User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Բարեգործական ծրագիր X

  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բարեգործական ծրագիր X

    Հարգելի ակումբցիներ. Էլի ես ու էլի խնդրանքով.

    Կարծում եմ, ֆբ-ից ծանոթ եք Լյուսի Քոչարյանի «Բռնության ձայնը» շարքին։ Վերջերս մի հոդված էր հրապրակել, որը մեջբերում եմ.

    Անանունները դառնում են չ_անանուն. այս պատմությունը մղձավանջ ա հիշեցնում:

    • Ծնողներն իրենց աղջկան ծեծել են անմարդկային ձևով, մասնավորապես՝ գոտիով։ Մայրը հիստերիկ նոպայի մեջ ա ընկել, հեռախոսը վերցրել ա արյունլվիկ վիճակով, որ զանգի շտապ օգնություն. հայրը, երևի վախենալով, որ հետևանքներ կլինեն, դեմքին ա ուժեղ հարվածներ հասցրել։

    •Ֆիզիկական բռնությունն արել ա հիմնականում հայրը։ Աղջիկն ջնջխված վիճակով փորձել ա լվացվել, մայրը մտել, տեսել ա արյունոտ թասը, ասել ա՝ քեզ քիչ ա սա։ Աղջիկն իրեն աթեիստ ա համարում։ Մայրն ստիպել ա, որ զավակն արյունը կաթկթացող վիճակում երդվի, որ աստծուն հավատում ա, ստիպել ա ծնկաչոք աղոթել, ներողություն խնդրել աստծուց։ Այս դաժան միջադեպերը շարունակվել են 2 շաբաթ շարունակ գրեթե ամեն օր։ Սա եղել ա ամռան կեսերին:

    •Դռան վրա արյան հետքեր են մնացել էդ շանսատակից, որոնք ծնողները հատուկ չեն լվացել, որ աղջիկը դրանք ամեն օր տեսնի, ազդվի, ամաչի և հիշի իր մեղքերը։ 2 շաբաթ շարունակ տնից դուրս չեն թողել, հեռախոսից ու բոլոր կապի միջոցներից զրկել են։

    • 2 շաբաթ անց տաքսիով փախել ա տնից։ Դիմել ոստիկանություն, հաղորդումն ընդունել են։ Ծնողներին կանչել են ոստիկանություն:

    •Աղջիկն այդ օրերին մնացել ա ընկերուհու տանը։ Հետո ուղղորդվել ՀՕՖ։ Ծնողները եկել-գնացել են մոտը, փորձել համոզել տուն տանել։ Չեն տվել ոչ մի անձնական պարագա և ոչ մի հագուստ՝ շանտաժով տուն տանելու համար:

    •Մայրը, սարսափելի կախում ունենալով հասարակական կարծիքից, խայտառակ լինելուց՝ կոմպրոմիսի ա գնացել ու առաջարկել աղջկան տեղափոխվել տատիկի տուն։ Այնտեղ նա մնացել ա մեկ շաբաթ։ Հետո բռնի ուժով եկել-տարել են ծնողական տուն։ Տանը մատով չեն դիպչել, որովհետև դե «գործ տվող ա» երեխան։ Զգուշանում են տականքները։

    •Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել ա ծեծը. այն այնքան դաժան ա եղել որ 2 շաբաթ անց նույնիսկ ակնբախ են եղել կապտուկներն ու թարմ սպիերը։ Ծնողները բացարձակ չեն ընդունում. ասում են՝ ընկել ա։

    • Գործը փոխանցել են քննիչի։ Ի տարբերություն անչափահասների բաժնի աշխատակիցների (աղջիկը մի քանի օրից 18 ա դառնում), ովքեր շատ մարդկային են վերաբերվել աղջկան՝ քննիչը «ցրողական» ու ձգձգող վարք ա ցուցաբերել. «անչափահաս ես, ոչնչով չենք կարող օգնել, չենք կարող ստիպել ծնողներիդ սիրալիր լինել հետդ»։ Վուալյա, թե ինչ ա ասում քննիչը։ Փաստաբան չեն տրամադրել։

    •Աղջիկը բավականին պատասխանատու դեռահաս ա. ՀՕՖ-ում ապրելու օրերին աշխատանք էր գտել, որ ինքնուրույն սկսի ապրել։ Բայց մայրը սպառնացել ա. «եթե գնաս գործի, մազերդ կպոկեմ, աչքերդ կհանեմ, կգամ գործատուիդ կասեմ, որ գործ տվող ես ու անբարոյական»։ Ստիպել ա հրաժարվել աշխատելու մտքից։

    •Այս պահին աղջիկը դիմել ա ՄԻՊ, ոստիկանությունից թուղթ են ուզել, որ աղջկան ճանաչեն տուժող, ծնողներին՝ բռնարար։

    • Այսպիսով, հարգելի բռնարար ծնողներ, նոր սերունդն սկսում ա բողոքել ու բարձրաձայնել տնային բռնության, արյունլվա ծեծուջարդի վերաբերյալ։ Սա հուսադրող դեպք ա, որից համ սիրտս տեղն ա ընկնում, համ շատ եմ անհանգստանում այս աղջկա համար։ Արդեն մի քանի օր։ Մասնագետներին խնդրում եմ խորհուրդներով օգնել քոմենթներում։

    Ներկայացնեմ նաև մեր նամակագրությունից մի հատված, որտեղ հարց ու խնդրանք կա:
    -Barev Dzez ) uzum ei texekacnel vor erek tanic durs eka, hima ynkernerics meki tann em bnakvum, pastaban arden unem, iharke cnoxners indz en man galis u arden hascrel en amboxj qollejin texyak en pahel im paxnelu masin, bayc inchevice )) Shat shnorhakalutyun motivaciayi hamar...
    •••••
    -Mek el mi harc ei dzez uzum uxxel, cnoxners anyndhat im erku hamarnerin el zangum en, iharke chem vercnum, kurseciners en anyndhat zangum amenayn havanakanutyamb cnoxneris hordorov, im qolejn el shat mot e im tany... Uzum ei chshtel ardyoq inch-vor tarberak ka vor cnoxners aylevs chanhagstacnen (cankali e orenqi mijocov), vorovhetev daseric misht chem karox bacakayel
    -Կարևորը չվախենաս։ Եվ չմոռանաս ինքդ քո պատասխանատվության մասին։ Ու չմոռանաս, որ ոչ ոք իրավունք չունի քեզ ծեծելու, այդ թվում և ծնողներդ։
    Աղջիկը, միայն հագի հագուստով, առանց գումարի հայտնվել է դրսում։ Հիմա բարի մարդիկ իրենց տանը մի քանի օրով ապաստանել են աղջկան, մինչև վարձով բնակարան գտնի։ Աշխատանք չունի (փնտրում է), տան հարցը ուսանողական սեզոնին մի քիչ բարդ է։ Հագուստի մասին էլ ասեցի։

    Միգուցե մե՞նք էլ բարի գտնվենք ու ով կարող է, փոքրիկ գումարով կամ այլ կերպ օգնի։

    Նույնիսկ մեզ համար չնչին գումարը աղջնակի համար տվյալ պահին մեծ օգնություն է։

    Ես տիրապետում եմ մանրամասների, բայց ավելի ասել չեմ կարող բացահայտ։ Եթե հարցեր լինեն, գրեք անձնականով։

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (04.10.2019), Sambitbaba (23.09.2019), Varzor (23.09.2019), VisTolog (23.09.2019), Աթեիստ (23.09.2019), Գաղթական (23.09.2019)

  3. #2
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընտանիքներից մեկի տանտիկինը կարուձև գիտի։
    Cassiopeia ջան, խոսքն ի՞նչ ընտանիքներից մեկի մասին է:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •