User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 35 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Էմիգրանտի օրագիր

  1. #31
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս երբևէ մշտապես Հայաստան չվերադառնալու միտքը փոխարինվել է մի ուրիշով. ես ո՞նց եմ Հայաստանում ապրել մինչև քսանհինգ տարեկան։ Ու ինչու՞ եմ ես էսքան մշակութապես տարբեր մյուսներից։ Ի վերջո, նույն միջավայրում եմ մեծացել, դպրոց ու համալսարան գնացել։

    Էս հարցերը հատկապես սրվում են, երբ ամեն անգամ որևէ բան եմ անում Հայաստանի հետ ու ամեն անգամ բախումներ են լինում մշակութային տարբերությունների պատճառով։ Ու էդ տարբերությունները մասնավորապես վերաբերում են ժամանակին։ Երբ ինձ ասում են՝ ո՞նց ես էդքան բան հասցնում, շատ պարզ պատասխան կա. ժամանակս ճիշտ եմ կազմակերպում։ Իսկ էդ ճիշտ կազմակերպման համար ինձ պետք է հստակ իմանալ, թե ինչին ինչքան ժամանակ եմ տրամադրելու։ Ու եթե որևէ մեկն իմ ժամանակային սահմանները չի հարգում, մեծ բախում է լինում։

    Ժամանակային սահման կոչվածը շատ բաներ կարող է նշանակել. հանդիպումից ուշանալ, հանդիպման օրը փոխել կամ շատ շուտ չտեղեկացնել հանդիպման մասին (հատկապես երբ դա ներառում է դեպի Հայաստան ճամփորդություն), վերջնաժամկետները չհարգել, հանդիպումը նախատեսվածից երկար անցկացնել (կամ ընդհանրապես չնախատեսել, թե ինչքան է տևելու) և այլն։

    Ասենք էնպես չի, որ եկա Դանիա ու հրաշքով սկսեցի ժամանակիս էդքան լուրջ վերաբերվել։ Միշտ էլ էդպիսին եմ եղել ու միշտ էլ Հայաստանում դրա պատճառով կոնֆլիկտներ եմ ունեցել։ Բայց չեմ հասկանում՝ ո՞նց եմ ընդհանրապես դիմացել ու ո՞նց եմ կարողացել ֆունկցիոնալ լինել, գերազանցությամբ դպրոց-համալսարան ավարտել ու անգամ աշխատել։ Իհարկե, ժամանակի ընթացքում սովորել եմ գոնե անձնական շփումներում մի քիչ ներողամիտ լինել, բայց գործնականի դեպքում նույնիսկ ավելի անհանդուրժող եմ դարձել։ Ու ամեն անգամ նյարդային կծիկ եմ դառնում նման բաներից հետո, մի քանի օր է պետք լինում, որ վերականգնվեմ։

    Իսկ ո՞նց եմ էսպիսին դարձել հարցին հարցով պատասխանեց ամուսինս. ի՞նչ ես տեսել մեծանալուց։ Ու հա, իմ ընտանիքի բոլոր անդամները պարտաճանաչ են եղել։ Իսկ հորս՝ վերջնաժամկետներին հավատարիմ մնալու մասին նույնիսկ ծիծաղելի պատմություններ կան։ Բայց էստեղ էլ հարց է առաջանում. ինքը ո՞նց է կարողացել ապրել էդ հասարակությունում ու էդքան պրոդուկտիվ լինել։

    Մի երկրորդ խնդիր էլ կա, որ էլի չեմ հասկանում՝ ո՞նց եմ էդքան ապրել Հայաստանում ու չգժվել։ Բայց դրա մասին մի ուրիշ անգամ։
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 18.06.2023, 08:48:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (20.06.2023), Freeman (19.06.2023), Sambitbaba (01.02.2024)

  3. #32
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Ես հինգ տարի Ավստրալիայում եմ ապրել։
    - Բա ո՞նց որ հետ եկար։

    **************************************************************

    - Ինչի՞ համար է քեզ պետք լատվիերենի պրակտիկա ձեռք բերել։
    - Լատվիայում ապրելու համար։ Ես արտասահմանցի եմ, եթե դու չգիտես։
    - Հմմ, չէ, չգիտեի։


    **************************************************************

    Էս տիպի երկխոսությունները վերջերս շատացել են։ Դա ինձ դուր է գալիս։ Հաճելի զգացում է, երբ մարդկանց մտքերի ծայրով էլ չի անցնում, որ դու տեղացի չես։

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (23.12.2023), Tiger29 (24.12.2023), Varzor (04.01.2024), Բարեկամ (29.12.2023), մարդ եղած վախտ (23.12.2023), Նաիրուհի (24.12.2023), Ուլուանա (24.12.2023)

  5. #33
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2024 հունվար, Երևան։ Այս անգամ, չգիտես ինչու, ծանոթ-անծանոթ հարցնում են․ "Եթե անկեղծ, հետ կգայի՞ք"։ "Այս անգամ", որովհետև արդեն 10 տարի է՝ տարին 3-4 անգամ այցելում եմ Հայաստան, ու դեռ ոչ մի անգամ այդպիսի հարց չէին տվել։ Եվ բոլոր հարցնողների հայացքում մի ընդհանուր բան կար․ հետ չգալու հաստատումը պահանջող սպասում՝ արդարացնելու իրենց ներքին, լատենտ դիրքորոշումը, որի հիմքում հիասթափությունն է, հոգնածությունը, անտարբերությունը։
    Գնացել էի Պարոնյանի թատրոն՝ "Վերջին կանգառը" ներկայացմանը։ 90-ականներին ամերիկա արտագաղթած հայաստանցի ընտանիքի մասին էր։ Հագած-կապած, լավ-կյանք սիրող, բայց, ըստ էության, կյանքը չստացված տիկինը, ձեռքը կողին կանթած ու գլուխը բարձր տնկած՝ ձեռքերն է թափահարում օդում՝ "Իսկ ո՞վ չի երազում ամերիկա փախնելու մասին!!!!"։ Հարցը հռետորական էր ու հնչեցվեց այն կուլմինացիոն տոնով, որ ակնկալում է ծափահարություններ։ Դահլիճի խորքից միայն մի ձայն հնչեց՝ բարձր ու խռպոտ․ "Ե՛ս"։ Միայն մի։ Հիասթափություն, հոգնածություն, անտարբերություն - պատասխանում եմ, երբ վերադարձիս ինձ իմիջիայլոց հարց են տալիս՝ "Ի՞նչ կար Հայաստանում"։

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (02.02.2024), erexa (02.02.2024), ivy (01.02.2024), John (01.02.2024), One_Way_Ticket (02.02.2024), Sambitbaba (01.02.2024), StrangeLittleGirl (01.02.2024), Արէա (01.02.2024), մարդ եղած վախտ (01.02.2024), Նաիրուհի (02.02.2024)

  7. #34
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի վայրի մասին, որը հիմա տարատեսակ միջոցառումներ է հյուրընկալում, ծանոթս պատմում է, որ երբ փոքր էր, դա կինոթատրոն էր, իր դպրոցին շատ մոտ, ու երբեմն դասերի փոխարեն այդտեղ էր գնում։ Նախանձում եմ սենց հիշողություններին, որոնք մենք՝ միգրանտներս, երբեք չենք ունենա նոր տեղում նույնիսկ եթե 100% ինտեգրված լինենք ու մեզ 100% տեղացի զգանք։

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (19.04.2024), ivy (18.04.2024), John (18.04.2024), Աթեիստ (20.04.2024), մարդ եղած վախտ (21.04.2024), Նաիրուհի (19.04.2024), Ուլուանա (19.04.2024)

  9. #35
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի ամիս առաջ մեկն ինձ մեղադրեց Հայաստանից գնալու համար։ Ասեց՝ թե բա ուրիշ երկրներում չունես հիշողություններ, ամեն քար ու ծառը ծանոթ չի։ Ասողն ինքն էլ քանի տարի դրսում էր ապրել, վերադարձել Հայաստան։

    Իմ ամենաջերմ հիշողությունները մանկությունից հետո են՝ պատանեկություն ու երիտասարդություն։ Ու դրանք կապված են բոլոր էն տեղերի հետ, որտեղ երբևէ ապրել եմ՝ լինի Երևան, թե ուրիշ քաղաք։ Ու գրեթե բոլորը որոշակի ռուտին են պարունակում ու մարդիկ են պարունակում։ Օրինակ՝ հիշում եմ ուսանող ժամանակ ընթերցասրահում գլորած ժամերը համակուրսեցիներիս ու ինձնից մի քանի կուրս ցածրերի հետ։ Հիշում եմ՝ իրար քաջալերում ու օգնում էինք քննություններին պատրաստվելիս։ Հիշում եմ կոլայի երկու լիտրանոց շիշը, որ ես ու կապանցի ընկերուհիս դատարկում էինք, որ արթուն մնանք քննություններին պատրաստվելիս։ Հիշում եմ նաև Խրոնինգենի համալսարանի գրադարանի տանիքը, որտեղ մի ամբողջ կիսամյակ հավաքվում էինք մի քանի կուրսեցիներով ու սուրճ խմում, մինչ կանցնեինք մեր մագիստրոսական թեզը գրելուն։ Հիշում եմ՝ ոնց էինք տաք երկրներից եկածներս ստվերոտ անկյուն ընտրում, ցրտոտներից եկածները նստում ուղիղ արևի տակ։

    Մի քանի օր առաջ էլ Լենան էր գրել մեր դանիերենի խմբից։ Միասին հիշողությունների գիրկն ընկանք, հիշեցինք, թե ոնց էինք տասը տարի առաջ դանիերենի դասից հետո ես ու գերմանախոսները փաբ գնում, ու իսկական դանիերենի դասերն էնտեղ էին սկսվում։ «Կոպենհագենից ամենալավ հիշողություններս էին»,- գրեց Լենան, որը մի տարի անց տեղափոխվեց Գերմանիա։

    Մի քանի շաբաթ առաջ էլ Բուդապեշտում էլ նախկին ուսանողուհուս հանդիպեցինք։ Էստեղ Յոենսուն հիշեցինք միասին, սահնակները, ձյունը, կարաոկեն։

    Անցյալ շաբաթ թիմով գնացել էինք գարեջրվելու։ Փաբը բացվել էր մի ռեստորանի տեղում, որտեղ ժամանակին ամառային երեկոներին գնում էինք ընթրելու։

    Տեղերի հետ կապված հիշողությունները մարդկանցով ու նրանց առաջացրած հույզերով են պայմանավորված, ու Երևանից դուրս դրանք նույնքան վալիդ են, վառ ու ջերմ, որքան Երևանում։ Մարդիկ ինձ համար ամենակարևորն են, ուր էլ գնամ։

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (20.04.2024), Աթեիստ (20.04.2024), Նաիրուհի (21.04.2024)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •