Hraparak.am
Նախկիններին քաղաքական դաշտ «ականջներից ձգող» բերող աղբյուրներից ա,
քանի որ ով ինչ փըստցնի՝ միանգամից հրապարակում են՝ լինի ՀՀԿ-իստ, քոչիստ թե անհիմն բամբասանք:
Իսկ երեկ էլ Նիկոլի որդու մասին սենց բան են գրում.
Հետաքրքիր ա չէ՞..Արցախի մեր աղբյուրը ուշագրավ լուր հաղորդեց մեզ, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը իր զորամասում պատմության մեջ է ընկել։ Նա որոշել է, որ ինչպես իր հայրն է Հայաստանում «կարգուկանոն» հաստատում, այնպես էլ ինքն է պարտավոր իր ծառայած զորամասում կարգուկանոն հաստատել։ Եւ սկսել է աջ ու ձախ խելք ու խրատ սովորեցնել զինծառայողներին, անգամ սպայակազմին։ Դիտողություններ է արել խոհարարներին, կարգազանց զինվորների մասին տեղեկացրել է զորամասի ղեկավարությանը եւ այլն։ Մի խոսքով, չգրված կանոններ է խախտել, ինչը վրդովվեցրել է ծառայակիցներին։
«..չգրված կանոններ է խախտել..»
Իրեն հարգող լրատվամիջոցը սենց բան կգրի՞..
ՈՒ, ձեռի հետ էլ,
«կարգազանց զինվորների մասին տեղեկացրել է զորամասի ղեկավարությանը»...
ՈՒ սա գրում են մի տղու մասին, ով դեռ ծառայության մեջ ա..
այսինքն՝ եթե անգամ ինֆոն ճիշտ ա, «Հրապարակ»-ը՝ դա հանրայնացնելով, հարվածում է նրա անվտանգությանը (հաշվի առնելով մեր բանակում գործող բարքերը):
Պատասխանում է Արծրուն Հովհաննիսյանը.
https://www.facebook.com/10000076852...689066?sfns=mo
«Հրապարակը» հերթական անգամ, ամեն ինչ տակն ու վրա անելով, խաղում է մարդկանց ճակատագրերի հետ: «ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐԴԻՆ ԿՈՆՖԼԻԿՏ Է ՈՒՆԵՑԵԼ...» վերնագրով նյութը, իհարկե մեծ դիտումներ կապահովի կայքին, սակայն որևէ աղերս չունի իրականության հետ:
Նման բան տեղի չի ունեցել առհասարակ: Եթե ձեր եղբայրներին կամ ծառայած ընկերներին հարցնեք, ապա նրանք էլ կփաստեն, որ նման խոսակցությունները բնորոշ են բոլոր կոլեկտիվներին ու կառույցներին, բոլոր նորակոչիկները ունենում են տարբեր ադապտացիոն խնդիրներ և ժամանակ, որոնք հարթվում են հրամանատարության գրագետ աշխատանքի շնորհիվ:
Այդ ամենը «Հրապարակը» ներկայացրել է կոպտագույն սխալներով ու անթույլատրելի որակումներով: Սակայն սա դեռ ամենը չէ:
Չճշտված տեղեկությունները ներկայացնել այնպես, որ զինծառայողի անձնական արժանապատվությունն ու արժեհամակարգը ոտնահարել՝ վտանգի տակ դնելով միաժամանակ մի քանի զինծառայողների, կարող է միայն որևէ պատասխանատվություն չունեցողը, կամ զինվորական համազգեստը չհարգողը: Զինվորը բանակն է իսկ բանակը ազգն է: Հետևությունները թողնում եմ ընթերցողիս․․․
Հ.Գ. եթե վաղը մեծ տառերով վերնագիր դնեք ու ինձ թիրախավորեք, հիշեք, ես ձեզանից այլ բան չեմ սպասում: Սակայն զինվորների կյանք ուղղակի խնդրում եմ մի մտեք, այնտեղ շատ նուրբ հարցեր կան:
Հ.Գ. Չմոռանանք, որ երեկվա Նիկոլի հայտարարությանը Վանեցյանն արձագանքեց միանգամից ու դա արեց հենց Հրապարակ-ի միջոցով:
Սա ուղղակի՝ խորհելու համար..
Էջանիշներ