Էստեղ խոսենք ֆուտբոլի անցուդարձի ,Մեր սիրած թիմերի, հավաքականների Առաջնությունների, իհարկե հայկական ֆուտբոլի մասին: Մի խոսքով ինչ վերաբերվում է ֆուտբոլին:
Էստեղ խոսենք ֆուտբոլի անցուդարձի ,Մեր սիրած թիմերի, հավաքականների Առաջնությունների, իհարկե հայկական ֆուտբոլի մասին: Մի խոսքով ինչ վերաբերվում է ֆուտբոլին:
Զեփ. ես մեկից լսել եմ որ հայաստանի հավաքականը անուլ է տվել հոկտեմբերիանի հավաքականին, որոնք մասնագիտությամբ իրականում պլանքաշ էին, ոչ թե պռոֆեսիոնալ ֆուտբոլիստ: հնարավո՞ր է այսպիսի մի բան:
Դե Կար ջան Հայստանի ֆուտբոլի հետ ամեն ինչ ա հնարավոր, բայց էդ մեկը չէ երևի:
Ուրեմն էսօր տենց ժամը մեկի կողմերը բարսելոնա-ռեալ մադրիդ խաղն ա, ով ինչ կասի կամ կատարեք ձեր խաղադրույքները:
Ռեալը հաստատ կրելուա
Չեմ կարծում, որ ռեալը կհաղթի, չպետք ա մոռանալ, որ բարսայի դաշտում ա լինելու խաղը, ամենահավանականը ոչ ոքին ա, հաշվի առնելով, որ երեքշաբթի բարսան կարևոր խաղ ունի բենֆիկայի հետ, հակառակ դեպքում կհաղթեր երևի:
Հայաստանի հավաքականի հետ իհարկե ամեն ինչ հնարավորա, բայց ոչ էդ աստիճանի... բայց վերջերս պարտվել են Հոլանդիայի երիտասարդական հավաքականին 3:1 հաշվով ...
Մրրիկ, բոլորովին կապ չունի թե Ռեալը ում դաշտում է խաղում, չնայած Բեռնաբեույում նրանք միշտ իրենց "տեղում են" , վերջապես հարազատ հողն էլ է ուժ տալիս Իսկ Բարսայի համար ավելի կարևոր խաղ չկա, քան Ռեալի հետ խաղը, հավատա ինձ
Նախ, մի ուղղում. ոչ թե Հոլանդիայի, այլ` Գերմանիայի երիտ. հավաքականին ենք պարտվել...kiki-ի խոսքերից
Այո, դաշտը այնքան էլ կապ չունի: Ինձ թվում է Ռեալը կհաղթի 1 կամ 2 գնդակի տարբերությամբ (եթե իհարկե խաղա գոնե այնպես ինչպես Դեպորի հետ):
Egern.net, իհարկե, իհարկե...մի ժամանակ ցանկություն կար նաև Հոլանդիայի հետ խաղալ, ես էլ խառնեցի...
Ինձ թվում է Ռեալը կհաղթի 1 կամ 2 գնդակի տարբերությամբ
Աստված ձայնդ սլի
Ամեն դեպքում պետք չէր մոռանալ, որ ռեալը արդեն շատ երկար ժամանակ չի կարողանում բարսելոնաջին հաղթի բարսելոնաջի դաշտում Իսպանիայի առաջնություններում ու առավելևս հիմիկվա բարսելոնյին չի կարող հաղթել բարսայի դաշտում:
այ հենց հիմիկվա, ինչպես ասեցիք Բարսաին շատ լավ կարոց է, Բարսան պրոբլեմներ ունի, չի ցուցադրում այն խաղը ինչին ընդունակ է, միայն թե չասեք ուժերը խնայում է Չեմպիոնների Լիգայի համար...իսկ Ռեալը կարծես դուրս է գալիս ճգնաժամից, պարզապես նրան լավ մարզիչ է հարկավոր, ինչը ցավոք դեռ չի հաջողվում...Մրրիկ-ի խոսքերից
ինչ վերաբերում է վերջին կլասսիկոին, ապա եթե դատավորը "դատեր", այլ ոչ թե իրեն լավ զգար դաշտում..տեսեք -տեսեք ես կլասսիկոն եմ դատում... մի խոսքով, Ռեալը կհաղթեր...
Համաձայն եմ, որ բարսան էն խաղը ցույց չի տալիս ինչ-որ մրցաշրջանի սկզբում, չեմ ասի որ ուժերը խանյում է չեմպիոնների լիգայի համար, կասեմ, որ երկու ճյուղով ա խաղում, իսկ որ ռեալը ճգնաժամից դուրս է գալիս դեռ շուտ ա ասել (իհարկե վաղ, թե ուշ պիտի դոուրս գա), որովհետև ռեալը հենց մի խաղ լավ ա խաղում բոլորին թվում ա ճգնաժամից դուրս էկավ, բայց հետո խայտառակ խաղ ա խաղում. Ամեն դեպքու բարսան ամբողջ մրցաշարջանի ընթացքում շատ ավելի լավ խաղ ցույց տվեց քան ռեալը ու հենց աջդ պատճարով ա, որ ասում եմ հիմիկվա բարսային:
Մրցավարի մասին էլ ասեմ. ես ինքս չեմ տեսել ինչի համար պենալ դրեց, ամեն դեպքում ուրիշներից, որ հարցրի ասացին, որ խախտում կար: Իսկ Կառլոսի կարմիրը. դա արդեն ամեն մի մրցավար մի ձև կպատասխաներ, էս մեկը կարմիր տվեց:
Առաջին 11 մետրանոցը ճիշտ էր, Կառլոսին էլ կարելի էր հանել: Բայց պետք էր նշանակել նաեւ Ռոնալդոյի 11 մետրանոցը, երբ նա աջից մտավ տուգանային հրապարակ, իսկ պաշտպանը գցեց գետնին... Կարելի էր նաեւ Գրավեսենի ձեռքով խաղի համար էլ մի պենալ դնել (չնայած միտումնավոր չէր).... Մի խոսքով, արդեն ուշ է:
Դե ի՞նչ, սկսենք քննարկել չեմպիոնների լիգան: Էսօր արդեն երկու խաղ եղավ, Միլանը հաղթեց Լիոնին 3-1(ի ուրախոություն Սուրեն Բաղդասարյանին), Վիլլառեալ- Ինտեր խաղի հաշիվը չեմ նայում, որ նայեմ խաղը:
Վաղը կլինի Բարսելոնա-Բենֆիկա, Յուվենթուս-Արսենալ: Կատարեք ձեր խաղադրույքները:
Հ.Գ.
Ամսի 10-ից հետո կսկսվի միջբուհական առաջնությունը, հետաքրքիր ա՝ էդ ֆորումից մասնակցող կա՞:
Միլան-Լիոն 3:1
Հիանալի խաղ ստացվեց, Միլանի փորձառու վետերանները կարողացան խաղի ընթացքը իրենց օգտին շրջել,
Իրոք որ շատ գեղեցիկ ու լարված խաղ էր: Միլանին փրկեց միջազգային ասպարեզներում հսկայական փորձը: Լիոնը վատ չէր խաղում: Բայց վճռական պահին խուճապի մատնվեց: Հանուն արդարության պիտի նշեմ, որ մի 11 մետրանոց էր պետք նշանակել Լիոնի օգտին (երբ Նեստան լիոնցիների հարձակվողին գցեց` կարծեմ Մալուդան էր): Բայց, արդեն ուշ է...
Սպասենք Յուվե-Արսենալ դիմակայությանը...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ