Հունգարացի լեգենդար դարպասապահ Դյուլա Գրոշիչը դառնում է 88 տարեկան:
1950-60-ական թվականներին Հունգարիայի հավաքականը համարվում էր աշխարհի հզորագույն հավաքականներից մեկը: Ոսկե թիմում փայլում էին Բոժիկը, Լանտոշը, Կոչիշը, Պուշկաշը, իսկ հավաքականի դարպասապահը Գրոշիչն էր, որն իր ցատկունակության համար ստացել էր ՛՛հովազ՛՛ մականունը: Գրոշիչը օգնեց հունգարների հաղթելու 1952 թ. օլիմպիական խաղերում: Մունդիալ 1954-ում Հունգարիայի հավաքականը հասավ մինչև եզրափակիչ, որտեղ տարօրինակ հանգամանքներում պարտվեց ԳՖՀ հավաքականին, չնայած հաշվի մեջ առջևում էր 2-0 հաշվով և չնայած որ խմբային փուլում հունգարացիները գերմանացիներին հաղթել էին 8-3 հաշվով: Գրոշիչը ճանաչվեց առաջնության լավագույն դարպասապահ: Դարպասապահը մասնակցեց ևս 2 աշխարհի առաջնության: Մինչև օրս էլ լինելով Ֆերենցվարոշի խաղացող՝ 2008 թ. 82-ամյա Գրոշիչը խաղադաշտ դուրս եկավ Շեֆֆիլդի հետ կայացած ընկերական խաղում և խաղադաշտում անցկացրեց մոտ մեկ րոպե: Ի տարբերություն այսօրվա աստղերի՝ 50-ականների աստղը ապրում է չափազանց համեստ կյանքով: Նա երևի հունգարական ոսկե թիմի վերջին ներկայացուցիչն է, որ դեռևս ողջ է:
Էջանիշներ