Շորերի հարցում ինձ մոտ հակառակ էվոլյուցիան ա։ Ջահել ժամանակ լմփոշ, ինձնից մի քանի համար մեծ շորեր էի հագնում։ Որ մի քիչ մեծացա, սկսեցի գոնե իմ հագով շորեր հագնել, բայց հիմնականում համեմատաբար զուսպ։ Իսկ հիմա ինչքան մեծանում եմ, էնքան ավելի բաց եմ հագնում, պլյուս շատ կոնկրետ ձևավորված ոճ ունեմ՝ մարմինս լավ ճանաչելու արդյունքում։ Օրինակ հիմա խեղդեն, ծնկներիցս ներքև յուբկա չեմ հագնի, ոչ էլ վադալազկա։ Ընդ որում, հիմա ինձ լրիվ մեկ ա, թե տրուսիկս կերևա, ոտերս կերևան, ծիծիկներս կերևան։ Հիմա նույնիսկ թափանցիկ շորերից չեմ խորշում, դեռ հակառակը, շատ հավեսով եմ հագնում։ Ջահել ժամանակ շատ էի ամաչում։ Իհարկե, գործի տեղը էլի համեմատաբար զուսպ եմ հագնվում՝ առավել բաց դեկոլտեներից խուսափելով։ Հա, մեկ էլ մեծանալու հետ սկսել եմ բարձրակրունկներ հագնել։ Իհարկե էն դասական շպիլկաները չէ, բայց դե մեկ ա, սկսել են դուրս գալ որոշ բարձրակրունկ էլեգանտ կոշիկներու նաև ի տարբերություն առավել ջահել վախտերիս, երբ ամեն սեզոնից մի զույգ կոշիկ ունեի, հիմա կոշիկներս ոչ թե ըստ սեզոնի են դասակարգվում, այլ ըստ առիթի։
Էջանիշներ