Սկանդալ բուլղարական ֆուտբոլում
Բուլղարիայում ծեծել են աֆրիկացի ֆուտբոլիստին:
Երկրի բարձրագույն խմբում հանդես եկող Մազդրայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստներ Զդրավկո Ստանկովը եւ Վիկտոր Սոֆրոնիեւը մարզման ժամանակ հարձակվել են թիմի աֆրիկացի խաղացող Բամբայի վրա եւ ծեծել: Այդ մասին տեղեկացնում է Ring.bg կայքէջը:
Ակումբի ներկայացուցիչները չեն հերքել այդ փաստը, սակայն դեռ չեն նշել պատճառների մասին: «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Վոյն Վոյնովն այդ առիթով հայտարարել է, որ այդ կարգի միջադեպեր պատահում են թիմերի մարզումների ժամանակ, ուստի պետք չէ այն քաղաքականացնել:
«Իհարկե, նման միջադեպերը ազդում են թիմի ներքին կյանքի վրա, բայց այժմ ամեն ինչ նորմալ է: Մարզումից հետո զրուցել եմ Բամբայի հետ: Երեքն առայժմ ազատված են մարզումներից, սակայն մենք չենք պատրաստվում մեկ զանցանքի համար թիմից անմիջապես հեռացնել որեւէ մեկին: Միայն մանրակրկիտ քննությունից հետո կորոշենք, ինչպես վարվել նրանց հետ»,-ասել է նա:
Էջանիշներ