Անհիշելի ժամանակներից պամիդորովձվածեղ չեմ սարքել․․․ Տեխնիկական պատճառներով։ Էն երկրում, ուր ապրում եմ, հումքը չկա․ այստեղ լոլիկը գունատ, պլաստիկ-ճռճռան սուբստանցիա ա (իսկը՝ "լոլիկ"), որով կարելի ա միայն անարգել էդ ազնիվ ճաշատեսակը։ Փորձել եմ պահածոյացված (canned) պոմիդորային զանգվածով, ստացվել ա մոտավորապես "մի անգամ արդեն կերած ու մարսած" ՊՁ։
Բայց հին ու բարի ժամանակներում երբ պատրաստում էի, դա կատարվում էր այսպես․
Ընտրում ես լավ թույլ պոմիդորներ (որ մի քիչ էլ փչացած լինեն, ոչինչ, էդ մասերը հանում ես, իսկ մնացածը եփվում-նորմալանում ա) - կարևորը լինեն կարմիր, հարուստ, հյութեղ միջուկով ու լավ թույլիկոտ։ Մաքրում ես կեղևից ու ավելորդ մասերից, կտրտում (թավայի վրա պահած, հենց մատներիդ վրա՝ բան չի լինի), իսկ թավայի մեջ արդեն կիսահալված կարագն ա ճտճտում։ Պատառաքաղով ճզմում, խառնում ես թավայի պարունակությունը այնքան մինչև որ պնդոտ մասեր չմնան ու պոմիդորը եփված լինի։ Աղը էդ ժամանակ ես լցնում։ Շատ կարևոր ա, որ զանգվածը չչորանա, ջուրը չքաշի, բայց եթե քաշի էլ, աշխարհը չի քանդվի եթե մի քիչ դաղալություն անեք ու ավելացնեք մի քանի կաթիլ ջուր․․․ Այնուհետև, կոտրում ես ձուն (մեկ բաժնին՝ երկու ձու - ճիշտ չափն ա, կարծում եմ) ու խառնում։ Էդ ընթացքում, փոքրիկ կլորակներով, կտրտում ես կանաչ կծու բիբար՝ ըստ ճաշակի։ Վերջում ես կտրտում, որ թարմ մնա՝ և՛ գույնը, և՛ համը։ Ձվային զանգվածը պետք ա մոտ երկու անգամ քիչ լինի պոմիդորային զանգվածից ու շատ չհամասեռվի վերջինիս։
Ուտվում է թարմ, խրթխրթան մատնաքաշով, բայց պատառաքաղի մասնակցությամբ, թե չէ հացը շատ կուտվի, կչաղանաք
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 25.09.2019, 06:30: Պատճառ: աղը մոռացա․․
Պամիդորը նույնքան հայերեն բառ ա, ինչքան լոլիկը, նենց որ արխային
Ես ահավոր շատ եմ սիրում պամիդորով ձվածեղ, բայց հանգամանքների բերումով շատ հազվադեպ եմ ուտում (իսկ հանգամանքը ձվածեղը կիսահում ա սիրում ու առանց ավելորդ ֆինտուֆլուշկաների )։ Բայց էս վերջերս սատկած տուն էի էկել։ Տանը ձվից ու մի քանի լխճորած պամիդորից բացի ուրիշ ուտելու բան չկար։ Սիրուն սարքեցի, լցրեցի եգիպտացորենի չորահացի վրա, հավեսով կերա։ Նե՜նց լավ էր։
Ես ընդհանրապես պամիդորով ձվածեղը պարզ եմ սիրում. մենակ աղուբիբարով, բայց եթե մեջը կտրտած կանաչ բիբար կամ ուրիշ բան էլ ա լինում, դեմ չեմ։ Ի դեպ, մեքսիկական huevos rancheros֊ը բաղադրիչներով մեր պամիդորով ձվածեղն ա հիշեցնում, բայց լրիվ ուրիշ տեխնիկայով ա։ Այ դրանից ավելի հաճախ ենք տանը սարքում, բայց մեր հայկական հալալ, զուլալ պամիդորով ձվածեղին չի հասնի։
Varzor (04.10.2019)
Հայկական պոմիդորով ձվածեղ՝ Ջեյմի Օլիվերին․
https://www.facebook.com/jamieoliver...58508410124807
Sambitbaba (15.12.2020), Sky (14.12.2020), Smokie (27.12.2020), Բարեկամ (15.12.2020), մարդ եղած վախտ (14.12.2020), Ներսես_AM (14.12.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ