User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Պամիդորով ձվածեղ

  1. #1
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պամիդորով ձվածեղ

    Հարյուր տարի ա նոր թեմա չէի ստեղծել հա, իտալերենիս համար էլ՝ սկուզի․ մի ձև «լոլիկով ձվածեղ»-ը հայեցի չի հնչում, չնայած ավելի հայերենին։

    Ասածս ինչ ա․ էս ամենահայկական ուտեստի մասին ակումբում շատ բան չկա գրած՝ մի մեծ բացթողում․․․ եկեք քննարկենք, թե ով ոնց ա սիրում, կամ ոնց չի սիրում, երբ ու ինչքան ա պատրաստում ու տենց էլի․․․ մի խոսքով՝ կեցցե պամիդորով ձվածեղը, տավարիշչի!!!

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (21.09.2019), ivy (22.09.2019), Life (22.09.2019), StrangeLittleGirl (01.10.2019), Varzor (22.09.2019), Նաիրուհի (22.09.2019), Շինարար (21.09.2019), Տրիբուն (21.09.2019)

  3. #2
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրես դու հա։ Ուշքս գնում ա պամիդորով ձվաձեղի համար․ ձ-ով ավելի հայերեն ա։ Իմ ամենասիրած նախաճաշն ա։ Երկրորդ տեղում խաշած ձուն ա, թարխուն-լավաշով։

    Ես պամիդորով ձվաձեղը սարքում եմ սենց․ սկզբից լավ ճզմած պամիդորը թավի վրա մի քիչ ժարիտ եմ անում, հետո վրան լցնում են աղ-բիբարով խփած ձուն ու ընթացքում փայտյա թաթով անընդհատ խառնում եմ, որ չչորանա, տակը չկպնի ու սենց միատար պամիդորաձվային զանգված դառնա, նենց որ պատառաքաղով հազիվ ես ուտում, գդալ ա պետք։ Էս քանի օրը որ ուտեմ, նկարը կդնեմ ստեղ։

    Բայց իմ մոտ մեկ-մեկ էնքան էլ լավ չի ստացվում, մի քիչ չորանում ա։ Այ կինս, նենց պամիդորով ձվաձեղ ա սարքում, որ մատներս հետը ուտում եմ։ Վերջում էլ հացով ամանի տակը նենց եմ սրբում, ոնց որ աշխարհի վերջն ա, էլ ուտելու բան չի լինելու։

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (21.09.2019), Life (22.09.2019), Varzor (22.09.2019), Ծլնգ (22.09.2019), Նաիրուհի (22.09.2019), Շինարար (21.09.2019)

  5. #3
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վա՜՜խ … գժվում եմ:

    Մի կաստրյուլկա կուտեի՝ հենց հիմա եթե լիներ

    Մեջը անպայման կանաչ կծու բիբար էլ պիտի լինի: Ու էդ ամեն ինչը թարմ շխկշխկան հացով կամ էլ թա՜՜՜րմ լավաշով:

    Մեկ էլ ձվով սարքած կանաչ լոբին …
    Ջա՜՜՜ն …

    Հ.Գ. կողքից էլ թարմ վարունգ պիտի շրխկացնեմ…
    բա վարունգի անուշ բուրմունքը որ ընգնում ա՜՜՜ ……

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (22.09.2019), Life (22.09.2019), Ծլնգ (22.09.2019), Շինարար (21.09.2019), Տրիբուն (21.09.2019)

  7. #4
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շուտվանից չեմ կերել. երևի կինս չի սիրում։ Ես էլ նենց ա, որ եթե սարքեմ ապա կանաչ գարոխով կսարքեմ, էն որ մի քիչ շատ ես տժտժացնում, գարոխները մեկումեջ խրթխրթան են դառնում։ Թե չէ պամիդորով ձվաՁեղը իմ համար շատ ջրիկ ա. ջանջալ ա ուտելը։
    Կարճ
    Կոնկրետ

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (21.09.2019), Ծլնգ (22.09.2019)

  9. #5
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,703
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես որ ձուն ինչքան ասես կուտեմ, մենակ պոմիդորով ձվածեղն ա, որ չեմ ուտի, որտև եփած պոմիդոր չեմ ուտում ոչ մի ճաշատեսակի մեջ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (22.09.2019)

  11. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Գրառումներ
    1,587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պամիդորով ձվաձեղ

    Տրիբունի ասած ձևով, պոմիդորը շատ մանր կտրտած, եթե համեմ ու սամիթ կա ձեռքի տակ դրանք էլ մանր կտրտած ձվի հետ: Պիտի անպայման վերջում միատար լինի, տորթի նման)) կա որ սարքում են մի տեսակ գունդ-գունդ ա ստացվում, էտի մեռնեմ չեմ ուտի
    Ու դե իհարկե ամենահամովը սույն շեդեվռը ուտվում ա ուշ գիշերը

    Հ.Գ. բա լեչո-ովը

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (22.09.2019), Varzor (22.09.2019), Ծլնգ (22.09.2019), Ուլուանա (22.09.2019), Տրիբուն (22.09.2019)

  13. #7
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Life-ի խոսքերից Նայել գրառումը
    Պամիդորով ձվաձեղ

    Տրիբունի ասած ձևով, պոմիդորը շատ մանր կտրտած, եթե համեմ ու սամիթ կա ձեռքի տակ դրանք էլ մանր կտրտած ձվի հետ: Պիտի անպայման վերջում միատար լինի, տորթի նման)) կա որ սարքում են մի տեսակ գունդ-գունդ ա ստացվում, էտի մեռնեմ չեմ ուտի
    Ու դե իհարկե ամենահամովը սույն շեդեվռը ուտվում ա ուշ գիշերը

    Հ.Գ. բա լեչո-ովը
    հա, էդ գունդ-գունդը մի տեսակ վանող ա (սպիտակուցի պահը, նամանավանդ) ու ես որ ահավոր զզվող եմ՝ իմ սարքածն էլ պիտի միատար լինի ,
    Հ.Գ. Էնքան զզվող էի, որ ոչ ռացիոնալ հակակրանքներ ունեի, բայց հիմա հաղթահարել եմ: Ասենք խաշած ձուն առաջ սառը վիճակում չէի ուտի (զզվում էի մի տեսակ) , կամ, ասենք, մաննի կաշան սառը () ...

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Life (22.09.2019), Ուլուանա (22.09.2019)

  15. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լոլիկով ձվածեղ հիմա չեմ ուտում, որովհետև ձու չեմ ուտում, բայց երբ ուտում էի, ես էլ էի սիրում համասեռ` առանց գնդերի, հատկապես լոլիկի գնդերն էին տհաճ, բայց ձվինն էլ նենց ոչինչ: Ես որ սարքում էի, կամ փակած կամ թարմ լոլիկի հյութն էի մենակ օգտագործում, կամ էլ նենց մանր էի կտրտում, որ եփվելուց հետո լրիվ համասեռ զանգված դառնար: Ձուն էլ, բացի նրանից, որ մինչև լցնելը լավ հարում էի, լցնելուց հետո էլ մինչև եփվելը ամբողջ ընթացքում խառնում էի, որ չգնդվեր, ու արդյունքում լրիվ համասեռ, մի քիչ թանձրոտ հեղուկ էր ստացվում, որի մեջ հացը թաթախում, ուտում էի: Միակ ճաշն ա, որը հացը մեջը թաթախելով էի ուտում:
    Մերոնց համար էլ որ սարքում եմ հիմա երբեմն, էլի տենց մանր կտրտում եմ, չնայած իրանք դեմ չեն գնդերին, բայց մի տեսակ ձեռս չի գնում գնդեր թույլ տալ : Դե, նաև համեմունքներ ու կանաչիներ եմ գցում` սև բիբար, համեմի սերմ, սոխի փոշի, չորացրած ռեհան, այլ կանաչիներ` ոչ միշտ:
    Էհ, էսքանը գրեցի, սիրտս ուզեց :

    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    հա, էդ գունդ-գունդը մի տեսակ վանող ա (սպիտակուցի պահը, նամանավանդ) ու ես որ ահավոր զզվող եմ՝ իմ սարքածն էլ պիտի միատար լինի ,
    Հ.Գ. Էնքան զզվող էի, որ ոչ ռացիոնալ հակակրանքներ ունեի, բայց հիմա հաղթահարել եմ: Ասենք խաշած ձուն առաջ սառը վիճակում չէի ուտի (զզվում էի մի տեսակ) , կամ, ասենք, մաննի կաշան սառը () ...
    Հետաքրքիր ա, իսկ տենց մարդ կա՞, որ մաննի կաշան սառն ա սիրում: Գուցե մարդիկ կան, որ ի վիճակի են սառն էլ ուտել, բայց որ հենց սառը սիրեն կամ սառը նույնքան լավը համարեն, ինչքան որ տաքը, մի տեսակ չեմ պատկերացնում: Սառը մաննի կաշան իմ մանկապարտեզային մղձավանջներից ա եղել :
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.09.2019, 07:23:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (22.09.2019), Life (22.09.2019), Varzor (22.09.2019), Աթեիստ (22.09.2019), Տրիբուն (22.09.2019)

  17. #9
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր ա, իսկ տենց մարդ կա՞, որ մաննի կաշան սառն ա սիրում: Գուցե մարդիկ կան, որ ի վիճակի են սառն էլ ուտել, բայց որ հենց սառը սիրեն կամ սառը նույնքան լավը համարեն, ինչքան որ տաքը, մի տեսակ չեմ պատկերացնում: Սառը մաննի կաշան իմ մանկապարտեզային մղձավանջներից ա եղել :
    Էս թեմայից դուրս ա, բայց ես եմ շատ սիրում սառը մաննի կաշա, մանավանդ ամանի տակը կպածը քերել ուտելը(սառը վիճակում) ։)
    Կարճ
    Կոնկրետ

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (22.09.2019)

  19. #10
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պոմիդորով ձվածեղ․․․ Վերջին անգամ մի 15 տարի առաջ եմ կերել, երբ դեռ Հայաստանում էի ապրում։
    Փորձում էի հիշել, թե ոնց էինք սարքում․ ահագին հուշեր արթնացան, նույնիսկ հոտը զգացի, հավես էր։

    Ուրեմն խոշոր, հասած պոմիդորները մի քանի րոպե դնում էինք տաք ջրի մեջ, որ հեշտ լինի կեղևը հանել։ Հետո դանակով կլպում էինք ու մանր-մանր կտրտում։ Լցնում էինք կաթսայի մեջ, վրան՝ աղ ու կարագ, ու եփում էինք՝ հա խառնելով, որ չկպչի։ Էդ ընթացքում ձվերն էինք հարում ու ինչ-որ պահի ավելացնում պոմիդորին՝ շարունակելով խառնել, մինչև պատրաստ լինի։
    Ես մատնաքաշով էի ուտում՝ առանց դանակ-պատառաքաղի

    Դե էստեղ տաք նախաճաշ չենք անում, մեկ-մեկ շաբաթավարտն է բացառություն լինում, էն էլ ոչ հաճախ։
    Ձվածեղ երևի տարվա մեջ մի երկու անգամ սարքենք կամ չէ, ու ինչ-որ բանջարեղեն ավելացնելու դեպքում նախընտրում եմ սունկ, կարմիր բիբար, սոխ-շալոտ։

    Մտածեցի՝ վերցնեմ, առաջիկա օրերին պոմիդորով ձվածեղ սարքեմ․ համարյա համոզված եմ, որ աղջիկս չի ուտի, բայց ես հո կուտեմ

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.09.2019), Life (22.09.2019), Varzor (22.09.2019), Աթեիստ (22.09.2019), Ծլնգ (22.09.2019), Նաիրուհի (22.09.2019), Տրիբուն (22.09.2019)

  21. #11
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    լավ-լավ, թող լինի պամիդորով ձվաՁեղ

    Հետաքրքիր էին հստակ նախասիրությունները․․․ ես տարբեր ձևերով եմ սիրում` ըստ տրամադրության (էն մի հիմար ֆիլմ կար է՝ Ջուլիա Ռոբերթսն էր խաղում մի վեչնի փախչող հարսնացուի դեր, որում իր հերոսին մեղադրում են, թե սկի ձվով նախաճաշի տեսակի նախասիրությունները չի կարում հստակեցնի, ինչ մնաց ամուսնանալու նման քայլի հաստատակամ գնա - այ տենց մի բան էլ իմ մոտ ա, դրա համար էլ թեմա բացեցի )։ Փոքր ժամանակ պամիդորի համար գժվում էի, էն կարգի, որ մի շրջան զարմիկներս ինձ պամիդորագել էին կանչում , ձվածեղ էլ միշտ էլ սիրել եմ ու 10 տարեկանի կարգից ձվածեղային էքսպերիմենտների մեջ եմ, բայց պամիդորով ձվաձեղ չէի սիրում, այնպես որ ձեռքբերովի իզվռաշենիայա մոտս

    Բայց ամենաշատ սիրում եմ հենց գունդ-գունդ կանգնած․․․ մի ձև էս ուտեստն իմ համար պայքար ա՝ պամիդորի ու ձվի միջև, նենց որ համասեռ տորթանման մասսան տաղտուկ ա թվում, ինչպես նաև գունային հաճույք ա, ու մեջի սպիտակուցի գնդիկները դա էլ ավելի են ընդգծում՝ ստեղծելով կոնտրաստ կարմիր պամիդորի հետ։ Նաև գրեթե միշտ կանաչ (քաղցր) պղպեղով եմ սարքում, և երբեք՝ կարմիր կան նարնջագույն․ սա էլ է գունային հավես պալիտրա ստեղծում։ Այնպես որ հալած կարագի մեջ կանաչ թարմ պղպեղն եմ գցում ու տապակում փակ թավայի մեջ մինչև մեծ կլոր հյութալի լոլիկները կլպեմ՝ խոշոր-խոշոր կտրտեմ ու լցնեմ պղպեղի վրա ու շարունակում փակ թավայի մեջ բուղլամա անել։ Որ լավ հյութերը տալիս ու եփվում ա պամիդորը, բացում եմ ու հենց մեջը ջարդած ձվերը գցում ու նորից խուփը փակում մի կես րոպեյով, որ ձվերը առանձին քիչ մը եփեն։ Դրանից հետո լրիվ իրար եմ խառնում, որ դեռ չեփված ձվի մասերը խառնվեն լոլիկի հետ ու քիչ մը եփ տալուց հետո էլ՝ պատրաստ ա։ Պատարաքաղով ուտելը անհնար ա՝ մենակ գդալով ու խորը սուպի ամանի մեջ։ Վերջերս վրան պինդ պանիր էլ եմ տաշում, ու թե հավես ունենամ՝ թարմ ռեհան էլ կգցեմ։ Բայց ամենակարևորը՝ ուտվում ա գրեթե եռացող վիճակում․ տաք-տաք ու ափալ-թափալ։ Որ հովացավ, կամ աստված հեռու պահի, սառեց՝ պրծ, էլ չեմ կպնի։ Դե շխշխկան հացը մեջը թաթախելն էլ ավանդական ա: Քյասա մի օր ակումբով հավաքվում ենք պամիդորով ձվաձեղի․․․ Աթեիստի փայ պամիդորն էլ հում կթողենք

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.09.2019), ivy (22.09.2019), Life (22.09.2019), Varzor (22.09.2019), Նաիրուհի (22.09.2019)

  23. #12
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երաժշտական դադար մեր եթերում.

    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (22.09.2019), Varzor (22.09.2019), Գաղթական (25.09.2019), Ներսես_AM (22.09.2019), Ուլուանա (23.09.2019)

  25. #13
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր ա, իսկ տենց մարդ կա՞, որ մաննի կաշան սառն ա սիրում: Գուցե մարդիկ կան, որ ի վիճակի են սառն էլ ուտել, բայց որ հենց սառը սիրեն կամ սառը նույնքան լավը համարեն, ինչքան որ տաքը, մի տեսակ չեմ պատկերացնում: Սառը մաննի կաշան իմ մանկապարտեզային մղձավանջներից ա եղել :
    Եեես եմ էդ մարդը

    Թողնում եմ էնքան սառի, որ լավ թանձրանա: Տաք վիճակում համարյա անկապարտեզային մղձավանջ է
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (23.09.2019)

  27. #14
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պամիդորով ձվաձեղ

    Ոչ օրվա ժամը կապ ունի, ոչ էլ պատրաստման ոճը` ինքս մի քանի տասնյակ տարբերակներով պատրաստում եմ: Կարևորը, որ աղը տեղը լինի և շատ ջուր չլինի մեջը` ապուր չդառնա:

    Բայց մասնավորապես հաճելի է լինում, երբ ասենք գիշերը ժամը 2-3-ին, քաղաքում մի տեղ նստած ընկերներիդ հետ զրուցում, շփվում ես (կարդա` խմում ես ) ու մեկ էլ մեկը ասումա. "Մի հատ պամիդորով ձվաձեղ ըլներ ուտեինք... ": Ու ընկած քաղաքով ման ես գալիս, թե էդ ժամին որտեղ կլինի: Արդեն տեղերն արել ենք

    Մի հետաքիքիր տարբերակ ունեմ, որ ոչ մի տեղ չեմ տեսել` փորձարարական տարբերակով ստացել եմ

    Լոլիկները կլպելուց հետո բլենդերով խփում եմ` դարձնելով համասեռ զանգված: Ընթացքում ավելացնում եմ աղ և ալյուր` կախված ջրայնությունից, որ մի քիչ թանձրանա: Ավելացնում եմ մի փոքր կարմիր սոխ (կանաչը միայն այլընտրանք չլինելու պարագայում), կանաչ բիբար, ցանկալի է մի փոքր կծու:
    Թավայի մեջ կարագ եմ դնում (նաև ձեթով վատ չի` նայած հետիս ուտողն ով է), հալվելուց հետո հարված զանգվածը լցնում եմ վրան ու մի փոքր տաքացնում:
    Առանձին հարում եմ ձուն, մեջն ավելացնելով աղ, սև պղպեղ: Լցնում եմ պոմիդորի վրա` հնարավորինս այնպես խառնելով, որ համասեռ զանգված լինի (փորձեցի բլենդերում լոլիկի հետ խփել, բայց լրիվ ուրիշ բան ստացվեց , համով էր, բայց անունը հեչ չէր սազում պամիդորով ձվաձեղ` ուրիշ անուն ենք դրել ): Վրան ավելացնում եմ մի փոքր կտրտած մաղադանոս և կափարիչով ծածկում: Մի քանի րոպե և այն պատրաստ է:

    Խորհուրդ է տրվում ուտել այնպիսի հացով որ միջուկ ունի, բայց բուլկի չի` մատնաքաշ, հրազդան, "բուխանկա", շոթի պուրի ...

    Հ.Գ.
    Ես ու քույրս երևի ձվաձեղի և դրա տարատեսակների մասին կկարողանանք հատորներ գրել` էդքան փորձարկումներ, որ մենք ենք արել 90-ականներին ...
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (14.12.2020), Life (22.09.2019)

  29. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Երաժշտական դադար մեր եթերում.

    Բայց մեջի պամիդորով ձվածեղն ավելի շատ պիցայի էր նման : Արտասահմանցիք որ հաստատ պիցայի տեղ կդնեն սա նայելիս :
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.09.2019, 05:03:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •