User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Կենցաղային «թերապիա»

  1. #1
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,889
    Mentioned
    39 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կենցաղային «թերապիա»

    Ուրիշ ավելի հարմար վերնագիր մտքովս չանցավ:
    Էստեղ գրում ենք, թե առօրեական սթրեսից, լարվածությունից և բացասական էներգիայից ինչ միջոցներով ենք ազատվում:

    Վազք, լող, կրեատիվ աշխատանք, խոհարարություն, կինո, փարթի, թե ուրիշ մի բան: Ում ինչն է օգնում: Ով ինչ «թերապևտիկ» միջոցներ ունի իր համար:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (25.10.2019)

  3. #2
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,957
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - ներշնչանք, որ ամեն ինչ լավ ա լինելու
    - ինքդ քեզ հիշեցում՝ «ժպտա՜, հիմա՛»
    - երեխեքի հետ խաղ
    - որակյալ հումորային ծրագրի դիտում
    - սեքս
    - լավ վիսկի + երաժշտություն
    - մթության ու լռության մեջ փակ աչքեր

    հլա որ էսքանը հիշեցի ))
    Look around you..
    How many people do you think are settling?
    Probably a hell of a lot..
    People settle into okay relations, okay jobs, okay friends and an okay life.
    Why?
    Because okay is comfortable.
    Okay pays the bills and provides a warm bed at night.
    Some people are fine with okay.
    And guess what?
    That's okay!!
    But okay is not thrilling, it isn't passion, it's not life-changing or unforgettable.
    Okay is not the reason you risk absolutely everything you've got for the smallest chance that something absolutely amazing could happen...

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (21.10.2019), Աթեիստ (21.10.2019)

  5. #3
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,663
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քայլել։ Կարող եմ ժամերով քայլել։ Սովորաբար հեռախոսներս անջատում եմ։ Որպեսզի օգտակարի հետ կապեմ, համընկացնում եմ գործից տուն, կամ տանից գործի գնալու հետ։ Մոտ 10 կմ ա, քայլում եմ ու "սաղ անցնում ա"։
    Կարճ
    Կոնկրետ

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (22.10.2019), ivy (21.10.2019), Աթեիստ (21.10.2019), Ուլուանա (22.10.2019)

  7. #4
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,443
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գարեջուր, գինի, սակե, կոնյակ, վիսկի, օղի

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (22.10.2019), Արամ (31.10.2019), Տրիբուն (22.10.2019)

  9. #5
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,939
    Mentioned
    29 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Քայլել։ Կարող եմ ժամերով քայլել։ Սովորաբար հեռախոսներս անջատում եմ։ Որպեսզի օգտակարի հետ կապեմ, համընկացնում եմ գործից տուն, կամ տանից գործի գնալու հետ։ Մոտ 10 կմ ա, քայլում եմ ու "սաղ անցնում ա"։
    Իմ մոտ էդ նույնը հեծանիվով տուն գնալուց ա։

    Ցավոք չեմ կարա երկու ականջներով երգ լսեմ, բայց ցանկացած այլ տրանսպորտով տուն գալուց հաճելի ա, ու լավ լիցքաթափում ա։ Ոտքով էլ ա լավ, բայց ժամանակի կորուստը մեծ ա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.10.2019), ivy (22.10.2019)

  11. #6
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,128
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Գարեջուր, գինի, սակե, կոնյակ, վիսկի, օղի
    էս թերապիայի միջոցների ցուցակը ստրեսի աստիճանի աճման կարգով ե՞ս գրել

    Իմ միջոցները․
    * լռության մեջ սուս նստել։ Տևում ա 15ր-ից 2 ժամ, օգնում ա խաղաղվել, մտքերս ու հոգևիճակս կարգավորել ու լիքը նոր իդեաներով ու ոգևորությամբ եմ լցվում
    * Երաշժտության տակ տանը մենակով պարել ու ինձ պատեպատ տալ բուռն էմոցիոնալ լիցքաթափում ա ապահովում
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.10.2019), ivy (22.10.2019), Գաղթական (22.10.2019)

  13. #7
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,128
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ մոտ էդ նույնը հեծանիվով տուն գնալուց ա։

    Ցավոք չեմ կարա երկու ականջներով երգ լսեմ, բայց ցանկացած այլ տրանսպորտով տուն գալուց հաճելի ա, ու լավ լիցքաթափում ա։ Ոտքով էլ ա լավ, բայց ժամանակի կորուստը մեծ ա։
    Տրանսպորտ ասեցիր հիշեցի․ ուսանողական տարիներին մարշուտկի հետևի անկյունային նստարանին նստել ու ճամփին նայելը օրը երկու անգամ թույն թերապիա էր։ Եթե արև էր ընկնում վրես՝ կրկնապատիկ էֆեկտ էր լինում։
    Բայց վաղուց մարշուտկով չեմ երթևեկում։ Հիմա մետրոյով եմ ու հեչ թերապեվտիկ չի
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.10.2019), ivy (23.10.2019), Quyr Qery (26.10.2019), Varzor (22.10.2019), Աթեիստ (22.10.2019)

  15. #8
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,443
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    էս թերապիայի միջոցների ցուցակը ստրեսի աստիճանի աճման կարգով ե՞ս գրել
    Հա ։)

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց վաղուց մարշուտկով չեմ երթևեկում։ Հիմա մետրոյով եմ ու հեչ թերապեվտիկ չի
    Իմմիգրանտները շատ ե՞ն

  16. #9
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,128
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմմիգրանտները շատ ե՞ն
    Չէ, ուղղակի գետնի տակ ա ու փոփոխվող տեսադաշտ չկա պատուհանից դուրս։ Զատո սոցիոպատ շվեդներն էլ նեղվում են, որ հանկարծ անծանոթ մարդը իրանց ա նայում, նենց որ վագոնի մեջ էլ ջանք պիտի գործադրես, որ հայացքդ ոչ մեկի վրա չընկնի, թե չէ հայացքիդ «զոհը» ստրես ա ապրում, դու էլ քեզ ավտոմատ մանյակ ես զգում
    Սովորաբար բոլորը հեռախոսի մեջ մտած են լինում, ես էլ որ մեկ–մեկ որոշում եմ հեռախոսի մեջ չմտնել, բայց ինձ թվում ա էդ փաստը աչք ա ծակում համատարած հեռախոսի մեջ մտածության ֆոնին ու էլի, շուրջբոլորդ սկսում են ստրես ապրել իրանց կողքի տարօրինակի առկայությունից Մի խոսքով, մետրոն հեչ լիցքաթափվելու տեղ չի
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  17. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.10.2019), Freeman (22.10.2019), ivy (23.10.2019), One_Way_Ticket (22.10.2019), Quyr Qery (26.10.2019), Աթեիստ (22.10.2019), Բարեկամ (22.10.2019), Ուլուանա (22.10.2019), Տրիբուն (22.10.2019)

  18. #10
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,889
    Mentioned
    39 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Քայլել։ Կարող եմ ժամերով քայլել։ Սովորաբար հեռախոսներս անջատում եմ։ Որպեսզի օգտակարի հետ կապեմ, համընկացնում եմ գործից տուն, կամ տանից գործի գնալու հետ։ Մոտ 10 կմ ա, քայլում եմ ու "սաղ անցնում ա"։
    Ինձ էլ է քայլելը ու ընդհանրապես շարժման մեջ լինելը շատ օգնում: Ֆիզիկական ակտիվությունը լավ թերապևտիկ ազդեցություն ունի:

    Մեկ էլ հայերեն գրելն է կատարյալ թերապիա: Դե մեծամասամբ Ակումբում եմ գրում, բայց նամակներիս մեջ էլ դրաֆթերը լցված են տարբեր գրառումներով, որոնք խզբզել եմ ու թողել ինձ մոտ՝ չուզենալով որևէ մեկին ցույց տալ, և գրելուց էլ արդեն իսկ պարպվել, հանգստացել եմ:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (23.10.2019), Աթեիստ (22.10.2019)

  20. #11
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,595
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էստեղ գրում ենք, թե առօրեական սթրեսից, լարվածությունից և բացասական էներգիայից ինչ միջոցներով ենք ազատվում:
    Չաչանակությամբ։ Զանգում եմ որևէ մեկին ու մի թեմա գտնում շատախոսելու, էնքան, որ մինչև որ հոգնում եմ ինքս ինձնից, ու պարպվում են բոլոր էներգիաներն առհասարակ, այդ թվում և բացասականը

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (23.10.2019), Quyr Qery (26.10.2019), Ուլուանա (23.10.2019)

  22. #12
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,709
    Mentioned
    46 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Գժոտ թեմա ա. մի քանի ամիս առաջ ես էլ էի մտածում սենց մի թեմա բացել, անունը՝ «հոգեկան հիգիենա» (mental hygiene)...

    իմ համար ահագին հանգստացնող ա առավոտ շատ շուտ զարթնելը, երբ շուրջդ ամեն ինչ լուռ է, տնեցիք՝ քնած, ու հանգիստ կարողանում ես անելիքդ անել, պատրաստվել օրվան՝ մտքերով ու մնացած ամեն ինչով, երբ նախաճաշդ/սուրճդ/առավոտյան մարզանքդ (ինչ էլ որ առավոտյան ռուտինայի մաս չի կազմում) կարողանում ես անել անշտապ, մտովի զգոն լինելով... դե իհարկե սրա համար էլ անհրաժեշտ է ժամանակին ու լավ քնելը՝ առողջ քնի հիգիենա (sleep hygiene), ինչն ավելի հեշտ է ասել քան անել, բայց նույնիսկ քիչ քնի ժամանակ էլ առավոտյան կանուխ արթնանալն ու մտքերս կարգի բերելը մինչև օրվա խառնաշփոթը ընդհանուր ահագին հանգստացնող ա...

    Հ.Գ.
    օրերն էլ որ սկսել են կարճանալ, ու որոշ օրերին մթով եմ հիմա գործի գնում, այնքան գեղեցիկ են հեծանվորդների զանազան լուսային ազդանշաններն ու գետի վրա թիավարողների նավակների ծայրերում դրված ջրի մեջ ճոճվող լույսերը...

  23. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (26.10.2019), ivy (25.10.2019), Meme (28.10.2019), Quyr Qery (26.10.2019), Արշակ (26.10.2019), Ուլուանա (27.10.2019), Վիշապ (27.10.2019)

  24. #13
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,889
    Mentioned
    39 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տանը կենդանիներ ու բույսեր ունենալը և դրանց խնամքով զբաղվելն էլ է ինձ համար հանգստացնող։ Օրս սովորաբար դրանով էլ սկսում եմ․ դե կատուներս ժամը հինգի կողմերը սկսում են ննջասենյակի դուռը քերծել, գիտեն, որ իմ վեր կենալու ժամն է, անհամբեր սպասում են դռան մոտ, որ դուրս գամ, իրենցով զբաղվեմ։ Ու առավոտը մի երկու ժամ փիսոներովս, բույսերովս ու աղջկանովս եմ զբաղվում․ ինքն էլ է շուտ արթնանում։ Շատ եմ սիրում առավոտվա էդ մի երկու ժամը, նենց հարմոնիա է, հատկապես, որ ընկերս էլ շատ-շատ շուտ է տնից դուրս գալիս, ամբողջ թագավորությունն ինձ է մնում
    Էդ ժամերին սովորաբար ընդհանրապես չեմ մտածում աշխատանքի մասին, լիակատար հանգստության մեջ իմ պստոների խնամքով եմ զբաղվում։ Եթե օրս էդպես չսկսեմ, կարծում եմ, հետագա ժամերի ծանրաբեռնվածությանը չեմ դիմանա։ Աշխատանքի գնալիս էլ փորձում եմ ճանապարհի մի մասը քայլելով անցնել, ականջներիս էլ՝ երաժշտություն։ Երբ սկսում եմ աշխատել, արդեն մի քանի ժամվա հանգստացնող սեանս եմ ունենում հետևում․ շատ կարևոր նախապայման է՝ օրվա ընթացքում դրական տրամադրվածություն ու լավ լիցքեր ունենալու համար։

  25. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (26.10.2019), Ծլնգ (26.10.2019), Նաիրուհի (31.10.2019), Շինարար (26.10.2019), Ուլուանա (27.10.2019), Տրիբուն (26.10.2019)

  26. #14
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Հասցե
    տաք երկնքի տակ
    Տարիք
    27
    Գրառումներ
    2,286
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    զբոսնելը, ամենամարդու հետ, քննարկումները....
    մոմերը, լավ երաժշտությունը ....
    ամուսնուս հետ ֆիլմ դիտելը, վիսկի կոլայով
    քնելը երկաար, շատ մութ սենյակում, առանց որևէ արևի շողի,ու քո ուզած ժամին արթնանալը
    ամենապարզ ու մաքուր գրկախառնվելը, էս մեկը շաատ ուժեղ էր, օգնում
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (29.10.2019), Quyr Qery (09.11.2019)

  28. #15
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,663
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ էլ թույն "դեղ" կա՝ տունը ունենալ պուճուր երեխա։ Ու պարտադիր չի, որ հենց քո երեխան լինի։ Մի քիչ հետը խաղում ես, լրիվ "factory reset " ես լինում))
    Կարճ
    Կոնկրետ

  29. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (29.10.2019), Meme (28.10.2019), Varzor (28.10.2019)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 5 հոգի. (4 անդամ և 1 հյուր)

  1. Յոհաննես,
  2. Ներսես_AM

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •