Ես էլ քեզ հարց եմ տալիս, Վիլյառեալը կամ Սևիլյան փող ունեն, որ ժամանակի Դեպորի ու Ատլետիկի չափ խաղում են? Պատմությունը միշտ էլ տենցա եղել, Ռեալն ու Բարսան գերակումբներ են ու գերակումբերի ու մյուսների միջև միշտ էլ անդունդ կմնա, Ատլետիկի ու Դեպորի փոխարինվելը Վիլյառեալի ու Սևիլյայի հետ ոչ մի կապ չունի Ռեալի փողերի հետ: Ուղղակի ետ ակումբների լավ ժամանակները անցան ուրիշները դրանց տեղը գրավեցին, թե չե ոչ Դեպորը, ոչ էլ Ատլետիկը Ռեալի ու Բարսայի մաշտաբները չեն ունեցել: Հենց ստեղ էլ ետ հոդվածի հեղինակի դեմագոգիանա, ցանկալին ներկայացվումա որպես իրականություն: Թե կարողա Դեպորի ճգնաժամը Ռեալի փողերի պատճառովա սկսել? Դեպորը որ ժամանակին քչից շատից պայքարում էր առաջի տեղի համար, պատճառը ոչ թե փողն էր, այլ ճիշտ ղեկավարում, լավ մարզիչը և այլն, աստղեր չէին խաղում ետ թմում, ուղղակի լավ ֆուտբոլիստներով հոյակապ թիմ էր ձևավորվել, նույն ձև էլ վերջին տարիներին Վիլյառեալն ու Սևիլյան են լավ թիմ սարքել:Քանի դեռ ֆուտբոլը կա, միշտ էլ նայող կլինի: Ու հենց նայողների առկայություննա պատճառներից ու հիմքրից գլխավորը, որ միլյարդներ են ծախսվում ֆուտբոլում:
Էջանիշներ