Varzor (15.09.2019)
StrangeLittleGirl (15.09.2019), Varzor (15.09.2019)
Սերգեյ Դանիելյանը հավեսով կայֆարիկ դեմք ա:
ՈՒ միշտ լիքը խելացի մտքեր ա արտահայտում ))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Մարգարյան Ատոմը իմ ճանաչած շատ գրագետ ու հավասարակշռված տնտեսագետներից ա։ Ու հեչ չեմ զարմանում, որ իրա էսօրվա էս հարցազրույցում, ահագին մտքեր գրեթե մեկին մեկ են մեր ստեղ առաջ քաշած շատ մտքերի հետ։
Եվ ներդրումների վրա ազդեցության պահով ․․․․
Եվ էն կասկածելի 400 միլիոն ներդրումի պահով ․․․․Այս պահին ներդրողները միամիտ մարդիկ չեն, որ հետևեն այս նախագծի ընթացին ու դրանից հետևություն անեն, այն էլ հանքարդյունաբերության ոլորտի նախագծի՝ բնապահպանական խիստ վտանգավոր հետևանքով հղի, նախկին կոռուպցիոն համակարգի շրջանակներում ձևավորված ու շղթաներով անցած նախագծի: Ներդրողները չեն կարող հետևել այս նախագծին ու, ենթադրենք, ներդրումներ չանել տեքստիլ արդյունաբերության ոլորտում: Այստեղ կապեր չկան:
Եվ օֆշորում գրանցված Լիդանի մեզ դատի տալու հնարավորությունների պահով ․․․Նախ և առաջ, երբ ասվում է, որ Ամուլսարում ներդրվել է 400 մլն դոլար, անզեն աչքով էլ հասկանալի է, որ դա այդպես չէ: Իրական ներդրումներն առնվազն 10 անգամ պակաս են, քան հայտարարվում է: Հնարավոր է, որ «Լիդիանը» ծախսեր արել է, բայց ի՞նչ տեսքով: Մենք հո գիտենք, թե Հայաստանի հանքերի շահագործման թույլտվություններն ինչ կոռուպցիոն մեխանիզմներով են իրագործվել: Անհրաժեշտ է լուրջ, ոչ թե յուրա-իվանյանական տիպի քննություն:
իջազգային արբիտրաժ կարող է դիմել լեգալ գրանցում ունեցող ընկերությունը: Իսկ «Լիդիանը» օֆշորային ընկերություն է: Եվ այն, որ նրանք հասցրել են այս ընթացքում գրանցել ինչ-որ դուստր ձեռնարկություններ, դա աճպարարություն է: Դա արել են՝ լավ հասկանալով, որ խնդրի առաջ են կանգնելու: Մյուս կողմից, կառավարությունն ինքը պետք է ավելի բաց ու շիտակ գործի և, այո, եթե վճիռներ լինեն, ու փոխհատուցումների խնդիր ծագի, այդ խնդիրը պետք է փորձի լուծել:
Lion (16.09.2019), StrangeLittleGirl (15.09.2019), Varzor (15.09.2019), Վիշապ (16.09.2019)
Varzor (15.09.2019)
Չուկ ջան, ուրեմն էս Դանիա-Շվեդիա-Բելգիաներում երեխեքին մանկապարտեզից սովորեցնում են աղբը տեսակավորել․ պլատիկ, թուղթ, ապակի, ուտելիքի մնացորդ ․․․․․ մենք ազգովի, վարչապետից մինչև հավաքարար, զիբիլը սկի տոպրակի մեջ նորմալ հավաքել ու աղբամանում թափել չգիտենք։ Այսինքն ազգովի անգրագետ ենք։ Էտ ի՞նչ ա նշանակում, որ օրինակ Երևանի զիբիլի մեջ կորած լինելու հետ պետք ա սաղս համակերպվեի՞նք ու ասեինք, դե նորմալ ա, մեկա անգրագետ ենք էս հարցում։
Ասածս ինչ ա, էս հանքի ու բնապահպանության հարցերով մենք սաղս անգրագետ ենք, վարչապետից սկսած, ու էտ նորմալ ա։ Մենք նոր-նոր ենք սկսել սովորել թե բնություն պաշտպանելը ինչ ա, էն էլ շատ պրիմիտիվ մակարդակի վրա։ Բայց լիքը մարդ ինտուիտիվ հասկանում ա, որ հանքը վատ ա, բնությունը լավ ա, ու էտ լիքը մարդիկ ճիշտ են, եթե նույնսիկ շատ գրագետ իրանց մտքերը չեն կարողանում ձևակերպել։
Ու հետո, մենք սաղս ընտրող ենք՝ ակադեմիկից սկսած մինչև անգրագետ Պողոսը, ու եթե նախկին իշխանություններից պահանջելու բան չունեինք, բացի «սիկտիր եղեք գնացե» պահանջից, ապա հիմիկվա ընտրված իշխանությունններից լիքը պահանջելու բան ունենք, էտ թվում նաև պրմիտիվ պահանջներ, օրինակ․ ախպեր, չենք ուզում հանքը շահագործվի։ Ու էս դեպքում պետք չի պահանջողների դեմքերին շփցնել, որ դուք անգրագետ եք, բան չեք հասկանում, ձեր պահանջներից էլ բան չեք հասկանում։ Հա ախպեր, մենք առանց հանքի ու բնության ոլորտում գիտական աստիճան ունենալու պահանջում ենք, որ հանքը չշահագործվի։ Մենք մի տարի առաջ էլ տենց առանց իրավունքի, սահմանադրության, տնտեսության, քաղաքագիտության մեջ գիտական աստիճանների, անգրագետ-անգրագետ պահանջում էին արտահերթ ընտրություններ, պահանջողների կեսը երևի չգիտեր էլ էտ ինչ ա։
Թեմայից մի քիչ դուրս, բայց հետաքրքիր մի բան ասեմ։ Նկատե՞լ եք, որ բոլոր դիստոպիկ-ապոկալիպտիկ ֆիլմերում, որտեղ ցույց ենք տալիս մարդկության ոռի ապագան, միշտ ամենավատ, տանջված, սոված, իրավունքներով ոտնահարված խավը, մոլորակը, երկիրը էտ հանքափորներն են։
StrangeLittleGirl (16.09.2019), Varzor (16.09.2019)
Վարչապետը բացարձակ 0 ա հանքարդյունաբերության ոլորտից, ու իր հայտարարությունները ոչ իր գիտելիքների ու ոչ էլ փորձի վրա հիմնված հայտարարություններ են, այլ դեսից դենից թռցրած, մակերեսայնորեն ուսումնասիրված ու աղավաղված ինֆորմացիա է, որ ինքը ներկայացնում է մի էնպիսի պաթոսով, կարծես լույս ա սփռում ինտերնետ չունեցող ու աշխաչհից կտրված խավարամիտների ամբոխի վրա։ Ասենք իր բերած մնացած երկրների հանքերի օրինակները կատարյալ դեմագոգիա էին։ Հավես չկա մանրամասների մեջ շատ խորանալու, ու վայթե իմաստ էլ չկա, իմ խորին համոզմամբ, ոչ մի լուրջ ֆունդամենտալ փոփոխություն երկրի ղեկավարության մեջ, մարդկանց մտածելակերպում, գաղափարներում ու նպատակներում դեռ չի փոխվել, ու ընդհանուր առմամբ բազմիցս ասել եմ՝ մենք աշխարհի ամենախելացի ժողովուրդներից չենք, ու հլը որ մեզ մոտ ամենալավը ստացվում ա իրար խաբելը։
Si vis pacem, para bellum
Life (16.09.2019), StrangeLittleGirl (16.09.2019), Varzor (16.09.2019), Ուլուանա (16.09.2019), Տրիբուն (16.09.2019)
Ասենք, Salt Lake City-ի օրինակը հիացմունքով բերելուց առաջ, լավ կլիներ կարդար, որ Յուտա նահանգը դրա պատճառով Նահանգների ամենաթունավոր նահանգներից ա Ալյասկայից ու Նևադայից հետո, ու սաղ հանքարդյունաբերության պատճառով։
Հեռավորությունների մասին տվյալներն էլ սխալ ա ու ակնհայտ կողմնակալ։
Si vis pacem, para bellum
StrangeLittleGirl (16.09.2019), Varzor (16.09.2019), Տրիբուն (16.09.2019)
Հիմա էլ սկսել են ուրանից խոսել - վերջը չեռնբիլ ենք դառնալու...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լիոն ջան, պետք չի հանճարեղ հանքաարդյունաբերման մասնագետ լինել, որպեսզի դա պարզ լինի։ Ընդամենը բավարար է վերհիշել դպրոցական քիմիայի դասերը․ ծանր մետաղները (ու ընդհանրապես իրար մոտ մոլեկուլյար կշռով մետաղների մեծ մասը) սովորաբար հանդես են գալիս միասին, ուղղակի կոնցենտրացիաներն են տարբեր։ Ու եթե մի տեղ ոսկի կա, ապա կա նաև կապար, արծաթ, ուրան ու տենց շարունակ։ Ամբողջ հարցը կոնցենտրացիայի մեջ է։
Սովորական՝ լվացման մեթոդով կորզումը, նույնպես վտանգավոր է՝ ջրային ավազաններ են լցվում ծանր մետաղները։ Ու եթե դրանց կոնցենտրացիան բարձր է, ապա դա լուրջ աղետ է։ Բայց հասցված վնասը մի քանի կարգ ավելանում է, երբ հանքը բաց ձևով է շահագործվում՝ անկախ կորզման մեթոդից, քանզի բաց մեթոդը ենթադրում է նաև մթնոլորտի ուղղակի աղտոտում։ Ենթադրություն ունեմ, որ ԽՍՀՄ տարիներին Ամուլսարը չշահագործելու հիմնական պատճառներից մեկը դա է եղել, բայց դա զուտ իմ ենթադրությունն է՝ որևէ հիմնավոր ինֆորմացիա չունեմ։
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Փաշինյանն արդեն ինչքան ուժ ունի տուֆտումա, չնայած ես իրա տուֆտելու ուժերի սահմանը չգիտեմ, կարողա դեռ կես ուժովա՞ տուֆտում
"․․․հակասում է անվտանգային շահերին․․․պատերազմի մեկնարկի ամենամեծ պրոբլեմ․․․արտարժույթի դեֆիցիտ ու աղբյուր՝ զբոսաշրջություն ․․․ Ֆիտչը վարկանիշ է տվել ․․․ինչու մինչը հիմա չենք փակել մյուս հանքերը․․․կոյուղաջրերը ավելի շատ վնաս են հասցնում Սևանին․․․մի հարվածով փակենք․․․ԶՊՄԿ ՇՄԱԳ-ը․․․"
Էսքան տուֆտել, մի հարցի շու՞րջ՝ Բուշին տվեց անցավ։ Ամեն տուֆտածին առանձին չեմ ուզում անդրադառնալ, բայց մի բլթոցին ուզում եմ հատուկ անդրադառնալ՝ արտարժույթի աղբյուրներին։
Էսի արդեն Գյուլնազ պապիի հեքիաթներից է։ Այ Նիկոլայ 3-րդ, արտարժույթի ամենածանրակշիռ աղբյուրը ՀՀ-ում դրսից եկող տրանսֆերներն են։ Հանքարդյունաբերողները հարկը ՀՀ դրամով են վճարում ա՛յ տուֆտ։ Զբոսաշրջիկների կողմից եկող արտարժույթը 10-15 անգամ ավելի պակաս է, քան խոպանչիների ու դրսի ընգեր-բարեկամների ուղարկածը։
Էնքան ա տուֆտում, որ չի էլ հասկանում, որ իրա նկարագրած պատերազմի պարագայում հանքաարդյունաբերությունը հենց առաջինն է հարվածի տակ լինելու ու կանգնելու։ Համարյա բոլոր հանքերը գտնվում են հարվածային հեռավորության վրա։ Հակառակորդին իշմարա տալի՞ս "եթե մեր հանքերին խփեք մեր երկիրը կչոքի"։ Չնայած, կարողա խիստ խորամանկ ռազմավարական կուտա տալիս
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
StrangeLittleGirl (16.09.2019)
Ես էլ մտա էս թեմա, որ էս վիդեոն շեյրեմ, էն էլ Վարզորը սաղ ասեց
Ինձ զարմացնում ա, որ էնտեղ մի հատ խելոք լրագրող չկար, որ ասեր՝ հո՛պ, էս ի՞նչ ես ասում։ Որ Նիկոլի պատգամավորները ձեռներն ընկնում են, ոնց կարում, հոշոտում են։ Բայց նույն ձևով Նիկոլին պատին դեմ տալ չի կարելի։
Varzor (16.09.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ