Ես ինձ ծեր դժվար եմ պատկերացնում։ Ասենք էն, որ լրիվ կնճռոտ եմ լինելու (դե ինձ թվում է, առողջական վիճակս հաշվի առնելով՝ գոնե մի 90 տարի ապրելու եմ)։ Ու էդ խորը ծերությունից շատ եմ վախենում։ Հատկապես վախենալու է թվում, երևի որովհետև դեռ չեմ ծերանում, ու չգիտեմ՝ դա ոնց է սկսվելու, հանկարծակի՞, ե՞րբ։
Երեկ շփվում էի մեկի հետ, ում մոտ մի տարի է ճանաչում եմ, մի թեմայի շուրջ խոսելու ընթացքում ասեցի, որ հիմա՝ 43-ում, կարող եմ ինձ (էս ինչ բանը) թույլ տալ։
Ինքն էլ թե՝ սպասիր, ոնց, դու 43 ե՞ս, ես կարծել եմ 30-ների սկզբում ես։
Ասում են՝ նման խոսքերը չարժի որպես կոմպլիմենտ ընդունել, քանի որ դրանով մեծանալը դնում ենք բացասական կատեգորիայի մեջ։ Այնինչ, ամեն տարիք իր արժեքն ունի։
Բայց դե ես միևնույն է ուրախացա, որ ինձ էդքան ջահել են ընկալել։ Ու դե հետն էլ գիտեմ, որ էդ «կոմպլիմենտները» դուր են գալիս՝ ծերանալու իմ վախերի հետևանքով։
Ե՞րբ է սկսվելու էդ ծերանալ կոչվածը, 50-ո՞ւմ, 60-ո՞ւմ, թե դանդաղ, ո՞նց է արտահայտվելու ինձ մոտ։
Նայում եմ մամայիս, ինձնից 20 տարով մեծ է, էներգիայով լի, կայտառ, կարիերայում նոր քայլերի է գնում, հետն էլ՝ ընտիր տեսքի։ Պապաս էլ 70-ների սկզբերում է․ իմ աչքին հեչ էլ ծեր չի, ծերունական կնճիռներ որ հաստատ չունի։
Գուցե պիտի գոհ լինեմ ինձ հասած գեներով ու չմտածեմ ծերանալ-չծերանալու մասին, շարունակեմ ապրել առողջ ու ակտիվ։
Բայց դե 100 դառնալ միևնույն է չեմ ուզում

Էջանիշներ