Ակումբում շատ կան Հայաստանից դուրս ապրող մարդիկ։ Տարբեր առիթներով բազմաթիվ թեմաներում մեր դիտարկումներն ենք գրում։ Էս թեման կարող ենք համարել «Անկապ Օրագիր» էմիգրանտական ուղղվածությամբ։
Էս սկսեմ։
Ընդհանրապես ասում են, որ առաջին սերնդի միգրանտները հիմնականում տենց էլ կարգին չեն ինտեգրվում։ ՈՒ ես հիմա լրիվ տենց եմ ինձ զգում։ Սենց մի տեսակ օդի մեջ մնացած ոնց որ լինեմ։ Ոչ էս կողմ եմ, ոչ էն կողմ։ ՈՒ ահավոր դժվար ա տեղացիներն պատմել թե մինչև հեղափոխության իրավիճակի մասին, թե հեղափոխության ժամանակ ու հետո։ Նաև թե ինչ զգացողություններ ունեիր Հայաստանի էդ տարբեր փուլերով անցնելու ժամանակ։ Միաժամանակ հակառակը թե ինչպիսի պիզդեց ա կատարվում ստեղ վերջին երեք տարում, ու ինչ կարգի զզվանք ես ապրում կառավարության տաբեր անդամների մեծամիտ, լկտի, առանց աչքը թարթելու ստելու ու կրոնական ֆանատիկի նման Բրեքզիթ բարբաջելով։ Մոտս շատ հաճախ դեժավյուներ են լինում ՀՀԿականների հետ։ Չգիտեմ վերջն ինչ ա լինելու, բայց մի տեսակ էս վիճակը հեչ չի դզում։
Էջանիշներ