artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Varzor (23.09.2019)
Օպերատիվը ոնց որ էդքան էլ տեղին չի
Այ, ապերատիվ` նախուտեստ, միգուցե տեղին է: Բայց սովորաբար որպես ապերատիվ թույլ ալկոհոլային խմիչքներ են տալիս:
Նախուտեստն էլ ճիշտ չի բնորոշում, երևի "ախորժակ բացող" ավելի ճիշտ կլինի:
Ու անփորձ մարդկանց համար ոստրեն ոչ թե ապերատիվ է, այլ ճաշկերույթի ավարտի նշան
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
[Լավ էլ ռացիոնալ] հակակրանք ունեմ․
1. Եփած սոխի հանդեպ․ թե՛ համի, թե՛ ֆիզիկական զգացողության։ Իսկ նրա համը (նույնիսկ եթե մի կտրտիկ է) ես կզգամ ցանկացած ճաշի մեջ, իսկ ֆիզիկական զգացողությունն ինձ մոտ նույնն է (զզվանքը) ինչ մոտավորապես երբ մեդուզան լողալիս կպնում է մաշկիդ
2. Ավելուկի հանդեպ։ Ես երբեք չեմ պատրաստում, բայց երբ փոքր էի ու մամաս եփում էր ու ամբողջ տնով ընկնում էր հոտը, փակում էի քիթս ու փախչում տնից։ Տապակած/եփած կանաչիներ առհասարակ չեմ սիրում, բայց ավելուկի հոտը դիմանալու չի․․․․
3. Խմորային/մակարոնային (պաստա) եփուկների հետ առանձնապես չունեմ․ մի տեսակ ձանձրալի-միապաղաղ են ու շուտ հագեցնող։
4. Կաթի սեր՝ ամբողջական, թե փրթիկային տեսքով․ երկու ձևով էլ լեզվիս կպնելիս սրտխառնոց է առաջացնում։
Առայժմ էսքանը հիշեցի, թե չէ ընդհանրապես ամենակեր եմ։
Varzor (24.09.2019)
Ինձանա հինչ կոմս? Մելիքից էն կողմ չեմ էլ նայում (բա ֆրանսերեն, գոնե գուգլել, չիմանայի ? )
Ես մի քանի անգամ տեսել մե, թե ոնց է ոստրեն ոչ միայն նախուտեստ, այլև հիմնական ուտեստ ու հետուտեստ
Կողքի սեղանին մի քանի ճապոնացի Էնքան էին կերել (երևի մարդա մի 20-30 հատ), որ հետներս նստած ընկերս, որ ջրից դուրս եկած ոչ մի բան չի ուտում, ստիպված մեջքով նստեց ոստրեակերներին
Բայց ասում են խիստ ցածր կալորեականություն ունի:
Վայ էդ ստանդարտ ապերատիվները` ինձ համար անհասկանալի խմիչքներ են: Մեծ մասին վերաբերվում եմ որպես կոկտեյլ` ոչ ռացիոնալ հակակրանքով
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Աթեիստ (25.09.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ