User Tag List

Էջ 29 45-ից ԱռաջինԱռաջին ... 1925262728293031323339 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 421 համարից մինչև 435 համարի արդյունքները՝ ընդհանուր 665 հատից

Թեմա: Ֆուտբոլ

  1. #421
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ֆուտբոլային նորություներ

    Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ
    ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ եվրոպական ֆուտբոլային միությունը կխստացնի կոռուպցիայի համար նախատեսված պատժամիջոցները: Մասնավորապես` նրանք, ովքեր կբացահայտվեն, ցմահ կորակազրկվեն:

    «Մենք մեր ողջ ուժը կօգտագործենք նրանց դեմ պայքարում, ովքեր սպանում են ֆուտբոլը: Եթե լրագրողները հաղթողի անունը գիտեն խաղից դեռ շատ առաջ, ապա այն կորցնում է իր իմաստը: Եվ դա սպանում է ֆուտբոլը: Արժե անկեղծորեն խոստովանել, որ սա լուրջ խնդիր է: Ցանկացած ֆուտբոլիստ, ով կբռնվի, այլևս երբեք ֆուտբոլ չի խաղա: Նա, ով կոռուպցիայի մեջ է մրցավարական մակարդակով, երբեք խաղ չի դատի: Օրենքը խախտած նախագահը կամ մարզիչը երբեք ակումբ չեն ղեկավարի կամ թիմ մարզի: Այսպիսին է նախագահի և ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի կամքը: Այս խնդրին չպետք է ներողամտորեն վերաբերվել»,- Միշել Պլատինիի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

    «Ուրալ» ակումբի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում, ամփոփելով առաջին ուսումնամարզական հավաքի արդյունքները, թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Ֆեդոտովը գովեստով է արտահայտվել Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Արտակ Ալեքսանյանի խաղի մասին:

    «Մենք նրա հետ արդեն պայմանագիր ենք ստորագրել: Արտակ Ալեքսանյանը 1991 թ. ծնված ֆուտբոլիստ է և իրեն շատ լավ դրսևորեց հավաքի ընթացքում: Վերջին խաղում խաղադաշտ մտավ հիմնական կազմում: Կարողանում է սրել խաղը»,- նշել է Ֆեդոտովը:

    Անգոլայում մեկնարկել է Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի համաժողովը, որին մասնակցում են նաև այն երկրների ներկայացուցիչները, որոնք պայքարում են աշխարհի 2018 թ. կամ 2022 թ. առաջնությունների կազմակերպման իրավունքի համար:
    «Այս համաժողովը ՖԻՖԱ-ի գործկոմի աֆրիկացի անդամների հետ շփվելու և իրենց հայտի մասին պատմելու հիանալի հնարավորություն է»,- Ռուսաստանի ֆուտբոլային միության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինի խոսքերը մեջբերել է «Սովետսկի սպորտը»:
    Սորոկինը մեկնաբանել է նաև ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատտերի հայտարարությունը, որ աշխարհի 2018 թ. առաջնությունն անցկացվելու է Եվրոպայում…

    ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին բացատրել է, թե ինչ պատճառներ են ստիպել եվրոպական ֆուտբոլային միության գործկոմին` Եվրոպայի առաջնության մասնակիցների թվաքանակը 16-ից հասցնելու 24-ի` սկսած 2016 թ.:

    «ՈՒԵՖԱ-ի խնդիրն է պաշտպանել ֆուտբոլը: Կան որոշակի տեխնիկական և կազմակերպչական առավելություններ: Եվրոպայի առաջնության մասնակիցների թվաքականի ավելացումը կհանգեցնի նրան, որ ուժեղ շատ հավաքականներ հանդես կգան այդ ստուգատեսում, իսկ մրցաշարը որակական առումով ամենևին էլ չի տուժի,- Պլատինիի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:- Արդյունքում կառաջանա 16 թիմերի մասնակցությամբ փլեյ-օֆֆի առաջին փուլի անցկացման հնարավորություն: Դա գերազանց նորամուծություն կլինի և առաջնությունն ավելի որակյալ կդարձնի»:

    Ավելացնենք, որ Եվրոպայի 2016 թ. առաջնության կազմակերպմանը հավակնում են երեք երկրներ` Թուրքիան, Իտալիան և Ֆրանսիան: Կազմակերպիչ երկրի անունը ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները կհրապարակեն մայիսի 28-ին, Ժնևում…

    Հոլանդական Վեյկ Ան Զեեում ընթացող միջազգային շախմատային մրցաշարի երկրորդ խմբում հանդես եկող Վարուժան Հակոբյանը շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: 11-րդ տուրում նա ոչ-ոքի խաղաց ֆինն Թոմաս Նյուբակի հետ: Ցավոք, ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստին չհաջողվեց առավելության հասնել իր սկզբունքային մրցակցի` Նյուբակի նկատմամբ, որը նրան գերազանցում է ընդամենը կես միավորով: Այժմ Հակոբյանն իր ակտիվում 3 միավոր ունի:

    Հույս ունենք, որ Վարուժանն այդ խնդիրը կլուծի այսօր տեղի ունենալիք պարտիայում` մրցակցելով հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Վերջինս 11 հնարավորից վաստակել է 8 միավոր:

    Աղբյուր` Panorama.am

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (06.02.2010)

  3. #422
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ֆուտբոլային նորություներ

    Ամստերդամի «Այաքսը» ստիպված թիմ է վերադարձրել այն վեց ֆուտբոլիստներին, որոնց վարձավճարով տրամադրել էր Հոլանդիայի 2-րդ խմբում հանդես եկող «Հարլեմին»: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ «Հարլեմը» սնանկ է ճանաչվել տեղի դատարանի կողմից եւ դադարեցրել գործունեությունը:

    Այդ 6 ֆուտբոլիստների թվում է նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող էդգար Մանուչարյանը: Նա առայժմ մարզվելու է «Այաքսի» 2-րդ թիմի կազմում: Ակումբի ղեկավարությունը հույս ունի մինչեւ հունվարի 31-ը` այսինքն ձմեռային տրանսֆերի ավարտը, Էդգարին վարձավճարով տրամադրել այլ թիմերի: Եթե դա չհաջողվի, ապա մեր ֆուտբոլիստը կշարունակի ելույթները «Այաքսի» 2-րդ թիմում:

    Ի դեպ, «Հարլեմի» երկրպագուները զայրույթից ցանկացել են թիմի մարզադաշտի աթոռները հանել եւ պահել տներում որպես հիշատակ իրենց սիրած թիմից, սակայն ոստիկանները կանխել են նրանց ներխուժումը տրիբունաներ: Նշենք, որ ֆուտբոլասերները մարզադաշտ են եկել բեռնատար մեքենայով:

    Ի դեպ, «Հարլեմի» վերջին գոլը սեփական հարկի տակ խփել է Էդգար Մանուչարյանը, անցած տարվա դեկտեմբերի 4-ին` «Օսի» հետ խաղում:

    Աղբյուրը՝ a1plus.am

  4. #423
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ֆուտբոլային նորություներ

    Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ

    Իր պաշտոնական կայքում «գայլերի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին մեկնաբանել է «Ռոմայի» և «Ուդինեզեի» միջև կայացած խաղը:
    «Մեր ցուցադրած խաղը կարելի է իդեալական համարել: Կարևոր էր, որ մենք հաղթեինք 2 գնդակի տարբերությամբ և միևնույն ժամանակ մեր դարպասն անառիկ պահեինք: Ի դեպ, գավաթի խաղարկության այս փուլում մրցակցության ելքը որոշվում է երկու հանդիպման ընդհանուր արդյունքով: Ես վստահ եմ, որ ապրիլին կայանալիք պատասխան խաղում մեզ կդիմակայի առավել մոտիվացված «Ուդինեզեն»: Կարծում եմ` այդ հանգամանքն զգալիորեն կբարդացնի մեր կյանքը»,- հաղորդում է as-roma.ru-ն:

    Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Դիդյե Դրոգբան կարծում է, որ «Հալլ Սիթիի» հետ խաղում արձանագրած ոչ-ոքիից (1:1) հետո իր թիմը հաջորդ տուրում պարտավոր է հաղթել «Արսենալին»:

    «Հալլ Սիթիի» հետ հանդիպման ժամանակ մենք քիչ թվով գոլային պահեր ստեղծեցինք: Ընդհանուր առմամբ` ծանր խաղ ստացվեց, սակայն պետք է խոստովանել, որ մրցակիցը հիանալի դարպասապահ ունի: «Հալլը» շատ էր ուզում հաղթել, հատկապես երբ գոլ խփեց: Վերջին րոպեներին դժվար էր դիմանալ նրանց գրոհներին: Այժմ արդեն հաստատ պետք է հաղթենք «Արսենալին»,- Դրոգբայի խոսքերը մեջբերել է «Soccernews»-ը:

    Մարզական արբիտրաժային դատարանը լիովին արդարացրել է Լոնդոնի «Չելսիին», որը մեղադրվում էր ֆրանսիական «Լանսի» սան Գաել Կակուտային ոչ օրինական ճանապարհով հրապուրելու և նրա իրավունքներին տիրանալու մեջ: Սակայն սկանդալային այդ գործն այժմ լիովին փակված է:

    Հիշեցնենք` «Լանսը» բողոք էր ներկայացրել ՖԻՖԱ-ին, որ «կապույտները» 2007 թ. գայթակղել են իրենց 16-ամյա սան Կակուտային` երիտասարդ ֆուտբոլիստին խոստանալով տեղ Եվրոպայի ուժեղագույն ակումբներից մեկում, իսկ նրա ծնողներին` բնակարան Անգլիայում:

    Այն ժամանակ «Չելսիին» արգելվեց տրանսֆերային գործարքներ կատարել 1,5 տարվա ընթացքում, իսկ Կակուտան որակազրկվեց մի քանի ամսով: Նոյեմբերին քննարկվեց «Չելսիի» բողոքը և լիովին արդարացվեց:

    Հունվարին «Չելսին» ոչ մի տրանսֆեր չգնեց` կարծես կանխատեսելով, որ ակումբին սպառնացող սանկցիաները, կապված հաջորդ երկու մրցաշրջանի ընթացքում նոր խաղացողների ձեռքբերման արգելքի հետ, կհանվեն: Այդպես էլ եղավ: «Կապույտները» լիովին արդարացվեցին, իսկ «Լանսն» ու Կակուտան կարողացան պայմանավորվել…

    Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն տուգանվել է 13 հազար եվրոյով` մամուլի ներկայացուցչին վիրավորելու համար: Այս մասին տեղեկացնում է «Սպորտ Էքսպրեսը»:

    Նշենք, որ ակումբը նույնպես պատժվել է իր մարզչի պահվածքի պատճառով և ստիպված կլինի վճարել 20 հազար եվրո: Կարգապահական կոմիտեն պորտուգալացուն մեղավոր է ճանաչել այն միջադեպի մեջ, որը տեղի է ունեցել դեկտեմբերին, «Ատալանտայի» հետ խաղից հետո: Այն ժամանակ Մոուրինյոն վիրավորել է լրագրողին` կոպտորեն բռնելով նրա ձեռքը:

    Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Ջոն Տերրին հրավիրվել է Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոյի գրասենյակ` քննարկելու համար այն սկանդալը, որը կապված է այդ ֆուտբոլիստի անվան հետ: Եթե Տերրիի մեղավորությունը հաստատվի, նա կարող է զրկվել Անգլիայի ընտրանու ավագի թևկապից:

    Չնայած Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան Կապելլոյին օժտել է «անսահմանափակ» իրավունքներով` լուծելու այդ խնդիրը, մինչև Տերրիի հետ հանդիպումը մարզիչը ցանկացել է լսել իր օգնական Ֆաբիո Բալդինիի, ինչպես նաև ԱՖՖ-ի գործադիր տնօրեն Յան Ուոտերմորի և նախագահ Լորդ Տրիսմանի կարծիքը: Այս մասին հայտնում է ESPN-ը:

    «Ֆաբիոն որևէ մեկից թաքցնելու բան չունի: Նրա բոլոր օգնականներն «Ուեմբլիում» են, և խնդրի լուծման միակ տրամաբանական ճանապարհը դեմ առ դեմ հանդիպումն է»,- ասել է Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի աղբյուրներից մեկը:

    Զրույցի ընթացքում Կապելլոն մտադիր է իմանալ ճշմարտությունը: Մարզիչը նախ կլսի կատարվածի մանրամասները և կպարզի` արդյոք Տերրին պահպանո՞ւմ է նախկին հեղինակությունը հավաքականում, և ինչպե՞ս պետք է վարվել Ուեյն Բրիջի հետ, ով, ըստ լուրերի, հրաժարվել է նույն թիմում խաղալ իր նախկին թիմակցի հետ…

    Իտալական «Յուվենթուսը» բանակցություններ է սկսել իսպանական «Բարսելոնի» հետ` պաշտպան Մարտին Կասերեսի տրանսֆերը գնելու համար: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:

    Կասերեսը անցած տարի վարձավճարով հանդես է եկել «Յուվենթուսում»: Պայմանագրի կետերից մեկի համաձայն` թուրինցիներն իրավունք ունեն գնել Մարտինի տրանսֆերը 11 մլն եվրոյով: Այժմ «Յուվենթուսը» ցանկանում է գնել ֆուտբոլիստի տրանսֆերը, բայց մտադիր է իջեցնել նրա արժեքը` համապատասխան խնդրանքով դիմելով «Բարսելոնի» ղեկավարությանը…

    Իտալական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում «Ռոմայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին բացատրել է, թե ինչու «Ա» սերիայի ներկայացուցիչները երկար ժամանակ չեն կարողանում նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:

    «Ամեն ինչ շատ հեշտ է բացատրվում. իսպանական ու անգլիական թիմերը ֆինանսական ավելի մեծ ներուժ ունեն: Նրանք հանգիստ կարողանում են գնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստների տրանսֆերները, հրավիրել լավագույն մարզիչներին: Ցավոք, ներկա պայմաններում հենց գնորդ ակումբներն ամենաբարձր հնարավորություններն ունեն` հաղթելու այս կամ այն մրցաշարում: Առաջիկա տարիներին հնարավոր չէ ազատվել ստեղծված իրավիճակից: Այդպիսին է համաշխարհային ժամանակակից ֆուտբոլի առօրյան»,- Ռանյերիի խոսքերը մեջբերել է as-roma.ru-ն:

    Իտալական «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ «կարմրասևերն» ամռանը «Արքայական ակումբին» վաճառել են կիսապաշտպան Կակայի տրանսֆերը` իմանալով, որ նա առողջության հետ կապված խնդիրներ ունի: Այս մասին հայտնում է «Football Italia»-ն: Նշենք, որ ճողվածքի պատճառով բրազիլացին չի կարողանում ցուցադրել այն խաղը, որը նրանից ակնկալում են «Ռեալն» ու նրա երկրպագուները:

    «Կական խրոնիկական ճողվածք չի ունեցել: Ինձ համար տհաճ է, երբ ասում են, թե «Միլանը» «Ռեալին» վնասվածք ունեցող խաղացողի է վաճառել: Անցած մրցաշրջանում նա մասնակցել է «Ա» սերիայի 31 հանդիպման: Բացի այդ, պարբերաբար ասպարեզ է մտել վերջին երեք առաջնության ընթացքում»,- շեշտել է Գալիանին:

    Ռուսաստանյան «Ուրալ» ֆուտբոլային թիմն առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց թուրքական Բելեկ քաղաքում կազմակերպած ուսումնամարզական հավաքի ընթացքում: Այս անգամ մրցակիցը ղազախական «Կայրաթն» էր: «Ուրալը» երկու խաղակեսերում տարբեր կազմերով հանդես եկավ: Առաջին կեսից հետո հաշիվը 1:1 էր: Երկրորդ խաղակեսում «Ուրալն» ուժեղացրեց հարձակման գիծը: Ասպարեզ մտան նաև հայ ֆուտբոլիստներ Դենիս Թումասյանն ու Արտակ Ալեքսանյանը: Ռուսաստանյան թիմի առավելությունն ավելի ակնհայտ դարձավ: Ղազախ ֆուտբոլիստներն ստիպված էին ևս երկու անգամ խաղը վերսկսել դաշտի կենտրոնից: «Ուրալը», այսպիսով, հաղթեց 3:1 հաշվով, և այդ հաղթանակի մեջ մեծ է նաև Թումասյանի ու Ալեքսանյանի ներդրումը…

    Կրասնոդարի «Կուբան» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Սուրեն Մկրտչյանը հայտարարել է, որ դարպասապահ Ստանիսլավ Նեմաշկոն չի համարվի լեգեոներ, չնայած մոլդովական անձնագիր ունի:

    «Գոլովատենկոյի մասին առայժմ չարժե խոսել, քանի որ նրա հետ դեռ պայմանագիր չենք ստորագրել,- Սուրեն Մկրտչյանի խոսքերը մեջբերել է yuga.ru-ն:- Իգոր Արմաշը մոլդովացի է: Բայց, որքանով տեղյակ եմ, «Կուբանում» նրան ամեն ինչ դուր է գալիս, և նա ցանկանում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ: ՌԴ անձնագիր արդեն ունի Ստանիսլավ Նեմաշկոն, ուստի լեգեոներ չի համարվում»:

    Աղբյուր` Panorama.am

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (06.02.2010), h.s. (06.02.2010)

  6. #424
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սպորտային նորություններ

    Ռեգնում էի կարդում…
    Երեկ Թուրքիայի Ֆուտբոլի ֆեդերացիան հայտնաբերել է , որ ՈւԵՖԱ ինտերնետ կայքի ֆրանսերեն էջում ներդրված քարտեզում. Նախիջևանի ԻՄը միացված է Թուրքիային: Փոխանակ ուրախանալու հրաշքով ձեռք բերված տարածքներով, ահաբեկվել են Ադրբեջանի հետ ապագա ոչ ֆուտբոլային կոնֆլիկտների հեռանկարից ու բողոքի հեռագիր են ուղարկել ՈւԵՖԱին:
    Այսօր սխալն ուղղված է, Նախիջևանը կրկին Ադրբեջանի կազմում է… առայժմ
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yellow Raven (08.02.2010)

  8. #425
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան հայտարարել է, որ մադրիդյան «Ռեալի» գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն իր թիմի գլխավոր թշնամին է: Այս մասին գրում է իսպանական «Marca»-ն:

    Վալդանոն Արգենտինայի հավաքականի գլխավոր թշնամին է: Ես չգիտեմ, թե ինչու է այդպես վարվում արգենտինացիների հետ: Նախ նա հանեց Հայնցեին, այնուհետև` Գագոյին: Վալդանոն ուրախ կլիներ նույն կերպ վարվել նաև Իգուաինի հետ, սակայն այդ ֆուտբոլիստն ավելի շատ է գոլեր խփում, քան Ռաուլն ու Բենզեման: Գլխումս չի տեղավորվում, թե նա ինչպես կարող է այդպես վարվել իր հայրենակիցների հետ»,- նշել է Մարադոնան…
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 01.08.2010, 11:50:

  9. #426
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արգենտինայի հավաքական

    լավ էլ առիթը տվել ես, մարադոնայի դիշովի քայլերի մասին խոսալու:
    Էս կոկայինից փտած գլխով արարածը ` լինելով խիստ սուբյեկտիվ <<մասնագետ>>, ուզում ա իրան արդարացնող քայլեր անի , քողարկի իր ոչ պրոֆեսիոնալիզմը , քանի որ իրա գլխավորած թիմում , միշտ տեղ են ունեցել իրա նախկին ,և այժմ երկրպագած թիմերի խաղացողները և իր ընկերները`
    1.Նապոլիից` Դենիսը , Լավեցին , Դատոլոն
    2.իրա ընկեր , բիձա Վերոնը
    3.Բոկայից `Պալերմոն, Ինսուան մեկել մի հատ պաշտպան
    Ասեմ ավելին , իր կազմում ոչ թե բացակայում են Ռիվեր Փլեյթի խաղացողները , այլև Փլեյթի անցյալ ունեցողները , որոնցից էր Իգուայինը
    ու , երբ իրա վիճակը օրհասական էր հավաքականում , նոր կանչեց Իգուայինին , որ հետո չմեղադրեն սուբյեկտիվության մեջն ու տղեն եկավ ու փրկեց :
    Գագոն, ինչքան էլ մերն ա, բայց դե ետքան բարձրակարգ չի , որ մշտական տեղ ունենա հավաքականում , բայց, քանի որ ինքը Բոկայի սան ա , տեղը ապահոված ա,ոնց որ Տևեսի ու իրա Փասայի տեղը...
    ու հիմա ետի եկել Վալդանոյին ա մեղադրում , երբ Իգուայինը անցած տարի 22 հատ գոլ խփեց ,ինքը չէր կանչում , բայց հայվան Դենիսի էր հրավիրում :

  10. #427
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արգենտինայի հավաքական

    Իսկ էտ կոկաինի պահը հաստատա թե ուղղակի խոսակցություններ են:
    Ես իրեն այդքան էլ լավ չեմ ճանաչում:

  11. #428
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արգենտինայի հավաքական

    ետ պարզ ա, ինչպես արևոտ կեսօրը

    Մի բան էլ ավելացնեմ էս Մարադոնայի դուս տվածի վրով , ետ Գարայը արգենտինացի չի ? ,որ ինչ-որ Ռասինգից բերել են Ռեալ ու դավերիա արին Պեպեյի տեղ + դրան դարձավ հանրահայտ պաշտպան ու կլասը բարձրացրեց, կամ Իգուայինի նկատմամբ դրսևորած վերաբերմունք: առաջին տարին ենքան էր բլթցնում , որ ես անձամբ կխեղդեի , բայց համբերեցին մարդիկ ,ու էսօր լրիվ էքստրա կլասի հարձակվող ա դառել

  12. #429
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ֆուտբոլային նորություներ

    Football Finance-ը հրապարակել է 2009/2010 մրցաշրջանում աշխարհի ամենաբարձր վարձատրվող 50 ֆուտբոլիստների ցուցակը, որը գլխավորում է Կրիշտիանու Ռոնալդուն: Ռեալում նրա տարեկան աշխատավարձը կազմում է 13 մլն եվրո:

    Վերջին խմբագրող՝ Լեո: 17.02.2010, 20:47:

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (17.02.2010), BOBO (17.02.2010), Yellow Raven (17.02.2010), Սերխիո (18.02.2010)

  14. #430
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Անգլիական ԶԼՄ-ներ. Մբոլան տեղափոխվում է Տոտենհեմ

    Անգլիական ԶԼՄ-ները հավաստիացնում են, որ Լոնդոնի «Տոտենհեմը» մոտ է Զամբիայի հավաքականի եւ «Փյունիկի» պաշտպան Էմանուել Մբոլային գնելուն: Նշվում է, որ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Գարի Ռեդկնապի նախաձեռնությամբ է տեղի ունենալու գործարքը:
    Դեռ ավելին, ասվում է, որ Մբոլայի համար «շնաձկները» վճարելու են 1 մլն ֆունտ ստեռլինգ:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (05.03.2010)

  16. #431
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Սերխիո Մարգարյանը` «Դանուբիոյի» գլխավոր մարզիչ

    EFE գործակալությունը տեղեկատվություն է տարածել, որ ուրուգվայցի հայ մասնագետ Սերխիո Մարգարյանը նշանակվել է այդ երկրի ազգային առաջնությունում 9-րդ տեղում ընթացող «Դանուբիոյի» գլխավոր մարզչի պաշտոնում: Ներկայացնելով այդ լուրը` armfootball.com-ն ավելացնում է նաև, որ 64-ամյա Մարգարյանը ակումբի հետ պայմանագիր է ստորագրել մեկ տարի ժամկետով:

  17. #432
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    «Համագործակցության գավաթի» մրցաշարը կարող է կազմակերպվել Թուրքիայում

    Թուրքական խոշոր տուրիստական օպերատորներից մեկը, որն աշխատում է ԱՊՀ ֆուտբոլային շուկայում և Մեծ Անթալիայում հյուրընկալում է Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Հայաստանի ու Վրաստանի ակումբներին, մտադիր է առաջարկել Ռուսաստանի ֆուտբոլային միությանը` «Համագործակցության գավաթի» խաղարկության նախնական փուլը Թուրքիայում կազմակերպելու համար: Այս մասին հայտնում է «Սպորտ Էքսպրեսը»:
    «Թիմերի մեծ մասը, որոնք մասնակցում են մոսկովյան ավանդական մրցաշարին, նոր մրցաշրջանին նախապատրաստությունը մեզ մոտ են սկսում: Ուստի ցանկանում ենք ՌՖՄ-ի ղեկավարությանն առաջարկել` մրցաշարը Թուրքիայում անցկացնելու նպատակով նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- նշել է տուրօպերատորի ղեկավար Շամիլ Յաշչանը:
    «Գաղափարը պարզ է. «Համագործակցության գավաթի» խաղարկության խմբային փուլի հանդիպումները պետք է անցկացնել այնտեղ, որտեղ թիմերը գերադասում են հավաքներ կազմակերպել: Բարեբախտաբար, Մեծ Անթալիայում այսօր համապատասխան ենթակառուցվածքներ կան: 15, 20 և 30 հազարանոց 3 մարզադաշտ ունենք:
    Եվս երկու ստադիոն կա «Մարդան Սպորտկոմպլեքսում», ինչպես նաև Տոպկալի և Կրեմլին հյուրանոցների ֆուտբոլային կենտրոնը: Կունդուում նույնպես մարզադաշտ ունենք` 100 տեղով, նույնքան հանդիսական կարող են տեղավորել նաև Կադրիեի 2 մարզադաշտերը: Դա միանգամայն բավարար է, որպեսզի մրցաշարն անցկացվի նորմալ պայմաններում:
    Ցանկության դեպքում կարելի է լուծել նաև Անթալիայի գլխավոր մարզադաշտը վարձավճարով վերցնելու հարցը: Այդուհանդերձ, կիսաեզրափակիչներն ու եզրափակիչն արժե կազմակերպել Մոսկվայում: Մասնակիցների ու կազմակերպիչների համար դեպի Մոսկվա չարտերային չվերթ կազմակերպելը խնդիր չէ: Վստահ եմ, որ նման որոշումը նոր լիցք կհաղորդի մրցաշարին: Անթալիայում այսօր շատ մարդիկ են ապրում հետխորհրդային տարածքից: Նման մրցաշարը նրանց համար կարող է հետաքրքիր լինել, ինչը չես ասի Մոսկվայի մասին»,- նշել է Յաշչանը:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (05.03.2010)

  19. #433
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Բանակցում են

    Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն նախնական բանակցություններ է վարել Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյի հետ, ում պայմանագիրն անգլիացիների հետ ավարտվում է 2010թ. աշխարհի առաջնության ավարտից հետո: Մարտի 3-ին Ռուսաստանի ընտրանին իր վերջին հանդիպումն անցկացրեց հոլանդացի մարզիչ Գուս Հիդինկի գլխավորությամբ. ընկերական խաղում ռուսները 1-1 խաղացին Հունգարիայի հետ: Բայց եթե Գուս Հիդինկը տարեկան ռուսներից, որպես աշխատավարձ, ստանում էր 7 մլն եվրո, ապա Կապելոյի աշխատավարձն Անգլիայում կազմում է 10 մլն եվրո: Հետաքրքիր է, որ Հիդինկի ծառայություններով ներկայումս հետաքրքրվում է Կոտ դ’Իվուարը: Աֆրիկացիները հոլանդացի մասնագետին ցանկանում են տեսնել իրենց հավաքականի ղեկին` Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք առաջիկա աշխարհի առաջնության ժամանակ:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (06.03.2010)

  21. #434
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Ֆրանսիան` ընդդեմ Դոմենեկի



    Ֆրանսիացի քաղաքագետների կարծիքով` իրենց երկրի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկը ճգնաժամի այս դժվար ժամանակահատվածում ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ: Որքան էլ փորձում ենք սպորտը չքաղաքականացնել, ֆրանսիացի քաղաքագետներն այլ կարծիք ունեն այս մասին: Դեռ ավելին` նրանք չեն պատրաստվում ձեռքները ծալած նստել և նույնիսկ այդ առիթով նամակ են գրել Ֆրանսիայի սպորտի նախարարության քարտուղարին` Ռամե Յադին: Նամակում գրված է եղել, որ հարկավոր է արագ փոխարինել Դոմենեկին, քանի որ խաղից խաղ Ֆրանսիայի հավաքականը ծիծաղելի է դառնում:
    «Մասնագետները և երկրպագուները վաղուց հասկացել են, որ դա Դոմենեկի պատճառով է: Ֆրանսիան դժվար է տանում համաշխարհային ճգնաժամը, և մեզ հարկավոր չեն ավելորդ հոգսեր»,-նշվում է նամակում:
    Եզրակացությունները թողնում ենք Ձեզ, միայն հավելենք, որ ՖԻՖԱ-ն արգելում է քաղաքական ազդեցությունները, իսկ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան բազմիցս փորձել է հասկացնել, որ Ռայմոնը պայմանագրով կաշխատի մինչև աշխարհի առաջնության ավարտը:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (06.03.2010)

  23. #435
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2008
    Գրառումներ
    316
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ



    Անգլիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն մերժել է Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի՝ Ֆուրսենկոյի առաջարկը` գլխավորել Ռուսաստանի հավաքականը: Ֆուրսենկոն հանդիպել էր իտալացի մասնագետ` Կապելլոի հետ փետրվարի 27-ին «Չելսի»- «Մանչեսթր Սիթի» խաղի ժամանակ և այդ ժամանակ էլ ասել է , որ Ռուսաստանի համար շատ լավ կլինի եթե ազգային հավաքականը գլխավորի նա, սակայն Կապելոն ցանկություն չի հայտնել շարունակել քննարկումները այդ թեմայով:
    Եվ արդեն ինչպես հայտնում է ռուսֆուտբոլ ինֆո-ն , Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչ կլինի Դիկ Ադվոկատը
    Վերջին խմբագրող՝ Venus: 06.03.2010, 10:46:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    yerevanci (06.03.2010)

Էջ 29 45-ից ԱռաջինԱռաջին ... 1925262728293031323339 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական ակումբային ֆուտբոլ
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 2401
    Վերջինը: 19.08.2020, 23:24
  2. Դիտենք ֆուտբոլ միասին :)
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 322
    Վերջինը: 17.08.2011, 21:49
  3. Ինչակա՞ն Ֆուտբոլ
    Հեղինակ՝ Taurus, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 84
    Վերջինը: 22.01.2011, 14:21
  4. Ֆուտբոլ` ճաղերից այն կողմ
    Հեղինակ՝ moj, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 05.10.2007, 14:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •