User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 229 հատից

Թեմա: Ամուլսար

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնը (ՀԿ, որը ստեղծվել ա Ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի «Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխման նախաձեռնություն» ծրագրից) բնագավառում ակտիվ խմբերի հետ կես տարուց ավել տևած խորհրդատվություններից հետո հուլիսին հրապարակել է «շահառուների խոհրդատվության զեկույց» (pdf` մոտ 20 էջ, բայց խնդիրների մասին զեկույցը վերջին 10 էջում է՝ լավ ընթեռնելի փաստաթուղթ ա), որը նաև ցուցադրում է, թե ինչ խայտառակ սաղմնային վիճակում է Հայաստանի հանքարդյունաբերության օրենսդրական բազան։

    Ի դեպ, կարծես որոշ մոլորություններ կան, թե այս Էլարդի եզրակացությունը ու դրա հիման վրա քննչական կոմիտեի վերլուծությունն ինչի մասին էր, փորձեմ մի երկու խոսքով հասկանալս ամփոփել, միգուցե օգտակար լինի․․․ քրեական գործը հարուցվել էր այն կասկածով, թե Լիդիանը ՇՄԱԳ-ը հանցավոր խաբեությամբ էր արել՝ միտումնավոր թաքցնելով ռիսկերը։ Քննչական կոմիտեն էլ գնում է Էլարդ է գտնում, ու հանձնարարում է պարզել, թե Լիդիանի ՇՄԱԳ-ում արդյոք առկա են թաքցված ռիսկեր։ Սրանք խոշորացույցով անցնում են Լիդիանի ՇՄԱԳ-ով ու լիքը թերություններ են գտնում, լիքը տվյալների բացակայություն, ռիսկերի թերագնահատում ու տենց։ Լիդիանը սրանց պատասխանում ա, որ էն-էն արվել ա, որտև էս ա եղել, էն ա եղել, եղանակը վատ ա եղել, ՀՀ օրենքով նախատեսված չի եղել ու տենց։ Քննչական կոմիտեն էլ նայում ա Էլարդի եզրակացությանն ու Լիդիանի պատասխանին ու ասում ա՝ օքեյ, ոնցոր թերացումներ կան, ռիսկերը գնահատելու համար տվյալների պակաս կա, բայց ՀՀ օրենքի կարգով հանցավոր խաբեության մասին կասկածը համարում ենք չհաստատված։ Այսինքն էս հարցին իշխանությունը լուծում է տալիս մենակ ելնելով նրանից, թե կան արյդոք ՀՀ օրենսդրության սահմաններում հանցավոր խաբեության մասին հիմքեր։ Բայց էն որ նախքին ռեժիմի կողմից հանքարդյունաբերության մասին օրենսդրությունը խայտառակ վիճակում ա, ու դրան չխաբելով էլ կարելի ա ցենտր տեսք ունեցող ՇՄԱԳ անել, բայց իտոգում ունենալ բռնաբարված շրջակա միջավայր, չնախատեսված տնտեսական բացասական ազդեցություններ, հանրային առողջության աղետներ, աշխատողների իրավունքների ոտնահարում ու ՀՀ օրենքով սրա դեմը ոչ մի ձև չկարելի լինի առնել, դրա մասին լռում ենք։ Ասում են թե մոնիթորինգ ենք անելու ու թե չանցավ՝ փակենք։ Տո սկի ՇՄԱԳ գնահատել չգիտեք՝ հարկատույի հարյուր հազարավոր դոլար եք վատնում, մոնիթորինգ ո՞նց եք անելու, մանավանդ քյալ օրենսդրության ու ոտի վրա հարստացող ընկերության իրավիճակում։

    ԻՀԿ, այս հարցում իշխանությունը լիարժեք ֆիասկո ապրեց, ստից ձևական կանխատեսված եզրակացություն պատվիրելով, որպեսզի հարցը իբր թե «փաստերի վրա» լուծմամբ ծախեն։ Իրականում այս հարցի կարևորության պատճառով հարկավոր էր համապարփակ օրենսդրական բարեփոխումներ իրականացնել՝ բոլոր ձևերով զսպելով նոր հանքերի շահագործումը, ու ստիպողաբար նոր օրենսդրությունը կիռարել հանքարդյունաբերության ոլորտում։ Բայց սրա փոխարեն այս հարցով ունենք թե՛ օրենսդիր մարմնի բացարձակ ձախողում, թե՛ գործադիր, և հա, Տրիբունի ասած՝ շարունակաբար եթիմ երկիր։

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (02.09.2019), Varzor (23.08.2019), Արշակ (22.08.2019), Տրիբուն (23.08.2019)

  3. #2
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը

    հարցը մեր վրա «ծախելու» մեջ չի իմ կարծիքով: Հարցը այնպիսի հիմնավորում գտնելու մեջ ա, որ արբիտրաժով խոշոր գումար վճարելուց խուսափենք, ու ներկա պահին չեմ տեսել որ որևէ մեկը կարողանա նման փաստարկ բերել: Ոնց նայում ես, սաղ մեր՝ ՀՀ, մեղքն ա, կամ վատ օրենքներ, կամ մեր տված թույլտվություն ներդրում անելու:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (23.08.2019)

  5. #3
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    երևի հետաքրքիր լինի՝

    https://www.youtube.com/watch?v=6UsHHOCH4q8

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (23.08.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •