Մարադոնան պաշտոնապես լքում է Արգենտինայի հավաքականը
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Էրնեստո Բյալոն պաշտոնապոս հայտարարել է, որ Դիեգո Մարադոնան լքում է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:
Այն բանից հետո, ինչ երկու օր առաջ նախկին մարզիչը չէր կարողացել պայմանավորվել Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խուլիո Գրոնդոնայի հետ իր օգնականների վերաբերյալ, կազմակերպության կարգապահական կոմիտեն միաձայն քվերակել է ողջ մարզչական շտաբի հեռացման համար: Առաջիկայում սպասվում է Մարադոնայի մամուլի ասուլիսը:
Իսկ մինչ այդ նրա պարտականությունները ժամանակավոր կկատարի Սերխիո Բատիստան: Հենց նա կգլխավորի թիմը օգոստոսի 11-ին Իռլանդիայի հետ կայանալիք խաղի ժամանակ:
Հղում
Էջանիշներ