User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 26 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Էմիգրանտի օրագիր

  1. #16
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    համարձակվում եմ ասել, որ ինտեգրվել բառի հետ առընչվել եմ, մոտ վեց տարի ....առաջի տարին միայն ապրել եմ, վայելելով ամեն օրս, ոչնչի մասին չմտածելով, բայց ջանասիրաբար սովորել եմ լեզուն, ինքս ոչ մի գրամ էդ լեզվի մասին մինչ այդ չիմանալով...էնքան լավ էի յուրացրել, որ մուծածս, չէ պապայի մուծած, ամբողջ գումարը ետ էին վերադարձրել, քանզի լավ էի հանձնել քննությունս: Հա չմոռանամ ասել, որ դպրոցականի տարիքից դուրս էի, ու մենակ լեզուն սովորելու հնարավորություն էր պետությունը տվել:
    Որ հիշում եմ էդ օրերը, անկեղծ եմ ասում, ինչքան էլ մենակ էի, էդքան ընկերասեր, ընկերուհուն կարոտ մարդ լինելով, բայց ամեն օրս լի ու ուրախ էր անցնում:
    մի քիչ էլ հպարտ եմ, որ կարողացա օտար ու անտեր տեղ, էտ էլ հաղթահարել, չնայած չեմ պատմի, թե իմ սիրահարված լինելու պատճառով ուր գնաց էդքան գումարը, որը մինչև հիմա անգամ ամուսինս է հիշեցնում ....հա ինչ
    հետո, որոշեցի, թե բախտ վիճակվեց, լեզուն էլի մի լեվել ավել սովորել, վերջում էլ պրակտիկա, էտ էլ արեցի, չէ էս անգամ փող հետ չտվեցին, գիտեին երևի ուրա գնալու
    անցա ծնարանում պրակտիկայի:Դժվար էր........... հիշում եմ ինչքան անգամ են հետս խոսել, ու ես զարմացած մեծ աչքերով կամ գլխով եմ արել իբր հասկանում եմ , ամոթից իհարկե, կամ էլ կեսը չհասկանալով սխալ բաներ եմ արել: Չէ չէ մարդու կյանք կախված չէր , բայց մի անգամ լավ պրծա, տենց մի դեպք էլ անցավ կողքովս...
    Հետո հասկացա, որ հիվանդանոցի բան չեմ, ուշ ժամին տուն գալը, ինձ վախկոտիս համար չէր, ես պոլիկլինիկայում եմ աշխատել, ու շատ հարմար կլիներ, փոքր մասնավոր ինչ որ տեղ նույնը շարունակել... դժվարությամբ,բայց անցա աշխատանքի.... երեք տարով էր պայմանագիրը, բայց էն, ինչը էմիգրանտին էր վայել,դա չընկավ ձեռքս, իհարկե հաճույքով էի գնում, անբացատրելի լավ էի զգում ինձ, որ կարողացել եմ, ես հասել եմ դրան, ծնողներիս հպարտության մասին չեմ խոսի...

    գումարն էլ քիչ էի ստանում, եռեսուն եվրո էր մնում ինձ, անձնական ծախսերի, բայց գոհ էի...
    չմանրանամ հետո ինչքան դժվար էր, լինելով դասով ամենափոքրը , ցույց տալ, որ դու ներկայացնում էս քեզանից անհատականություն, ոչ թե ուրիշի ստրուկ..
    (էդ ժամանկներիս ուժ տվողն էլ էիր դու, որ մեջս լցվում էր միանգամից սարեր շուռ տալու ու բոլորին իրենց տեղը ցույց տալու ուժով....)
    ինչ որ ժամանակ անցավ, ու պարզվեց, որ լավ ոտքս ամրապնդելու համար, սովորելու հաստատակամ, ու ավելի ուժեղ թուղթ է պետք, իմ աշխատանքից մի տոն բարձր, (հա թղթի երկիր էր, ես էլ գնացել էի մնալու ու հետ չգալու . համենայն դեպս մինչ ամուսնանալս ) ...
    նենց վիճակում էինք հայտնվել ընտանիքով, որ հույս չունեի թե կգտնենք, արդեն ամեն քնելուց պատկերացնում էի, որ ինձ հետ են բերում, ու էտ մեռնելու հավասար էր, էդ վախը դեռ մեջսա .......ամեն հիշելուց, մեջս ոչ հաճելի զգացումա արթնանում...
    Հետո ,ստացվեց...... ծնողներիս օգնությամբ ու շատ ծիծաղելի է, բայց Եվրոպա տեղ էլ,կա էդ ծանոթ հասկացողությունը, հայ ծանոթ բժշկի օգնությամբ անցա աշխատանքի, անձնակազմը տասնապատիկ ու հազարապատիկ անգամ տարբեր էն առաջվանից, ու ներդաշնակության զգացում, ես ինձ ապահովվել էի երեք տարի հանգիստ գլուխս բարձին դնելու վստահությամբ:
    ծիծաղում եմ ինձ վրա,.........
    երկու տարին էդ երեքից, սովորեցի դաս ու աշխատանք միասին, հոգնած տուն գալ, սպասումի մեջ, որ լավ կլինի, էդ ընթացքում էլ տարիներիս հետ, ընտանիք ստեղծելս էր առաջիս, էդքան սպասումից հետո, քո գալը, հարսանիք, մեր տունը առանձին, ամենասիրուն հիշողությունները կյանքիս, ու հոպ....ես Երևանում եմ...



    հիմա, ուզում եմ հասկանալ, ինչի....ինչիս էր պետք էս ամենը, իմ ձգտելը, իմ էդքանի մեջով անցնելը, էդ վախը, սթրեսները, էդքան լավ ինտեգրվելը, որ ամեն իրենց ազգակիցը լսելիս,զարմանում էր, ինչքան լավ եմ խոսում, էդքան կարճ ժամանակի համար....ում էր պետք, եթե քեզ կողքիս գիտակցումից հետո, ես ստեղ եմ Երևանում, առանց քեզ...կիսատ երազանքներով ....


    հ.գ՝ պարապ էի, մտածեցի ես էլ իմ անցածով կիսվեմ
    Վերջին խմբագրող՝ Meme: 28.10.2019, 01:45:
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (01.11.2019)

  3. #17
    135-րդ ակումբցի այվուշը
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,730
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ Սոնյան ինձ ասեց, որ ինձ շատ սիրում է՝ «չնայած որ ես ուրիշ երկրից եմ»։

    Մինչև հիմա ուշքի չեմ գալիս էդ ասածից։ Էնքան սխալ հնչեց իմ ականջին։
    Նախ, որ ինքն ինձ ու իրեն «տարբեր երկրներից» է ընկալում․ երևի էդպես էլ պիտի լիներ, բայց դե անսպասելի էր իրենից դա լսելը։ Սա առաջին անգամ էր, որ հստակ ասեց՝ ինքն էս երկրից է, ես՝ չէ։
    Հետո էն, որ «ուրիշ երկրից» մեկին սիրելը պիտի «չնայածով» կապակցվի կամ ընդհանրապես ինչ-որ ձևով շեշտվի՝ զգացմունքների / վերաբերմունքի կոնտեքստում։

    Երեխեքի լավն էն է, որ ինչ մտածում են, էդպես էլ ասում են՝ առանց կոսմետիկ միջամտության։ Երևի մեծերից շատերն էլ են նույն կերպ մտածում, որ ինչ-որ մեկին հավանում են՝ «չնայած, որ ուրիշ երկրից է», կամ որ չեն հավանում, «որովհետև ուրիշ երկրից է», ու որ էդ ուրիշ երկրից լինելը անպայմանորեն կպած է տվյալ մարդու հանդեպ իրենց վերաբերմունքին՝ կամ չնայած-ով, կամ որովհետև-ով, կամ ուրիշ մի ձևով։ Բարձրաձայնեն դա, թե չբարձրաձայնեն։
    Երեխեքի մտածելակերպում ինչ-որ բաներ փոխելը դեռ անհնարի սահմաններում չի, իսկ մեծերի դեպքում, ցավոք, ամեն ինչ շատ ավելի դժվար է։

  4. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (20.12.2019), impression (19.12.2019), Life (20.12.2019), Sambitbaba (07.04.2020), StrangeLittleGirl (19.12.2019), Varzor (21.12.2019), Աթեիստ (20.12.2019), Արշակ (05.02.2020), Գաղթական (19.12.2019), մարդ եղած վախտ (24.11.2022), Նաիրուհի (19.12.2019), Ներսես_AM (19.12.2019), Շինարար (19.12.2019), Ուլուանա (19.12.2019), Վիշապ (19.12.2019)

  5. #18
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,229
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ շեղվեմ վիրուսի թեմայից, ու իմմիգրանտական գրառում անեմ։

    Հարցերից մեկը, որ հաճախ ինձ տալիս են, նույնիսկ ոչ այնքան հարց, որքան մտահոգություն․ բայց լատվիացիք նացիոնալիստ չե՞ն։ Բա ռուսախոսներին չե՞ն դիսկրիմինացնում։

    Ես առաջ շատ էի զարմանում տարածված կարծրատիպի ու սեփական փորձի կոնտրաստի վրա։ Ասենք, ատամնաբուժարանից զանգում են, որ appointment-իս հետ կապված բան ճշտեն, սկսում են լատվիերեն խոսել, ընդհատում եմ, ասում եմ․ можно по-русски? Անցնում են ռուսերենի։ Վերջերս ինտերնետս չէր աշխատում, զանգում եմ պրովայդերին, ռոբոտն ասում է՝ լատվիերենի համար սեղմեք մեկ, ռուսերենի համար սեղմեք երկուս։ Լավ, էս ամենը դեռ բիզնես է, իրենց եկամտի մասին են մտածում։ Բայց էս արտակարգ իրավիճակի հետ կապված, որ փողոցում լուսացույց միացնելու կնոպկաներն անջատել են, թուղթ են փակցրել՝ "սեղմակն անջատված է, խնդրում ենք սպասել կանաչ լույսին"։ Լատվիերեն ու ռուսերեն։ Քանի՞ երկրում ոչ պետական լեզվին էդքան տեղ կտային։ Ես ուրիշ եվրոպական երկներում մի-երկու ամիս ապրել եմ, շատ ավելի դժվար էր յոլա գնալ առանց տեղական լեզվի։ Վերաբերմունքն էլ համապատասխան է եղել։ Զագրեբում մի լավ ֆուդ-կորտ կար, գանձապահը առաջին երկու անգամը հետս անգլերեն խոսեց, հետո դադարեց։ Երևի որոշեց, որ եթե երկար ժամանակով ես եղել, բարի եղիր մեր լեզվով խոսել։

    Բա եթե էդքան լավ է ամեն ինչ, որտեղի՞ց է լատվիացիների անունն ելել որպես նացիոնալիստներ։ Մենակ ՌԴ կողմից տարվող պրոպագանդայով դա չես բացատրի։ Հենց Լատվիայի ռուսների կողմից հաճախ կլսես նացիոնալիզմի ու դիսկրիմինացիայի մասին։ Սկզբում մտածում էի՝ գուցե հայ եմ, դրա համար ես չեմ զգում։ Բայց միայն վերջերս հասկացա իրական պատճառը։ Չնայած կարելի էր ավելի շուտ հասկանալ։

    Պատճառն այն է, որ ես ինձ արտասահմանցի եմ զգում։ Ես ապրիորի չեմ համարում, որ լատվիացին հետս պարտավոր է ռուսերեն խոսել։ Ու եթե խոսում է, դա որպես բոնուս եմ ընկալում։ Ստեղի ռուսների համար ուրիշ է։ Լատվիան իրենց հայրենիքն է։ Ու հայրենի պետության նկատմամբ պահանջները ուրիշ են։ Իրենք մայրենի լեզվով կրթություն են ուզում իրենց երեխաների համար, ու համարում են, որ դրա իրավունքը ունեն։ Ինչքանով են նման պրետենզիաները արդարացված, ուրիշ հարց է, ու տվյալ պահին ինձ առանձնապես չի հետաքրքրում։

    Ու ևս մի բան, որ սկզբում չէի գիտակցում։ Եթե լատվիացին ռուսերեն հարցդ հասկանում է, բայց անգլերեն է պատասխանում, դա չի նշանակում, որ ինքը չի ուզում ռուսերեն խոսել։ Պարզապես հասկանալն ավելի հեշտ է, քան խոսելը։ Երբ քաղաքիդ բնակչության կեսը ռուս է, լեզուն լսում ու կարդում ես ամեն քայլափոխի, անկախ քեզնից կսկսես հասկանալ։ Ես էլ քչից-շատից սկսել եմ լատվիերեն հասկանալ, բայց ինքս երկու բառ իրար կապել դեռ դժվարանում եմ։ Այդ առումով տեսքս իրոք օգնում է։ Մտածում են՝ դժվար լատվիերեն հասկանամ, ավելի լավ է փորձել անգլերեն (եթե տիրապետում են)։ Ռուսներին հաճախ լատվիերեն են պատասխանում, մտածելով, որ երևի տեղացի է, կհասկանա։

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (08.04.2020), Freeman (06.04.2020), Արշակ (12.04.2020), մարդ եղած վախտ (24.11.2022), Ներսես_AM (07.04.2020), Ուլուանա (07.04.2020), Տրիբուն (06.04.2020)

  7. #19
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    17տ առաջ (բըլին) Ցյուրիխում ուսանողական փարթիներից մեկին մի էստոնացու հետ ծանոթացա:
    Ես էլ իրան հարցրի՝ էդ ճիշտ ա՞, որ ձեր մոտ ռուսների հանդեպ խտրականությունը շատ ա:
    - Չկա տենց բան:
    - Հաստա՞տ կյանքում երբևէ ազգային խտրականության դրսևորման Էստոնիայում չես հանդիպել:
    - Մմմ.. հանդիպել եմ.. ազգային խտրականության.. Էստոնիայում.. բայց ոչ թե ռուսների հանդեպ, այլ՝ հայի կողմից...
    - ???

    ՈՒ պատմեց.
    Մի օր գիշերվա հազարին լյաաավ խմած ու ծաղիկներով հանդերձ գնալուց ա լինում ընկերուհու մոտ:
    Ընկերուհին էլ ուսանողական հանրակացարանում ա ապրելուց լինում:
    ՈՒ էդ հանրակացարանն 2 լրիվ իրար նման մասնաշենք ա ունենում՝ մեկը տղերքի, մյուսն էլ՝ աղջկերքի համար:
    Մեր հերոսն իհարկե խառնում ու տղերքինն ա մտնում:
    Բարձրանում ա ընկերուհու հարկ, դուռը հաշվելով գտնում ա ու սկսում ծեծել..

    Քըշերվա հազարին.. ճաքած.. չարաբաստիկ ծաղիկներն էլ ձեռը..

    Ասում ա՝ սկի չհասցրի էլ մտածեմ, թե խի ա ընկերուհուս դուռը էդ փռչոտը բացել..
    Բացեց ու տվեց քթիս..

    ՈՒշագնաց վիճակներ.. լիքը արյուն..
    Ասում ա՝ հենց ուշքի եկա, ասի հեսա ոստիկան եմ կանչելու:
    Փռչոտն էլ՝ թե բա համբերի, հեսա ես կանչեմ..
    «Է ի՞նչ տարբերություն ով կանչի: Թող ինքը կանչի: Մեկա զոհը ես եմ..»

    Ասում ա՝ հետո էլ ոստիկանը եկավ, փռչոտի հետ ինձ անհասկանալի լեզվով ինչ-որ բան խոսացին, ծիծաղացին, ինձ էլ եքա շտրաֆ գրեցին, որ մարդկանց գիշերվա հանգիստը խանգարել եմ...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (08.04.2020)

  9. #20
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    6,594
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ թե հետաքրքիր կլիներ, որ սա կարդացողը համբերատար լսեր ներքևում բերված երաժշտությունը սկզբից մինչև վերջ ու զգար էն, ինչ ես եմ զգում, բայց դե ես վաղուց սովոր եմ, որ իմ զգացողությունները գրեթե ոչ ոք չի կարողանում կիսել, ինչպես և ես բնավ չեմ հասկանում մնացածներիդ զգացողությունները:

    ***

    Առաջին անգամ, որ նոր էինք Նահանգներ տեղափոխվել, Նոյեմբեր ամիսն էր, կինս մի երկու շաբաթով մնաց ու գործի բերմամբ մի կես տարով հետ գնաց Հայաստան ու ես մնացի միայնակ ամերիկյան երազանքի մեջ, ու սկզբի համար չափից շատ ազատությունը տարօրինակ էր ու վախեցնող:
    Եվ այդ սկզբի ժամանակները անձրևոտ, երկար ու մութ գիշերներով օրեր էին, գործերս չափազանց շատ, ու ես միշտ օֆիսը լքում էի ուշ ժամի, խելագարության աստիճանի հոգնած ու հիշողությանս մեջ մնացել է իմ մենակությունը, ծխածս «American Spirit» սիգարեթները, անձրևի ու խավարի մեջ ձգվող լենուբոլ տարածություններն ու իմ առաջին վարձակալած մեքենան՝ պաշտամունքային Դոջ Չարջեր, որի մեջ ի ուրախություն մելոմանիս կար արբանյակային ռադիոընդունիչ, որի երաժշտության ու շարժիչի հաղորդած արագացման առաջացրած բերկրանքով էլ ես ամբողջությամբ լցնում էի այդ ժամանակների գորշությունը՝ գործից մինչև կացարան, և մնացած ամեն ինչ ունայն էր, և չկար ոչինչ ըմբռնելի բացի դեպրեսիայից ու կարոտից։ Եվ այդ օրերին իմ մեջ տպավորվել է այս թրեքը, որը տարօրինակորեն հաճախ համընկնում էր իմ մեքենա նստելու հետ ու անհասկանալիորեն այնքան ներդաշնակ էր թվում դրությանս հետ, որ ես այն իմ ականջներով կլանում էի այն անապատով երկար քարշ եկած ու ջրազրկված վտարադու պես, որին անակնկալ անանուխով լիմոնադ են տալիս.

    Si vis pacem, para bellum

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (02.05.2020), ivy (02.05.2020), Quyr Qery (07.05.2020), Sambitbaba (24.11.2022), Varzor (02.05.2020), Բարեկամ (03.05.2020), Գաղթական (02.05.2020), մարդ եղած վախտ (24.11.2022)

  11. #21
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,229
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի լավ բան, որ Լատվիայում ունեմ, որը Հայաստանում մնացել էր ընդամենը սովետական ուրվականի տեսքով, իսկ ավստրալիական շենքերում գոյություն չուներ որպես երևույթ, կենտրոնացված ջեռուցումն է։ Ես ընդհանրապես կուրսի չեմ, թե երբ, ով, ոնց է այն միացնում ու ղեկավարում ջերմաստիճանը, միայն գիտեմ, որ ձմռանը տունը տաք է։ Ու նորմալ տաք, իմ կոմֆորտ-զոնայում, 21°C սահմաններում։ Միայն երկու կարճ ժամանակաշրջան գոյություն ունի, երբ տանը կարող է ցուրտ լինել։ Մեկը սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ, երբ ջեռուցումը դեռ չեն միացրել, մեկն էլ հիմա, երբ արդեն անջատել են։

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (07.05.2020), Varzor (07.05.2020)

  13. #22
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,229
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ զարմացնում է, որ Ռիգայում ռուսները իրենց խոսքում բացարձակապես չեն օգտագործում լատվիերեն բառեր։ Այն դեպքում, երբ երիտասարդները շատ լավ լատվիերեն խոսում են, ու շատերի համար դա աշխատատեղում օգտագործվելիք հիմնական լեզուն է։

    Ավստրալիայում այլ կերպ էր։ Իմ ռուս ընկերների հետ մենք երբ ռուսերեն էինք խոսում, լիքը անգլերեն բառեր էինք օգտագործում, ինչը բոլորիս շատ բնական էր թվում։ Մի անգամ Թայլանդում հարսանիքի էինք, որտեղ կային նաև Ռուսաստանից հյուրեր, ու նրանցից մեկը մեր խոսելը լսելիս ապշել էր, բա թե դուք էդ ինչ լեզվով եք խոսում։

    Իսկ այստեղ այդպես չէ։ Լատվիացիների խոսքի մեջ նույնպես ռուսերեն բառեր չեմ նկատում, որոշ արտահայտված բացառություններով։ Ասենք, հաջող անելիս давай են ասում, ոնց որ հայերը։ Մեկ էլ քֆուրները։

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (18.06.2020), մարդ եղած վախտ (24.11.2022)

  15. #23
    135-րդ ակումբցի այվուշը
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,730
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի օր առաջ ուսանողական ընկերներիցս մեկն էր կապվել հետս, որի հետ տարիներով շփում չունեի․ ամբողջ ընտանիքով տեղափոխվում են Մյունխեն, լիքը հարցեր ուներ դրա հետ կապված, համարս մեկից վերցրել էր ու զանգել։
    Ամուսինն աշխատանքային երկու առաջարկ էր ստացել, մեկը՝ Դուբլինով, մյուսը՝ Մյունխենում․ ընտրել էին Մյունխենը։
    Խոսելիս հա կրկնում էր, որ սա «եզակի շանս» է, որը բաց թողնել չի կարելի։ Բայց հետն էլ էնքան լարված էր ու սթրեսի մեջ, որ մտածում էի՝ ինչին է պետք էդ «շանսը», եթե կյանքը ոտքից գլուխ շրջվելու է, ու ինքն էլ ոնց որ թե հեչ պատրաստ չի դրան։
    Երեխաներն էլ ահագին մեծ են՝ 17 ու 15, և հեշտ չի լինելու առանց լեզվի իմացության մտնել կրթական համակարգ․ պիտի պատրաստ լինեն դժվարությունների։ Փորձում էի բացատրել, որ «Այբ» դպրոցից լինելը հիմնարար չի միանգամից գիմնազիա մտնելու համար․ առաջնայինը լեզվի իմացությունն է, ու պիտի պատրաստ լինեն, որ գուցե ուրիշ դպրոցից սկսեն, հետո մի տարվա մեջ փոխեն գիմնազիա։ Բա չէ, ինչ ուրիշ դպրոց, մենք «Այբ»-ից ենք․․․
    Ու դե դրան հաջորդող հարցերը՝ «լավ» թաղամասեր, որ հանկարծ փախստական-մախստական կամ այլ «զածրակարգ միգրանտներ» չլինեն։
    Զահլես գնում է էս կարգի զրույցներից․ առաջին անգամը չի։
    Թե էս հայաստանցիների մեջ որտեղից է նստած, որ իրենք վերի արտի ցորեն են, ու էս եվրոպաներում խալիները փռած իրենց են սպասում, որ սրանք վերջապես իրենց արժանի էլիտար կյանքը վարեն, հլը մյուսներին էլ վերևից նայեն, թե բա «փախստական են», մեզ նման բարձրակարգ էքսպատ չեն։ Որտեղից էսքան մեծամտություն ու էսքան ռասիզմ, ցնդելու բան է:
    Բայց ամեն դեպքում գուցե սա իսկապես եզակի շանս է, որ քթները մի քիչ տրորվի իրականությամբ, սեփական վերադասության մասին ֆանտազիաներից էլ պոկվեն ու հասկանան, որ իրենք ավելի կարևոր չեն, քան ցանկացած ուրիշ մարդ։

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (24.11.2022), StrangeLittleGirl (27.07.2020), Աթեիստ (27.07.2020), մարդ եղած վախտ (24.11.2022), Նաիրուհի (27.07.2020), Ներսես_AM (27.07.2020), Ուլուանա (27.07.2020)

  17. #24
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,271
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոպենհագենում ապրելու վեց տարիների ընթացքում ինչ ջրեր ասես չեն հոսել, ում հետ ասես չեմ ծանոթացել, ինչ ընկերներ ասես չեմ ունեցել։ Բայց տարիների հետ սոցիալական շրջանակներս գնալով ավելի են փոքրանում. հերթով բոլորը գնում են։ Մի ռումինացի ընկերուհի ունեի, որի մասին օրագրումս շատ եմ գրել, հետը հինգ տարի առաջ եմ ծանոթացել։ Կարծում էի՝ ով գնա֊գա, ինքը կմնա։ Բայց վերջերս ինքն էլ տունը հանձնեց ու մեկնեց Իսպանիա՝ ծնողների մոտ։ Իր ասելով ուզում էր կորոնայի օրերին ծնողների հետ լինել. ի՞նչ տարբերություն, մեկ է տնից է աշխատում։ Իր ասելով՝ դեկտեմբերին վերադառնալու էր, բայց մի տեսակ մեր հավատը չէր գալիս, թե ինքը երբևէ հետ կգա Դանիա։

    Էս ընկերուհիս մեր ֆակուլտետում PhD էր անում, հաճախ էինք կամպուսում հանդիպում, միասին աշխատում։ PhD֊ից հետո ինչ֊որ նորվեգական ընկերությունում էր աշխատանքի ընդունվել, մեկումեջ գնում էր Նորվեգիա, գալիս։ Ապրում էր քաղաքի արվարձաններից մեկում, բայց վերջերս տեղափոխվել էր կենտրոն ու մի հրաշալի բնակարան վարձել. Կոպենհագենում լրիվ գտած բան։ Նման տուն հանձնելն ու գնալն ահավոր ափսոս էր։

    Մի շաբաթ առաջ մեր ռումինացի ընդհանուր ծանոթներից մեկը զանգեց ինձ։ Իրեն մի անգամ էի տեսել, երբ միասին գնացել էինք Փարաջանովի «Նռան գույնը» նայելու, դրանից հետո չէինք շփվել։ Դրա համար ահավոր անսպասելի էր զանգը։ Շունչը կտրվելով առանց բարև֊բարլուսի ասաց, որ մեր ընկերուհու մասին ինչ գիտենք, սուտ է. նա երբևէ PhD չի արել, չի պաշտպանել, որևէ նորվեգական ընկերությունում չի աշխատում, հիմա էլ Իսպանիայում չէ։ Մի կողմից, շոկի մեջ էի, մյուս կողմից՝ զարմանալի չէր, որովհետև կասկածելի նշանները միշտ էլ եղել էին, ուղղակի ուշադրություն չէի դարձրել. երբ PhD ակումբի խորհրդում էի, իր անունը PhD ուսանողների ցանկում չէի գտնում։ Իսկ ակումբի հանդիպումներին երբեք չէր գալիս, ինչքան էլ թախանձագին համոզում էի։ Պաշտպանությունն էլ իբր Լոնդոնում էր, դրա համար ոչ ոք չկարողացավ գնալ։

    Ինձ զանգողին հարցրի՝ բա էդ դեպքում ի՞նչ էր անում էսքան ժամանակ։ Ասաց, որ միակ տվյալը, որ կա, ինչ֊որ հավաքարարական ընկերության հետ է կապված։ Բայց մնացած կենսագրական տվյալները ճիշտ են. Ռումինիայում իսկապես լրագրող է եղել, իսկապես Լոնդոնում մաստեր է արել։

    Դե գնացեք ու էսքանից հետո մարդկանց բաժանեք «ցածրակարգ իմիգրանտների» ու «բարձրակարգ էքսպատների»։

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (27.07.2020), Freeman (28.07.2020), Peace (30.07.2020), Sambitbaba (24.11.2022), Varzor (27.07.2020), Նաիրուհի (28.07.2020), Ներսես_AM (27.07.2020)

  19. #25
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,229
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռիգայում մի բուրգերնոց կա, որ կես տարուց ավել է շաբաթը մեկ-երկու անգամ հաճախում եմ։ Բուրգերի հետ հաճախ սուրճ եմ պատվիրում։ Սրճի երկու չափ ունեն․ M ու L: Մի քիչ զարմանալի էր, որ S չկա, մտածում էի, որ բուրգերնոցին հարիր չէ փոքր չափի սուրճ մատուցել, պատվիրում էի medium կապուչինո։ Սկզբում համարյա միշտ նույն աշխատողն էր ու միշտ ստանում էի նույն չափի սուրճ, որն ինձ գոհացնում էր։ Վերջերս աշխատողներն անընդհատ փոխվում են (այդ մասին մեկ այլ թեմայում գրել եմ), ու ըստ այդմ սկսեցին փոխվել նաև սուրճի չափերը։ Առաջին անգամ երբ շատ ավելի փոքր բաժակով ստացա, վրդովվեցի, թե ես medium էի պատվիրել, ու առաջ միշտ ավելի մեծ էր։ Աշխատողը սկզբում զարմացավ, բայց երևի չուզեց վիճել հին հաճախորդի հետ, պարզապես ավելի մեծը սարքեց։ Հետո արդեն ես պարզապես հարմարվեցի, որ սուրճի չափը փոփոխական է, ինչ բերեն, դա էլ կխմեմ։ Բուրգերն էլ քանի որ ամեն անգամ տարբեր էի պատվիրում, գինն էլ տարբեր էր ստացվում, էլ չէի էլ խորանում։

    Էսօր սակայն երբ գինը 10.10 եվրո կազմեց, զարմացա, միշտ 10-ից քիչ էր լինում։ Նայեցի մենյուին, կռահեցի, որ սուրճը L չափն է հաշվել, ասում եմ՝ բայց ես medium խնդրեցի, ոչ թե large, ու ցույց եմ տալիս մենյուում։ Աշխատողը բացատրեց՝ էդ M-ն ու L-ը medium ու large չեն։ Լատվիերեն mazs (փոքր) ու liels (մեծ) են նշանակում։

    Վայ ձեր տունը շինվի Ես կես տարի է medium կապուչինո եմ պատվիրում, մեկը չի ասում թե medium չունենք, ունենք փոքր ու մեծ։

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (19.09.2020), ivy (20.09.2020), Jarre (20.09.2020), Sambitbaba (24.11.2022), Varzor (19.09.2020), Արշակ (20.09.2020), Գաղթական (20.09.2020), մարդ եղած վախտ (24.11.2022), Ուլուանա (19.09.2020), Տրիբուն (19.09.2020)

  21. #26
    135-րդ ակումբցի այվուշը
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,730
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էբերհարդը ժամանակ առ ժամանակ անդրադանում է ծնողներիս թեմային, թե ոնց են վերաբերվում իմ հեռու լինելուն։
    Հարցեր է տալիս, ուշադիր լսում։
    Էբերհարդը երկու չափահաս աղջիկ ունի, որոնցից մեկը մի քանի տարի առաջ Գերմանիայից Նոր Զելանդիա է տեղափոխվել։
    Էդ պահից ի վեր Էբերհարդը անձնական ճգնաժամ է ապրում։
    Պատմում է, թե որպես հայր ինչքան ժամանակ է անցկացրել իր աղջիկների հետ։ Մայրը նրանց ծնվելուց հետո բավականին արագ աշխատանքի է անցել, մինչդեռ ինքը ամեն մեկի հետ երկու տարի տանն է մնացել ու խնամել։
    Էբերհարդի ամբողջ ընտանիքը՝ թե ծնողները, թե եղբայրը, ու թե մյուս աղջիկը իր մոտակայքում են ապրում։ Աշխատանքն էլ է տնից ոչ շատ հեռու, հոբբիներն էլ։
    Էբերհարդն ամենուր ու ամեն եղանակի հեծանվով է։ Նա իր պստիկ, հասանելի աշխարհն է կառուցել շուրջը, ու անվերջ տառապում է դրանում իր աղջկա բացակայությունից։
    - Հեծանիվս Նոր Զելանդիա չի հասնում, - ասում է տխուր։
    Որոշ ժամանակ առաջ աղջիկն ինքն էր այցելել մի ամսով։
    Իր պատմելով՝ դա ավելի տանջալից էր, քան հեռավորությունը։ Ամբողջ ամիսն անցկացրել է համոզելով, չընդունելով ու անձնական կրիզիսի խորացմամբ։
    Էբերհարդը 60 է (իր տարիքի համար հրաշալի պահպանված), մյուս տարվանից ուզում է թոշակի անցնել ու աշխարհով մեկ ճամփորդել իր հեծանվով։
    Պատմում է իր ապագա ճամփորդություններից, հետո ձայնը ցածրանում է, հայացքը մշուշվում։
    - Բայց Նոր Զելանդիա հեծանիվս միևնույն է չի հասնի։

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (28.11.2022), Freeman (24.11.2022), Sambitbaba (24.11.2022), Աթեիստ (25.11.2022), մարդ եղած վախտ (24.11.2022), Ուլուանա (24.11.2022)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •