User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 31 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: Էմիգրանտի օրագիր

  1. #31
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,567
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս երբևէ մշտապես Հայաստան չվերադառնալու միտքը փոխարինվել է մի ուրիշով. ես ո՞նց եմ Հայաստանում ապրել մինչև քսանհինգ տարեկան։ Ու ինչու՞ եմ ես էսքան մշակութապես տարբեր մյուսներից։ Ի վերջո, նույն միջավայրում եմ մեծացել, դպրոց ու համալսարան գնացել։

    Էս հարցերը հատկապես սրվում են, երբ ամեն անգամ որևէ բան եմ անում Հայաստանի հետ ու ամեն անգամ բախումներ են լինում մշակութային տարբերությունների պատճառով։ Ու էդ տարբերությունները մասնավորապես վերաբերում են ժամանակին։ Երբ ինձ ասում են՝ ո՞նց ես էդքան բան հասցնում, շատ պարզ պատասխան կա. ժամանակս ճիշտ եմ կազմակերպում։ Իսկ էդ ճիշտ կազմակերպման համար ինձ պետք է հստակ իմանալ, թե ինչին ինչքան ժամանակ եմ տրամադրելու։ Ու եթե որևէ մեկն իմ ժամանակային սահմանները չի հարգում, մեծ բախում է լինում։

    Ժամանակային սահման կոչվածը շատ բաներ կարող է նշանակել. հանդիպումից ուշանալ, հանդիպման օրը փոխել կամ շատ շուտ չտեղեկացնել հանդիպման մասին (հատկապես երբ դա ներառում է դեպի Հայաստան ճամփորդություն), վերջնաժամկետները չհարգել, հանդիպումը նախատեսվածից երկար անցկացնել (կամ ընդհանրապես չնախատեսել, թե ինչքան է տևելու) և այլն։

    Ասենք էնպես չի, որ եկա Դանիա ու հրաշքով սկսեցի ժամանակիս էդքան լուրջ վերաբերվել։ Միշտ էլ էդպիսին եմ եղել ու միշտ էլ Հայաստանում դրա պատճառով կոնֆլիկտներ եմ ունեցել։ Բայց չեմ հասկանում՝ ո՞նց եմ ընդհանրապես դիմացել ու ո՞նց եմ կարողացել ֆունկցիոնալ լինել, գերազանցությամբ դպրոց-համալսարան ավարտել ու անգամ աշխատել։ Իհարկե, ժամանակի ընթացքում սովորել եմ գոնե անձնական շփումներում մի քիչ ներողամիտ լինել, բայց գործնականի դեպքում նույնիսկ ավելի անհանդուրժող եմ դարձել։ Ու ամեն անգամ նյարդային կծիկ եմ դառնում նման բաներից հետո, մի քանի օր է պետք լինում, որ վերականգնվեմ։

    Իսկ ո՞նց եմ էսպիսին դարձել հարցին հարցով պատասխանեց ամուսինս. ի՞նչ ես տեսել մեծանալուց։ Ու հա, իմ ընտանիքի բոլոր անդամները պարտաճանաչ են եղել։ Իսկ հորս՝ վերջնաժամկետներին հավատարիմ մնալու մասին նույնիսկ ծիծաղելի պատմություններ կան։ Բայց էստեղ էլ հարց է առաջանում. ինքը ո՞նց է կարողացել ապրել էդ հասարակությունում ու էդքան պրոդուկտիվ լինել։

    Մի երկրորդ խնդիր էլ կա, որ էլի չեմ հասկանում՝ ո՞նց եմ էդքան ապրել Հայաստանում ու չգժվել։ Բայց դրա մասին մի ուրիշ անգամ։
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 18.06.2023, 08:48:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (20.06.2023), Freeman (19.06.2023)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •