Sambitbaba (06.03.2022), Բարեկամ (11.10.2019), Ուլուանա (11.10.2019)
Տառասխալ չէր, վրիպակ էր, ի՛:Նենց որ հասարակ մահկանացու լինելուս վերաբերյալ տարբերակն ամեն դեպքում վերանայի մի հատ
:
Ուղղակի կոմպիս ու հեռախոսիս ստեղնաշարներում տ-ի ու ռ-ի տեղերը հակառակն են, ես էլ վերջերս ավելի շատ հեռախոսիցս եմ օգտվում, իսկ էդ գրառումը կոմպով էի արել, դրա համար խառնել էի:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հա, իրականում շատ լուրջ պատասխանատվություն ա: Մեկ-մեկ զգում եմ, որ մի հատ վրիպակս կարող ա պատճառ դառնալ, որ կոկրետ լեզվական երևույթի վերաբերյալ տվյալ մարդու` տարիներ շարունակ ունեցած համոզմունքը լրջորեն խարխլվի: Արդեն մի քանի դեպք եղել ա տենց: Դրա համար կոմպլեքս եմ ձեռք բերել. նույնիսկ չաթերում ինչ-որ բան գրելիս որ հանկարծ գրածիս մեջ ինչ-որ վրիպակ եմ նկատում, միանգամից ուղղված տարբերակն էլ հետևից ավելացնում եմ, որ հանկարծ մարդուն թյուրիմացության մեջ չգցեմ:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ժամանակը դարձել է ամենակարևոր ռեսուրսը։
Մի քսան տարի առաջ ամեն ախմախությանը ժամանակ կհատկացնեիր՝ առանց անգամ խորանալու, որ թանկարժեք ռեսուրս ես վատնում։
Ինչ-որ մի պահի սկսում ես հստակ գիտակցել, որ քո ժամանակը սահմանափակ է ու մի օր ավարտվելու է։
Ու եթե ինչ-որ բաներ ուզում ես անել, պիտի հիմա անես։ Էն աբստրակտ «մի օրը» կարող է ոչ էլ գա։
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հա փորձում էի խրախուսել աղջկաս՝ էս կամ էն բանով զբաղվել։ Ընկերս էլ կողքից հանգստացնում էր, որ մի օր կգա իր ժամանակը, որ իսկապես կուզենա զբաղվել էդ ամենով կամ հենց նրանով, ինչ իրեն իսկապես հետաքրքրում է։ Ու թեև աղջկաս տարիքի դեպքում «մի օրը» հնարավոր թվացող ծրագիր էր, ինձ սկսեց անհանգստացնել իմ սեփական «մի օրը»։
Սկսեցի մտածել էն ամենի մասին, ինչով ուզել եմ զբաղվել, բայց թողել եմ «մի օրվա»։
Առաջինը, որ մտքիս եկավ, հեռավոր դարակում պահված կարի մեքենան էր, որի հետ հարաբերությունները թելելուց էն կողմ չէին անցել։ Յութուբի վիդեոներով սովորելու ցանկություն չկար․ ուսուցիչ էի ուզում։ Ու ակտիվ որոնումների արդյունքում գտա իրեն․ կարի մեքենաս վերցրեցի ու գնացի մոտը։ Շատ լավ որոշում էր
Հաջորդը պարն էր։ Ֆիթնեսի դե գնում եմ, բայց մի տեսակ հերիք չէր, ուրիշ սպորտային ակտիվություն էի ուզում։ Փոքր տարիքում պարի էի գնում, հետո մեծացա ու թողեցի։ Բայց ինչի՞։
Էդ մտքերով ընկած՝ նայեցի, թե շուրջս ինչ պարի խմբեր կան ու փորձի համար մի անգամ զումբայի գնացի։ Էդ ի՜նչ հավես էր, էնքան հավանեցի, որ մի ամբողջ կուրսի գրանցվեցի
Հետո սկսեցի ավելի լուրջ բաների մասին մտածել, որոնք ավելի մեծ որոշումներ են պահանջում, ու որոնց մասին ժամանակ առ ժամանակ մտածել եմ, բայց մի կողմ եմ թողել։
Հոգեբանության երկրորդ մասթերից հետո հա էլ մտածել եմ շարունակել սովորել, թե չէ։ Ու էդ որոշումը անընդհատ հետաձգել եմ։
Հիմա, երբ հստակ հասկանում եմ, որ իմ ունեցած ժամանակը հիման է, ոչ թե հետոն, կարողացա կայացնել էդ որոշումը։ Գրանցվեցի հեռակա դոկտորականի էստեղի մի համալսարանի հեգաբանության բաժնում։ Մտքովս չէր անցնի, թե դեռ երբևէ Հայաստանի բակալավրը ինչ-որ մեկին ցույց տալու կարիք կլինի, բայց պարզվեց՝ մասթերի թղթերը հերիք չեն, պիտի հոգեբանության բակալավր էլ ունենաս։ Էդպես արխիվներից հանեցի Հայաստանի կրթության փաստաթղթերը, ուղարկեցի։ Ամեն ինչ բարեհաջող ավարտվեց․ հիմա «դոկտորական մայրիկիս» հետ (էստեղ ղեկավարը Doktormutter / Doktorvater է կոչվում) աշխատանքիս թեման եմ կոնկրետացնում։
Բայց սրանով չբավարարվեցի․ գիտեի, որ կրթության հետ կապված գնացող-եկող ուրիշ մտքեր էլ ունեի։ Դրանք էլ ջրի երես հանեցի, ու նստեցինք իրար դեմ-դիմաց՝ լուրջ խոսակցության
Գիտեմ, որ երբևէ չեմ ուզել որպես հոգեթերապևտ աշխատել, բայց հոգեթերապիա սովորելու մտքից հա էլ փսլինքներս գնացել են։
Արժի՞ զուտ սովորելու (ու հնարավոր է՝ երբևէ դրանով չզբաղվելու համար) լիքը ժամանակ (3-6 տարի), ջանք ու մի տոննա փող ծախսել։ Ու էդ կասկածների հետևանքով միշտ էլ մի կողմ էի թողել թեման, բայց հիմա վերջապես երկար մտածեցի սրա մասին, ու հասկացա, որ անելու եմ։
Վարքային ու սիստեմիկ թերապիայի մեջ էի տատանվում, ինֆորմացիոն երեկոների գնացի, տարբեր մարդկանց հետ խոսեցի, ու կարծում եմ՝ գտա ինձ հարմար թերապևտիկ ուսումը։ Գործերս հանձնեցի (էն բակալավրն էլ հետը, հո արդեն հանել էի արխիվից), մարտի 17-ին հարցազրույցի են կանչել, ու եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, հոկտեմբերից էլ դա եմ սկսում։
Գիտեմ, որ լիքը բաներ են միասին, ու հետն էլ ֆուլթայմ աշխատանք, գուցե և չհասցնեմ, բայց փորձել հո կարելի՞ է։
Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ։
boooooooom (18.03.2022), Enna Adoly (06.03.2022), Sambitbaba (06.03.2022), Tiger29 (05.03.2022), Աթեիստ (05.03.2022), Ծլնգ (17.03.2022), մարդ եղած վախտ (06.03.2022), Նաիրուհի (07.03.2022), Ներսես_AM (05.03.2022), Ուլուանա (07.03.2022)
Մի քանի տարի առաջ կոլեգայիս հետ գործուղման ժամանակ օրվա վերջում մի տեղ նստած հանգիստ ու մերձգործնական թեմաներով էինք զրուցում, ես էլ անկեղծացա, որ թոշակի մասին մտածելը իմ համար մի քիչ անիմաստ ա, որովհետև ես ինձ այսքան տարի եմ հատկացրել (ցեղումս դրանից շատ ավել չեն ապրում), ու դա իր մեջ թոշակի անցնել չի ներառում։ Կոլեգաս էլ դա համարեց ֆատալիզմ, չնայած իմ ասածն ավելի շատ ոչ թե էն էր, որ էդ տարիքին հասնելուց կախվելու եմ, այլ որ ես դրա մեջ ողբալի բան չեմ տեսնում ու դա կյանքիս պլանավորման ձև ա, իսկ էդ տարիքից ավելն էլ բոնուս է լինելու, թե լինի։ ԻՆչևէ, վերջերս այդ շեմի 2/3-ն անցա, ու վերջին 1/3-ին ընդառաջ նայալեով, ինձ լրիվ դեռահաս եմ սկսել զգալ։ Էն որ 12 տարեկան երեխուն թվում է, թե 18 տարեկանը մեծ մարդ ա, նույն ձև էլ հիմա հասկանում եմ, թե ինչքան ահռելի ժամանակ ունեմ լիքը բաներ անելու համար։ Մի ձև հակասական ա՝ ժամանակի սահմանափակ լինելն արթնացնում է ժամանակի առատության զգացողություն։ Բայց արածս հետևությունները երևի նույնն են, ինչ նրանցը, ով համարում է ժամանակը սուղ ռեսուրս․ էնքա՜ն բան կա անելու, ինչ եմ ընկել էս լիքը անիմաստությունների հետևից։ Միգուցե կյանքի 2/3 կրիզիսով եմ անցնում, չգիտեմ, բայց վերլուծելու ժամանակ էլ չկա․ լիքը բան կա անելու․․․․
boooooooom (18.03.2022), ivy (17.03.2022), Բարեկամ (18.03.2022), Նաիրուհի (18.03.2022), Ուլուանա (17.03.2022)
եկա ասեմ, որ էն վախտ ջոգի, որ մեծացել եմ, երբ սաղ մեծերի ասածները սկեսցի հասկանալ։ Մեծ մարդիկ իրանց կյանքի ընթացքում եզակի փորձ են ձեռք բերում ու սերնդեսերունդ էդ փոխանցվումա ու անգամ․ Մեծանաս նոր կհասկանասի մեջ էնքան լուրջ փիլիսոփայություն կա։ ՄԻ խոսքով ապրեն մեր մեծերը, զուտ որ չալարեին երկու բերան էլ երկրի ու պետության մասին ասեին, կարողա էս օրին չհասնեինք։
StrangeLittleGirl (20.03.2022)
Իմ հարազատների մեջ ամենամեծը հորական տատս ա, որը իմ համար վառ օրինակ ա, որ տարիքը բացարձակ կապ չունի իմաստության, գիտելիքի, ու ընդհանրապես որևէ դրական բանի հետ, ինչն արժի հարգել, կամ բարձր գնահատել։
Ես միտքը բազմիցս գրել եմ։ Տարիքը ընդամենը բախտ ա. բախտը բերել ա շուտ չի մեռել։ Հորական պապս, որ շատ հարգված, սիրված էր, 60 տարեկանում մահացավ, իրանց մի ամիս հետո էլ հորքուրս, էլի շատ սիրված, խելացի ու լավը։
Իսկ տատս սաղ կյանքը հոգեբանական վամպիր եղել ա, տենց էլ մնացել ա։ Մնում ա մեկը (ասենք՝ հերս) չդիմանա, թխկու փայտից (կամ արծաթից) սեպ սարքի ու ...![]()
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ