User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Էմիգրանտի օրագիր

  1. #1
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Էմիգրանտի օրագիր

    Ակումբում շատ կան Հայաստանից դուրս ապրող մարդիկ։ Տարբեր առիթներով բազմաթիվ թեմաներում մեր դիտարկումներն ենք գրում։ Էս թեման կարող ենք համարել «Անկապ Օրագիր» էմիգրանտական ուղղվածությամբ‎։

    Էս սկսեմ։
    Ընդհանրապես ասում են, որ առաջին սերնդի միգրանտները հիմնականում տենց էլ կարգին չեն ինտեգրվում։ ՈՒ ես հիմա լրիվ տենց եմ ինձ զգում։ Սենց մի տեսակ օդի մեջ մնացած ոնց որ լինեմ։ Ոչ էս կողմ եմ, ոչ էն կողմ։ ՈՒ ահավոր դժվար ա տեղացիներն պատմել թե մինչև հեղափոխության իրավիճակի մասին, թե հեղափոխության ժամանակ ու հետո։ Նաև թե ինչ զգացողություններ ունեիր Հայաստանի էդ տարբեր փուլերով անցնելու ժամանակ։ Միաժամանակ հակառակը թե ինչպիսի պիզդեց ա կատարվում ստեղ վերջին երեք տարում, ու ինչ կարգի զզվանք ես ապրում կառավարության տաբեր անդամների մեծամիտ, լկտի, առանց աչքը թարթելու ստելու ու կրոնական ֆանատիկի նման Բրեքզիթ բարբաջելով։ Մոտս շատ հաճախ դեժավյուներ են լինում ՀՀԿականների հետ։ Չգիտեմ վերջն ինչ ա լինելու, բայց մի տեսակ էս վիճակը հեչ չի դզում։

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (26.09.2019), ivy (26.09.2019), Jarre (20.12.2019), Life (28.09.2019), Meme (16.11.2019), One_Way_Ticket (26.09.2019), Peace (13.10.2019), Ruby Rue (26.09.2019), Varzor (26.09.2019), VisTolog (26.09.2019), Արամ (26.09.2019), Արշակ (27.09.2019), Բարեկամ (26.09.2019), Գաղթական (26.09.2019), Ծլնգ (28.09.2019), մարդ եղած վախտ (24.11.2022), Նաիրուհի (26.09.2019), Շինարար (26.09.2019), Վիշապ (27.09.2019)

  3. #2
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ Վառլամովի էս գրառումն է շատ դուր գալիս։ Լրիվ սրտիցս է։
    https://varlamov.ru/2081071.html
    Ես հասկացա, որ չեմ կարող ապրել "արևմուտքում": Ձանձրալի է։ Իմը չէ։ Իրականում ես դա առաջ էլ էի գիտակցում, բայց պետք էր փորձել։ Համ էլ սկզբում հետաքրքիր էր, լիքը նոր բան, պլյուս արդյունքում որպես "օժիտ" մնաց ավստրալիական անձնագիրը, որը պետք է գալիս ու դեռ շատ պետք կգա։
    Բայց Հայաստան էլ չեմ ուզում։ Սլավոնական երկրներն եմ սիրում (պլյուս Լիտվան ու Լատվիան, մինուս Չեխիան ու Բուլղարիան)։ Հլը որ Ռիգայում եմ տեղավորվել ու գոհ եմ, տեսնենք ինչ կստացվի։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արամ (26.09.2019), Ներսես_AM (26.09.2019), Վիշապ (27.09.2019)

  5. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ եմ լսել, որ հատկապես պոստսովետի ժողովուրդը ոչ էստեղ են ինտեգրված զգում, ոչ էլ տանն են էստեղից հետո տանը զգում: Ասում են՝ նախընտրում են դրսում, բայց իրանց պես պոստսովետից մարդկանց միջավայրում:

    Ես ինձ շատ լավ եմ զգում: Ավելի համարձակ եմ, ավելի նախաձեռնող, աչքաբաց, քան Հայաստանում էի կարողանում լինել: Չգիտեմ՝ Հայաստանում պատանեկության շրջանում շրրջապատին ինտեգրվելու ինչ-որ ընթացք բաց եմ թողել ու էլ չէր ստացվում հետ ինտեգրվել: Մարդկանց հետ հաղորդակցության գործիքակազմին չէի տիրապետում, թե ոնց: Էստեղ էդ պահը չի խանգարում, որովհետև մարդիկ գիտեն այլ մշակույթից եմ գալիս: Էդ զգացողությունը համենայն դեպս, որ մարդիկ գիտեն, ինձ իմ գործողություններում, շփման մեջ ինչ-որ ազատություն ա տալիս: Ավելի անկաշկանդ եմ ինձ զգում: Իհարկե վերջին հաշվով ես ինքս ամաչկոտ մարդ եմ, բայց դրսում ինձ ավելի քիչ ա դա խանգարում: Ու կապ չունի կոնկրետ դուրսը Հայատսանից արևմուտք ա, թե արևելք, որովհետև նույնքան հեշտ ա ինձ համար հաղորդակցվել Եգիպտոսում, որքան Մեծ Բրիտանիայում: Գիտակցում եմ, որ պատճառը Հայաստանը չի, այլ ես եմ, բայց դե վերոնշյալ պատճառներով սենց ա ստացվել: Ինչ արած:

    Իհարկե լիքը խնդիրներ էլ կան: Էս իմ երկիրը չի: Ու միշտ դա զգացվելու ա: Մենակ էս տեղին չեմ կարող մեղադրել, որովհետև էլի ինձնից էլ ա գալիս: Հոգով-սրտով ես Հայաստանում եմ: Ինձ Հայաստանի քաղաքական անցուդարձը, կյանքը անհամեմատելիորեն ավելի ա հուզում, հետաքրքրում, անհանգստացնում, քան էստեղի: Միշտ զարմանում եմ, որ դրսեցի ընկերներս ոգևորված քաղաքական թեմաներ են քննարկում, քննադատում ինչ-որ բաներ էստեղ, երբ ասենք իրանց երկրներում իրավիճակը ավելի խրթին ա, բայց լռում են էդ մասին:

    Մի խոսքով, ինձ թվում ա՝ պատրաստ եմ ապագաս Մեծ Բրիտանիայում հաստատել, մնում ա՝ Մեծ Բրիտանիան պատրաստ լինի: Ին շա՛ Ալլահ:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (26.09.2019), Life (28.09.2019), մարդ եղած վախտ (24.11.2022), Ներսես_AM (26.09.2019), Ուլուանա (26.09.2019), Վիշապ (27.09.2019)

  7. #4
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըստ իս, էն մարդիկ, ովքեր լիովին չեն կարողանում ինտեգրվել որևիցե օտար երկրում, լեզվի տիրապետման խնդիր ունեն:
    Էմիգրանտի ինտեգրման առաջին ու ամենակարևոր գրավականը տեղի լեզվով սահուն խոսել կարողանալն ա: Եթե չէ՝ ուրեմն իրեն ոչ մի շրջապատ լուրջ չի ընդունի: Իր հետ կշփվեն, բայց էնպես չեն շփվի, ինչ ուրիշ « նորմալ » մարդկանց հետ: Իրեն կիզոլացնեն:

    Ու էստեղ կապ չունի էմիգրանտի ո՛չ ազգությունը, ո՛չ մաշկի գույնը, ո՛չ հետերո/գեյ լինելը ու ոչ էլ կրոնը: Միակ պայմանը լեզուն լավ խոսելն ա: Մարդիկ չեն ուզում (հավես չունեն՝ գլուխ ցավացնեն ու փորձեն ամեն վայրկյան հասկանան, թե դիմացինն ինչ ա ուզում ասած լինի խոսալու ժամանակ: Մարդիկ առանց մտածելու շփվել են ուզում ու եթե տեսնում են, որ դու չես կարողանում շփվես իրանց պես՝ մեխանիկորեն չեն շփվում քեզ հետ (կամ շփվում են, բայց ոչ նենց, ոնց որ պետք ա):

    Ըստ այդմ էլ՝ դրանից էլ գալիս ա տվյալ էմիգրանտի ցանկության նվազումը տվյալ երկրի քաղաքացիների հետ շփվելու (մանթո իրա լեզվի բարիերից.) ու… ինչ պիտի անի՞ … պիտի շփվի տվյալ երկրում գտնվող իրա հայրենակիցների հետ միայն, որ իրան բոլյե մենյե մարդ զգա: Էդքանը: Եթե էմիգրանտը լեզուն գցեց երկրորդ կամ երրորդ պլան՝ ինքը երբեք ոչ մեկի կողմից լուրջ չի ընդունվելու ու համարելու ա ինքն իրեն չինտեգրված ու մշտապես իրա հայրենիքն ա տենչելու ու ապրելու ա իրա լքած երկրի կյանքով:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #5
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն անգամ Հայաստան գալիս, երբ օդանավակայանից տուն ճանապարհին եմ, մի մռայլ ու տխուր թուխպ է ասես ուղեկցում ինձ․ շուրջս (ֆիզիկապես և հոգեպես) գորշ է երևում ամեն ինչ - փողոցները, շենքերը, շրջապատը, կյանքը, մարդիկ։ Ու թեև ես ինքս չեմ ընտրել հեռանալս, ու միշտ (խորքային) դեմ եմ եղել ու եմ հեռանալուն՝ մշտապես սփոփելով ինքս ինձ երբևէ վերադառնալու մտադրությամբ, այդ պահին՝ օդանավակայանից տուն ճանապարհին, հոգուս խորքում ինչ-որ տեղ ուրախանում եմ գաղտնի, որ ես ընդամենը այցի եմ, մի որոշ ժամանակով, ու դատապարտված չեմ այս ընկալածս գորշության մեջ հարատև մխրճվելու։

    Հետո անցնում է օր։ Իրերը ստանում են իմաստներ։ Ավելի ճիշտ՝ սկսում եմ նկատել իմաստները։ Հայաստանում իրերն իմաստ ունեն։ Գորշությունը մղվում է հետին պլան և չի խանգարում այլևս։ Հայաստանում ամեն ինչ իմաստ ունի։ Ի տարբերություն դրսի։ Եվ այդ իմաստը ցրում է անբարեկարգությունը, անհարմարությունները, նույնիսկ անընդունելին։

    Անցնում են օրեր։ Սկսում է արթնանալ ու աշխուժանալ պատկանելիության զգացողություն, թեև ծուռումուռը չես դադարում տեսնել ու չընդունել։ Ու այնքան արագ, հեշտ ու սահուն է տեղի ունենում զգացողությանդ այդ կերպարանափոխումը, որ ավելի շուտ վերադարձ է, քան ինտեգրում կամ ադապտացիա: Եվ թեև սա նոր իրականություն է, ոչ այն, ինչ թողել էիր հեռանալիս, բարեբախտաբար, միևնույն է՝ վերադարձ է։

    Հետո մնում են հաշված օրեր, ու դժվարանում ես հասկանալ՝ կուզենայի՞ր իսկապես ընդմիշտ մնալ, թե՞ ընդամենը լավ է ու ոչ այնքան լավի հանդեպ էլ հանդուժող ես, որովհետև այցելու ես ժամանակավոր, դատապարտված չես։

    Այդ հարցի պատասխանը երևի թե երբևէ չիմանամ։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 27.09.2019, 06:13:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (27.09.2019), Գաղթական (27.09.2019), Ուլուանա (28.09.2019), Վիշապ (27.09.2019)

  11. #6
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Окно в Париж"-ից էս դրվագը շատ եմ սիրում։ Չնայած իմմիգրանտը կեղծավոր է դուրս գալիս, միևնույնն է՝ լիքը ճիշտ բաներ է ասում։ Ամբողջ ֆիլմն է լավը, խորհուրդ կտամ նայել։


  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (27.09.2019)

  13. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանի հետ բարդ հարաբերությունների մեջ եմ. մի ձև մաշված ամուսնություն է հիշեցնում: Էն որ տարիների ուժով կապված եք, բայց սեր չի մնացել:

    Գերմանիայում ահագին հարմարված եմ, կարելի է ասել՝ ինտեգրված: Երևի ինչ-որ չափով էլ գերմանացել եմ. ամեն դեպքում ինձ վատ չեմ զգում էստեղ՝ համեմատած սկզբնական շրջանի հետ: Բայց չեմ կարծում, որ ընդմիշտ էստեղ եմ մնալու: Հենց աղջիկս մեծանա, կսկսեմ թափառել աշխարհով՝ ամեն տեղ մի երկու տարի: Կարծում եմ, աշխատանք միշտ էլ կարող եմ գտնել. համենանյդեպս ինքնվաստահության պակաս էդ հարցում չունեմ:
    Աշխարհում էնքան բաներ կան տեսնելու ու ապրելու, ես էլ էությամբ բնավորվող չեմ: Կարծում եմ, ինձ դեռ լիքը հավես ճամփաներ են սպասվում առջևում:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (27.09.2019), Life (28.09.2019), Գաղթական (27.09.2019), մարդ եղած վախտ (24.11.2022), Ներսես_AM (27.09.2019), Վիշապ (27.09.2019)

  15. #8
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մինչև ուսանող լինելս Հայաստանը շատ էի սիրում, սիրելս որն ա, գժվում էի։ Իմ ծննդավայրը, Երևանը, մորական գյուղը, տո հորական գյուղն էլ, ուշքից գնում էի ճռճռան ու ցնցվող ավտոբուսներով (ՊԱԶ) տեղ գնալու համար, ու ինչքան երկար՝ էդքան կայֆ։
    Հետո թարսի պես իմ չափահաս դառնալը համընկավ հիմար անցումային տարիների հետ, դրան գումարած ընտանեկան խնդիրները, ծնողիս ծանր առողջական վիճակը, մեր աղքատ դրությունը, երկրում անիշխանությունը, բարձիթողիությունը ու բարդակը, մարդկանց անասուն վերաբերմունքը իրար ու երկրի նկատմամբ, էդ սաղ կուտակվեցին ու քաքմեջ արեցին իմ սերն ու մնացած ռոմանտիկ զգացմունքները գձե տը մի 20 տարով։ Բայց հիմա ես արդեն ներել եմ Հայաստանին, ոչ մի խռովկանություն չկա, պոլնի բարիդրացիական հարաբերություններ են, իմ մեջ էլ ու երկրում էլ առողջացման նշաններ կան, ու երևի լավ ա լինելու։
    Ու եթե ասենք Հնդկաստանում չեք եղել, ապա Հայաստանի հնդիկներին հարցրեք, կտեսնեք, որ կասեն թե ինչքան հրաշալի երկիր ա Հայաստանը։ Բայց իռացիոնալությունն ու էկոլոգիան մեկ է ինձ ներվայացնում է, որովհետև երևի ահագին շփացել եմ Կալիֆորնիայի սուպեր-հարմարավետ վիճակից։
    Մյուս կողմից էլ, One_Way_Ticket -ի նշած վիճակն էլ է ինձ ծանոթ, իսկապես ձանձրալի է մինիմալ պրոբլեմներով ապրելը, դրա համար էլ սպասում եմ մյուս տարի ամերիկյան անձնագիրս ստանալուն (չեմ ուզում կորցնել էդ թանկարժեք քաղաքացիությունը), ու մի քիչ երևի կյանքը կբարդացնենք:
    Ինձ համար իդեալական կլիներ տարվա մի մասը Հայաստանում ապրելը, մյուս մասն էլ տարբեր տեղեր քարշ գալը։ Հլը որ մտածում եմ կես-կես՝ Հայաստան-Նահանգներ։ Ու նաև մտածում եմ հայ ու ամերիկացի երեխաներ որդեգրենք ու խառնենք իրար։ Եսի՞մ, հլը որ երազում եմ, մի քիչ էլ ա պետք փող աշխատել, էգոիզմս էլ ա խանգարում, առողջությունս էլ երևելի չի, տեսնենք :Ճ
    Si vis pacem, para bellum

  16. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (03.10.2019), ivy (28.09.2019), Life (28.09.2019), Անվերնագիր (28.09.2019), Բարեկամ (28.09.2019), Գաղթական (27.09.2019), Ծլնգ (28.09.2019), մարդ եղած վախտ (24.11.2022), Յոհաննես (27.09.2019), Ներսես_AM (27.09.2019), Ուլուանա (28.09.2019), Տրիբուն (28.09.2019)

  17. #9
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ փախավ One_Way_Ticket-ը Ավստրալիայից։
    Ուրիշ ոչ մի տեղ նման անհամուհոտ, անհետաքրքիր մարդիկ չեմ տեսել, ինչպիսիք ավստրալիացիներն են։ Մաշված, անոգի, անթրթիռ։

    Որևէ երկիր ճամփորդությունից հետո, երբ մոտենում ես գեյթին, միանգամից ճանաչում ես, որ դա դեպի Սիդնեյ թռիչքն ա. Էդ մաշված ու անմշակ, գունաթափ մասսան մի տեսակ անձկություն ա բերում ու ջուրը գցում նախորդ երկրներից ստացածդ լիցքն ու ոգևորությունը։
    Մի տեսակ միաչափ կանխատեսելիություն, ավելի ճիշտ՝ պարզունակ ռամիկություն կա էս դալուկ, ոչինչ չասող հայացքով ու ոգեղենության իսպառ բացակայությամբ ազգաբնակչության դիմագծի մեջ։ Հա, թեև երիտասարդ, բայց կարծես էսպիսի դիմագիծ ունեցող ազգ են էս անգլոսաքսոնյան վերաբնակիչները, որոնց նախահայրերը հազիվ մի երկու դար առաջ հեռավոր մայրացամաքը ոտք դրած կա՜մ աքսորված բանտարկյալներ էին, կա'մ նրանց վերակացուները, խոշոր հաշվով։

    Ամենամեծ միօրինակությունն ինձ համար ոչինչ չասող հայացքն ա, որոնցից էստեղ ամենուր են։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 30.09.2019, 17:51:

  18. #10
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հատված օրագրից․

    19 սեպտեմբերի, 2017

    Հայաստանից նոր ենք վերադարձել, երկրորդ օրն է՝ աղջկաս տանում եմ դպրոց, մեքենայի մեջ՝ ճանապարհին հարցնում եմ․ ո՞նց էր օրդ երեկ։ Ուսերն է թոթվում։ Հետո թե՝ գիտես, երեկ ընկերուհուս ընդմիջմանն ասացի՝ ուզում եմ հետ գնամ Հայաստան։ Ինչու՞՝ հարցնում եմ։ Nothing happens here, ասաց։

    Այսօր առավոտյան դուրս եկա շենքից, մուտքի մոտ մանուշակագույն շալվարով և մանուշակագույն կոշիկներով տարեց չինուհին է, որ աչքերը փակ, դանդաղ քայլում էր մի տասը մետր երկարությամբ հետ ու առաջ, առաջ ու հետ, խոտ հնձելու պես ձեռքերը դանդաղ աջ-ձախ, ձախ-աջ շարժելով՝ ասես հապաղումով կադր, ու գլխով մեղմ բարևում ինձ, աչքերը փակ, զգալով, երևի, շողքս։ Մյուս մայթին, իր մեքենայի մոտ, գիրուկ հնդկուհին է, սև, խիտ մազերն ուսերին փռած, ծխում, վրա-վրա, ագահաբար, մատով կտտացնելով մոխիրը գետնին, մինչ առատորեն բաց կթողնի ծուխը բերանից, գլուխը կախ՝ մտածելով ինչ-որ։
    Այս տեսարանը ես տեսնում եմ ամեն աշխատանքային օր, նույն ժամին, դետալների նույն ճշգրտությամբ։ Երևի սա էլ մասն է նրա, որ այստեղ, իրոք, ոչինչ չի կատարվում, քանի որ մեծ հաշվով ոչինչ չի փոխվում, ու շուրջն էլ արդեն ոչ թե կանխատեսելի է, այլ հաստատատեսելի։

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (01.10.2019)

  20. #11
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Չգրված օրենքներ

    Հատված օրագրից․

    16 նոյեմբերի, 2016

    Առավոտյան մեր տնամերձ փողոցի վրա, երբ աղջկաս հետ շտապ-շտապ քայլում էինք դեպի մեքենաս /ինչպես միշտ՝ ուշանում ենք դպրոցից/, այսպիսի մի տեսարանի ականատես եղա աչքի պոչով, մի քանի վայրկյան. մի տղամարդ, ճերմակաթույր, կոկիկ բիզնես-վերնաշապիկով և փողկապով, ձեռքին կարմիր ու կապույտ ակումուլյատորային սեղմիչներ, որոնց ես կոկորդիլոսիկներ եմ անվանում և որոնց ծանոթ եմ լավ սեփական փորձի, ավելի շուտ անփութության բերումով, կանգնած էր մեքենայի բաց կապոտի առջև, կոկորդիլոսիկների լարերի մի ծայրը մեկ ուրիշ մեքենայի ակումլյատորին միացրած, և փորձում էր լիցքավորել առաջին մեքենայի մեռած ակումլյատորը: Ակումլյատորները սովորաբար մեռնում են, երբ մեքենայի լույսերը մոռանում ես անջատել մեքենայից դուրս գալիս կամ երբ մի հինգ տարի ծառայել է արդեն և շունչը փչում է մի գեղեցիկ օր:
    Մեքենայի մոտ, քիչ այն կողմ մի կին էր կանգնած, տխուր ու դժբախտ դեմքով, իսկ կողքին մի չորս տարեկան երեխա ճռվողում էր անդադար՝ ՛՛Սա մե՛ր մեքենան է, մի՛ կպիր մեր մեքենային՛՛:
    Տեսարանն այդ ողողված էր գարնանային արևի խաղացկուն ստվերներով, և ես հիշեցի ինձ հետ տեղի ունեցած մի պատահարի մասին, սրանից մի երկու տարի առաջ:

    Ամուսինս գործուղման էր արտերկիր, և երկու երեխաներիս մենակ էի առավոտյան դպրոց հասցնում, տարբեր դպրոցներ: Առաջինը տղայիս էի տանում, հետո՝ աղջկաս, և այնուհետև շարունակում ճանապարհս դեպի աշխատավայր: Եվ այդ ամենը, ինչպես միշտ, շտապելով, ուշանալով:
    Այդ առավոտ, նոր էի երեխաներին բարձել և դուրս եկել մայրուղի, երբ զգացի, որ մեքենան թեթևակի ՛՛պարում է՛՛ հետնամասում: Շարունակում եմ ընթանալ՝ հուսալով, որ ինձ է թվացել կամ շուտով կնորմալանա, բայց դեռ մի քանի մետր չանցած ինչ-որ բան տեղի ունեցավ, և միայն այն եմ հիշում, որ առավոտյան խճողված երթևեկության մեջ հազիվ ինձ նետեցի ձախ, փողոցից դուրս ու կանգնեցի: Իջա մեքենայից, տեսնեմ՝ հետևի անիվը տափակել, դարձել է բլիթ: Խառնված՝ զանգում եմ ամուսնուս, հակառակ ժամային գոտի, թե ինչ անեմ, ոնց անեմ, արի, փրկի: Ասում է՝ մեկին խնդրի, թող անիվը փոխի: Ասում եմ՝ բա անիվ որտեղի՞ց: Ասում է՝ բեռնախցիկում կա պահուստային: Բեռնախցիկու՞մ, երբեք չեմ նկատել... Բայց էլ ժամանակ չեմ կորցնում, երեխաներն ուշանում են դասից, ես՝ աշխատանքից, նայում եմ շուրջս, հենց կողքիս մի հյուրանոցի հետնամասն է, որի պահեստային դռնից դուրս էր գալիս բանվորական շորերով մի մարդ՝ իր գործին: Ցույց եմ տալիս անիվը և խնդրում օգնել: Մարդը բացում է բեռնախցիկս, ի զարմանս ինձ՝ բարձրացնում է խցիկի՝ բանից պարզվում է կրկնակի հատակը, ի ապշածությունս ինձ՝ ենթահարկից հանում պահուստային անիվը, որի ո՛չ գոյության մասին գիտեի, ո՛չ էլ ենթահարկի հնարավորության: Այնտեղ, պարզվում է, ինչ-որ գործիքներ էլ կային, որոնց միջոցով մարդն անջատում է վնասված անիվը, տեղադրում նորը, իսկ վնասվածը դնում հնի տեղը, խցիկի ենթահարկում: Այս ամենը տևում է երևի մի տասնհինգ րոպե, որի ընթացքվում ես տղայիս ուղարկում եմ դպրոց՝ ոտքով, որ գոնե քիչ ուշանա:
    Երբ մարդն ավարտել էր աշխատանքն ու մրոտ ձեռքերն էր թափ տալիս, չգիտեի ինչպես հեղեղեի շնորհակալություններով, որ փրկեց ինձ՝ անօգնականիս, այդ օրհասական պահին ու դրության մեջ, և ուզում եմ վճարել իր աշխատանքի դիմաց: Ուղղակի գաղափար չունեմ, թե որքան տամ, որ ճիշտ լինի և խնդրում եմ, որ ինքը գինն ասի: Մարդը շփոթվում է և թոթովում, թե ոչինչ պետք չէ: Չէ, ո՞նց պետք չէ, այդքան չարչարվեցիք, ուրիշ ում պիտի գտնեի, ոնց պիտի անեի, Դուք պարզապես փրկել եք ինձ, և պնդում եմ, որ որևէ գին ասի: Մարդն այսպես տարօրինակ, թեթևակի ծուռ ժպիտով նայում է ինձ և ասում՝ լավ, դե մի տասը դոլար: Տալիս եմ տասնհինգ և կրկին հորդալով բազում շնորհակալություններ, նստում եմ մեքենաս, տանում աղջկաս դպրոց, կարգին ուշացած իհարկե, ես էլ՝ գործի:
    Աշխատանքի վայրում պատմում եմ գլխիս եկածը և երկնքից ընկած բանվորի մասին, որն այնքան բարի էր, այնքան պատրաստակամ և այնքան տեղին հայտնված: Եվ երբ վերջում նշեցի, որ գումար էլ չէր ուզում վերցնել, ստիպել եմ, բոլորը հանկարծ սկսեցին հռհռալ: Եվ միայն հետո իմացա, որ կա այսպիսի չգրված օրենք. կինը, փողոցի մեջտեղում, իջած անվով՝ առաջին իսկ պատահած տղամարդը պարտավոր է կանգնել և օգնել, անգամ եթե փողկապով է ու ճերմակ բիզնես-վերնաշապիկով և շտապում է կարևոր բիզնես-հանդիպման, միևնույնն է, պարտավոր է իջնել իր մեքենայից, քշտել թևերն ու մրոտվելով փոխել անիվը, անվճար՝ իհարկե, ոչ մի խոսք այդ մասին Եվ այդ օրենքը ոչ մի տղամարդ երբեք չի շրջանցում, ինչքան էլ որ զբաղված լինի: Ահա այդպես:

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (01.10.2019), Գաղթական (01.10.2019), Նաիրուհի (05.10.2019), Ուլուանա (01.10.2019)

  22. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ինտեգրացիա» բառը երևի կյանքիս վերջին հինգ տարիների ամենաչարչրկված, չարաշահված ու տեղի֊անտեղի օգտագործված բառն ա։ Աջ քաղաքական ուժերը սարքել են մատի փաթաթան ու ասում են, թե իմիգրանտը լիարժեք ինտեգրված չի, եթե գարեջուր չի խմում, խոզի միս չի ուտում, Քրիսմըս չի նշում։ Ձախ ուժերը հիշեցնում են, որ ինտեգրացիան ու ասիմիլյացիան խառնել պետք չի։ Իսկ ինձ համար էդ ամենը մենակ ամեն տարի գնալով ավելի խստացող իմիգրացիոն օրենքներ են ու իմ՝ «ոչ֊արևմտյան իմիգրանտի» կերպարը որպես քաղաքական խաղաքարտ օգտագործելը։

    Ես չգիտեմ՝ Դանիայում ինչքան եմ մնալու։ Չգիտեմ ոչ թե նրա համար, որ պլանավորում եմ էստեղից գնալ, այլ որովհետև չունեմ էստեղի քաղաքացիություն, չունեմ մշտական կացության իրավունք ու չունեմ մշտական աշխատանք։ Ինձ էստեղ պահող միակ բանն անձնական կյանքս է, մեկ էլ էն, որ պարզապես սիրում եմ Դանիայում ապրել։ Բայց մի օր կարող եմ հոգնել էս մշտական ժամանակավոր վիճակից ու հենց ընկերոջս հետ տեղափոխվել ուրիշ երկիր՝ Ֆրանսիա, Գերմանիա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, բայց ոչ երբեք Հայաստան. այ էս մի բանում վստահ եմ։

    Հեղափոխությունը մի կողմ թողնենք, բայց Հայաստան չեմ վերադառնալու, որովհետև էնտեղ միշտ ինձ օտար եմ զգացել ու շատ ավելի օտար եմ զգացել էն ժամանակ, երբ իրերս հավաքած վերադարձել եմ ու փորձել կյանքս էնտեղ կառուցել։ Ու հիմա ինչքան ժամանակ է անցնում, էնքան Հայաստանի հետ կապը թուլանում է։ Թուլանում է նախկինում գոյություն ունեցած կապի իմաստով. գնալով պակասում են էնտեղ ինձ համար որևէ նշանակություն ունեցող մարդիկ։ Ընտանիքիս մի մասն էլ էնտեղ չէ, ընկերներիցս շատերն էլ գնացել են։ Հիմա Հայաստանը դարձել է պարտականության նման մի բան, որտեղ գալիս եմ արագ֊արագ մի քանի հարազատ մարդկանց տեսնելու, որոշ պրակտիկ հարցեր լուծելու, որոշ պրոյեկտներ անելու կամ դրանց իրականացմանը մասնակցելու ու մի քիչ էլ արևի դոզա ստանալու։ Բայց գնալով էս ամենի ցանկությունն էլ է մարում։ Վերջերս էլ ընկերոջս հետաքրքրության համար հարցրի, թե արդյոք կուզենար Հայաստան տեղափոխվեր։ Պատասխանեց, որ մի տարի առաջ ավելի հավանական էր, բայց հիմա ոնց որ չէ։ «Համահարթ հարկմամբ երկրում ապրել չեմ ուզում»,֊ ասաց։

    Ես էլ չեմ ուզում։ Քաղաքականապես անտանելի բևեռեցված երկրում ապրել չեմ ուզում։ Չեմ ուզում ապրել մի երկրում, որտեղ ինձ մշտապես օտար ու չհասկացված եմ զգացել։ Ինչքան էլ տարօրինակ լինի, Դանիայում ես ինձ շատ ավելի շատ եմ իմ միջավայրում զգում (հատկապես Կոպենհագենի ու Օրհուսի որոշ հատվածներում)։ Չնայած որ «ոչ֊արևմտյան իմիգրանտի»՝ աջ ուժերի ստեղծած կերպարին ոչ մի կերպ չեմ համապատասխանում (տանը նստած յոթ երեխա չեմ մեծացնում, մահմեդական չեմ, բարձրագույն կրթություն ունեմ, աշխատում եմ ու հարկեր վճարում), արտաքնապես էլ դեռ հեռվից նկատում են, որ տեղացի չեմ, բայց էստեղի իմ միջավայրի հետ ես շատ ավելի շատ ընդհանրություններ ունեմ, քան Հայաստանի։ Իսկ միջավայր ասելով նկատի չունեմ խնամքով ֆիլտրված ընկերական շրջապատս, այլ փողոցի պատահական անցորդին, լվացքատանը հանդիպած հարևանին, սրճարանում կողքի սեղանին նստած անծանոթին։ Մարդկանց մենակ երեսին նայելիս շատ հեշտ կարելի է կռահել ընդհանուր արժեհամակարգի ու գաղափարների մասին (իհարկե, նույն հաջողությամբ աջական իդիոտներին էլ ես նկատում, բայց իմ անմիջական միջավայրում նրանք ահավոր քիչ են հանդիպում)։

    Վերադառնանք ինտեգրացիային։ Երբ նոր էի եկել Դանիա, շատ լավ գիտեի, թե ինտեգրվելու համար ինչ քայլեր են պետք անել։ Դասագիրքը լավ սերտած աշակերտի նման հենց առաջին օրվանից գործի անցա ու սկսեցի «ինտեգրվել»։ Հիմա չգիտեմ ինտեգրացիան ինչ է։ Գիտեմ, որ ինչքան էլ ապրեմ էստեղ, եթե անգամ մի գեղեցիկ օր դանիական անձնագիր ստանամ, միևնույն է, շարունակելու եմ հայ մնալ։ Գիտեմ նաև, որ իմ մազերի գույնը երբեք չի փոխվելու։ Գիտեմ, որ խոզի միս չեմ ուտելու (բայց բուսակեր դանիացիներ էլ կան), իսկ Քրիսմըսն ինձ համար միշտ խորթ տոն է մնալու։ Բայց մյուս կողմից, դանիական քաղաքական անցուդարձը մինչև ուղնուծուծը գիտեմ։ Էստեղի քաղաքական գործիչների շնչած ամեն տեսակի օդերից ծանոթ եմ, արտաբերած ամեն բառը կարդում եմ։ Մշակույթից ու պատմությունից էնպիսի մանրուքներ գիտեմ, որ տեղացիներն իրենք էլ չգիտեն ու զարմանում են, թե որտեղից գիտեմ։ Գրողը տանի, անգամ էս պահի իմ գիտական թեման հենց իրենց լեզուն է։ Բայց, միևնույն է, էստեղի կյանքիս գրեթե հանգամանքները ժամանակավոր են, իսկ մշտականները՝ տեղափոխելի։

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (02.10.2019), ivy (01.10.2019), Աթեիստ (02.10.2019), Շինարար (01.10.2019)

  24. #13
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *
    Ինձ մոտ չի ստացվել ասիմիլացվել տեղի բնակչության հետ:
    Չեմ էլ ձգտել.
    Չեմ ուզեցել:

    Փոխարենը` բավականաչափ ինտեգրված եմ հասարակական վարք ու բարքին:
    Երկար ուսումնասիրել եմ մշակույթն ու նիստուկացը ու առերես փոխառել..

    Առերես` որովհետև շատ բաներ կային, որ սրտովս չէին, իմը չէին...

    Բայց տեղացիների կողմից լիարժեք ընդունված լինելը ենթադրում էր ընդունել ու քոնը դարձնել այն ամենն, ինչ հատուկ է իրենց:
    Իսկ իրենց կողմից որպես իրենցն ընդունվել ու դրանով իսկ առաջ շարժվել ինձ պետք էր..

    Այսպիսով` ես ես-ս փորձեցի կիսել երկու մասի` առերևույթ ու իրական.
    1. Ինչպես որ կերևայի լիարժեք ասիմիլացված դեպքում,
    2. Ինչպես որ ես կայի իրականում` իմ ազգակից ու հարազատ միջավայրի հետ:

    Առերևույթ ու լիարժեք ասիմիլացված էի դրսի մարդկանց հետ, ում դա հենց էդպես էլ ձեռք էր տալիս..
    Բայց իրապես մտերիմ հարաբերություն հաստատել քչերի հետ էր հաջողվում,
    Որովհետև ինձ որպես մտերիմ ընդունելու համար մարդը պիտի ընդուներ ինձ էնպես ինչպես ես էի իրականում:
    Իսկ իրականը ես հատուկենտների առջև էի բացում ու, առավել ևս, <հատուկենտներ>-ից ամեն ոք չէր դա հասկանում...

    Ի վերջո` թքեցի ամեն տեսակ դերասանության վրա ու դերասանական մտերմության վրա...
    ՈՒ իրենց հերն էլ անիծած ))

    **
    Տանս Սրբի անկյուն ունեմ.
    Առաքելական Խաչ, Հայկական Եռագույն ու Երևանի մեր տան բակից մի բուռ Հող` պնակում զետեղված:
    Էս ամենը տեղավորել էլ մի շքավոր պատվանդանի վրա` մեր տան հյուրասենյակում, որը շատ մարդու աչք էր ծակում ու անհարկի հարցեր առաջացնում..
    Որոշեցի, որ դա բոլորի համար չի, այլ` միայն մեր ու տեղափոխեցի աշխատասենյակս..
    ..բայց դառնությամբ տեղափոխեցի..
    Որովհետև դա մի տեսակ կարծես թե բողոքի ճիչ լիներ..
    Որ հարգանքը փոխադարձ է լինում,
    Որ եթե ես ձեզ եմ ընդունում էնպիսին, ինչպին կաք,
    ՈՒրեմն և դուք ինձ պիտի ընդունեք ինչպես կամ..

    ***
    Անծանոթ քաղաքում անծանոթ փողոցով էի անցնում` ինձ անհրաժեշտ հասցեն փնտրելով..
    Մեկ էլ ոնց-որ ինչ-որ ներքին ձայն ստիպեր ինձ կանգ առնել..
    Իրոք` չկարողացա բացատրություն գտնել, թե ինչու, բայց մեքենան կայանեցի մայթեզրին ու դուրս եկա..
    Գետի ափին էի կայանած,
    Իսկ մյուս ափին` շուրջս զննելուց հետո` հայտնաբերեցի իրեն (նկարը ստորև)...

    Չգիտեմ, թե դա ինչ ուժեղ աուրա էր ստեղծել, որ զգացի..
    Երևի դա էլ էդպիսի մի ինչ-որ մեկի բողոքի ճիչն էր արտահայտված...
    Մեքենան շուռ տվեցի, դուրս եկա գետի մյուս ափ, որ դրա հեղինակ էդ մարդուն հանդիպեմ, ձեռքը սեղմեմ..
    Բայց դուռը բացող չկար..

    Երևի էդպես ավելի սիմվոլիկ էր...

    Հ.Գ.
    Մենք մեզ ոչ ոքից չենք գերադասում,
    Բայց մեզ էլ գիտենք` մեզ Հայ են ասում...

    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (03.10.2019), Varzor (04.10.2019)

  26. #14
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3 շաբաթ ա բացակա էի աշխատավայրից:
    ՈՒ էսօր իմացա, որ լիքը նոր աշխատողներ ենք ստացել:

    Յանասըրչս միացրած գնացի ցուցակները ստուգելու ու մի Յան ֆսյո-ժը գտա..

    Ջահել տղա էր՝ հազիվ մի 20տ:

    Էլի մեր հայն ա, ուղղակի տխուր ա, երբ տեսնում ես, որ հայերեն չգիտի..
    Առավել ևս եթե Հայաստանում ա ծնվել..

    Հա՝ կարելի ա փորձել արդարացնել, իբր Հայաստանում շատերի մոտ հայապահպանության բնազդը քիչ մը բթացած ա, որտև սաղ հայ են ու տենց խնդիր չկա դրված՝ երեխեն ուզի-չուզի մշակութակիր հայ ա մեծանում:
    Բայց արի ու տես, որ դրսում հայտնվելով էլ ոմանց մոտ էդ բնազդը չի ակտիվանում..

    Մեղադրելու չի..
    Ամեն մարդ ինքն է որոշում իր priority-ները..
    ՈՒղղակի՝ արմատներից կտրված ծառն ինչքան էլ որ բարենպաստ պայմաններում պահես ու ջրես, մեկ ա՝ չորացման ա դատապարտված...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (08.10.2019)

  28. #15
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տրոլեյբուսով տեղ էի գնում։ Մի հարբած ջահել մոտեցավ, սկսեց լատվիերեն խոսել։
    - Я не понимаю.
    - А-а-а, это, можно позвонить?
    Հազիվ էր ոտքի վրա կանգնում, մտածեցի, որ եթե մտքին կա հեռախոսը վերցնել-փախնել, կհասցնեմ բռնել։
    Ինքնուրույն չէր կարողանում էկրանի վրա ճիշտ թվերը սեղմել, ոչ էլ կարողանում էր թվերը ռուսերեն նորմալ ասել, որ ես հավաքեի համարը։ Մի տատիկ միացավ, թե թող համարը լատվիերեն ասի, ես կթարգմանեմ։ Տատիի օգնությամբ կարողացանք զանգել։ Բայց ասում եմ՝ շուտ արա, ես շուտով իջնելու եմ։
    Տղան արագ խոսեց, վերադարձրեց հեռախոսը, կոտրված ռուսերենով մի քանի անգամ շնորհակալություն հայտնեց ու հաջողություն մաղթեց։ Ուժեղ կոնտրաստ էր ուրիշ ազգերի (անուններ չտանք) հարբած ջահելների ֆոնի վրա, ովքեր իրենց աշխարհի տերն են զգում։

  29. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (13.10.2019), Ruby Rue (13.10.2019), Varzor (13.10.2019), Արշակ (13.10.2019), Նաիրուհի (19.10.2019)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •