Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
Մի հատ կասես ո՞նց ես համեմատում այսօրվա ֆուտբոլիստներին ու ասենք 20 տարի առաջվա ֆուտբոլիստներին Պարզ բան է որ ֆուտբոլը փոխվել է։ Զարգացում է ապրել։
Այսինքն դարձել է ավելի կատարյալ պաշտպանական մեխանիզմներով խաղ, որտեղ ավելի ու ավելի է դժվարանում անհատապես ինչոր բան անել։ Փոխարենը ֆուտբոլի հիմնական զենքը դարձել է տակտիկական պայքարը։ Ու դա ավելի լավ է։ Ֆուտբոլը համենայն դեպս իմ համար ավելի գեղեցիկ է դիտել կոմբինացիոն ու թիմային խաղ, քան հախուռն ու անմիտ։
Իմիջայլոց կան երկրներ որտեղի առաջնություններում հիմա էլ են խաղում այդ քո նկարագրած ֆուտբոլիստի տաղանդի վրա հիմնված հանդիպումներ/Բրազիլիա, Արգենտինա/ Սակայն չեմ կարծում որ դա ավելի լավ ֆուտբոլ է քան Եվրոպականը։
Կարելի է ասել այսօրվա ֆուտբոլի խաղթաքարտը խելացի խաղն է ոչ թե հախուռն ու անհատական։

Իմիջայլոց շատ սխալ է համեմատել տարբեր ժամանակաշրջանների ֆուտբոլները և նրա որակի փոփոխան/բարելավման կամ վատթարացման/ մեջ մեղավորներ փնտրել։
Դա նույն է ինչոր համեմատես պատերազմենրը ու ասես որ այսօրվա պատերազմերը անհետաքրքիր են ու տաղտուք քանի որ մի ժամանակ հաղթում էին նրաք ում բազուկն էր ավելի ուժեղ իսկ հիմա նրանք ում մտավոր հնարավորություններն են ավելի մեծ։ Համենայն դեպս կյանքը շարունակվում է և ամեն ինչն էլ զարգացում է ապրում ինչը մեկի աչքում թվում է լավ մյուսի աչքում վատ
Դե ինչ ասեմ, եթե ֆուտբոլի մասին քո պատկերացումներն այսպիսին են, ուղղակի բան չեմ ավելացնի՝ -1:
Հետո ժամանակ ունենամ, մանրամասն կգրեմ: