User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Գյուղ ու դպրոց

  1. #16
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սնդիկ
    Երկու օր առաջ գիշերը 11-ին զանգեցի դպրոցի տնօրենի կնոջը, խնդրեցի իրենց տանը գիշերել։ Ջերմաչափը չգիտեմ ինչքան էր կոտրված մնացել, ես էի գիշերը քնած ժամանակ գցել, թե մկներն էին գլորել անցնելուց, բայց անկողնուս տակ քշերվա հազարին կոտրված ջերմաչափ գտնելուց հետո, երբ ցրտից դողալով սնդիկի գնդիկները չէի կարողանում որ մի կերպ հավաքել, թափում էի, արագ փոխվեցի, գնացի տնօրենի տուն։ Պատուհանը բաց էի թողել, որ տունը ցուրտ լիներ, սնդիկը չգոլորշիանար։ Հաջորդ օրը գյուղի տղաներից մեկը դիմակով եկավ, որ հավաքի։ Բժշկական ձեռնոցներ տվեցի, իբր օգնում էի, իրականում միայն լուսավորում՝ ինքս դիմակ չունեի։ Զանգեցի 911, կարգին բան չասացին, ոնց խորհուրդ էին տվել, արեցի՝ կալիումի պերմանգանատով, հայերեն՝ մարգանցովկա, մշակեցի հատակը, լցրեցի ճեղքերի մեջ, որտեղ լիքը սնդիկ պետք է որ լցված լիներ։ Հագուստս հանել, կախել էի բակում, մի օր օդափոխելը հրաշալի գիտեի, որ բան չի փոխի, բայց դե չեղածից լավ էր։ Տնօրենի տանը գիշերը չէի կարողացել քնել, քնապարկը բակում էի դրել, ուղղակի նստեցի՝ շունչ քաշելու, էդպես խոտերի մեջ քնել էի։ Աշակերտներս եկան, արթնացրեցին։ Լիքը գործ կար, բայց տուն գնալ դեռ վախենում էի՝ օդափոխվում էր։ Նստել աշակերտների հետ մանկական խաղահրապարակ սարքելու ծրագիր էի գրում։ Գաղափարն իրենցն էր։ Սովորեցրեցի միջոցների հայթայթման թիթիզ ձևերից՝ մի կողմում գրում էին ինչ է հարկավոր, հետո էդ սարքելու համար ինչ ունեն, ինչ չէ։ Ինչ չունեին դիմացը գրում էին՝ որտեղից կարող են հայթայթել։ Ինչը պակասի, վերջում կգնեմ, բայց իրենց չեմ ասում, որ հույսներն իրենք իրենց վրա դնեն։ Դրեցին, էսօր ոգևորված էին էդ գաղափարով, տղաներից մեկը հորը համոզեց դպրոցի մոտ ցայտաղբյուր սարքել, մյուսներն ընկած աթոռների համար տախտակ ու մեխ էին խնդրում գյուղացիներից։ Տնօրենի կինն առաջարկեց աթոռների փոխարեն կոճղեր դնել՝ լրիվ հեքիաթ կլինի՝ փայտից, ինքնաշեն խաղահրապարակն ինձ առաջ մղող մոտիվացիաներից դարձավ։ Խուճապն անցավ մի փոքր։
    Շարունակում եմ էս տանն ապրել։ Սրտխառնոց ու ստամոքսի խնդիրներ մրսածությունից էլ ունեմ, չգիտեմ սնդիկային թունավորումը կկարողանամ ժամանակին տարորոշել, թե՝ չէ։ Ինչքան ինձ համոզում եմ, որ վտանգն անցել է, խուճապի ստվերը դեռ կա։ Փաստորեն տզերից հետո իմ երկրորդ մեծ ֆոբիան դանդաղ սպանող թույներն են։

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (13.11.2019), Sambitbaba (12.11.2019), unknown (27.11.2019), Varzor (12.11.2019), Աթեիստ (13.11.2019), Բարեկամ (12.11.2019), Գաղթական (02.12.2019), Ծլնգ (12.11.2019), Նիկեա (10.12.2019), Ուլուանա (12.11.2019), Տրիբուն (12.11.2019)

  3. #17
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երազանքներ
    Զգացի, որ ինձնից ուսուցիչ դուրս չի գա, սկսեցի դասերից դուրս աշակերտների հետ համայքային ծրագրեր բզբզալ։ Ես թույն մենթոր եմ, խանդավառվել են, գարնանն արդեն իրենց ձեռքով կամ մեծերին խնդրելով ինչը չստացվեց խաղահրապարակ են սարքելու։ Աղջիկներից մեկն անունը դրեց էկո խաղահրապարակ՝ նստարանների փոխարեն կոճղեր ենք դնելու, ամեն ինչ փայտից սարքենք։ ԷՆպես զուգադիպեց, որ 8երի հասարակագիտությունից էլ հենց համայնքային ծրագիրն էր գործնական աշխատանքը։ Դասագրքում տրված էր համայքի խնդիրները վեր հանել, հետաքրքիր չէր։ Իմպրովիզ արեցի, ասացի՝ համայքում եղած ռեսուրսներն աշակերտը թվարկի, ձեռքի հետ էլ բացատրեցի ռեսուրսն ինչ ա, թե չէ աշխարհագրությանն անգիր բնական ռեսուրսներ թր թվարկել, բայց չէր հասկացել՝ ինչ ա ասում, չէր էլ ֆայմել, որ կարելի ա ուսուցիչն հարցնել՝ ուսուցիչը լավն է, սիրով կպատասխաներ։ Ինչ-որ է, թվարկում էր՝ ջուր, օդ...
    Հետո քննարկում էինք, թե էս ռեսուրսներից ինչ նոր բան կարանք ստանաք, որ հիմա համայնքում չկա, բայց կուզեր, որ լինի։
    Գյուղի հրապարակ էր ուզում, ասաց, որ ջուրն էլ ունենք, կարող ենք ցայտաղբյուր ստանալ։
    - Էլ ի՞նչ կարող ենք ստանալ մյուս ռեսուրսներից, - հարցնում եմ։
    Քթի տակ թվարկում է՝
    - Ջրից՝ շատրվան, ցայտաղբյուր, օդից՝ օդանավ․․․
    Էնքան բան կա, որ իրենք ուզում են ունենալ, որ թաթախվեն, մի քանի շաբաթում կսարքեն։ ՈՒ հեչ պարտադիր չէր, որ օդից ինձ ստանային, որ էդ անեին։ Մեր գյուղերում սեփական անզորության առասպել կա, էս միֆը որ ցրենք, ամեն ինչ կունենան էրեխեքը։

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (13.11.2019), Sambitbaba (30.11.2019), unknown (27.11.2019), Varzor (13.11.2019), Աթեիստ (15.11.2019), Բարեկամ (15.11.2019), Գաղթական (02.12.2019), Ծլնգ (13.11.2019), Նաիրուհի (14.11.2019), Ներսես_AM (14.11.2019), Նիկեա (10.12.2019), Վիշապ (30.11.2019), Տրիբուն (13.11.2019)

  5. #18
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մուրացանի «Առաքյալն» եմ վերընթերցում, դպրոցում էի կարդացել, ոնց որ լրիվ ուրիշ գիրք կարդամ։

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (14.11.2019), Sambitbaba (30.11.2019), unknown (27.11.2019), Varzor (14.11.2019), Բարեկամ (15.11.2019), Ծլնգ (14.11.2019), Յոհաննես (14.11.2019), Նաիրուհի (14.11.2019), Նիկեա (10.12.2019), Վիշապ (30.11.2019)

  7. #19
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    live translation
    Երկու եղբայր աստիճանների վրա են, եկել ենք՝ քրոջը տուն տանեն, պարապում էինք։
    Դրսից դիալոգ։
    - Դու ո՞ւմ ես պետք, հեսա էս աստիճանների վրայից քցելու եմ։
    Ես՝ ներսից․
    - Ինձ ա պետք, վաղը թեմատիկ պիտի գրի։
    Աշակերտս՝
    - Լավ ա ես իմ կամքով քցվեմ։

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (19.11.2019), Freeman (20.11.2019), Sambitbaba (30.11.2019), unknown (27.11.2019), Varzor (22.11.2019), Աթեիստ (19.11.2019), Ծլնգ (20.11.2019), Նիկեա (10.12.2019), Վիշապ (30.11.2019)

  9. #20
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    դասին՝
    "I often go to Berdzor".
    - Please translate.
    Թարգմանում է՝
    - Ես հաճախ գնում եմ ԼԱՉԻՆ։

  10. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (19.11.2019), Freeman (20.11.2019), Sambitbaba (30.11.2019), unknown (27.11.2019), Varzor (22.11.2019), Աթեիստ (19.11.2019), Բարեկամ (20.11.2019), Գաղթական (02.12.2019), Ծլնգ (20.11.2019), Հայկօ (19.11.2019), Նիկեա (10.12.2019), Ուլուանա (21.11.2019), Վիշապ (30.11.2019), Տրիբուն (20.11.2019)

  11. #21
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    11-րդ դասարանում հասարակագիտությունից քրեական պատասխանատվության մասին դասեր կան: Աշակերտս դասամիջոցին մոտեցել, հարցեր ա տալիս: Կեսից ամբողջ դպրոցի բարձր դասարանցիները 6-7 հոգի շրջապատել, հարցախեղդ են անում՝ սպանության համար պատասխանատվության տարիք, անհրաժեշտ պաշտպանություն, ինքնապաշտպանություն…
    Վերջում էլ թե՝
    - Հովուլի տարիքը չի լրացել, ինքը կսպանի:
    Հիմա չգիտեմ, սառնարանը քաշեմ դռան դեմ, թե ուրիշն ա զոհը:

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (21.11.2019), Sambitbaba (30.11.2019), unknown (27.11.2019), Varzor (22.11.2019), Աթեիստ (21.11.2019), Նաիրուհի (21.11.2019), Նիկեա (10.12.2019)

  13. #22
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էսօր շփոթվել, գյուղի ջահելներից մեկին դասերի տևողությունն եմ ուղարկել՝ 00։09-09-45, 09։50-10։35․․․ գիտի պրոգրեսիա ա, շարունակել ա, պատասխանն ուղարկել, համ էլ մարդը սկզբունքը կռահել էր ))

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.11.2019), Sambitbaba (30.11.2019), unknown (27.11.2019), Varzor (25.11.2019), Նաիրուհի (25.11.2019), Նիկեա (10.12.2019), Վիշապ (30.11.2019)

  15. #23
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եռակոմպլեկտ դասարան... էս էն ա, ինչ դասականների ասած՝ թշնամուս չեմ կամենա։ Մի դասի ընթացքում 8-րդ, 9-րդ ու 10-րդ դասարանների հետ դաս եմ անում, համապատասխանաբար՝ ինքնուրույն առաջադրանքներ կազմում, քանի դեռ մյուսներին դաս եմ պատմում, մի հոգուց բաղկացած դասարանի աշակերտի համար «խմբային» աշխատանք մտածում՝ կտրել, սոսնձելու ինչ-որ հետաքրքիր բան, որ ուղղակի մեխանիկական չլինի, երևակայություն զարգացնի։ Օրինակ՝ իրադարձությունների զարգացման քարտեզ, ձեռքով նկարած, քանի որ պրինտեր չունեմ։ Ու պիտի մի դասին հասցնեմ էս երեքին էլ դաս բացատրեմ՝ նոր նյութը։ Վերջում քամվում եմ։ Բայց անգամ էս եռակոմպլեկտ դասարանը իմ 6-րդ դասարանի միակ աշակերտի համեմատ երազանք է։ Հենց մի հոգու հետ եմ դաս անում։ Էլ կապիկություն, էլ պատմությունը հեքիաթի պես պատմել․, ամբողջ ընթացքում գրատախտակին նկարներ, սխեմաներ, թագավորների պաստառներ։ Դասի վերջում հարցերին պատասխանում է։ Հաջորդ օրը այնքան հանճարեղ կերպով է ամեն ինչ մոռանում, որ անգամ ամենատարրական բաները, որ նախորդ օրը փայլուն ասում էր, արդեն չի հիշում։ Կարդում է բառերը հատ-հատ, բարձր, սխալ, մի բառը մոտ տաս վայրկյան, երկար բառերն ավելի երկար։ Էսօր նոր մեթոդ փորձեցի՝ տվեցի կարդալ։ Պատմություն թերևս իրեն չեմ սովորեցնի, բայց տարվա վերջում, հուսով եմ, կարդալ ու կարդացածը բացատրել կսովորի, թե չէ թողելու եմ ուսուցչությունն ու գնամ գրողի ծոցը։ Ինքը հատուկ կարիքներով երեխա չի, գոնե փաստաթղթերով, բայց հաստատ իր հետ հատուկ մանկավարժ պիտի աշխատի, ես չեմ ձգում։
    Մի ամիս առաջ հետը խոսեցի։ Փորձում էի մոտիվացիան հասկանալ՝ ինչն է իրեն հետաքրքիր։ Գյուղի բոլոր բամբասանքները, ներքին խշշոց-թշշոցները, դավադրության տեսություններն ու կեղտոտ սպիտակեղենն իրեն ծանոթ էին։ Նախորդ դասը հարևան գյուղի կոնֆլիկտի վրա էի բացատրում՝ եթե հարևան գյուղից էսինչենց ընտանիքը գա, էնինչենց ընտանիքին փորձի հարկատու դարձնել, որ իրեն ամեն ամիս փող տան։ Էս ընտանիքը ի՞նչ կանի՝ ճիշտ է, գյուղացիներին կկանչի օգնության, էդպես էլ հին երկրներն իրենց ընկեր երկրներին կանչում էին օգնության, ու թեև գյուղի իքսյաններն իգրեկյանների հետ չունեն, բայց քանի որ կողքի գյուղից զեթյանները հարձակվել են, արդեն իրար օգնում են, զեթյաններին գյուղից քշեն, նոր իրենք իրենց մեջ հարցերը լուծեն։ Էսօր ամբողջ միջազգային կոնֆլիկտն ու սկզբունքները հիշում էր, հարաբերություններում խառնված երկրներին՝ բնավ։
    Մի քանի օր առաջ մեր ուսուցիչներից մեկն ասում էր, որ ինքը մեծանալու է, իր թիկնապահը դառնա։ Զգում եմ, դեմքը ծամածռում է, իրեն դուր չի գալիս որպես թիկնապահ դիտարկվելը։ Ասացի, որ իր սեփական բիզնեսը կարող է սկսել, ազատ ու անկախ ապրել՝ առանց սպասելու հերթական աշխատավարձին։
    - Ես ոչ թիկնապահ եմ դառնալու, ոչ բիզնեսմեն, - ասաց, - ես նախագահ պիտի դառնամ։
    Կդառնա։

  16. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.11.2019), Sambitbaba (30.11.2019), unknown (27.11.2019), Varzor (26.11.2019), Աթեիստ (25.11.2019), Ծլնգ (25.11.2019), Նաիրուհի (26.11.2019), Նիկեա (10.12.2019), Վիշապ (30.11.2019), Տրիբուն (25.11.2019)

  17. #24
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դասից փախել, եկել, նստել էր բակումս։ Իմ դասից չէ։ Սկզբում մտածում էի, ուզում էի խոսել։ Հետո հիշեցի, որ վայֆայի կոդը տվել եմ։ Խոսեցի ամեն դեպքում։ Խորթ հոր հետ է ապրում, ով գյուղացիների ասելով՝ քրեական հաշվառման մեջ է․ էստեղի բառապաշարով կարող է թե նախկին հանցագործ լինել, թե փախուստի մեջ գտնվող հանցագործ կամ ուղղակի դատվածություն չունեցող մարդ, ով ոստիկաններին այնքան էլ դուր չի եկել։ Ոստիկաններին՝ չգիտեմ, բայց ինձ ահավոր դուր չի գալիս այդ մարդը։ Միլիոնից մեկին չեմ սիրում, ինքն էդ մեկերից է՝ հույժ լպրծուն անձնավորություն։ Ու երջանիկ եմ, որ էս էրեխու համար ինքը չի դերային մոդել։ Դերային մոդել են քիլլերները։ Բայց էն ռԱմանծիկ կերպար քիլլերները՝ արժեհամակարգով, գաղափարի համար սպանող։ Ու հիմա ապագա քիլլերը ռաբիզոտ երգեր է լսում բակումս նստած։ Առաջարկեցի Կոմիտաս լսել, ուսուցիչ էի վերջը, ամաչեց, միացրեց։ Զրուցեցինք երկար, արժեքներից, երազանքներից, խառը։ Եկա տուն, մի ժամից դուրս եկա ջուր բերեմ, դեռ բակում էր, դեռ Կոմիտաս էր լսում, զարմացա, բայց հաճելիորեն։

  18. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (29.11.2019), John (27.11.2019), Sambitbaba (30.11.2019), unknown (27.11.2019), Varzor (27.11.2019), Բարեկամ (27.11.2019), Գաղթական (02.12.2019), Նաիրուհի (27.11.2019), Նիկեա (10.12.2019), Ուլուանա (28.11.2019), Վիշապ (30.11.2019), Տրիբուն (27.11.2019)

  19. #25
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գյուղի համար առանձին խումբ եմ ստեղծել ֆեյսբուքում։ Եթե իմանում են, որ հոսանքն անջատելու են, օրինակ, մեկը մոտակա քաղաք է գնում, շտապ դեղումեղ է հարկավոր բերել կամ ուրիշ կարևոր դեպքի համար խմբում գրում ենք։ Էսօր աշակերտս խմբում գրել էր՝
    «Հերիկ գյուղ գալիս մեքենայով կամ ոտքով մի եկեք, ձիով կամ ինքնաթիռով եկեք։ Թե չէ մեքենան կփչանա ձեր կոշիկներնել կպոկվեն, կմաշվեն, ուղակի չէն դիմանա այս ճանապարհին։((»։

  20. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (29.11.2019), John (30.11.2019), Sambitbaba (30.11.2019), Varzor (30.11.2019), Աթեիստ (29.11.2019), Գաղթական (02.12.2019), Ծլնգ (30.11.2019), Նաիրուհի (05.12.2019), Նիկեա (10.12.2019), Ուլուանա (30.11.2019), Վիշապ (30.11.2019), Տրիբուն (08.12.2019)

  21. #26
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բերձորի հիվանդանոցում էի։
    - Մամ, հիմա վատ եմ զգում, իրիկունը կխոսենք․․․
    Վերջին բանն էր, որ կիսամուննաթ ասեցի մամայիս։
    էս երկու օրը, ով մոտենում էր, կամ ուղղակի, կամ ակնարկով ասում էր, որ ես սպանեցի մորս՝ իմ գնալու, հիվանդանալու հետ կապված ապրումներից մահացավ։
    Ու չնայած էս պահին քարացած խաղաղություն կա մոտս, բայց ապրելս չի գալիս։ Գիտեմ, որ ստիպված եմ ծրագրից հրաժարվել, գալ, հայրիկի մոտ մնալ։ Մենակ ինքն էս ամենը վերապրելու ուժ չի գտնի, մենակ գործերից բեռան տակից դուրս չի գա։ Բայց հենց ստիպված եմ հետ գալ։ Իմ սիրտը մնաց գյուղում։ Իմ բոլոր հույսերը, երազանքները, ձգտումները մնացին էնտեղ։ Իմ ամբողջ կյանքն անորոշություն էր, էնտեղ որոշակի գիտեի՝ ինչ եմ ուզում, ուր եմ գնում։ Հիմա ես անորոշության մեջ եմ, էն ապրումներն են, երբ զանգում էի մորս ու խոսում, խորհուրդ հարցնում, թեթևանում։ Բայց գիտեմ, որ զանգեմ, չի պատասխանի, ոնց անպատասխան մնացին՝ մամ, ես քեզ սիրում եմ, մամ, դու ինձ պետք ես․․․ մամ, քեզ շատ, աննկարագրելի շատ եմ կարոտել նամակները, որ գրում էի, իմանալով հանդերձ, որ ինքն արդեն չկա ու էլ երբեք դրանք չի կարդա։

  22. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.12.2019), Sambitbaba (09.12.2019), Varzor (08.12.2019), Գաղթական (09.12.2019), Նիկեա (10.12.2019), Ուլուանա (09.12.2019), Վիշապ (09.12.2019)

  23. #27
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայրիկը խնդրում է իրեն մենակ չթողեմ։ Իրականում վատ է, շատ վատ՝ թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն։
    Աշակերտուհիս գրում է, խնդրում, որ վերադառնամ։ «Ես ձեզ լավ կնայեմ, չեմ թողի հիվանդանաք, որ գաք, չեմ թողի տխրեք»․ ասում է։
    Ու ես կտոր կտոր եմ լինում։ Մի կեսս հայրիկի մոտ է ուզում մնալ, մամայից հետո էն, ինչ կիսատ էր, գոնե հայրիկին հասցնեմ, տամ։ Մյուս կեսս աշակերտներիս մոտ է, լիքը բան էս էրեխեքի համար կիսատ մնաց։ Ու երկուսն էլ պարտականություն են, երկուսն էլ աննկարագրելի կարևոր։ Ու ես գիտեմ, որ ինչ էլ ընտրեմ, ինձ երբեք չեմ ների։

  24. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (09.12.2019), ivy (10.12.2019), Sambitbaba (10.12.2019), Varzor (10.12.2019), Աթեիստ (09.12.2019), Գաղթական (10.12.2019), Յոհաննես (10.12.2019), Նիկեա (10.12.2019), Ուլուանա (10.12.2019)

  25. #28
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու ամեն անգամ փոքր երեխա տեսնելիս՝ ինձ դավաճան եմ զգում, որ հիմա իմ աշակերտների կողքին չեմ։ Ու չեմ էլ կարող ամեն ինչ թողել, հետ գնալ, պիտի էս անիծյալ տոնզիլիտի հախից գամ, որ հիվանդ պառկել, նվնվալու փոխարեն էրեխեքիս համար հետաքրքիր, վառ, գունեղ դասեր անեմ։ Բայց ո՞նց, եթե ես հիմա սև էլ չեմ, խամրած գորշություն եմ, Հերիկի էն մառախլապատ օրերի նման, երբ անձրևը կաթալու փոխարեն ցրիվ էր գալիս օդում ու փաթիլի նման իջնում՝ մաշկի տակ ներծծվելով։
    Ես ընտրեցի հայրիկի կողքին մնալը…

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.12.2019), Cassiopeia (18.12.2019), Sambitbaba (16.01.2020), Varzor (18.12.2019), Բարեկամ (20.12.2019)

  27. #29
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրառում էի արել գյուղերի կեղտոտ գաղտնիքների մասին, որ ակամա իմացել էի, ջնջեցի։

  28. #30
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու օրից պայմանագրի լուծարման թղթերն եմ ստորագրելու։ ՈՒ սրանով գյուղին հրաժեշտ չեմ տա, հիմա ինձ պատեպատ եմ տալիս՝ ամռանն աշակերտներիս էստեղ բերելու ճամբարի ծրագիր որ գրեմ, որ հենց գյուղում ծրագրեր անելու գումար հայթայթեմ, ջրագծի հարց լուծեմ ու էլի լիքը խնդիրներ, որ երևի կկարողանամ լուծել, եթե ավելի շատ ջանքեր թափեմ ու ավելի շատ ուժերիս հավատամ։ Բայց քանի դեռ ես էստեղ իմ ողբն էի դրել, թե աշխարհը փուլ է գալիս, մեր ուսուցիչներից մեկի հետ էի խոսում, ով Արցախում վթարի էր ենթարկվել, ում տանիքը քամին տարել է, մի բարակ ծածկոցով ձյան տակ ապրում է, ով լիքը մարտահրավերներ ունի թե իր համայքնում, թե դպրոցում, արդեն նաև պարբերաբար ինսուլին ընդունելու անհրաժեշտություն, բայց դեռ շարունակում է մնալ ու պայքարել։ Ու իմ կյանքի բոլոր գրական ու իրական հերոսների մեջ ինքը հիմա առանձնանում է։ Ինքը հիմա էն փարոսն է, էն մարդու իդեալը, որին միշտ ուզել եմ հավատալ ու չեմ կարողացել։ Էս տարի իմ գաղտնի սանտան էր, նվերը դեռ չեմ վերցրել, երբ էդ մասին ասացի, կատակեց, թե քանի չեմ վերցրել, ինքն է իմ նվերը։
    - Խնդրում եմ, մեր հաջորդ խոսելուց էլ էսքան ուրախ եղիր, - ասաց ու ես քաջություն չունեցա խոստովանել, որ ուրախությունը խաղ էր, որ իրեն քաջալերեմ։
    Ու էնքան տարօրինակ էր, որ էն մարդն, ում ես «ջրիկ տղուկ» էի ասում մեր ծանոթության սկզբում ու աշխատում խուսափել, որ «զահլա չտանի», մեր համարյա հարյուր հոգանոց թիմում դարձավ իմ ամենահարազատ մարդը, մուսան ու էն իդեալը, որին ինքս չհասա, բայց որին չդադարեցի հավատալ։ Իր շնորհիվ հավատում եմ, որ դժվարությունները չեն կոտրում, կոփում են, որ հաջորդ տարի ես իմ մեջ ուժ կգտնեմ էլի անցնելու ծրագրին․․․

  29. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (10.02.2020), Peace (14.02.2020), Sambitbaba (03.04.2020), Varzor (10.02.2020), Աթեիստ (12.02.2020), Բարեկամ (10.02.2020), Նաիրուհի (11.02.2020), Ներսես_AM (10.02.2020), Ուլուանա (10.02.2020)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •