User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Ոչ ռացիոնալ հակակրանք ունեմ …

  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ոչ ռացիոնալ հակակրանք ունեմ …

    Ծլնգը հավեսի քցեց

    Բայց էստեղ գրում ենք էն ուտելիքների մասին, որոնց հանդեպ ոչ թե մեծ ախորժակով ենք տրամադրված, այլ ոչ ռացիոնալ հակակրանք ունենք: Ու հետաքրքիր ա՝ ինչի՞ ենք զզվում էդ ուտելիքներից…

    խալադեցից միշտ զզվել եմ օրինակ: Կյանքում չեմ կերել ու չեմ ուտի: Ուղղակի զզվելի ա իմ համար … չգիտեմ էլ պատճառը: Ջանս փշաքաղվում ա հենց մտածում եմ:

    Կիլկի. ահավոր զզվանք ու հակակրանք ունեմ: Մերոնք որ Հայաստանում առնում ուտում էին սոխով սարքած՝ ես տնից փախնում էի:

    Խեցգետին - գիտեմ՝ կասեք՝ ի՜՜նչ մի հաճույքից եմ ինձ զրկել (պիվով բանով)… բայց եղբայր, զզվում եմ ախր: Ի՞նչ հետաքրքիր բան կա դրա մեջ ու ի՞նչն ա դրա համով:

    Կաթնով - յախք !! մի տեսակ ոչ ռացիոնալ յախք !!!

    Կարմիր լոբին ճզմած սխտորով խառնած:

    Խաշ - յախք !

    խաշլամա - վաբշե՛ յախք !! ու էս մեկից ոչ թե իրա տեսքի կամ համի համար եմ զզվում … չէ: Էմոցիոնալ պահ կա ստեղ ու մի տեսակ սուիվեռնիություն: Թաղման ու քելեխի հետ եմ ասոցացնում էս ուտելիքը: Կյանքում չեմ ուտի:

    Հ.գ. շատ տրավմա ստացած էրեխա եմ մեծացել բայց հա

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (22.09.2019), Աթեիստ (22.09.2019), Ծլնգ (22.09.2019), Ուլուանա (22.09.2019)

  3. #2
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մի քանի բան կա, որ զզվում եմ սննդի մեջ։

    1. պղպեղ - ընդ որում զզվում եմ հենց հոտից, ու հեռվից զգում եմ։ Վերջերս դրա պատճառով Արթլանչից սոված դուրս եկա, տիրոջն էլ բողոքեցի, որ բոլոր ճաշերի մեջ պղպեղ էին գցել։ Նույնիսկ պրմիտիվ մակարոնով փլավ չկարացա ուտեմ։
    Ընդ որում հիշում եմ, որ երեխա վախտ խողոված պղպեղ սիրել եմ։ Հիմա էլ ինչ որ էկզոտիկ ճաշ փորձելու համար կարող ա էդ զզվանքս մի կողմ դնեմ։ Ես չեմ սիրում առանց համը տեսնելու ասել չեմ սիրում։ Բայց եթե պղպեղը մեջը շատ ա, ուրեմն սաղ ճաշից մենակ պղպեղի համ ու հոտ եմ առնելու, էդ դեպքում ոչ էլ կփորձեմ։

    2. սպաս - առաջ ինձ թվում էր, թե ես թթու սնունդ չեմ սիրում, բայց սալյանկի փորձելուց հետո (որի մեջ ի դեպպ պղպեղ լինում ա) հասկացա, որ կոնկրետ սպասից եմ զզվում։ Դպրոցի վերջի տարիներին որ սկաուտ էի, ամառները սարերում բանակումներ էինք կազմակերպում, վրաններում ապրում էինք, ու հիմնականում լավ սոված էինք լինում։ Էդ վախտ հասկացա, որ նույնիսկ շատ սոված վախտ ես պատրաստ չեմ դա ուտել։ Ու որ հերթական անգամ ասում եմ, զզվում եմ, թթու ճաշ ա, ինձ սկսում են համոզել, որ իրանցը թթու չի, խնդալս գալիս ա։ Եթե մածունը թթու ա, ո՞նց կարա սպասը թթու չլինի։ Կամ եթե մածունով չեք սարքել, ո՞նց եք դա սպաս անվանում։

    3. Հերկուլես ու նման «բաները» ճ սկի չգիտեմ, դա ինչ ա կոչվում - Երբեք չէի փորձել, որտև հոտը տհաճ էր, տեսքն էլ առանձնապես բան չէր ասում։ Անցած տարի ստամոքսի ցավեր ունեի, բժիշկը հերկուլես նշանակեց։ Այ էդ ժամանակ հասկացա, ր ավելի լավ ա ստամոքսի ցավերից տանջվեմ, քան էդ փայտի թեփը սննդի փոխարեն բերանս տանեմ։ Ինձ թվում ա փողոցի խոտն ավելի համով կլնի, քան դա։ Ոչ թե համն էր վատը, այլ համի իսպառ բացակայությունը։ Ոնց որ թորած ջուրը, որ լրիվ անհամ ա։ Ասեցին, որ պետք ա վրեն ինչ որ համով բաներ լցնեի, որ համով դառնար, բայց դա էլ նման ա սուրճին, որ ասում եմ էդ դառը հեղուկը տհաճ ա, ասում են շաքար շատ լցրա։ ԻՄԱ՞ՍՏԸ։

    4. սպիրտային խմիչքներ - առաջ էլի տօներին գինի խմում էի, հետո հասկացա, որ դա արել եմ մենակ որ կենացներին խմեմ։ Բայց ինձ միշտ էլ տհաճ ա եղել էդ խմելու պրոցեսը։ Ուրեմն կորչեն ամենահետաքրքիր կենացները, եթե պտի խմելը ինձ տհաճ լինի։ Էլ ընդհանրապես չեմ խմում։ Չնայած կարող ա պահի տակ մի կես բաժակ գարեջուր խմեմ, որտև առաջին կես բաժակը սովորաբար տհաճ չի լինում՛։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (22.09.2019)

  5. #3
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտ, հերկուլեսը վայթեմ ավսյանկանա չէ՞… (oatmeal) ... իրոք որ փայտի թեփեր են … ))) բայց կաթ փորձել ե՞ս վրան լցնես ու կաթով ուտե՞ս… լավ համով ա դառնում: Ես յոգուրտի մեջ եմ լցնում ու համը փոխվում ա ու պատկերացրու հաճելի էլ ա դառնում: Ախորժակ կտրող սնունդ ա համարվում … նիհարել ուզեցողների համար լավ ա)))

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (22.09.2019)

  7. #4
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հա, ինքն ա, բայց որ իրան նայում եմ որպես փայտի թեփ, էլ ոչ մի բանով բերանս չեմ տանի ։)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (22.09.2019)

  9. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ ռացիոնալի պահը մի քիչ լավ չեմ հասկանում: Ուտելիք չսիրելու ռացիոնալն ու ոչ ռացիոնալը ո՞րն ա: Տենց որ նայես, համարյա բոլոր ուտելիքային հակակրանքներն էլ ոչ ռացիոնալ են, եթե հատուկ ինչ-որ կոնկրետ դեպքի հետ չեն կապված, որից հետո սկսել ես չսիրել:

    Կաթնով, սպաս. էս երկուսից դեռ մանկապարտեզից զզվել եմ: Կաթ փոքր ժամանակ շատ էի սիրում, մինչև քսանքանի տարեկանը խմել եմ նորմալ, քսանից հետո մի տեսակ աստիճանաբար սկսեցի համ համը չսիրել, համ էլ վատ մարսել, իսկ առաջին հղիությանս ընթացքում վերջնականապես նենց զզվեցի, որ էլ երբեք չեմ խմել. հիմա որ ամուսինս մեկ-մեկ խնդրում ա իրա համար կաթ տաքացնել (բարեբախտաբար հիմնականում սառն ա նախընտրում խմել), էդ տաքացրած կաթը լցնելու ընթացքում քիթս որ չփակեմ, հոտից կարող ա հետ տամ ուղղակի: Ընդհանրապես կաթը երևի իմ կյանքում միակ սննդատեսակն ա, որը ժամանակին շատ եմ սիրել, իսկ հիմա ինչքան ուժ ունեմ` զզվում եմ: Սննդային նախընտրությունների հարցում էդ աստիճանի կտրուկ ուրիշ փոփոխություն չեմ մտաբերում:

    Մակարոն, վերմիշել. սրանք ինձ համար միայն այլընտրանքի կատարյալ բացակայության դեպքում են ուտելու ենթակա: Չեմ զզվում, բայց եթե ուրիշ որևէ բան լինի, երբեք չեմ ուտի:
    Դե, մսեղեն ընդհանրապես չեմ ուտում, գիտեք: Բայց երբ ուտում էի, զզվում էի քյուֆթայից, խաշլամայից, խալադեցից, եթե ճիշտ եմ հիշում, թե դա որն էր : Ճիշտն ասած` համոզված էլ չեմ` քյուֆթա երբևէ կերել եմ, թե չէ, բայց զզվանքը միշտ եղել ա :

    Ընդհանրապես ինձ համար սննդի դեպքում բացի համից, կարելի ա ասել, համից ոչ պակաս կարևոր ա նաև ուտելիքի կոնսիստենցիան, տեքստուրան. օրինակ, երբ կաթ խմում էի մեծ հաճույքով, սերն էլ մեծ հաճույքով ուտում էի առանձին, տանել չէի կարողանում կաթի սերի փրթիկները կաթի մեջ. եթե խմելիս մի պուճուրագույն սերի մասնիկ ընկներ բերանս, նենց կզզվեի, որ էդ կաթն էլ չէի խմի: Միշտ քամած եմ խմել կաթը. եթե ինչ-որ տեղ ենք, եղել որտեղ քամիչ չի եղել, ինչքան էլ ուզենայի խմել, բացառված էր, որ խմեի: Ընդհանրապես համասեռ, հարթ ուտելիքների ու խմելիքների մեջ համասեռությունը խախտող ցանկացած մասնիկ ինձ համար տվյալ ուտելիքը, խմելիքը միշտ զզվելի ա դարձրել: Նույն կերպ խավիծի, սպիտակաձավարի շիլայի (манная каша) մեջ եղած գնդերը կարող էին սրտխառնոց առաջացնել:
    Բա կանաչ լոբու թելիկները... Ուտելիս դրանք որ լեզվով զգում եմ, վատանում եմ: Մի ժամանակ դնում հերթով բոլոր թելիկները հանում էի, որ հետո հանգիստ ուտեի, բայց էդ պրոցեսն էնքան երկար էր տևում, որ վերջում արդեն ուտելս էլ չէր գալիս, պլյուս` կողքիններիս բողոքը առ այն, որ զզվելի ա էդ պրոցեսին նայելը :

    Օրինակ, լոլիկը ոչ միայն իմ ամենասիրած բանջարեղենի տեսակներից մեկն ա, այլև ընդհանրապես իմ ամենասիրած ուտելիքներից մեկը, բայց ճաշի մեջ եփած լոլիկի «գնդերը» տանել չեմ կարողանում, այսինքն` եթե եփած լոլիկի կտոր ընկավ բերանս, տհաճ ա, հանում եմ: Բայց համասեռ կամ ջրիկ լինելու դեպքում լրիվ նորմալ ա:

    Քարավուզը (celery) եթե մանր ա կտրտած, որ չզգամ, մենակ համը գա, նորմալ ա, բայց եթե եփած վիճակում ճաշի մեջ լեզվով զգում եմ, տհաճ ա տեքստուրան:

    Սուրճի թե՛ համը, թե՛ հոտը միշտ էնքան անտանելիորեն տհաճ են եղել ինձ համար, որ տարիներ շարունակ ինձ թվացել ա, թե սուրճ խմողները, հատկապես առանց քաղցրի, մազոխիստներ են կամ պարզապես խմում են, որովհետև տենց ա ընդունված : Հիմա հոտն էնքան տհաճ չի, ինչքան նախկինում, բայց էլի տհաճ ա, դե, համը վաղուց չեմ տեսել, բայց ենթադրում եմ, որ դեռևս անխմելի ա ինձ համար:

    Առայժմ էսքանը մտքիս եկավ:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (22.09.2019), Varzor (22.09.2019), Աթեիստ (22.09.2019)

  11. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն ինչ ուտում եմ։
    Մենակ խնդրում եմ իմ բաժին բանջարեղենային/մսային սալաթի մեջ միրգ մի գցեք, մեկ էլ պիցցայի վրա ձուկ մի դրեք։ Շնորհակալություն։

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (22.09.2019), boooooooom (22.09.2019), Chilly (22.09.2019), Varzor (22.09.2019), Տրիբուն (22.09.2019)

  13. #7
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ եմ ամեն ինչ ուտում: Բացի բամիայից՝ ճաշի մեջ։ Թթու դրած կուտեմ: Կանաչ լոբին էլ, ավելի լավ ա ուղղակի չլինի։ Էս քանի տարի ա չեմ կերել, ինչ-որ դուրս չի գալիս, խորը անտարբերություն ա իրա նկատմամբ:

    Բայց այ ivy-ն ասեց, ու ես հասկացա, որ պիցայի վրա ձուկ ես էլ կյանքում չեմ փորձի: Երևի դրանից էլ հենց զզվում եմ:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (22.09.2019)

  15. #8
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ադամը խաշից զզվում ա: Էկեք քաշենք տփենք

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (22.09.2019), ivy (22.09.2019), Varzor (22.09.2019), Աթեիստ (22.09.2019), Ծլնգ (22.09.2019)

  17. #9
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվաց էլի Ադամի ռասիստական թեմաներից ա

    Ժամանակին ավելի հեշտ կգրեի թե ինչից հակակրանք չունեմ հիմա մի քիչ դզվել ա իրավիճակը, բայց բաներ էլ կան, որ ավելի շուտ սովից կմեռնեմ, քան կուտեմ, օրինակ՝ ոչխարի/գառան/այծի միս, կոտլետ ու էլի լիքը բաներ։
    Վերջին խմբագրող՝ Freeman: 22.09.2019, 11:24: Պատճառ: Ես շատ գիտեմ է
    The cake is a lie.

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (22.09.2019), boooooooom (22.09.2019)

  19. #10
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, հերկուլեսը վայթեմ ավսյանկանա չէ՞… (oatmeal) ... իրոք որ փայտի թեփեր են … ))) բայց կաթ փորձել ե՞ս վրան լցնես ու կաթով ուտե՞ս… լավ համով ա դառնում: Ես յոգուրտի մեջ եմ լցնում ու համը փոխվում ա ու պատկերացրու հաճելի էլ ա դառնում: Ախորժակ կտրող սնունդ ա համարվում … նիհարել ուզեցողների համար լավ ա)))
    Հա ես էլ եմ մի քանի անգամ յոգուրտով կերել, տենց նորմալ են, իսկ կաթով երբեք չեմ փորձել, որտև կաթի նկատմամբ բարդ հարաբերություններ ունեմ
    The cake is a lie.

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (22.09.2019)

  21. #11
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ադամը խաշից զզվում ա: Էկեք քաշենք տփենք
    Խաշից մենակ չորացրած խրթխրթան լավաշն եմ սիրում
    Հա, մեկ էլ՝ սեղանի վրա դրած թաշախուստները… (մալականի թթուն ու թթու վարունգն ու ծիծակը )

  22. #12
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա ես էլ եմ մի քանի անգամ յոգուրտով կերել, տենց նորմալ են, իսկ կաթով երբեք չեմ փորձել, որտև կաթի նկատմամբ բարդ հարաբերություններ ունեմ
    Կաթը վաբշե լավ բան չի ասում են: Ես չեմ խմում (ի տարբերություն շրջապատիս մեծամասնության. նամանավանդ առավոտները … պա ամերիկանսկի) … բայց դե չեմ ջոգում դրա կայֆը որն ա ))

  23. #13
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն ինչ ուտում եմ։
    Մենակ խնդրում եմ իմ բաժին բանջարեղենային/մսային սալաթի մեջ միրգ մի գցեք, մեկ էլ պիցցայի վրա ձուկ մի դրեք։ Շնորհակալություն։
    լսի դու մի օր սաղմոնով պիցցա փորձի՝ կփոշմանես: շա՜՜տ համով ա… ես էլ էի տենց տրամադրված սկզբից բայց գնա-գալիս եմ դըզեց մի այլ կարգի

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (22.09.2019)

  25. #14
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն ինչ ուտում եմ։
    Մենակ խնդրում եմ իմ բաժին բանջարեղենային/մսային սալաթի մեջ միրգ մի գցեք, մեկ էլ պիցցայի վրա ձուկ մի դրեք։ Շնորհակալություն։
    +1))) անգամ բանջարեղենային սալաթի մեջ միրգը կուտեմ, պիցայի վրայի ձուկն էլ (եթե թարմ ա), սոված ժամանակ ամեն ուտելի բան ուտելու ընդունակ եմ։ Ընդամենը թարմ լինի։
    Կարճ
    Կոնկրետ

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (22.09.2019), ivy (22.09.2019)

  27. #15
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվաց էլի Ադամի ռասիստական թեմաներից ա


    լավն էր

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (22.09.2019)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •