blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Կատալոնական «Բարսելոնայի» ու Արգենտինայի ընտրանու հարձակվող Լիոնել Մեսսին կիսվել է իր տպավորությունների մասին 2010թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլից առաջ.
«Ես չեմ զգում ճնշում, երբ հանդես եմ գալիս հավաքականում: Իսպանիայում ես նույնպես խաղում եմ մի թիմում, որը պետք է միշտ հաղթի:
Իմ պատասխանները կտեսնենք խաղադաշտում: Աշխարհի առաջնությունը հիանալի հնարավորություն է ցուցադրելու արգենտինացիներին, որ հավաքականում ես կարող եմ նույնն անել, ինչ «Բարսելոնայում»:
Մարադոնան ինձ համար չէ թիմ ստեղծում: Մենք պետք է խաղանք բոլոր ֆուտբոլիստների համար, ովքեր ընդգրկված են ընտրանու կազմում: Կարծում եմ` Արգենտինայի հավաքականը մրցաշարը հաղթելու թեկնածուներից մեկն է: Մենք ֆավորիտներ չենք, որովհետև դժվար ենք հայտնվել եզրափակիչ փուլում, բայց այդ հանգամանքը կարող է մեզ վրա դրական անդրադառնալ»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է Reuters-ը:
Աղբյուրը
Հայաստան-Ուզբեկստան 3-1Հալալա
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
tikopx (26.05.2010)
ես խաղնեմ հիշում, ափսոս ,որ բանակում էի,չեմ տեսել ու ներկա չեմ եղել,երևի եսի դրա շարունակությունը կարելի է համարել
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
tikopx (26.05.2010)
Վերջին երկու տասնամյակի աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը` Ռոնալդոն, ով այժմ հանդես է գալիս բրազիլական «Կորինիտիանսում», հայտարարել է, որ կարող է ավարտել կարիերան մինչև 2011 թվականը:
Նախկինում նա շատ էր խոսում այն մասին, որ ցանկանում է մինչև պայմանագրի ավարտը մնալ թիմում, սակայն բրազիլացու ծրագրերում ինչ-որ բան փոխվել է.
«Իմ մարմինն ասում է, որ ժամանակն է հրաժեշտ տալու ֆուտբոլին: Ես մեծանում եմ:
Ինչ վերաբերում է Բրազիլիայի հավաքականի հեռանկարներին 2010 աշխարհի առաջնությանը, ապա թիմի գլխավոր ուժերից մեկն է մարզիչ Դունգան: Ինձ դուր է գալիս, որ նա թքած ունի մեծամասնության կարծիքի վրա:
Թիմում շատ են գրագետ կատարողները, իսկ այսպիսի մարզչի առկայության պարագայում, նրանք չպետք է խնդիրներ ունենան տրամադրվածության հետ»,- Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է AS-ը:
Աղբյուրը
Արծիվ (01.06.2010)
http://www.eurosport.ru/football/fri...tc376025.shtml
Հենց հիմա իսպանիանա խաղում , ու ,եթե Սիլվային էլ Ռեալը առնի , հավաքականը կազմված կլինի.... Դե գիտեք![]()
Yellow Raven (29.05.2010)
բայց մեր Ալբիոլը չկա
Անգլիայի Էքսեթերի համալսարանի հոգեբանները եկել այն եզրակացության, որ 11 մետրանոց հարված իրացնող ֆուտբոլիստը պետք է կենտրոնանա այն բանի վրա, թե որ ուղղությամբ է նա ցանկանում մղել գնդակը, և հնարավորինս անտեսել դարպասապահին: Այս մասին գրում է The Daily Telegraph բրիտանական հրատարակչությունը: Գիտնականների աշխատանքը կհրապարակվի Journal of Sports Sciences ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել են 18 ուսանողներ: Ուսումնասիրության ժամանակ օգտագործվել են հատուկ սարքեր, որոնք ֆիքսել են ֆուտբոլիստի հայացքի ուղղությունը հարվածը իրացնելու ժամանակ:
Հետազոտական խմբի ղեկավար Գրեգ Վուդի խոսքերով` մարդիկ ուշադրություն են դարձնում միայն այն բաներին, ինչն իրենից վտանգ է ներկայացնում: 11 մետրանոցը իրացնելիս միակ խոչընդոտը, որ կարող է խանգարել գնդակին հայտնվել դարպասում, դա դարպասապահն է, այդ իսկ պատճառով շատ հաճախ ֆուտբոլիստը հետևում է նրա շարժումներին:
Վուդի խոսքերով` նրանք պետք է անտեսեն դարպասապահին և կենտրոնանան հենց հարվածի վրա: Ամեն ինչ կախված է ֆուտբոլիստից. եթե գնդակը ուղղվի դարպասի վերին անկյուն, դարպասապահն այլևս հնարավորություն չի ունենա փրկել իրավիճակը:
Գիտնականը նշել է, որ դարպասապահները ավելի հաճախ կարողանում են ետ մղել 11 մետրանոցը այն ժամանակ, երբ փորձում են շեղել ֆուտբոլիստին` թափահարելով ձեռքերով կամ ինչ-որ այլ կերպ գրավելով խաղացողի ուշադրությունը:
Հետազոտության կամավոր մասնակիցների մի մասը 11 մետրանոցներ էր խփում ` հետաքրքրությունից դրդված, մինչդեռ նրանցից ոմանք ինչ-որ առումով մրցում էին. նա, ով բոլորից շատ գոլեր խփեր, կստանար մրցանակ ` 50 ֆունտ ստերլինգ (60 եվրո): Նրանք, ովքեր մրցում էին գումարի համար, հաջող են իրացրել 11 մետրանոցների միայն 50 %-ը: Իսկ հետաքրքրությամբ առաջնորդվող մասնակիցների արդյունավետությունը կազմել է 80%:
Աղբյուրը
ԱԱ-2014»-ի ընտրական փուլի վիճակահանությունը տեղի կունենա 2011 թ. ամռանը
Յոհաննեսբուրգում ավարտվել է ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի երկօրյա նիստը, որը նախագահում էր համաշխարհային ֆուտբոլի գերատեսչության ղեկավար Յոզեֆ Բլատտերը: Այս մասին տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Ֆուտբոլային բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են ՖԻՖԱ-ի 60-րդ համաժողովին և աշխարհի առաջիկա առաջնությանը նախապատրաստության ընթացքը, ինչպես նաև մի շարք հետաքրքիր որոշումներ են կայացրել: Մասնավորապես` աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը կկայանա 2011 թ. հուլիս-օգոստոս ժամանակահատվածում: Իսկ նախկինում թիմերն իրենց մրցակիցների անուններն իմանում էին ձմռանը: Վիճակահանության և մրցաշարի մեկնարկի միջև եղած ժամանակը կես տարով ավելացնելը կոնֆեդերացիաներին հնարավորություն կտա ավելի օպտիմալ խաղացանկ կազմել:
Գործադիր կոմիտեն հավանության է արժանացրել նաև աշխարհի առաջնությունները երկու երկրում անցկացնելու գաղափարը: Այսպիսով` Իսպանիայի ու Պորտուգալիայի, Բելգիայի ու Հոլանդիայի համատեղ հայտերն իրավունք կունենան պայքարել 2018 թ. կամ 2022 թ. աշխարհի առաջնությունների կազմակերպման իրավունքի համար: Սակայն համատեղ հայտեր ներկայացրած երկրները պետք է ընդամենը մեկ կազմկոմիտե ձևավորեն:
Աղբյուրը
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ