- Գրագետ, էֆեկտիվ, հակակշիռ վերահսկող լծակներով իրավական համակարգ, թափանցիկ ու հանրամատչելի օնլայն տեղեկատվությամբ
- Ապակետրոնացված իշխանական համակարգ՝ բարձր աշխատավարձ ստացող խելացի կարդրերով, քաղաքացիների կողմից ընտրովի դատավորներ
- Ռուսաստանի քամակից պոկված, ազատ ու մրցակցային էներգետիկ համակարգ ու տնտեսություն
- Պարտադիր հարկային հաշվետվություն, հարկերի վերահաշվարկ ու վերադարձ բոլոր քաղաքացիների համար
- Օպտիմալացված անվճար կրթություն, ինտերակտիվ դասընթացների օնլայն հասանելիություն, ամենատարբեր դասընթացներ մեծահասակների համար
- Բարձրագույն կրթության ու զինվորական ծառայության ինտեգրում, աղջիկների պարտադիր զինվորական ծառայություն
- Բարձր էկոլոգիական ստանդարտներ ամեն ինչի նկատմամբ, սկսած պոլիէթիլենային տոպրակների արգելումից վերջացրած բենզինով մեքենաների արգելք խիտ բնակեցված տարածքներ, ցանկացած ընդերքի հետ կապ ունեցող գործողության համար տեղական իշխանությունների ու բնակիչների թույլտվություն
- Քչից շատից օբյեկտիվ, գրագետ ու կառուցողական լրատվություն
- Բարձր քաղաքացիական գիտակցություն ունեցող, մորթապաշտ թերմացքներից ազատված հասարակություն
Հ.Գ. Բարի ցանկություններ են, իրականում բարդ ա, հաշվի առնելով Հայ ժողովդրի մեջ դեռ խորը հաստատված սովետական թերզարգացած մշակույթը: Ստեղ մանրից սկսում եմ համաձայնվել Նիկոլի «Հայաստանի ապագան կախված է մի մարդուց, և այդ մարդը դու ես» թեզի հետ:
Էջանիշներ