User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Հոգեկան կապվածություն

  1. #1
    singer sharick-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    624
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հոգեկան կապվածություն

    Բարև սիրելի ակումբցիներ ջան:Նմանատիպ թեմա էի փնտրում ակումբում,բայց կարծես թէ այս թեմայով որևէ քննարկում չգտա.քանի որ բավական երկար ժամանակ ակումբում չէի եղել և որևէ թեմա չէի ստեղծել,որոշեցի ստեղծել այս թեման :
    հուսով եմ ակտիվ կլինեք

    Ցանկացած տեսակի մտերիմ հարաբերությունների զարգացման համար, շատ կարևոր է միջանձնային կապվածությունը :
    Կան կապվածության շատ ու տարատեսակ ձևեր՝կապվածություն ընկերական, հարաբերություններում, սիրային հարաբերություններում,ծնող-երեխա հարաբերություններում ևն...Բայց այսօր ցանկանում եմ խոսել հատկապես ընկերական կապվածության մասին:

    Ինչ եք կարծում ընկերական շփման մեջ ինչ նշանակություն ունի հոգեկան կապվածությունը:

    Արդյոք ձեր բոլոր ընկերների հետ զգում եք հոգեկան կապ, թէ շատ ընկերներ մարզապես ժամանցի մի մաս են կազմում:

    Առհասարակ հնարավոր է մարդկային շփման որևէ տեսակ , առանց հոգեկան կապ զգալու:

    Արդյոք նորմալ է, երբ ընդհանրապես դադարում ենք մարդկանց հետ որևէ հոգեբանական կապվածություն զգալը:
    Վերջին խմբագրող՝ sharick: 28.08.2019, 16:58:
    ....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (29.08.2019), Sambitbaba (28.08.2019), Thom (29.08.2019), Ուլուանա (29.08.2019)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շարիկ ջան, ուրախացա, որ նորից եկել ես էստեղ: Թեմադ անպատասխան չթողնելու համար մի քիչ կգրեմ:

    Չգիտեմ՝ դու կոնկրետ ինչ նկատի ունես «հոգեկան կապվածություն» ասելով:
    Բայց դե առօրյայի մեջ՝ աշխատանքում լինի, թե դրանից դուրս, ուզած-չուզած տարբեր տեսակի կոնտակտներ ենք ունենում մարդկանց հետ, ու պարզ է, որ ամբողջ հոգով-սրտով չենք տրվում էդ կոնտակտներին, դրանցից մեծ մասը մակերեսային են ու ավելին դառնալու կարիք էլ չունեն:
    Ընկերությունն էլ է սուբյեկտիվ թեմա. ես չգիտեմ՝ «ընկերը» քեզ համար ինչ է, գուցե մենք տարբեր բաներ ենք հասկանում՝ ընկեր ասելով:
    Էստեղ կան մարդիկ, որ ինձ ընկեր են կոչում, բայց ես իրենց ընկեր չեմ համարում: Ընկերն ինձ համար ամենամոտ մարդն է, որ կարող է լինել, ու ընկերից ավելի կարևոր շատ քիչ բան կա ինձ համար: Եվ պարզ է, որ մարդու հետ, ում ընկեր եմ համարում, ամբողջովին կապված եմ: Եթե ուժեղ կապվածություն չկա, ուրեմն ընկեր չի ինձ համար, այլ լավ ծանոթ կամ ուղղակի ծանոթ կամ էլ վաղեմի ընկեր:
    Ինչ վերաբերվում է մարդկանց հանդեպ կապվածություն չզգալուն, ապա դրա «նորմալ» լինել-չլինելը կախված է մարդուց: Եթե դա իրեն կամ իրեն շրջապատող մարդկանց նեղություն չի տալիս, ուրեմն ոչ մի խնդիր էլ չկա: Ուրիշ բան, եթե մարդ տանջվում է դրա պատճառով, ուրեմն արժի մի բան ձեռնարկել դրա դեմ:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (29.08.2019), sharick (30.08.2019), Նաիրուհի (31.08.2019), Ուլուանա (29.08.2019)

  5. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպես ivy-ն նկատեց, տարբեր մարդիկ էդ առումով տարբեր պահանջներ ու ակնկալիքներ ունեն: Ես էլ եմ ընկեր բառին շատ խիստ մոտենում, ու ինձ համար շատ մեծ նշանակություն ունի հոգեկան կապվածությունը, առանց դրա չեմ պատկերացնում, որ ինչ-որ մեկին ընկեր համարեմ: Մարդիկ կան, որոնց հետո կարող է ամիսներով կամ նույնիսկ տարիներով համարյա չշփվեմ, բայց էլի մտերիմ ու հարազատ ընկեր համարեմ հենց էդ հոգեկան կապի կամ կապվածության շնորհիվ, մարդիկ էլ կան, որ կարող է հանգամանքների բերումով հաճախակի շփվեմ, բայց ընկեր չհամարեմ, որովհետև էդ հոգեկան կապը, հարազատությունը չլինի, բայց ինչպես Այվին ասեց, նույն էդ մարդիկ կարող է ինձ ընկեր համարեն, որովհետև մարդկանց ընկալումները տարբեր են ընկեր հասկացության վերաբերյալ: Անձամբ իմ դեպքում «պարզապես ժամանցի» ընկերներ ուղղակի չեն կարող լինել էն պարզ պատճառով, որ նախ իմ կյանքում ուղղակիորեն տեղ չունի էդ «պարզապես ժամանց» կոչվածը` իր համապատասխան թաշախուստով, որի մեջ մտնում են նաև զուտ ժամանցի ընկերները:

    Դպրոցական տարիներին ես մեծ մասամբ հանգամանքների բերումով, երևի մի քիչ էլ պասիվ բնավորությանս պատճառով մի բոլ հասցրել եմ կշտանալ էնպիսի ընկերներից, որոնց հետ հոգեկան կապի նշույլ անգամ չեմ ունեցել, այլ զուտ հանգամանքներն են պայմանավորել մեր շփումը, որն էն ժամանակ սխալմամբ կամ ավելի լավ այլընտրանքի բացակայության պատճառով ընկերություն է համարվել: Իսկ ավելի ուշ, երբ արդեն բախտ վիճակվեց իսկապես հոգեհարազատ ընկերներ ունենալ, հասկացա, որ մինչև էդ իսկական ընկերներ, կարելի է ասել, չեմ ունեցել: Էս առումով ես ինձ ահագին երես եմ տվել, ու հիմա չափանիշներս ու պահանջներս էս հարցում էնքան խիստ են, որ շատ դժվարությամբ եմ շփվում էն մարդկանց հետ, որոնց հետ ընդհանրություններ, հոգեկան կապ չեմ զգում: Խոսքը ընկերական շփման մասին է, ոչ թե ընդհանրապես որևէ տեսակի շփման: Թե չէ` հարաբերությունների ու շփումների լիքը տեսակներ կան, որոնք չեն ենթադրում կամ պահանջում հոգեկան կապվածություն, ու որոնք պիտի կյանքումդ լինեն` ուզես, թե չուզես: Սրանք հիմնականում կոլեգաների հետ շփումներն են, այսինքն` գործնական, ինչպես նաև, եթե երեխաներ ունես, նրանց հետ կապված մի շարք շփումներ` ուսուցիչներ, մարզիչներ, երեխաների ընկերներ, նրանց ծնողներ և այլն, մարդիկ, որոնք հանգամանքների բերումով կյանքումդ հայտնվում են ու անկախ հոգեկան կապի առկայությունից` իրենց հետ շփվում ես, որովհետև էդպես է պետք: Իհարկե, ցանկացած հարաբերության կամ շփման էլ կարելի է վերջ տալ, եթե ինչ-ինչ պատճառներով այն անտանելի է դառնում, բայց մինչև անտանելին ահագին աստիճաններ կան, որոնց դեպքում կարելի է քիչ թե շատ հանգիստ ապրել` առանց հոգեկան կապվածության: Բայց անձամբ ես լուրջ դիսկոմֆորտ եմ զգում, երբ էդպիսի շփումներն ինչ-որ շրջան կյանքումս հաճախակի են դառնում:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 30.08.2019, 00:05:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (30.08.2019), sharick (30.08.2019)

  7. #4
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շարիկ ջան, բարի վերադարձ:

    Ես ընդհանրապես բոլորի հետ էլ հոգեկան կապ երբեմն զգում եմ: Բոլորի ասելով՝ նկատի ունեմ՝ էն մարդկանց ում հետ 3-ից ավելի անգամ շփվել եմ: Ու հոգեկան կապն ինձ համար միմիայն ընկերության մեջ չի սահմանափակվում:

    Սովորական ծանոթը, որի հետ, ասենք , մի շրջան շփվել եմ, կարա ինձ մոտ հոգեկան կապ առաջացնի իր նկատմամբ: Նույնն էլ ինտերնետային ընկերները, որոնց, ասենք , երբեք չեմ տեսել:
    Իմ համար ընկեր հասկացությունը ավելի քիչ տեղ ունի կյանքում, քան մեկն ում հանդեպ հոգեկան կապվածություն ունեմ (կլինի դա զուգընկեր, ծանոթ , կամ էլ պարզապես «ընկեր»):
    Նկատի ունեմ՝ էն փաստը, որ ինչ-որ մեկին ես ընկեր կկոչեմ՝ չի նշանակում, որ ինքը կարա ինձ ավելի հոգեհարազատ լինի քան որևէ այլ հասարակ ծանոթ: Դրա համար «ընկեր» հասկացությանը ես լուրջ չեմ վերաբերվում էլ: Իմ համար կան մարդիկ, որոնց հետ հոգեկան կապ եմ զգում և վերջ: Էդ մարդկանց հետ ես կարող եմ տարիներով չշփվել… չգրել, չտեսնվել, չզանգել (ինչ-ինչ պատճառներով. կլինի՝ հարաբերությունների սառեցում, թե իրար չհասկանալ… ), բայց ես իրենց մասին միշտ մտածում եմ:

    Ինձ թվում ա՝ էն ժամանակ ես իսկապես զգում, որ ինչ-որ մեկի հանդեպ դադարել ա հոգեկան կապվածությունդ, երբ իր մասին օրերով էլ չես մտածում ու ինքը մտքիդ էլ անգամ չի գալիս: Իսկ էդպիսի բան լինում ա (իմ հետ հազվադեպ, որովհետև հոգեպես եթե մեկի հետ կապվեցի՝ ինձ մոտ համարյա հավերժ ա տևում՝ անկախ ֆիզիկական շփումից) ու ամեն մեկի մոտ ինդիվիդուալ կերպով ա արտահայտվում:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    sharick (31.08.2019), StrangeLittleGirl (01.09.2019)

  9. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շարիկ, հետաքրքիր թեմա ես բացել։ Ահագին մտածեցի մինչև պատասխանելս։
    Կարծում եմ՝ նախ պետք ա սահմանել, թե ինչ ա հոգեկան կապվածությունը։ Ջերմության զգացու՞մ, դիմացինով անկեղծորեն հետաքրքրվե՞լ, դիմացինի մոտ խոցելի լինե՞լ, դիմացինի մասին մտածել, չնայած ժամանակին ու տարածությա՞նը։ Էս բոլորը միասի՞ն։ Ամեն դեպքում, երևի իմ նեղ շրջապատում (նեղ ասելով մտերիմ մի հիսուն֊հարյուր հոգի) չկա մարդ, որի հետ հոգեկան կապվածություն չունենամ։ Ու ասենք էստեղ խոսքը մենակ ընկերների մասին չի, նաև ընտանիքի անդամների ու ոչ էնքան մտերիմ մարդկանց։

    Մեկ էլ չեմ պատկերացնում, թե ոնց կարա պարզապես ժամանց լինի առանց մարդկանց հետ հոգեկան կապ զգալու։ Իմ կյանքի ամենալավ ժամանցային պահերը եղել են լրիվ անծանոթների հետ ու շատ ուժեղ հոգեկան կապի առկայության պայմաններում։ Էստեղ էլ մտածում եմ՝ հոգեկան կապն ավելի շատ իրավիճակային ա, քան հարաբերությունները սահմանող։ Այսինքն, կյանքի կոնկրետ իրավիճակներում դու կարող ա անծանոթների հետ շատ ավելի ուժեղ հոգեկան կապ զգաս, քան մտերիմ ընկերների։

    Առայժմ էսքանը։ Եթե էլի մտքեր ունենամ, կգրեմ։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    sharick (02.09.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •