User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 19 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Պամիդորով ձվածեղ

  1. #16
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Եեես եմ էդ մարդը

    Թողնում եմ էնքան սառի, որ լավ թանձրանա: Տաք վիճակում համարյա անկապարտեզային մղձավանջ է
    Ճիշտն ասած` հիմա ինձ համար տաք վիճակում էլ ա նենց ոչինչ մղձավանջոտ (ընդհանրապես շիլաներ սկսել եմ չսիրել, իսկ մաննի կաշա` հատկապես), բայց սառը վիճակում կրկնակի մղձավանջ ա :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (23.09.2019), Տրիբուն (23.09.2019)

  3. #17
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անհիշելի ժամանակներից պամիդորովձվածեղ չեմ սարքել․․․ Տեխնիկական պատճառներով։ Էն երկրում, ուր ապրում եմ, հումքը չկա․ այստեղ լոլիկը գունատ, պլաստիկ-ճռճռան սուբստանցիա ա (իսկը՝ "լոլիկ"), որով կարելի ա միայն անարգել էդ ազնիվ ճաշատեսակը։ Փորձել եմ պահածոյացված (canned) պոմիդորային զանգվածով, ստացվել ա մոտավորապես "մի անգամ արդեն կերած ու մարսած" ՊՁ։

    Բայց հին ու բարի ժամանակներում երբ պատրաստում էի, դա կատարվում էր այսպես․
    Ընտրում ես լավ թույլ պոմիդորներ (որ մի քիչ էլ փչացած լինեն, ոչինչ, էդ մասերը հանում ես, իսկ մնացածը եփվում-նորմալանում ա) - կարևորը լինեն կարմիր, հարուստ, հյութեղ միջուկով ու լավ թույլիկոտ։ Մաքրում ես կեղևից ու ավելորդ մասերից, կտրտում (թավայի վրա պահած, հենց մատներիդ վրա՝ բան չի լինի), իսկ թավայի մեջ արդեն կիսահալված կարագն ա ճտճտում։ Պատառաքաղով ճզմում, խառնում ես թավայի պարունակությունը այնքան մինչև որ պնդոտ մասեր չմնան ու պոմիդորը եփված լինի։ Աղը էդ ժամանակ ես լցնում։ Շատ կարևոր ա, որ զանգվածը չչորանա, ջուրը չքաշի, բայց եթե քաշի էլ, աշխարհը չի քանդվի եթե մի քիչ դաղալություն անեք ու ավելացնեք մի քանի կաթիլ ջուր․․․ Այնուհետև, կոտրում ես ձուն (մեկ բաժնին՝ երկու ձու - ճիշտ չափն ա, կարծում եմ) ու խառնում։ Էդ ընթացքում, փոքրիկ կլորակներով, կտրտում ես կանաչ կծու բիբար՝ ըստ ճաշակի։ Վերջում ես կտրտում, որ թարմ մնա՝ և՛ գույնը, և՛ համը։ Ձվային զանգվածը պետք ա մոտ երկու անգամ քիչ լինի պոմիդորային զանգվածից ու շատ չհամասեռվի վերջինիս։
    Ուտվում է թարմ, խրթխրթան մատնաքաշով, բայց պատառաքաղի մասնակցությամբ, թե չէ հացը շատ կուտվի, կչաղանաք
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 25.09.2019, 06:30: Պատճառ: աղը մոռացա․․

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (25.09.2019), CactuSoul (30.09.2019), Life (25.09.2019), Smokie (05.10.2019), Varzor (26.09.2019), Ծլնգ (28.09.2019), Նաիրուհի (07.10.2019), Ներսես_AM (26.09.2019), Վիշապ (02.10.2019), Տրիբուն (25.09.2019)

  5. #18
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարյուր տարի ա նոր թեմա չէի ստեղծել հա, իտալերենիս համար էլ՝ սկուզի․ մի ձև «լոլիկով ձվածեղ»-ը հայեցի չի հնչում, չնայած ավելի հայերենին։

    Ասածս ինչ ա․ էս ամենահայկական ուտեստի մասին ակումբում շատ բան չկա գրած՝ մի մեծ բացթողում․․․ եկեք քննարկենք, թե ով ոնց ա սիրում, կամ ոնց չի սիրում, երբ ու ինչքան ա պատրաստում ու տենց էլի․․․ մի խոսքով՝ կեցցե պամիդորով ձվածեղը, տավարիշչի!!!
    Պամիդորը նույնքան հայերեն բառ ա, ինչքան լոլիկը, նենց որ արխային

    Ես ահավոր շատ եմ սիրում պամիդորով ձվածեղ, բայց հանգամանքների բերումով շատ հազվադեպ եմ ուտում (իսկ հանգամանքը ձվածեղը կիսահում ա սիրում ու առանց ավելորդ ֆինտուֆլուշկաների )։ Բայց էս վերջերս սատկած տուն էի էկել։ Տանը ձվից ու մի քանի լխճորած պամիդորից բացի ուրիշ ուտելու բան չկար։ Սիրուն սարքեցի, լցրեցի եգիպտացորենի չորահացի վրա, հավեսով կերա։ Նե՜նց լավ էր։
    Ես ընդհանրապես պամիդորով ձվածեղը պարզ եմ սիրում. մենակ աղուբիբարով, բայց եթե մեջը կտրտած կանաչ բիբար կամ ուրիշ բան էլ ա լինում, դեմ չեմ։ Ի դեպ, մեքսիկական huevos rancheros֊ը բաղադրիչներով մեր պամիդորով ձվածեղն ա հիշեցնում, բայց լրիվ ուրիշ տեխնիկայով ա։ Այ դրանից ավելի հաճախ ենք տանը սարքում, բայց մեր հայկական հալալ, զուլալ պամիդորով ձվածեղին չի հասնի։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (04.10.2019)

  7. #19
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկական պոմիդորով ձվածեղ՝ Ջեյմի Օլիվերին․

    https://www.facebook.com/jamieoliver...58508410124807


  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (15.12.2020), Sky (14.12.2020), Smokie (27.12.2020), Բարեկամ (15.12.2020), մարդ եղած վախտ (14.12.2020), Ներսես_AM (14.12.2020)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •