Գաղթական (16.09.2019)
2-րդ սեզոնը 17թ ա:
3-րդը՝ 19:
Դերասանների վրա էլ ա իհարկե էդ 2 տարին ահագին երևում:
Փոքր ժամանակ մի քիչ ավելի համով էին ))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Արշակ (17.09.2019)
3-րդին իհարկե դեռ չեմ հասել, բայց 1-ից 2-ի միջև էլ ա արդեն մի քիչ տարբերություն զգացվում, չնայած արանքում միայն մի տարի էր, բայց աղջկա արտաքինը իմ աչքին հասունացած ա. առաջին սեզոնին լրիվ մանկական դեմք էր: Ինչ արագ են էրեխեքը մեծանում
Գիտեք էդ ֆիլմում ինչն ա ինձ շոկի հասցնում
Ծնողները հեչ խաբար չեն, թե էրեխեքը իրենց քթի տակ ինչ են անում: Էն Մայքի ու Նենսիի ծնողները ինձ լրիվ վատացնում են. էրեխեքը տուն ում ասես բերում, պահում, հետները ինչ ասես անում են, բայց նրանք ոչ մի բանից տեղյակ չեն: Ոնց որ նույն տանը չապրեն. ոնց ա հնարավոր էդքան անտեղյակ լինել էրեխեքի կյանքից:
Ինձ, որպես ծնող, էս հարցը հուզում ա, կարո՞ղ ա ինձ էլ ա մի քանի տարուց նույն բանը սպասում
@Տրիբուն, դու մեծ էրեխեք ունես, ինչ կասես:
Իմ երեխեքը էտ տարիքից անացել են, բայց ասեմ, որ հենց սկբզից իմ համար էլ էր շոկային, որ էրեխեն բերել ա ու տունը ուրիշ երեխայա պահում մի տարիյա ու տնեցիք խաբար չենք։ Կամ սաղ օրը սենց սար ու ձոր ընկած դեմոն են բռնում, իսկ ծնղները խոտի պես տունն են։ Իմ երեխեքը տենց բան հաստատ չէին անի կամ ես ու կինս հաստատ կուրսի կլինեինք ուր են ու ինչ են անում։
Բայց դե, ընկեր, էսի կինոյա էլի, ստեղ upside down կա, չերզ պատ մամայի հետ լամպուշկեքով շփվող երեխա կա, նենց որ նորմալ ա, որ երեխեքն իրանք իրանցով տժում են…
Հա, ու շարունակի նայել, երրորդ սեզոններն էլ ա շատ հավես…
ivy (16.09.2019)
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Առաջին սեզոնը շատ լավն էր, երկրորդն ու երրորդը սյուժեն մի քիչ շատ էր թքած կպցրած, բայց դե էլի հավեսով նայվում էր։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
ivy (17.09.2019)
Հա դե մնացած ծնողները ուղղակի ֆոն էին ապահովում։ Թե չէ որ իրանց էլ ակտիվ դերակատարում տային, հերոսները չափից դուրս շատ կլինեին, անիմաստ կջանջալանար։ «Ծնող» տեսակի ակտիվ կերպար մի հատը հերիք էր Կարային մյուսները ընդհանրապես չլինեին, բայց դե հո երեխեքը մենակ չէի՞ն ապրելու, նենց որ ձևի համար դրել էին։
Վերջին խմբագրող՝ Արշակ: 17.09.2019, 11:46:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Գաղթական (17.09.2019)
Ինձ ավելի շատ Ջոյսի (գլխավոր մաման) որպես մայր պահվածքն էր աննորմալ երրորդ սեզոնի վերջում, բայց չգիտեմ կարող ա էդ նորմա՞լ ա համարվում աշխարհում․
••Սեղմել՝ ցույց տալու համար
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Սփոյլերդ հիմա չեմ կարդում, հենց հասնեմ երրորդ սեզոնի վերջին, նոր կկարդամ։ Հույս ունեմ՝ Ջոյսի կերպարը չեն փչացրել։
Չգիտեմ՝ ուրիշների համար ոնց, բայց Ջոյսի կերպարն ինձ համար էնքան իրական է, լրիվ իրականությունից պոկած, ինչքան էլ, որ պատմությունը ֆանտաստիկ լինի։
Ուսանողական ընկերուհուս է ամեն ինչով հիշեցնում, ու էնքան շատ է նմանությունը, որ նույնիսկ զարմացնում է երբեմն։ Ինքն էլ է առանց ամուսնու երկու տղայի հետ, ու տղաներից մեկն էլ ահագին «տարբերվող» է։ Ջոյսի թե էմոցիաները, թե ընդհանուր շարժուձևը ու նույնիսկ ինչ-որ ձևով արտաքինը էնքան է նման ընկերուհուս։ Նույնիսկ մտքում հա պատկերացնում եմ իրեն նույն իրավիճակի մեջ նույն գործողությունները կատարելիս։
Էմոցիանալ կապվածություն եմ զգում էդ կերպարի հանդեպ, ու շատ ափսոս կլիներ, եթե փչացնեին։
Մի բան էլ ծնողների հետ կապված ասեմ։ Դու ասում ես՝ չէին կարող իրենց ակտիվ դերակատարում տալ, բայց դրա ալտերնատիվը հո անկապ ու ախմախ ծնող լինելը չի՞։ Որ նայես, էդ բոլոր ծնողները լավ էլ զարգացած կերպարներ են՝ թեկուզ պստիկ դերերի մեջ։ Մենակ չեմ հասկանում՝ ինչի էր պետք իրենց կերպարները էդ կողմով զարգացնել, որ իրենց էրեխեքից լրիվ անտեղյակ ապրում են քիչ է, մի հատ էլ ակնհայտորեն հիմար են։ Ու ինձ հեչ դուր չի գալիս, որ ծնողների հետ ամեն էպիզոդում էրեխեքը սուտ են ասում՝ որպես նորմալ մի բան։ Թե Նենսին, թե Մայքը, թե Դասթինը․ Լուկասի ծնողներին դեռ շատ ցույց չեն տվել, բայց ոնց որ թե էնտեղ էլ է նույն վիճակը։ Ինձ դա ֆիլմում հեչ դուր չի գալիս։
Չէ, մի անհանգստացի չեն փչացրել ոնց կա տենց էլ շարունակում ա․ մենակ երրորդ սեզոնի վերջին 5 րոպեյվա ոչ էական վերջաբանի հատվածի մասին ա գրածս, էն էլ շատ հավանական ա, որ հետս չհամաձայնվեք
Դե էդ ծնողների պստիկ դերերը հիմնականում մյուս ավելի հիմնական հերոսների ու սյուժեի գծերի կարիքները հոգալու համար են։ Ասենք Մայքի մոր սիլի–բիլին Բիլլիի կերպարի շերտերը բացահայտելուն ա ծառայում, իրա մարդու աջ քաշած դախ դեմք լինելն էլ իրա սիլի–բիլիին ա իմաստ տալիս։
Բայց ամեն դեպքում, համաձայն եմ, ախմախ ծնող սարքելը տվյալ սյուժետային խնդիրը լուծելու հնարավոր լավագույն ձևը չէր։
Երեխեքի ծնողներին անընդհատ խաբելը հետաքրքիր ես նկատել, բայց էդ էլ ինձ թվում ա ներկայացնում ա, թե մեր մշակույթում ինչքան անդունդ կա ծնողների ու երեխաների մեջ, ու որ ծնողները սովորաբար երեխեքին մարդահաշիվ չեն անում, ու որպես սեփական դիրքորոշում ու կամք ունեցող մարդ չեն դիտարկում ու մեծացնում են նենց ոնց ակվարիումում ձուկ կպահեին՝ կերակրել ու ապահով պահել, որ առանց վտանգների բարեհաջող մեծանա ու եթե երեխեն սեփական անհատականություն ունի, սեփական կյանքի պլաններ ունի, հաճախ բախվում ա ծնողների «չի կարելիների» ու արգելքների պատին, ծնողն ա իրանց համար կարևոր որոշումները միանձնա կայացնում ու եթե երեխեն ուզում ա մի քիչ իր ինքնուրույն, ծնողի մոտեցումներից տարբերվող ճամփով քայլեր անի, ստիպված ա խաբել։
Ինձ թվում ա էդ առումով շատ տիպիկ արտահայտել են մեր աշխարհը։ ՈՒղղակի որպես գեղարվեստական ֆիլմ ստեղ գույները մի քիչ խտացրած են էն առումով, որ երեխեքը մի քիչ ավելի իրադարձություններով լի կյանք ու բովանդակալից անձնական agenda ունեն, քան սովորաբար էդ տարիքում լինում ա, ու համապատասխանաբար ծնողներին խաբելու անհրաժեշտության առիթներն էլ ավելի շատ են։ Արդյունքում տեսնում ես, որ հա խաբում են ծնողներին։
Ի դեպ, Ջոյսի վերաբերյալ ասածս էլ էր առնչվում էս թեմային, բայց հա, վերջացրու երրորդ սեզոնը նոր կկարդաս։
Վերջին խմբագրող՝ Արշակ: 17.09.2019, 20:20:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Էս սփոյլեր էր, ես դեռ երկրորդ սեզոնում եմ, ու տենց բան դեռ չէր եղել
Ասենք Մայքի մոր սիլի–բիլին Բիլլիի կերպարի շերտերը բացահայտելուն ա ծառայում, իրա մարդու աջ քաշած դախ դեմք լինելն էլ իրա սիլի–բիլիին ա իմաստ տալիս։
Վերջացրեցի երեք սեզոնն էլ։
Համաձայն եմ, որ կինոյի համնուհոտը 80-ականներն էին՝ իրենց ամբողջ թաշախուստով, ու մեկ էլ էրեխեքը։
••Սեղմել՝ ցույց տալու համար
Արշակ, գրածդ նոր կարդացի ու հետդ հեչ համաձայն չեմ, հիմա ասեմ, թե ինչու։
Նորմալ-աննորմալը չգիտեմ, բայց ինձ որ լրիվ հասկանալի պահվածք էր, դեռ ավելի շուտ պիտի անեին։
••Սեղմել՝ ցույց տալու համար
Վերջին խմբագրող՝ ivy: 21.09.2019, 10:08:
Արշակ (22.09.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ