User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Գյուղ ու դպրոց

  1. #1
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գյուղ ու դպրոց

    Սեպտեմբերի մեկին հինգ առաջին դասարանցի էին կանգնած մնացած 18 աշակերտների կողքին:
    - Այս տարի աննախադեպ տարի է, դեռ ոչ մի անգամ այսքան շատ առաջին դասարանցի չէինք ունեցել, - ելույթի ժամանակ ասաց տնօրենը:
    Արցունքները կառավարել չստացվեց, շուռ էի եկել, որ չտեսնեն: Փոքր գյուղերը հերթով մեռնում են, դրամական խրախուսանքներն ու մանր-մունր ծրագրերը դեր չեն խաղում, ավելի համակարգային ու ավելի շոշափելի փոփոխություններ են հարկավոր, որ մարդիկ ցանկանան մնալ:

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.09.2019), Cassiopeia (27.09.2019), Chuk (29.09.2019), Meme (29.10.2019), Sambitbaba (28.09.2019), Varzor (28.09.2019), Անվերնագիր (29.09.2019), Բարեկամ (28.09.2019), Ծլնգ (28.09.2019), Ներսես_AM (28.09.2019), Նիկեա (10.12.2019), Շինարար (29.09.2019), Ուլուանա (28.09.2019), Տրիբուն (29.09.2019)

  3. #2
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին անգամ դպրոց գնացի օգոստոսին:
    - Մենք գարնանը դպրոցի շուրջ ծառեր էինք տնկել, ո՞ւր են ծառերը, - տնօրեն:
    - Շողիկի կովը կերել ա, - կմկմում ա պահակը:
    Հետո էդ վիթխարի կովին տեսա, առանց կապ իր համար գյուղում շրջում է ու հաճույքով խժռում ակացիաների տերևները: Հետո նկատեցի, որ ինքը միայն ծառեր է արածում:
    Բայց դրանով կովային շոկը չսահմանափակվեց: Հետո տեսա «գիշատիչ» կովին: Ծառից խնձորներ էին թափվել, շան նման հարձակվում էր իր բաժինը խլել փորձող մյուս կովերի վրա ու քշում: Պոզերով չէ՝ ատամներով, փորձում էր կծոտել:
    Որոշել էի կովերն ինչ էլ անեն, էլ չզարմանամ, բայց երրորդ սերիան ամենաշոկայինն էր:
    Երկու կով բակումս խաչաձև կանգնել, իրարից կաթ էին խմում, մինչև հասա հեռախոսիս, որ նկարեմ, գնացել էին: Այ սա արդեն գյուղացիների համար էլ էր շոկ, միակ վկան ես չէի, թե չէ արդեն մտածելու էի կովային հալուցինացիաներ ունեմ:

  4. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (30.09.2019), Cassiopeia (28.09.2019), Chuk (30.09.2019), ivy (28.09.2019), Meme (29.10.2019), Sambitbaba (28.09.2019), Varzor (29.09.2019), Աթեիստ (28.09.2019), Բարեկամ (29.09.2019), Գաղթական (28.09.2019), Ծլնգ (28.09.2019), Նաիրուհի (29.09.2019), Ներսես_AM (28.09.2019), Նիկեա (10.12.2019), Շինարար (29.09.2019), Ուլուանա (28.09.2019), Տրիբուն (29.09.2019)

  5. #3
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկա մի փոքր կենցաղից նվնվամ: Տունս գյուղի լավ տներից է համարվում. միակ ազատ բնակելի տունն էր: Իհարկե աստիճաններս փտած փայտից են ու շատ զգուշությամբ եմ բարձրանում, իջնում, բայց տան ամենասիրելի հատվածն է. ինչ-որ ռետրո տրամադրություն կա մուտքի սպիտակ, խարխուլ դռան ու աստիճանների մեջ:
    Հատակս փայտից անհավասար տախտակներ են, պատերս կեղտոտ ու դեղինի/կանաչի անդուր երանգներով ներկած (դեռ ժամանակ/միջոցներ չունեմ քիչ թե շատ վերանորոգելու):
    Սենյակներից մեկը հողից հատակ ունի, որպես մառան եմ օգտագործում: Մառանում բոլոր մթերքները հերմետիկ փակ տուփերում են, քանի որ լկստված մկներս արդեն իմ աչքի առաջ էլ են հանգիստ վազվզում, ոչինչ չի օգնում սրանց դեմ:
    Սան հանգույց, ասում էին, տունն ունի, ընդամենը տնից մի 50 մետրի վրա: Ջունգլիացած մացառների միջով սան հանգույցը գտա: Ճահճացած հողը թույլ չտվեց շատ մոտենալ: Փոսն արդեն գրեթե լիքն էր ու գարշահոտը, որ սկզբում օգնեց գտնել, մոտիկից անտանելի էր: Նախորդ բնակիչը, թերևս, տրանսպարենտ կերպար էր՝ սան. հանգույցը դուռ չուներ: Ճարահատյալ մառանի հեռավոր ծայրը զուգարանի վերածեցի, գյուղում ամենատհաճ աշխատանքը դարձավ օրը երկու անգամ կեղտաջրերը թափել, ամանը ողողելը, որ տնից գարշահոտ չգա:
    Ողողելու համար սկզբում գյուղի աղբյուր էի գնում: Որպեսզի շրջակայքը չաղտոտեմ, մի քանի անգամ աղբյուրից բավական հեռանում , ջուրը թափում, վերադառնում էի: Հետո վերջին խնայողություններս տվեցի, խողովակ առա, դա մի առանձին քվեսթ էր, դեռ կպատմեմ: Լողանալն ինչպես հնում՝ մի տաշտի մեջ տաք ջուրն է, որ վառարանով ու էլեկտրական թեյնիկով զուգահեռ տաքացնում եմ, մյուսը՝ հենց լողանալու համար եմ օգտագործում ծայրահեղ զգուշությամբ, որ ջուրը հատակիս տեղից էլ փտած տախտակներին չթափեմ:
    Կահույք բնավ չկար՝ զգեստապահարանս հագուստը չորացնելու համար նախատեսված մետաղական կոնստրուկցիան է դարձել, բակում լվացքի պարան եմ կապել: Լվացքը հիմնականում դպրոցի տնօրենի տանն եմ անում, առաջ էնտեղ էլ լողանում էի, հետո ամաչեցի մարդկանց շատ պառազիտել, մի մասը ձեռքով եմ անում, միայն սպիտակեղենն եմ տանում, որ ձեռքով ի վիճակի չեմ լվանալ: Պատուհանի գոգն օգտագործում եմ որպես գրապահարան, թեև այստեղ ևս լիքը մտահոգություններ ունեմ. ապակի չկա, եթե քամին պոլիէթիելենի թաղանթը պատռի, կանգնելու եմ թրջված դասագրքերի տխուր իրականության առաջ:
    Փայտը բակից քիչ քիչ կրում, դարսում եմ մառանում, հետո մկներիս համար տնակ կդառնա, բայց դե ինչ արած: Սուրճն ու ծխախոտը գրեթե վերջացել են, բայց գյուղից ծխախոտ չէի էլ գնի, եթե խանութ լիներ: Մոտակա խանութը գտնվում է 7կմ հեռավորության վրա(գնալ, գալը՝ 14կմ): Մի անգամ խանութ գնացի: Ճանապարհն անցնում էր անտառային զառիվեր արահետով, ոնց հեքիաթ կինոներում է, բայց հետո սկսվում էր գյուղն ու շները, որ ոհմակով վրա էին տալիս ու միայն կամքի գերլարումով ինքնատիրապետումն էր օգնում առանց վախենալու առաջ գնալ: Էդպես չէին հարձակվում, հետո ինձ կսովորեն, չեն էլ հաչա:
    Վառարան վառել եմ սովորել՝ չոր խռիվների վրա հաստ փայտերն եմ դնում ու համառորեն փորձում՝ նորից ու նորից:
    Առաջին մոտ տաս օրն էլեկտրականություն չունեի, մի կերպ լարեր ուղարկեցին տնից, հարևաններս կցմցեցին ու հիմա տանս լույս կա: Մեկ առանձին քվեսթ էր ինտերնետը, բայց հետևողականությունը հրաշքներ է գործում: Երեք շաբաթ ամեն օր հետևողական զանգերից հետո եկան, ինտերնետ միացրեցին: Գարնանը տանը զուգարան/բաղնիքի պես մի բան կկազմակերպեմ, հիմա արդեն ցուրտ է ու չափազանց սնանկ եմ նման VIP պայմաններ ունենալու համար:
    Ու էս ամբողջ բացասականի ֆոնին դրականն էն է, որ միշտ թարմ ծաղիկներ եմ ունենում՝ աշակերտներս հերթով հավաքում, բերում են, թե բա բարի լույս ընկեր Բադալյան: Ինչքան համոզեցի դասից դուրս ինձ ուղղակի անունով դիմել, չարեցին, մշակութային կարծրատիպերն էրեխեքիս մոտ խորն են: Դրականն էն է նաև, որ ավելի ուժեղ եմ դառնում՝ թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն ու սովորել եմ ժամանակը կառավարել՝ այլ կերպ գյուղում չես գոյատևի:
    Վերջին խմբագրող՝ Alphaone: 29.09.2019, 12:19:

  6. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (30.09.2019), CactuSoul (30.09.2019), Cassiopeia (29.09.2019), Chuk (30.09.2019), Freeman (29.09.2019), ivy (29.09.2019), Ruby Rue (29.09.2019), Sambitbaba (30.10.2019), Varzor (29.09.2019), Անվերնագիր (29.09.2019), Բարեկամ (29.09.2019), Գաղթական (29.09.2019), Ծլնգ (29.09.2019), Հայկօ (05.10.2019), Նաիրուհի (29.09.2019), Նիկեա (10.12.2019), Շինարար (29.09.2019), Տրիբուն (29.09.2019)

  7. #4
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խողովակը
    Տրանսպորտ գյուղից երկու օր է աշխատում՝ երեքշաբթի ու ուրբաթ: Խոշորացված համայնք է ու էս օրերին գյուղապետը մարդ է ուղարկում կամ անձամբ ուազով գալիս, մեզ սարերից ներքևի գյուղ է իջեցնում: Էնտեղից արդեն մոտակա գյուղաքաղաք նախորդ դարի պազիկով ենք գնում: Այ էս պատճառով էլ եթե մեկը քաղաք է գնում, գյուղացիներից ով ինչ հասցնում, խնդրում է: Մինչև ինտերնետի վարձերը հերթով մուծեցի, իմ դպրոցի թղթերի, հոսանքի թղթերի հարցը լուծեցի, խողովակ գնելուն քսան րոպե ժամանակ մնաց, տաս րոպե էլ մինչև ավտոբուս էի քայլելու: Խուճապ չկար, հասցնելու էի իմ հաշվարկներով: Ուր էր թե: Խողովակի վրա մետրերը գրված են: Անգամ ես գիտեի: Վաճառողները՝ չէ: Փողոցում երկու բիձուկ քառասուն մետր խողովակը բացում են: Միակ տեղն է, ուր խողովակ կա, ճարահատյալ նայում եմ էս վայրի արարողակարգին ու քաջ գիտակցում, որ երկուսով գլուխ չեն հանի: Ճարահատյալ սկսում եմ օգնել: Չգիտեմ խնդալու էր, թե լացելու, զգացածս հակասական էր, բայց մետրն առել էի, ընկել փողոցում քառասուն մետրն էի չափում ինձ հարկավոր: Վերջացրեցի մի կերպ, բայց լացս գալիս էր: Գնացի մյուս դետալները բերելու:
    Ջրբաժան էր հարկավոր երեք ելուստով, ծորակ ու էլի մանր մունր բաներ: Ամեն ինչ հարթ գնաց, մինչև չհասա ջրբաժանին:
    - Է՞գ տամ, թե՞ որձ, - հարցնում է վաճառողը:
    Կատաղում եմ որ էս շտապողական վիճակում կատակ ա անում:
    - Ինձ հարկավոր ա, որ ձեր տված խողովակին միացնեմ, ջուրը միջով անցնի, սեռը կապ չունի:
    Բիձուկն իր հերթին ա նյարդայնանում, որ նման չհասկացող գնորդ ա ի հայտ եկել:
    - Էս էգն ա, էս որձը, - ասում է ու երկու կատարելապես միանման դետալ դեմ տալիս, վրայի կոդերն եմ նայում, էլի իդենտիկ են:
    - Ո՞րն է տարբերությունը, - գրմռում եմ ես:
    Էստեղ նկատեց, որ շփոթել է, ցույց տվեց տարբերությունը: Փաստորեն դետալի ելուստներով սեռերի էին բաժանել: Գնում եմ ինչ կա, ամեն դեպքում նաև էն պակասող դետալները, որ եթե սեռն, այնուամենայնիվ, նշանակություն ունենա, արագի մեջ սեռափոխման վիրահատություն անեմ:
    Բարեբախտաբար ընկերներիցս էդ քաղաքում ուսուցիչներ կան, Արմենը եկավ, մեքենայով արագ տեղ հասցրեց, ավտոբուսից չուշացա:
    Տեղում պարզվեց, որ ամեն ինչ ճիշտ էի արել, բացի ծորակից, հիմա ջուրը փակել չի լինում, լցվում է բակ, ճահճացնում, մինչև հաջորդ ամսվա կեսերին առաջին աշխատավարձը ստանամ, գնամ, նորմալ ծորակ գնեմ:

  8. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (30.09.2019), CactuSoul (30.09.2019), Cassiopeia (29.09.2019), Chuk (30.09.2019), Freeman (29.09.2019), ivy (29.09.2019), Sambitbaba (30.10.2019), Varzor (29.09.2019), Աթեիստ (30.09.2019), Բարեկամ (30.09.2019), Գաղթական (29.09.2019), Ծլնգ (29.09.2019), Նաիրուհի (29.09.2019), Ներսես_AM (29.09.2019), Շինարար (30.09.2019), Ուլուանա (29.09.2019), Տրիբուն (29.09.2019)

  9. #5
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օգնականները
    Արցախ գալիս մեր ուսուցիչներից մեկն ընկերոջն ասել էր, որ մեզ տեղում օգնի: Գրում էր, բզբզում: Ինտերնետը որ երկար չէին միացնում, իրականում օգնության կարիք ունեի, ինքն էլ գլուխ էր գովում, թե ամենուր կապեր ունի: Խնդրեցի մի բան անի, արագացնեն:
    - Գյուղապետին ասա, թող ասի, միացնեն, - օգնեց երիտասարդը:
    Հետո ավելի հրաշալի օգնական հայտնվեց՝ թաղայինը:
    Էս ոստիկանը տնօրենի տանն էր, տնօրենը հրավիրեց իրենց տուն (օրերով էնտեղ գցած եմ՝ մեկ ինձ էր ինտերնետ պետք, մեկ իրեն՝ համակարգչով օգնություն, լիքը կենցաղային մանրուքներն էլ չհաշված մեկ էլ որ ինձ ժամանակ առ ժամանակ զոռով տանում են, կերակրում, հուսով եմ ոչ հետո մորթելու համար ): Ինչևէ տեսուչը ելույթ ունեցավ.
    - Քո բարեկամը խնդրել է ինձ ամեն հարցով օգնել, այդ թվում՝ տան հետ կապված: Գնանք, տեսնենք տանն ինչ ա պետք սարքել, կարգավորել, օգնեմ:
    Ինչ խորհրդավոր ազգական էր, չգիտեմ, անունը չէր հիշում, իրավիճակը նյարդերս սղոցում էր, բայց երկար բզբզաց, եկանք տուն: Սկսեց իբր հարցաքննել:
    - Տանը դե՞մ չեն եղել, որ գաս:
    - Դեմ էին, բայց եկա:
    - Հիմա ո՞նց ա, տանեցիների հետ շփվում ես:
    - Ամեն օր, տարաձայնություններն էն պատճառը չեն, որ ինձ ջնջեն:
    - Իսկ կարո՞ղ ա խնդիրներ ունես Հայաստանում, դրա համար ես եկել:
    Մի կերպ դիմացա գայթակղությանը, որ չասեմ՝ Հայաստանում քր. հետապնդման մեջ եմ որպես սերիալ մարդասպան, ոստիկանների եմ սպանում: Փոխարենը համեստաբար՝
    - Ոչ մի խնդիր, ուզում էի կարևոր գործ անել, սա թվաց ամենակարևորը, եկա:
    - Չէ, նկատի ունեմ ոչ մեկ չի հետապնդել, նեղացրել:
    Էլի տառականները սարկաստիկ պատասխաններ էին հուշում: Բայց հավես չկար հետը, ուզեցի կարճ կապել:
    - Կներեք, ես Արցախի ինչ-որ օրենք եմ խախտել ու սա հարցաքննությո՞ւն է, թե՞ իրականում եկել էիք ինձ օգնելու:
    Կմկմաց, թե չէ, իրոք օգնելու է եկել:
    Իր հրեշտակ պահապանն իմ սատանաներից թույլ էր, ամենայն հավանականությամբ: Էդ խոսքի վրա դրսի տեղատարափ անձրևը սկսեց տանիքից ներս լցվել:
    - Խնդրեմ, կարող եք օգնել տանիքի անցքը փակել, անձրևը տուն չլցվի:
    - Էս դեպքերում պետք ա տակը մի բան դնել՝ տաշտակ, դույլ:
    Երախտապարտ էի, ինքս երբեք նման բան չէի կռահի անել:
    Բայց չնայած էս օգնականներին, գյուղում ինձ իրականում ահռելի օգնություն ցուցաբերել են՝ պատուհաններս փակեցին պոլիէթիելենային թաղանթով, որ հետս տարել էի, էլեկտրականություն քաշեցին, երբ լարեր հայթայթեցի ու բակում ջուր խողովակային ոդիսականից հետո: Բացի այդ կաթ են բերում, մածուն, երբ խմորեղեն են թխում, իմ կտորն ունեմ: Կոռուպցիա չի, անգամ էն ընտանիքները, որտեղից աշակերտ չունեմ, էլի մի բանով օգնում են: Տղաները գալիս, փայտս են կոտրում, սիրտս էլ հետը, քանի որ ինչքան համոզում եմ, որ էդ իմ սիրած զբաղմունքն է, թողեն ինձ՝ բանի տեղ դնող չկա: Գյուղում էս ընտանիքի նման ապրելն ընդունված է: Ես էլ հետս բերած ամբողջ ալկոհոլը բաժանեցի՝ ուրիշ բան չունեի մարդկանց հետ կիսվելու: Ուղղակի հավես զգացողություն է, որ առանց որևէ ակնկալիքի մարդիկ կողքիս կանգնած են:

  10. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (30.09.2019), Cassiopeia (29.09.2019), Chuk (30.09.2019), Freeman (30.09.2019), ivy (29.09.2019), John (30.09.2019), Sambitbaba (30.10.2019), unknown (25.10.2019), Varzor (29.09.2019), Աթեիստ (30.09.2019), Բարեկամ (29.09.2019), Գաղթական (02.12.2019), Ծլնգ (29.09.2019), Նաիրուհի (30.09.2019), Ներսես_AM (30.09.2019), Նիկեա (10.12.2019), Շինարար (30.09.2019), Ուլուանա (30.09.2019), Տրիբուն (30.09.2019)

  11. #6
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դասարանում աշակերտ ունեմ, որ ամիսներով դպրոց չի գալիս: Ուղեղը քիչ թե շատ աշխատում է, բայց տղան 7-րդ դասարան է, հազիվ է կարդում: Դպրոցին մեղադրել չեմ կարող, ծնողների հետ աչքիս առաջ չուծ լի ամեն օր խոսում են, պատրաստ էինք համապատասխան մարմինների դիմել, եթե շարունակեր բացակայել:
    Անգլերենն իր դասարանի հետ 0-ից սկսեցի, երկու տարի չէին անցել, լրիվ մոռացել էին: Ինքն էլի բացակայեց, հետ ընկավ:
    Էսօր եկել էր:
    Դասին դժվար արտասանվող հնչյունների ձեռքը կրակն էին ընկել էրեխեքս, փորձարկում են, իրենք իրենց վրա ծիծաղում, էլի փորձում: Որպեսզի բացակա աշակերտը հասկանա, թե ինչի եմ պարբերաբար ասում Please translate ու Please repeat արտահայտությունները, կարդում եմ դժվար արտասանվող բառերն ու աշակերտներին խնդրում կրկնել՝ please repeat:
    Լեզուները կոտրելով, խնդալով կրկնում են:
    Դրանից հետո էն միշտ բացակա աշակերտիս հարցնում եմ, թե իր կարծիքով ի՞նչ է նշանակում repeat:
    Կմկմում է:
    Ես.
    - Օրինակ, որ էրեխեքին ասում եմ please repeat, ի՞նչ են անում:
    Ինքը.
    - Խնդում են:
    Խնդալ բառն էլ սովորեցինք, հիմա մեր դասարանում գաղտնի անգլերեն կա, որտեղ repeat-ն ու laugh-ը հոմանիշներ են:
    Վերջին խմբագրող՝ Alphaone: 30.09.2019, 21:38:

  12. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (30.09.2019), Chuk (01.10.2019), Freeman (30.09.2019), John (30.09.2019), Meme (29.10.2019), Sambitbaba (30.10.2019), Varzor (01.10.2019), Աթեիստ (30.09.2019), Բարեկամ (01.10.2019), Ծլնգ (30.09.2019), Նաիրուհի (03.10.2019), Ներսես_AM (01.10.2019), Նիկեա (10.12.2019), Շինարար (30.09.2019), Ուլուանա (11.10.2019), Տրիբուն (30.09.2019)

  13. #7
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեմատիկ պլաններն ամենաուշը սեպտեմբերի 15-ին պետք է տված լինեի: Սկզբում հոսանք չկար, հետո մտածեցի մի ժամվա պատմություն է, արագ կանեմ, գցեցի ականջի հետև: Հիմա ինքս ինձ ատում եմ, անքուն աշխատում եմ, անընդհատ շեղվում: Օր չկա, որ դասին հետաքրքիր վարժություններ, խաղեր մտածած չգնամ, քարտեզներ ենք նկարում, տարբեր պատմական իրադարձությունների աղյուսակներ սոսնձում, լիքը ժամանակ է տանում: Թեմատիկ պլանները մնում էին: Հիվանդ ժամանակ չի ստացվում պրոդուկտիվ լինել ու վաղը դպրոցում չգիտեմ՝ ինչ եմ ասելու: Բայց պարտված տրամադրություն ունեմ ու արդեն վստահ չեմ, որ կձգեմ երկու տարի:

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (01.10.2019), Sambitbaba (30.10.2019), Varzor (01.10.2019), Ծլնգ (09.10.2019), Նաիրուհի (03.10.2019), Նիկեա (10.12.2019), Շինարար (01.10.2019), Տրիբուն (14.10.2019)

  15. #8
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8-րդ դասարանցիներիս հետ ավատատիրական Պարսկաստանի տիրապետության ներքո Հայաստանի վիճակին ենք ծանոթանում, նկարագրում եմ էն ժամանակվա Պարսկաստանն ու նշում էլ, որ բավականին հետամնաց երկիր էր:
    - Ուրեմն ինչպիսի՞ պետություն էր Պարսկաստանը, - հարցնում եմ, որ հետո հիմնավորեն, թե ինչու էին հայերն ամեն գնով ուզում ազատվել Պարսկական տիրապետությունից:
    Քար լռություն էր, հետո.
    - Զզվելի պետություն էր, - պսպսղացող աչքերով ասում է աշակերտս:

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (10.10.2019), John (09.10.2019), Meme (29.10.2019), Sambitbaba (30.10.2019), Varzor (10.10.2019), Գաղթական (02.12.2019), Ծլնգ (09.10.2019), Նիկեա (10.12.2019), Շինարար (15.10.2019)

  17. #9
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուս-պարսկական պատերազմները իբր թե գլուխ բերեցինք, անցանք Թուրքիայի հետ կռիվ-մռիվներին։ Աշակերտիս հետ քննարկում ենք, թե խի են թուրքերը հայերին հալածել։ Թվարկեցինք պատճառները, ասում եմ նաև պատճառներից մեկը, որ իրենք այլադավ էին։ Հետո խնդրում եմ ինքը թվարկի, թվարկում ա՝ հակասող շահեր, մշակութային տարբերություն ու քանի որ թուրքերը այլանդակ էին։
    Զզվելի ու այլանդակ հակառակորդներ։
    Վերջին խմբագրող՝ Alphaone: 14.10.2019, 22:16:

  18. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (16.10.2019), Meme (29.10.2019), Sambitbaba (30.10.2019), Varzor (15.10.2019), Աթեիստ (20.10.2019), Գաղթական (02.12.2019), Նաիրուհի (19.10.2019), Նիկեա (10.12.2019), Շինարար (15.10.2019), Տրիբուն (14.10.2019)

  19. #10
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկսել ա նյարդայնացնել, որ գյուղում Ֆեյսբուքի sponsored գովազդները բերում ա ադրբեջանական գովազդներ։

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (25.10.2019), Sambitbaba (30.10.2019), unknown (25.10.2019), Varzor (25.10.2019), Աթեիստ (25.10.2019), Նիկեա (10.12.2019)

  21. #11
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեք օր Ստեփանակերտում էի։ Սիրել եմ էդ քաղաքը, չնայած բնավ էնտեղ ինձ տանը չեմ զգում։ Մտածում եմ, որ եթե մեր գյուղը տաք լիներ, այտեղ ինձ տանը կզգայի, քանի որ վերադառնալիս, երբ հորիզոնում տունս երևաց, հարազատ թրթիռ զգացի ու լիքը կարոտ։ Մթով հասա։ Հատուկենտ լույսեր կային։ Գյուղի շատ տներում ծորակը բացում են, հանքային ջուր է գալիս, եթե էստեղ պուճուրիկ գործարան լինի, լիքը աշխատատեղեր կբացվեն։ Մարդիկ սպասում են, որ դրսից մեկը գա, բացի։ Երբ համոզում էի, որ իրենք բացեն ու լինի համայնքային բիզնես, էնպես էին նայում, ասես, այլմոլորակային են տեսել։ Որոշել էի դեսից դենից գումար հայթայթել, թեկուզ ծրագրից հետո գնալ, կյանքում առաջին անգամ աշխատել կոնկրետ գումար վաստակելու համար, բայց սեփական ներդրում ունենալ, իրենց օգնել, բացեն, բայց մինչև այդ հաստատ ներդրող կհայտնվի։ Ու մարդիկ տիրոջ ու պատասխանատուի հոգեբանության փոխարեն ավելի են խորացնելու ծառայի ու ինչքան հնարավոր է շատ լումա քերելու հոգեբանությունը։ Դրանից դատարկություն եմ զգում։
    Ստեփանակերտում բժշկի գնացի, սրված տոնզիլիտ, նշիկները հարկավոր է հեռացնել։ Հիմա, եթե մնամ, ինձ քայքայելու եմ, բայց մնալու եմ, պայքարելու եմ, որ էրեխեքս իրենց ծնողների նման չմեծանան, որ նախաձեռնող ու պատասխանատու լինեն։ Օրինակ եմ ծառայելու։ ՈՒ եթե էն, ինչ ուզում եմ անել, ստացվի, կյանքս իզուր ապրած չեմ լինի։ Հետո արձակուրդներին ժամանակ կգտնեմ, կհանեմ, կբուժեմ, բայց եթե գնամ, ոնց հիվանդության սկզբում էի ուզում, էրեխեքիս կյանքը շանս չկա, որ ուրիշը կգա, կբուժի։ Նման պաթետիկ նոտայի վրա եմ էսօր։

  22. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (31.10.2019), John (30.10.2019), Sambitbaba (30.10.2019), unknown (31.10.2019), Varzor (30.10.2019), Աթեիստ (30.10.2019), Բարեկամ (30.10.2019), Գաղթական (02.12.2019), Նաիրուհի (31.10.2019), Ներսես_AM (06.11.2019), Նիկեա (10.12.2019), Ուլուանա (01.11.2019), Տրիբուն (30.10.2019)

  23. #12
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նյարդայինանալու ևս մեկ առիթ, ամբողջ գյուղում ինձնից պարտքով գումար են խնդրում, չունեմ, չեմ տալիս, բայց նեղանում են, ոնց որ իրենցից պարտք վերցրած լինեմ ու չուզեմ վերադարձնել։ Չգիտեմ ինչի ա մեր մարդկանց հոգեբանությունն էսքան տխուր վիճակում, բայց շուտ, շատ շուտ օգնել ա պետք, որ էս ամեն ինչը չխորանա։ Ինձ էլ ա ինքնուրույնություն պակասում, էս մարդկանց էլ։ Ես ծնողներիս հույսով եմ, իրենք՝ պետության։ Պետք ա երևի մի կերպ, իրար հետ, իրար օգնելով սովորել սեփական ոտքերի վրա կանգնել, հետո քայլել, հետո վազել։ Բայց մենք վազելը պատկերացնում են, վազքից վախենում, անգամ կանգնել չենք փորձում։ Ես ու գյուղս գտել ենք իրար։

  24. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (31.10.2019), Sambitbaba (06.11.2019), unknown (02.11.2019), Varzor (04.11.2019), Աթեիստ (01.11.2019), Գաղթական (02.12.2019), Ծլնգ (01.11.2019), Յոհաննես (31.10.2019), Նաիրուհի (03.11.2019), Ներսես_AM (06.11.2019), Նիկեա (10.12.2019), Ուլուանա (01.11.2019), Տրիբուն (31.10.2019)

  25. #13
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշակերտս դուռը ծեծեց։ Իր սիրելի ուսուցիչներից չեմ, քանի որ միայն անգլերեն եմ տալիս էս դասարանին, ինքն էլ թեև փայլուն ուղեղ ունի, բայց լեզուներ ատելով ատում ա, դասին միայն խաղերով է հնարավոր մի բան սովորեցնել իրեն ու միայն էդ խաղեր/մրցույթներն ա, որ ամբողջ դասից ինքը սիրում ա։ Հիմա պսպղացող աչուկներով եկել, կոնֆետ ա մեկնել, թե․
    - Էս ձեզ, ընկեր Ալֆա։
    ֆեյսբուքից կեղծանունը պեղել, էդպես ա դիմում դասից դուրս ։)
    Զարմացա, բայց լավ էր, շարունակեց։
    - Ձեր վայֆայի կոդը կասե՞ք։
    Տվեցի, ոչինչ, թող ինտերնետս էլ քիչըմ մեռած լինի, փոխարենն աչքի առաջ կլինեն էրեխեքը, ամեն անգամ մի բան անգլերեն կհարցնեմ, իրենք էլ չեն զգա, ոնց սկսեցին անգլերեն բլբլացնել։

  26. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (05.11.2019), John (06.11.2019), Sambitbaba (06.11.2019), unknown (04.11.2019), Varzor (04.11.2019), Աթեիստ (03.11.2019), Գաղթական (02.12.2019), Ծլնգ (03.11.2019), Նաիրուհի (03.11.2019), Նիկեա (10.12.2019), Տրիբուն (03.11.2019)

  27. #14
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աղջիկներից մեկը դժվարանում էր տառերի անունները հիշել։ Երբ տառը թելադրում էի, գրում էր։ Երբ ցույց էի տալիս ու խնդրում, որ անունն ասի, մոռանում էր։ Տղաները, հակառակը՝ տառն արագ իդենտիֆիկացնում էին, բայց գրել չէին կարողանում։ Ելքը գտա։
    Էսօր դասն աշակերտուհիս ա վարել։ Ինձ ու դասարանցիներին թելադրություն էր տալիս։ Գրում էինք։ Նայում էի՝ ոնց է համբերատար սպասում՝ բոլորը գրեն, նոր անցնում առաջ, ոնց է մոտենում, դժվարացողներին լրիվ իմ մեթոդներով ու ժեստորով ուղղություն ցույց տալիս, երևի ինձնից էլ լավ, ու ինձուինձ մտածում, որ եթե դպրոցում ինքը լիներ իմ անգլերենի ուսուցչուհին, իմ ամենասիրած առարկան անգլերենը կլիներ։ Վերջում պարզեցին, որ գույներն ենք գրում, գույները սովորեցին, վաղը նորից նույն թելադրությունն ենք գրելու, այս անգամ որ գույնը թելադրեմ, պիտի այդ գույնի մատիտով գրեն։ Գունավոր դասս եմ կանխավայելում, մի խոսքով։

  28. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (07.11.2019), Cassiopeia (06.11.2019), Sambitbaba (06.11.2019), Varzor (07.11.2019), Աթեիստ (07.11.2019), Արշակ (13.11.2019), Գաղթական (02.12.2019), Ծլնգ (06.11.2019), Յոհաննես (06.11.2019), Ներսես_AM (06.11.2019), Նիկեա (10.12.2019), Ուլուանա (07.11.2019), Տրիբուն (06.11.2019)

  29. #15
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկար գրառում էի գրել էն մասին, թե ինչքան դաժան վիճակում է բազմազավակ ընտանիքն ու ինչքան պուպուշ եմ ես, որ էսօր էրեխեքին սենդվիչներ տարա։ Բայց ես բնավ պուպուշ չեմ, ես պետք ա տաք ապուր եփեի, տանեի, քանի որ ծնողները հիմա տանը չեն ու էդ բոլոր երեխաներին հոգ տանող մեծ քույրն էսօր հիվանդ էր, իրոք տաք ապուրի կարիք ուներ։ Ինքս մնալ, խնամելու փոխարեն 10-15 րոպե նստեցի,մի քիչ երկրորդ դասարանի կարդալ չիմացող աչոնի հետ տառերի վրայով անցա ու փախա՝ ինքս ինձ ատելով, որ էնքան էլ լավը չեմ, որ կարողանամ էս էրեխեքին դաս սովորեցնելու ժամանակ գտնել, պատշաճ հոգ տանել ու պետք լինի՝ լվացքն էլ անել, որ էս հիվանդ երեխան բաղնիքում բոբիկ ման չգա։
    Երևի պետք էր իրենց տեսնել, որ գիտակցեի, թե ինչ հրաշալի ծնողներ ես ունեմ։

  30. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (11.11.2019), Sambitbaba (11.11.2019), Varzor (12.11.2019), Աթեիստ (11.11.2019), Գաղթական (02.12.2019), Ծլնգ (11.11.2019), Նաիրուհի (14.11.2019), Նիկեա (10.12.2019), Տրիբուն (11.11.2019)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •