User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Մեծանալու մասին

  1. #1
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,848
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մեծանալու մասին

    Սա էլ՝ խոստացված թեման:

    Գրում ենք, թե ոնց ենք տարիքի հետ փոխվում կամ մնում նույնը

    Ո՞նց ենք զգում ու ընկալում մեր մեծանալը:
    Իսկ ո՞նց ենք ընկալում կյանքը, մարդկանց, հարաբերությունները և այլն: Առաջվա նմա՞ն:

    Կարող եք ցանկացած ժամանակային կտրվածք վերցնել՝ համեմատություններ անելու համար: Տասը տարի, քսան տարի կամ ոնց կուզեք:
    Օրինակ՝ ես կառաջարկեի մանկությունը բաց թողնել թեմայից, այլ վերցնել ասենք՝ պատանեկությունից մինչև հիմա ընկած ժամանակահատվածը: Բայց սա միայն մի տարբերակ է, կարող եք գրել՝ ոնց ուզում եք: Թեկուզ բարուրից սկսած
    Վերջին խմբագրող՝ ivy: 24.09.2019, 18:25:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (24.09.2019), Quyr Qery (29.09.2019), Smokie (05.10.2019), StrangeLittleGirl (01.10.2019), Varzor (24.09.2019), Արշակ (25.09.2019), Գաղթական (24.09.2019), Ուլուանա (24.09.2019), Տրիբուն (24.09.2019)

  3. #2
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,636
    Mentioned
    46 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Որ ջահել էի, մտածում էի եքյա խելոք մարդ եմ... քանի մեծացա, հասկացա, որ էն մեծամիտ գյադեն լավ էլ դոդ էր, իսկ այ էս մեծս՝ եքյա խելոք մարդ ա։ նենց որ աչքիս վայթե չեմ փոխվել ու ոնց ասում են՝ հոգով դեռ ջահել եմ...

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (24.09.2019), One_Way_Ticket (29.09.2019), Quyr Qery (29.09.2019), Smokie (05.10.2019), Varzor (24.09.2019), Տրիբուն (24.09.2019)

  5. #3
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,004
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ջոկեցի որ ծերացել եմ, երբ մի գիշեր շատ ուշ քնելուց հետո մի ամբողջ շաբաթ խելքի չեմ գալիս։ Իսկ առաջ հեչ վեջս չէր

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (25.09.2019), Freeman (25.09.2019), Quyr Qery (29.09.2019), Varzor (26.09.2019), Հայկօ (03.10.2019)

  7. #4
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,572
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ ջահել էի, մտածում էի եքյա խելոք մարդ եմ... քանի մեծացա, հասկացա, որ էն մեծամիտ գյադեն լավ էլ դոդ էր, իսկ այ էս մեծս՝ եքյա խելոք մարդ ա։ նենց որ աչքիս վայթե չեմ փոխվել ու ոնց ասում են՝ հոգով դեռ ջահել եմ...
    Ինձ մոտ հակառակն ա։ Ինչքան ավելի հետ եմ գնում մտովի, էնքան ավելի խելոք եմ թվում
    Տեսնես սա՞ ինչ ա նշանակում

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.10.2019), boooooooom (25.09.2019), Sambitbaba (10.10.2019)

  9. #5
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,111
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ջոկեցի որ ծերացել եմ, երբ երկու օր առաջ ռուս ընկերոջս 7 տարեկան տղու ծնունդին էի հրավիրված, ինչ որ պահի մի հատ մեծ սպորտային մատրասի վրա ընկերոջս տղու ու հյուր եկած մյուս ճժերի հետ գզվրտվում էի, մեկ էլ ճժերից մեկը մյուսին ոգևորված կոչ արեց. «бей старика!» старик֊ը ես էի էլի

    Իսկ ես ինձ իրանց թայ էի զգում մինչև էդ
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 25.09.2019, 03:36:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  10. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.10.2019), boooooooom (25.09.2019), CactuSoul (01.10.2019), ivy (25.09.2019), Lion (25.09.2019), One_Way_Ticket (29.09.2019), Quyr Qery (29.09.2019), Smokie (05.10.2019), Varzor (26.09.2019), Աթեիստ (25.09.2019), Գաղթական (25.09.2019), Ներսես_AM (26.09.2019), Ուլուանա (25.09.2019), Տրիբուն (25.09.2019)

  11. #6
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,658
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ մոտ հակառակն ա։ Ինչքան ավելի հետ եմ գնում մտովի, էնքան ավելի խելոք եմ թվում
    Տեսնես սա՞ ինչ ա նշանակում
    +1 ։) Ինձ թվում ա, որ փոքր ժամանակ մեր հասակակիցների միջև մեծ տարբերություն չկար, մի քիչ էս կողմ, մի քիչ էն կողմ, բայց մոտավորապես բոլորս էլ "մի խելքի" էինք։ Քանի մեծացա, սկսեցի նկատել շատ ավելի խելացի դարձածներին, ու ճիշտն ասած շատ սիրեցի... Ակումբ մտնում եմ ինձանից խելացիների հետ շփվելու համար։
    Ես ինձ դեռ ծերուկ չեմ զգում, բայց եթե կյանքը պատկերացնենք սար բարձրանալ-իջնելու նման մի բան, ապա գագաթ վրա պիտի որ լինեմ հիմա։
    Կարճ
    Կոնկրետ

  12. #7
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,572
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    +1 ։) Ինձ թվում ա, որ փոքր ժամանակ մեր հասակակիցների միջև մեծ տարբերություն չկար, մի քիչ էս կողմ, մի քիչ էն կողմ, բայց մոտավորապես բոլորս էլ "մի խելքի" էինք։ Քանի մեծացա, սկսեցի նկատել շատ ավելի խելացի դարձածներին, ու ճիշտն ասած շատ սիրեցի... Ակումբ մտնում եմ ինձանից խելացիների հետ շփվելու համար։
    Ես ինձ դեռ ծերուկ չեմ զգում, բայց եթե կյանքը պատկերացնենք սար բարձրանալ-իջնելու նման մի բան, ապա գագաթ վրա պիտի որ լինեմ հիմա։
    Ես նկատի ունեի, որ փոքր ժամանակ ավելի խելոք էի կարծես․ գնալով կա՛մ դեգրադացվում եմ, կա՛մ էլ հայտարարս ա նվազում (ըստ Տոլստոյի՝ մարդը կոտորակ ա, որի համարիչը էն ա, ինչ ինքը կա իրականում, իսկ հայտարարը՝ իր սեփական կարծիքն իր մասին։ Որքան մեծ ա հայտարարը, էնքան փոքր ա ստացվում կոտորակի արժեքը )

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (25.09.2019), Smokie (05.10.2019), Varzor (26.09.2019), Գաղթական (25.09.2019), Ներսես_AM (26.09.2019)

  14. #8
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,848
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջ ոնց էր, որ մի բան էր լինում, կողքդ «հասուն» մարդ էիր փնտրում, որ հարցը լուծի:
    Մեկ էլ ինչ-որ պահի հասկանում ես, որ էդ մարդը դու ես: Էլ կողքեր նայել չկա

  15. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (26.09.2019), Quyr Qery (29.09.2019), Sambitbaba (10.10.2019), Smokie (05.10.2019), Աթեիստ (27.09.2019), Արշակ (26.09.2019), Գաղթական (26.09.2019), Մուշու (04.10.2019), Նաիրուհի (27.09.2019)

  16. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,952
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ Այվին էս թեմայի մասին խոսել ա, փորձում եմ ինքս ինձ համար պարզել, հասկանալ, թե ինչով եմ մեծացել, ինչն ա փոխվել և այլն: Բայց իմ դեպքում ոնց որ թե ահագին խառն ա էս ամեն ինչը: Օրինակ, անհոգության տեսակետից իմ կյանքը մի քիչ Բենջամին Բաթոնի կյանքն ա հիշեցնում, այսինքն` թարս ուղղությամբ ա. ասենք, ես հիմա ավելի անհոգ եմ զգում ինձ, քան մի տասնհինգ տարի առաջ, մի տասնհինգ տարի առաջ էլ ավելի անհոգ էի ինձ զգում, քան դրանից մի տասնհնգ տարի առաջ ու տենց շարունակ (տասնհինգ տարին ուղղակի պատահական թիվ վերցրի, դրա փոխարեն կարող էր այլ թիվ լինել): Ինձ թվում ա` ես ծնվել եմ աշխարհի դարդերն ուսերիս, իսկ հետո էդ դարդերը տարիների ընթացքում կամաց-կամաց պակասել են ուսերիցս: Ու սա ոչ թե նրանից ա, որ հիմա փաստացի ավելի քիչ հոգսեր ու խնդիրներ ունեմ, քան, ասենք, երեք տարեկանում, երբ ամենաքիչն էի ինձ անհոգ զգում (ի վերջո, երեք տարեկանում ոչ ինչ-որ պատասխանատվություն ունեի որևէ մեկի առաջ, ոչ սոված էի, ոչ կոնկրետ հոգսեր ունեի, ոչ ընտանիքում խնդիրներ ունեի, իսկ հիմա երկու երեխաների մայր եմ` համապատասխան հոգսերով, անհանգստություններով, ֆինանսական և այլ ստանդարտ դժվարություններով և այլն), այլ պարզապես ընկալումներս են փոխվել, պլյուս` գիտելիքներս են շատացել:

    Ֆիզիկապես, բացի արտաքին փոփոխություններից, ուրիշ առումներով առանձնապես չեմ զգում, որ մեծացել եմ: Օրինակ, երբեք էլ էներգիայի առատությամբ չեմ փայլել, նույնիսկ վաղ տարիքում, որ հիմա ասեմ` պակասել ա էներգիաս, չնայած գուցե մի՜ պուճուր պակասել ա, չեմ բացառում: Համարյա էնպիսի զբաղմունք չկա, որ փոքր ժամանակ կամ ավելի մեծ տարիքներում հաճույքով զբաղվում էի, իսկ հիմա հավես չէի անի: Ուրիշ բան, որ շատ բաներ, որ փոքր տարիքում երեխաները սովորաբար հաճույքով անում են, ես փոքր ժամանակ էլ չեմ սիրել անել: Երևի մենակ տուն-տունիկ ու նմանատիպ սյուժետային խաղեր խաղալն ա, որ պատկերացնում եմ` հիմա առաջարկեին խաղալ, հեչ հավես չէր լինի, չնայած փոքր ժամանակ շատ եմ սիրել խաղալ, երևի որովհետև մեծ տարիքում կյանքն ինքնին տուն-տունիկ ա, ու սյուժեի առումով էլ էնքան ա բավարարում, որ ընդհանրապես արհեստական սյուժեներ մոգոնելու կարիք չի զգացվում : Իսկ օրինակ, պահմտոցի, բռնոցի, գնդակով խաղեր խաղալը, ճոճանակով ճոճվելը, կարուսելներ նստելը, հետաքրքիր քարեր, խեցիներ գտնել ու հավաքելը, կարելի ա ասել, նույն չափով հավես են ինձ համար: Որ մտածում եմ ընդհանուր, թե ինչերով էի հետաքրքրվում, ինչեր էի սիրում անել փոքր ժամանակ, եղածից համարյա բան չի պակասել, ուղղակի նոր հետաքրքրություններ ու զբաղմունքներ են ավելացել, որոնք էն ժամանակ կամ հասանելի չէին, կամ ուղղակի դեռ չէի բացահայտել ինձ համար:

    Հա, մեկ էլ անջատվածությունս ու ամաչկոտությունս են մի քիչ պակասել տարիների հետ: Ճիշտ ա, մարդկանց մեծ մասի համեմատ էլի ահագին անջատված եմ, բայց նախորդ տարիների ու հատկապես մանկությանս ու պատանեկությանս տարիների համեմատ ահագին դզվել եմ :

    Իսկ ընդհանուր առմամբ ես կասեի` մեծանալս ընկալում եմ որպես իմ իսկական եսին հնարավորինս մոտենալու, տեղ-տեղ` նաև վերագտնելու, խորթ, արհեստական ու պարտադրված տարրերից մաքրելու գործընթաց, որովհետև համարում եմ, որ տարիների ընթացքում, ավելի ճիշտ` դեռ վաղ մանկուց հանգամանքների բերումով հակառակ պրոցեսն ա զարգացել:

    Իսկ ինչ վերաբերում ա ծերանալուն, կոնկրետ ինձ համար ես կհամարեմ, որ ծերացել եմ, եթե զգամ, որ էլ հավես չունեմ զբաղվելու էն բաներով, որոնք հիմա ինձ մեծ հաճույք են պատճառում, որոնցով ապրում եմ:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (26.09.2019), ivy (26.09.2019), Sambitbaba (10.10.2019), Smokie (05.10.2019), Նաիրուհի (27.09.2019)

  18. #10
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,848
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջ էս օրերին մոտս ինչ-որ տոնական տրամադրություն էր, իսկ հիմա օրերն եմ հաշվում, թե երբ է «աշխարհի ամենամեծ ազգային քեֆուրախությունը» վերջապես ավարտին հասնելու, ու քաղաքը նորից իր հունով շարժվի։ Կատարյալ գժանոց, անունը՝ Օկտոբերֆեստ։ Նույնիսկ քունս է փախել դրսի հարբած ու զվարթ աղմուկ-աղաղակից։
    Գոնե չերգեի՜ն
    Աչքիս սա էլ է մեծանալու կամ այլևս ջահել չլինելու նշաններից։

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (29.09.2019), Varzor (29.09.2019), Տրիբուն (29.09.2019)

  20. #11
    Պատվավոր անդամ Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    Ինչ-որ մի տեղ՝ կինոներում
    Գրառումներ
    636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժամանակին անընդհատ սպասում էիր, որ մի քիչ էլ ու սաղ տեղը կընկնի, որ տեղը չէր ընկնում, սպասում էիր էն ուժեղ մարդուն, որ տեղը կգցի: Մի քանի տարի առաջ սիրում էի քայլել, գիշերները կարող էի չքնել ու պետքս չէր:
    Հիմա էլ չեմ սպասում էդ մի քիչին՝ մի օր տեղն ա ընկնում, մի օր դուրս ա գալիս, էլ չեմ սպասում էդ ուժեղ մարդուն, որտև ընթացքում ինքս եմ էդ ինձ համար դարձել: Հիմա միակ հանգիստը տանը սերիալ նայելն է ու 11-ին քնելը:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (30.09.2019)

  22. #12
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,436
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս զգում եմ, որ եթե նույնիսկ մի օր հետաքրքիր չի անցնում, տխրում եմ։ Սկսում եմ պատճառներ փնտրել, թե ինչն եմ սխալ անում։ Ընդ որում, եթե օբյեկտիվորեն նայենք, 10 տարի առաջ անհետաքրքիր օրերը տասնապատիկ, տո գուցե հարյուրապատիկ ավելի շատ էին, բայց կարծես թե նման մտահոգություն չէի ունենում։ Երևի մտածում էի, որ ամեն ինչ դեռ առջևում է, իսկ հիմա գիտակցում եմ, որ կյանքի շատ էտապներ արդեն հետևում են, և պրոցեսը անդառնալիորեն շարունակվում է։ Շատ բաներ եթե այսօր չանեմ, վաղը կարող է ուշ լինել։

  23. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (30.09.2019), Freeman (10.10.2019), ivy (29.09.2019), Sambitbaba (10.10.2019), Varzor (29.09.2019), Բարեկամ (29.09.2019), Ուլուանա (29.09.2019)

  24. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    24,017
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահավոր հետաքրքիր թեմա ա։
    Ինձ համար մեծանալու ամենալուրջ նշաններից ա գնալով ավելացող զբաղվածությունս ու դրան զուգահեռ ժամանակս ավելի ու ավելի թանկ գնահատելը։ Արդյունքում՝ժամանակս ու նյարդերս խնայում եմ լիքը բաների վրա, որոնք առաջ իմ առօրյայի մեծ մասն էին կազմում։ Ինչ խոսք, միշտ չի, որ հարյուր տոկոսով հաջողվում ա, բայց գնալով ավելի ու ավելի լավ եմ կարողանում ժամանակս կառավարել։
    Հետո, մեծանալուն զուգընթաց խիստ ընտրովի եմ մարդկանց իմ շրջապատ թողնում։ Երկխոսություն, քեզնից տարբերողների հետ պետք ա զրուցել, բան համոզել, կրթել֊բան, դրանք սաղ սուտ են. տարիքի հետ հասկանում ես։ Դրա համար ավելի լավ ա ուղղակի ժամանակ անցկացնել քեզ նմանների հետ, եթե քննարկելու բան կա, քննարկել, եթե իրար համոզելու բան կա, համոզել, բայց կարևոր ա նմանների հետ լինելը։ Արդյունքում՝ կյանքը ավելի խախանդ ա դառնում։

    Հետո, տարիքի (թե՞ կոնկրետ իմ կյանքի՝ ոչ էնքան հաճախ հանդիպող հանգամանքների) բերումով սկսում եմ ավելի ու ավելի քիչ մարդկանց հետ շփվելու կարիք զգալ։ Առաջ եթե գոնե շաբաթը մեկ կյանքումս որևէ սոցիալական շփում չլիներ, կգժվեի։ Հիմա հակառակը. ամիսներով կարող ա ոչ մեկի հետ չշփվեմ ու դրանից չնեղվեմ։ Էս առումով ոնց որ լրիվ մանկություն վերադարձած լինեմ. եթե մարդ ա գալիս մեր տուն հյուր, կարամ ասեմ, որ պիտի աշխատեմ, գնամ, ինձ համար մի անկյունում փակվեմ, գիրք կարդամ։ Մի քանի տարի առաջ հաստատ չէի անի տենց բան՝ քաղաքավարությանը զոհ գնալով։

  25. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.10.2019), ivy (01.10.2019), Նաիրուհի (05.10.2019), Շինարար (01.10.2019), Ուլուանա (01.10.2019), Տրիբուն (01.10.2019)

  26. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,952
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեծանալս զգում եմ, օրինակ, նրանից, որ հիմա գրեթե միշտ ունեցածս գնահատելու խոր գիտակցում ունեմ ու մի տեսակ շնորհակալ եմ էն ամենի համար, ինչ ունեմ, ինչ ձեռք եմ բերել, ընդհանրապես կյանքիս ամեն մանրուք գնահատում եմ ու փորձում հնարավորինս վայելել ու պահպանել: Բյուրի գրառման մեջ նշածներն էլ են կարծես դրա մեջ տեղավորվում. ժամանակ, նյարդեր հնարավորինս խնայել, փորձել կյանքումդ դրականը զտել ու պահել, հնարավորինս դրականի հետ առնչվել` խուսափելով անիմաստ տեղը նյարդեր ու ժամանակ խլող անպտուղ խոսակցություններից ու շփումներից:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (01.10.2019), Շինարար (01.10.2019)

  28. #15
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,353
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում է՝ ես ահագին փոքրուց անկախ ու ինքնուրույն եմ եղել, բայց հասուն ու խելացի՝ կդժվարանամ ասել, ու մինչև վերջերս էլ կասկածում եմ, ի վերջո հասունացել եմ, թե չէ։
    Կյանքիս մեծ մասը թաթախված եմ եղել գործերի ու վազվզուքի մեջ, կիսահոգնած, կիսատագնապած, կիսամռայլ, մինչև էս վերջին տարիներս սարսափով հայտնաբերեցի, որ 40-ն անց եմ, ու պանիկա սկսվեց :Ճ
    Պարզվում է ահագին երկար ժամանակ ես լռված էի ինքս ինձ 25-30 տարեկան զգալու վրա:
    Մի ահագին երկար ժամանակ մարդ ու կնիկ վիզ էինք դնում գոնե շաբաթ-կիրակի հետաքրքիր անցկացնել, հիմնականում դրսերքը ման գալ, նոր բաներ տեսնել, մարդկանց հյուր ընդունել, կամ հյուր գնալ և այլն,
    ու ներվայնանում էի (իբր կյանքը կարճ է, ժամանակը թանկ է, բլա բլա բլա)։
    Հետո զգացի, որ տենց լարվելով մեկ է հաճույք չի ստացվում ստանալ ու հաշվի առնելով, որ տեղի էլ խախուտ ներվեր ու տագնապներ ունեի, սկսեցի վերաբերմունքիս վրա աշխատել (ծիպա՝ կոգնիտիվ-վարքային թերապիա)։
    Հիմա վերջերս արդեն շատ վեճս չի, որ կարելի է շաբաթ օրը անցկացնել բառացիորեն ոչինչ չանելով, փոխարենը, եթե հանգիստ եմ, կյանքը ավելի դուրեկան է:
    Մի խոսքով ոնց որ կամա՜ց-կամա՜ց հավասարակշռվում եմ, ու ոնց որ մարդկանց հետ շփվելուց ավելի շատ բավականություն եմ ստանում, քան առաջ էր։
    Ու առհասարակ, էն որ մի կողմից կյանքը կարճ է, մյուս կողմից էլ մարդ մտածում է, որ երկա՜ր ապրելը մեկա սահուն չի ստացվելու, որովհետև ի վերջո հոգնելու ես ու ձանձրանալու ես ու հանգիստ է պետք ընդունել մեծանալն ու ծերանալը։
    Մյուս կողմից էլ, ինձ թվում է, մեր սերնդի ժամանակը մոլորակի պատմության մեջ կարող ա ամենահետաքրքիր մասն է, երաժշտությունով, արվեստով, տեխնոլոգիայով, աշխարհ շրջագայելու ու ինֆորմացվելու քչից շատից հասանելիությամբ։
    Սա նաև տխուր է ու վախենալու, էն որ ասենք չէի ուզենա մի 50 տարի հետոի սերունդ լինել: Մոլորակն էլ ա արագ ծերանում, ու մարդիկս ահագին նպաստում ենք դրան:
    Մի 10 տարուց որ սաղ մնացի, «Ծերանոց» թեմայում կգրեմ ։Ճ
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  29. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (01.10.2019), Sambitbaba (10.10.2019), StrangeLittleGirl (01.10.2019), Նաիրուհի (05.10.2019), Ներսես_AM (03.10.2019), Շինարար (01.10.2019), Տրիբուն (01.10.2019)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •