Շուտվանից էի ուզում ծավալվել էս թեմայի շուրջ ու կարծիքներ կարդալ ու թեմայի controversial լինելուց խուսափելուց՝ չէի բացում: Բայց եթե էդպես նայենք՝ ոչ մի թեմա չենք բացի ու քննարկում չենք խթանի:
Վերջերս, փոփ արքայի մահից 10 տարի հետո դեռ ամսագրերում հոդվածներ են պտտվում իր իսկապես պեդոֆիլ եղած լինելու մասին: Նոր վկաներ… նոր բացահայտումներ… հին վկաներ՝ նոր ապացույցներով ու նոր նկարագրություններով և այլն…
Ու էս ամենն ինձ ստիպում ա մտածել, որ իրոք կա՛ ինչ-որ մի բան, որ հանրությունը օֆիցիալ կերպով երբեք էլ չի իմանա: Կլինի դա գերտերության համար առաջին աստղի անունը վերջնականապես չպղտորելու համար (անպատվաբեր իսկ պետության համար), թե միլիոնավոր դոլլարներով զոհերի բերանները փակած լինելու ու թանկագին փաստաբանների շնորհիվ Ջեքսոնին դատարանն արդարացրեց երկու անգամ…
Բայց… ինչքան էլ դատական համակարգն ԱՄՆ-ում լինի «չկոռումպացված», ես մեկ ա չեմ հավատում էդպիսի մեծ աղմուկ բարձրացրած պատմությունների վերդիկտներին:
Ես կարծում եմ, որ Մայքլն իրոք պեդոֆիլ էր: Դա իմ անձնական կարծիքն ա: Ես չեմ կարծում, որ իրա գլխին ինչ-որ մեկն ուզեցել ա «սարքի»: Թող սարքեին Էլվիսի գլխին, Մադոննայի, Էլթըն Ջոնի, կամ Սինատրայի գլխին …
ինչի՞ չէին սարքում: Հենց ինքն էր թիրա՞խ… իր մասին պեդոֆիլական ենթադրություններն ու կասկածները սկսվել դեռևս իր neverland -ը սարքելուց առաջ: Այսինքն՝ նենց չի, որ էնքա՜ն էր իրան նվիրել հասարակության աչքերում երեխաներին զվարճացնելուն, որ բռնին ասին՝ հոպ, բռնենք սրա գլխին սարքենք: Չեմ կարծում:
Թեման ինչու ուզեցի բացել: Ոչ միայն արծարծելու Մայքլի թեման, այլ դրա հետ մեկտեղ քննարկելու մեծ և քաղաքական կամ մշակութային արժեք ներկայացնող հասարակական ֆիգուրաների «ջրից միշտ չոր դուրս գալու» հարցը… ու էդ ամենը՝ «օրենքների երկիր և արդար դատարաններ ունեցող ԱՄՆ-ում: Հարվի Ուայնստինի սկանդալից անցել ա 2 տարի: Մոտ 200 կին մեղադրում են սեքսուալ բռնությունների մեջ: Ինչ ա՝ դատավարությունը 10 պիտի տևի՞: Ոչ մի նորություն չկա: 2 ամսում արդեն պիտի հաշիվները մաքրած լինեին ու Հարվին պիտի արդեն բանտում լիներ: Էս ի՞նչ լռություն ա: Որովհետև, ըստ իս, սպասում են ալիքն անցնի մի քիչ էլ՝ ու բռնեն արդարացնեն ինչ-որ ձևով…
Լավ, շատ չշեղվեմ թեմայի բուն հերոսից:
Կարծիքներ Մայքլ Ջեքսոնի մասին: Պեդոֆի՞լ, թե՞ ոչ: Ու գրեք թե ինչու:
Էջանիշներ