Նայում եմ: Վերջապես նայում եմ:
Հենց նոր չորրորդ սերիան նայեցի` էս շաբաթ եմ սկսել: Իրոք հետաքրքիրն ա ու հավեսը: Վայնոնա Ռայդերը հրաշալի ա մարմնավորում իր հզոր խելացի ու առեղծվածային մայրական կերպարին:![]()
Երեխեքն էլ են շատ լավը, բայց... հենց նոր նայեցի, տեսա, որ արդեն չափահաս են` 17-18 տարեկան: Ինչպիսի՞նն են լինելու չորրորդ սեզոնում: Թե՞ մինչ էդ կինոյում արդեն մեծացել են ու վրես խաբար չկա: Կնայեմ կտեսնեմ: Անգլերեն եմ նայում` subtitle-ներով ու պարզվեց, որ շատ հեշտ ա ու պարզ:Էն աստիճանի, որ հետո մոտս ցանկություն չի առաջանում ռուսերեն տարբերակը բզբզալ` որոշ բաներ ճշտել: Բայց էսօր որոշ պուճուր տեղեր ստիպեց նայել թարգմանությունը` լավ չէի ըմբռնում:
It-երն էլ եմ նայել նախորդ ուրբաթ-շաբաթ օրերին: Անկեղծ ասած էնքան էլ չհավանեցի: Վաբշե սարսափներ չեմ սիրում` չնայած սա վերին աստիճանի դաժան չէր (ի վերջո երեխաների դերակատարմամբ ա):
Իսկ այ Stranger Things-ը, ընդհանրապես, բացարձակապես վախենալու ու զզվելի չի: Հետաքրքիր ա, ինտրիգային ու դատելով սերիաների քչությունից` չձգձգվող ա: Իրադարձությունները արագ զարգացող կլինեն: Էսօրվա սերիայում միանգամից լաավ առաջ գնացին:![]()
Էջանիշներ