User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Արդյո՞ք պեդոֆիլ էր Մայքլ Ջեքսոնը

  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արդյո՞ք պեդոֆիլ էր Մայքլ Ջեքսոնը

    Շուտվանից էի ուզում ծավալվել էս թեմայի շուրջ ու կարծիքներ կարդալ ու թեմայի controversial լինելուց խուսափելուց՝ չէի բացում: Բայց եթե էդպես նայենք՝ ոչ մի թեմա չենք բացի ու քննարկում չենք խթանի:

    Վերջերս, փոփ արքայի մահից 10 տարի հետո դեռ ամսագրերում հոդվածներ են պտտվում իր իսկապես պեդոֆիլ եղած լինելու մասին: Նոր վկաներ… նոր բացահայտումներ… հին վկաներ՝ նոր ապացույցներով ու նոր նկարագրություններով և այլն…
    Ու էս ամենն ինձ ստիպում ա մտածել, որ իրոք կա՛ ինչ-որ մի բան, որ հանրությունը օֆիցիալ կերպով երբեք էլ չի իմանա: Կլինի դա գերտերության համար առաջին աստղի անունը վերջնականապես չպղտորելու համար (անպատվաբեր իսկ պետության համար), թե միլիոնավոր դոլլարներով զոհերի բերանները փակած լինելու ու թանկագին փաստաբանների շնորհիվ Ջեքսոնին դատարանն արդարացրեց երկու անգամ…
    Բայց… ինչքան էլ դատական համակարգն ԱՄՆ-ում լինի «չկոռումպացված», ես մեկ ա չեմ հավատում էդպիսի մեծ աղմուկ բարձրացրած պատմությունների վերդիկտներին:

    Ես կարծում եմ, որ Մայքլն իրոք պեդոֆիլ էր: Դա իմ անձնական կարծիքն ա: Ես չեմ կարծում, որ իրա գլխին ինչ-որ մեկն ուզեցել ա «սարքի»: Թող սարքեին Էլվիսի գլխին, Մադոննայի, Էլթըն Ջոնի, կամ Սինատրայի գլխին …
    ինչի՞ չէին սարքում: Հենց ինքն էր թիրա՞խ… իր մասին պեդոֆիլական ենթադրություններն ու կասկածները սկսվել դեռևս իր neverland -ը սարքելուց առաջ: Այսինքն՝ նենց չի, որ էնքա՜ն էր իրան նվիրել հասարակության աչքերում երեխաներին զվարճացնելուն, որ բռնին ասին՝ հոպ, բռնենք սրա գլխին սարքենք: Չեմ կարծում:

    Թեման ինչու ուզեցի բացել: Ոչ միայն արծարծելու Մայքլի թեման, այլ դրա հետ մեկտեղ քննարկելու մեծ և քաղաքական կամ մշակութային արժեք ներկայացնող հասարակական ֆիգուրաների «ջրից միշտ չոր դուրս գալու» հարցը… ու էդ ամենը՝ «օրենքների երկիր և արդար դատարաններ ունեցող ԱՄՆ-ում: Հարվի Ուայնստինի սկանդալից անցել ա 2 տարի: Մոտ 200 կին մեղադրում են սեքսուալ բռնությունների մեջ: Ինչ ա՝ դատավարությունը 10 պիտի տևի՞: Ոչ մի նորություն չկա: 2 ամսում արդեն պիտի հաշիվները մաքրած լինեին ու Հարվին պիտի արդեն բանտում լիներ: Էս ի՞նչ լռություն ա: Որովհետև, ըստ իս, սպասում են ալիքն անցնի մի քիչ էլ՝ ու բռնեն արդարացնեն ինչ-որ ձևով…
    Լավ, շատ չշեղվեմ թեմայի բուն հերոսից:

    Կարծիքներ Մայքլ Ջեքսոնի մասին: Պեդոֆի՞լ, թե՞ ոչ: Ու գրեք թե ինչու:

  2. #2
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծիքներ Մայքլ Ջեքսոնի մասին: Պեդոֆի՞լ, թե՞ ոչ: Ու գրեք թե ինչու:
    Դե ինչպես ասում են. չկա ծուխ առանց կրակ: Բայց հիմա ինչ-որ եղել է` արդեն հանգուցյալ է: Իսկ, ինչպես ասում են` մեռյալները չեն խոսում, հիմա ինչ էլ ուզեն, կարող են վրան բարդել` մեջը փող լինի:
    Ի դեպ, հեչ բան չի ասում այն, որ ԱՄՆ-ում ամենից շատն են հայտնիներին մեղադրում սեռական ոտնձգությունների մեջ? Ամենաայլասերված ու հուռացածն են ԱՄՆ-ի հայտնիները, թե տակը ուրիշ բան կա?
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (01.09.2019)

  4. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հըմ, շատ բարդ թեմա ա: Ոչինչ չեմ բացառում, հստակ կողմնորոշված տեսակետ չունեմ էս հարցում, բայց ուզում եմ հավատալ, որ պեդոֆիլ չէր: Հիմա ասեմ, թե ինչի: Նախ Մայքլի կենսագրությունը բավական ոչ ստանդարտ ա, նրա ապրած կյանքը, մանկությունը կամ, եթե կուզեք, դրա բացակայությունը` որպես այդպիսին, հոր հետ ունեցած կոնֆլիկտային հարաբերությունները դեռ վաղ մանկուց, էդ ամենի հետևանքով ձևավորված տրավմաներն ու կոմպլեքսները ահագին լուրջ ուսումնասիրության նյութ են: Օրինակ, ինձ համար մի բան ակնհայտ ա. իրա պես մանկության կարոտ մարդու դեպքում բավական էքսցենտրիկ պահվածքի դրսևորումները հանգիստ կարող էին մեկնաբանվել որպես պեդոֆիլիա կամ գոնե դրա կասկածի տեղիք տալ: Օրինակ, ինքը կարող էր շատերի հետ ուղղակի խաղալու ցանկություն ունենալ, բայց քանի որ ո՞վ ա տեսել, որ էդ տարիքի տղամարդը փոքր երեխաների հետ խաղա, մեծ ա հավանականությունը, որ սխալ կհասկանային իրան, շատ բաներ, որ իրականում բոլորովին պարսավելի բան չեն, կհամարվեին պարսավելի կամ առնվազն տարօրինակ ու կասկածելի: Չգիտեմ: Համենայնդեպս, կարծեմ եղել էին, չէ՞, դեպքեր, երբ Մայքլի մահից հետո որոշ մարդիկ խոստովանել էին, որ իրականում ոչինչ էլ չէր եղել, իրանց ստիպել էին ստել` ասելով, որ իրանց նկատմամբ սեռական ոտնձգություն ա արել: Իսկ հաշվի առնելով, թե ինչքան փող ուներ մարդը, հետն էլ որ երեխաների հետ սերտ շփումներ ուներ, շատ հեշտ էր տենց բան գլխին սարքելը` փող պոկելու նպատակով: Էլի եմ ասում. չեմ բացառում. գուցե իրոք մանկապղծություն արել ա, բայց հանգամանքները հաշվի առնելով` ես հակված եմ մտածելու, որ իրա կյանքի հանգամանքները զգալի չափով պարարտ հող ստեղծել էին գլխին սարքելու համար:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (02.09.2019)

  6. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պեդոֆիլ էր: Ավելին, համոզված եմ, որ լիքը մարդ գիտեր դրա մասին ու ձայն չէր հանում: Ոնց որ Մյունխենում համերգների ժամանակ իր անձնակազմի անդամները, որ մինչև հիմա նեղ կրուգերում պատմում են իրենց տեսածները, բայց երբևէ որևէ օֆիցիալ հայտարարություն չեն արել ու չեն անի:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (02.09.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •