Եկեք էստեղ գրենք մեր լսած դավադրական տեսությունների մասին ու ինչքան էլ հավատանք դրանց կամ ոչ՝ փորձենք ծավալվել դրանց շուրջ ու փորձենք տեսնենք մինչև ուր կգնանք: Ես, օրինակ, առաջին հայացքից հիմար ու անմիտ թվացող դավադրական տեսություններին կարող ա մեկ էլ տեսար՝ բռնեմ ու հավատամ: Հենց տենց ! Իրավունք չունե՞մ: Թողեք հավատամ, էլի:
Հավատամ կամ կասկածեմ, օրինակ, որ Կուբրիկին Eyes Wide Shut -ի համար սպանել են…
կամ որ Միշել Օբաման տրանս ա…
Կամ որ ամերիկացիները լուսնի վրա առաջին անգամ ժամանելը պավիլոնում նկարել են ու խաբել աշխարհին…
որ MK ultra -ն մինչև հիմա կիրառում են…
կամ, ասենք… որ 88-ի երկրաշարժը ռսների սարքած գործն էր…
կամ որ Մակրոնը գեյ ա ու Բրիջիտի հետ պայմանավորված ամուսիններ են (Գալկին-Պուգաչովայատիպի) …
գրեք ձե՛ր լսած ու հավատացած կոնսպիրացիոն տեսությունները…
Էջանիշներ