաղ, կիրթ ու անչար բնույթը միայն մի բան չէր հանդուրժում՝ փնթի մարդկանց։

    Հիմա կմտածեք՝ Բարեկամի տանը, ուրեմն, իդեալական վիճակ է տիրում։ Էհ Ոչ այնպիսին, ինչպիսին կցանկանայի։ Դրա համար էլ մեծ մասամբ անհավասարակշիռ ու քաոսային հոգեվիճակում եմ։ Ու երբ հատկապես է ծանրանում էդ հոգեվիճակը (տարբեր բաներով պայմանավոված), ձեռքս եմ առնում մի մեծ ստվարաթղթե արկղ և, անցնելով տան բոլոր ծակուծուկերով, թեթևացնում եմ դրանք ապրանքներից՝ ճանապարհելով դեպի աղբարկղ կամ նվիրատվություն։ Եվ դրանից հետո նոր միայն մի-փոքր խաղաղվում եմ, որպեսզի ի վիճակի լինեմ անցնելու մնացած գործերին։

    Մի խոսքով, իմ ներքին հավասարակշռության ու հարմոնիայի բանալին մաքուր, կոկիկ, դասավորված և անպայմանորեն մինիմալիստական կենցաղն է
    Ինձ մոտ էլ ա տենց. թափթփվածությունից վատանում եմ ուղղակի, ահավոր ազդում ա վրաս, ու հոգեկան ներդաշնականությունս զգալի չափով դրանից ա կախված. մինչև շուրջս հավաք, մաքուր չլինի, չեմ կարող հանգիստ ինչ-որ բանով զբաղվել, բայց միաժամանակ նաև ահավոր թափթփող եմ :

    Ավելորդ իրեր կուտակելու ու թափելու առումով էլ եմ անհասկանալի խառնուրդ. իմ մեջ մշտապես կատաղի պայքար են մղում կուտակողն ու ավելորդ իրեր թափողը, հեռատես-խնայող-պահպանողն ու մինիմալիստը: Երկուսն էլ սիրում եմ, գրողը տանի : Արդյունքում կարծես ոչ կարգին մինիմալիստ եմ, ոչ էլ կարգին կուտակող : Բայց գաղափարապես մինիմալիստ եմ, ամբողջ ուժով ձգտում եմ մինիմալիզմի, ուղղակի գործնականում էնքան չի հաջողվում, ինչքան որ կուզենայի: Սա ինձ համար ոնց որ հավերժ պայքար լինի:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  23. #60
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ "վատ" եղանակի սիրահար․
    էն մութ ու մռայլ, ամպրոպից առաջ, որ օդում մոտալուտ անձրևի հոտն ես որսում
    տեղատարափ անձրև - ուշքս գնում ա մոլեգին խշշոցի, թաց ասֆալտի կամ հողի հոտի համար
    մառախուղ՝ թանձր ու խուլ, որ հազիվ են առանձնանում առարկաները
    ՁՅՈՒՆ - իր տեղումնային բոլոր ձևերով՝ խոշոր ու դանդաղ, մանր-մրրկային կամ սովորական-ստանդարտ, ու սիրում եմ դեռևս չտրորած ձյունածածկ մակերեսը, հատկապես վաղ առավոտյան և ուշ գիշերով
    քամի-փոթորկի համար խելքս իմս չի․ հատկապես բազմատոն ձայներով

    Միայն չեմ սիրում վաղ գարնանային հալոցքը, երբ փողոցները փնթիանում են, ցեխ-չփչփոց․․․

    Իսկ "վատ" եղանակները սիրում եմ, որովհետև, ի տարբերություն պայծառ, արևոտ եղանակի, ինչ-որ դինամիկա կա, բնավորություն, շարժ ու կիրք, ինչ-որ բան կատարվում է։ Նաև սիրում եմ, որովհետև "վատ" եղանակին մարդիկ փակվում են տներում ու բոլորը մի ինչ-որ առոմով նույն ստատուսում են, ինչ-որ համախմբում կա դրա մեջ, միասնություն։
    Ես ժամանակին մենակ պայծառ, արևոտ եղանակ էի սիրում, սիրածս տարվա եղանակն էլ ամառն էր, իսկ ձմեռը տանել չէի կարողանում, անձրևներն ու մռայլ, ամպամած եղանակը` առավել ևս: Ամպամած ու անձրոտ եղանակից ահավոր դեպրեսվում էի, ոնց որ ապրելս չգար: Բայց վերջին տասնամյակում սկսել եմ սիրել համարյա բոլոր տեսակի եղանակները: Նախ տարվա բոլոր եղանակներն էլ սիրում եմ յուրովի ու ամեն եղանակի վերջերում արդեն հավեսով սպասում եմ հաջորդին (ոնց որ կարոտած լինեմ): Նաև սկսել եմ սիրել ամպամած, անձրևոտ եղանակները: Ամեն եղանակի մեջ ինչ-որ գրավիչ, հետաքրքիր հոգեվիճակ եմ գտնում ինձ համար: Մենակ մի եղանակ կա, որ չեմ սիրում. էն սուտի, մզմզան անձրևները չեմ սիրում, էն որ ամբողջ օրը կարծես անձրևոտ ա, բայց ոչ նորմալ գալիս ա, ոչ էլ կտրվում, մի տեսակ չկողմնորոշված եղանակ ա:

    Բայց, այ, եթե անձրևոտ, ամպամած եղանակը մշտական երևույթ լիներ, հաստատ չէի դիմանա:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 19.11.2019, 01:52:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (19.11.2019)

Էջ 4 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •