Ռիբերին և Բենզեման կարող են հայտնվել ճաղերից այն կողմ
Հուլիսի 20-ին Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման հարցաքննության են ենթարկվել ֆրանսիական ոստիկանության կողմից անօրեն մարմնավածառությանը վերաբերվող գործի շրջանակներում, հայտնում է Marca-ն:
Հիշեցնենք, որ անչափահաս Զախիա Դեխարը, ով Փարիզի գիշերային ակումբներից մեկում աշխատում էր որպես մարմնավաճառուհի, աշխարհի առաջնությունից առաջ պատմել էր, որ սեռական հարաբերությունների մեջ է եղել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ Ֆրանկ Ռիբերիի, Կարիմ Բենզեմայի և Սիդնեյ Գովուի հետ: Դատավոր Անդրե Դանդոն մեղադրել է Ռիբերիին և Բենզեմային անչափահաս աղջկա հետ անօրինական սեռական հարաբերություններ ունենալու մեջ:
Ֆուտբոլիստները չեն ձերբակալվել, բայց նրանց սպառնում է 3 տարի ազատազրկում և գումարային տուգանք € 45 000-ի չափով:
Ֆրանսիայի օրենսդրության համաձայն` պետք է դեռ ապացուցել, որ ֆուտբոլիստները գիտեին աղջկա տարիքի մասին:
Հղում:
Էջանիշներ