User Tag List

Էջ 1 13-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 189 հատից

Թեմա: Ամուլսար

  1. #1
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,094
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    2 Thread(s)

    Ամուլսար

    Ամուլսարի շահագործման մասին ի՞նչ կարծիքի եք


    Մոդերատորական։ Թեման ստեղծվել է «Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ» թեմայի գրառումներից։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 18.08.2019, 00:05:

  2. #2
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,073
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամուլսարի շահագործման մասին ի՞նչ կարծիքի եք
    ԱՄՆ–ն, Մեծ Բրիտանիան շատ բաց տեքստով պաշտոնապես սպառնացին որ գլուխներս կջարդեն, եթե Լիդիանին բան ասենք։ Դե պարզ ա․ որպեսզի զարգացած երկրներում պուպուշ ապրեն, մեր պես երկրորդ կարգի երկրները պիտի թեկուզ էկոլոգիական աղետների մեջ մտնեն‎։ Բայց դե սենց հանքերով Հայաստանը ապագա չունի։ Ես կասեի ընդհանրապես Երկիր մոլորակը ապագա չունի, եթե էկոլոգիական խնդիրներին շարունակենք նենց մատների արանքով նայել, ոնց մինչև հիմա ենք նայում։ Առավել ևս սենց խիտ բնակեցված մի բուռ Հայաստանում անթույլատրելի ա․ մեռնելով էլ լինի պիտի արևմուտքի ճնշումներին դիմակայենք։
    Կառավարության համար էլ հեշտ չի ինչ խոսք․ որ ԱՄՆ–ն ու Եվրոպան ճնշումներ բանացնեն ու տարբեր տիպի պրոբլեմներ ունենանք, հասարակ ժողովուրդը որ Ամուլսարի հանք չբացել ա պահանջում էսօր, հետո էդ պրոբլեմները չի կապելու Ամուլսարի հանք չբացելու որոշման հետ․ էլի Նիկոլենց վրա են մունաթ գալու, թե բա լավ չեք աշխատում
    Իրականում էն արգումենտը, թե բա արտասահմանյան ներդրողները հուշտ կլինեն, բլթ ա։ Մենակ հանքերում ներդրողները հուշտ կարան լինեն ու հեչ էլ վատ չի որ հուշտ լինեն։ Իսկ ոչ հանքային ներդրողները շատ էլ լավ հասկանալու են ինչը ինչոց ա, որ ընդամենը ժողովուրդը օկ չի որ իրանց գլխին բնապահպանական աղետ սարքելու հաշվին եվրոպայում մարդիկ պուպուշ ապրեն։ Ընդհակառակը՝ բնապահպանական գիտակցության բարձրացումը ցիվիլ երկիր դառնալու ինդիկատոր ա ու էդ ազնիվ, ոչ հանքակեր ներդրողի կողմից մենակ դրական ա ընկալվելու (եթե վաբշե էդքան խորանան, որ Լիդիանի մասին բան իմանան)։
    Ինչ վերաբերում ա Լիդիանի իբր արբիտրաժային դատարան դիմելուն, ասում են էդ էլ ա յուղ․
    https://www.facebook.com/arpine.galf...57343361978497
    #միջազգային_արբիտրաժի_վախ_բռնող
    #ինչ_է_էդ_արբիտրաժը_վերջապես
    Եկեք հասկանանք, թե ինչ է վերջապես էդ միջազգային արբիտրաժի բոբո դատարանը: Միջազգային ներդրումային արբիտրաժային դատարանները իրոք ահավոր բոբո են, խայտառակ հակադեմոկտրատկան մարմիններ, որոնք ստեղծվել են հատուկ կորպորացիաների շահերը պաշտպանելու համար՝ հակառակ հանրությունների շահերի: Շանտաժի ուժեղ գործիք են, ոչ մի կասկած:

    Ընկերությունները կարող են դիմել այս բոբո կորպորատիվ դատարաններին, եթե իրենց հիմնադրման վայր հանդիսացող պետություններն էդ մասին պայմանավորվել են: Դա արվում է հետևյալ կերպ. ստորագրվում են երկկողմ պայմանագրեր՝ ներդրումների պաշտպանության մասին: Եթե կողմերից մեկը խախտում է էդ պայմանագիրը ու չի պաշտպանում պայմանագրի մյուս կողմ հանդիսացող պետությունում գրանցված ընկերության ներդրումը, էդ ժամանակ գալիս է բոբո դատարանի թեման: ՀՀ-ը ունի նման երկկողմ պայմանագրեր Մեծ Բրիտանիայի և Կանադայի հետ, այո: Էդ պայմանագրերը կարելի է որակել առնվազն #գաղութային, ահավոր ճնշող՝ մանավանդ ՀՀ-ի պես փոքր ու աղքատ պետությունների համար: Բայց հիմա կոնկրետ Ամուլսարի պահով նայենք:
    Lydian Armenia ՓԲԸ 100%-ով պատկանում է Lydian International-ին: Lydian International-ը գրանցված է Ջերսի օֆշորային գոտում, որը չի մտնում փաստացի ոչ մի պետության իրավական կարգավորումների տարածքի մեջ: Ջերսիի տարածքը Մեծ Բրիտանիայի մաս է, բայց որպես օֆշորային գոտի, նրա վրա Բրիտանական օրենքների մի ահագին մասը, այդ թվում նաև միջպետական ներդրումային պայմանագրերի կարգավորումները, չեն տարածվում: Ուրեմն ի՞նչ՝ Lydian International-ը չի կարող դիմել կորկորատիվ/արբիտրաժային դատարան Հայաստանի դեմ: Այո, ՉԻ ԿԱՐՈՂԱՑԵԼ և ՉԻ ԿԱՐՈՂ:
    Բա ի՞նչ է եղել: Լիդիանը շուստրիություն է փորձել անել: 2018թ. օգոստոսից հետո, այսինքն Ամուլսարի ճանապարհները փակելուց արդեն ամիսներ անց, գրանցել է երկու ընկերություն՝ բուն Մեծ Բրիտանիայի և Կանադայի տարածքներում, և էդ նորաստեղծ իր ընկերություններով 2019-ի մարտին սկսել է սպառնալ, որ ՀՀ-ին դատի կտա: ՕՔ, մարդ ամսին սպառնաց, 3 ամիսն անցավ, դատարան մտնելուց լուր չեղավ: Ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ էս շուստրիությունը չի անցել, ընկերներ, ու նույնիսկ շանտաժի համար կարած էս դատարանը չեն կարողանում օգտագործել:
    Հիշենք նաև, որ անցյալ տարի Ավինյանը ինչ-որ 2 մլրդի մասին էր խոսում, մի տարում էս թիվն ինչ-որ առեղծվածային կերպով 60% զեղչվեց դարձավ 700 մլն: Հավանաբար երկուսն էլ սուտ են, ինչպես, ասենք, այն, որ Լիդիանը Նիկոլին ասում էր, թե օրական 500 հզր դոլար էր կորցնում ու տենց էլ դա չկարողացավ ապացուցել, նույնիսկ Հայաստանի կոռումպացված դատարաններին:
    Բայց դե իհարկե արևմուտքը մենակ արբիտրաժ–մարբիտրաժով չի, որ կարա մեզ նեղի։ Բայց էդքանով հանդերձ, կարծում եմ, որ արժանապատիվ կյանքի մեր շանսի համար պետք ա կռիվ տալ։ Էս Նիկոլենց որոշումը չի․ էս մեր բոլորի որոշումը պիտի լինի ու ու ինչ էլ որոշենք, բոլորս պիտի դրա լավ ու վատ հետևանքներն ու դրանց պատասխանատվությունը կրենք։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (17.08.2019), Յոհաննես (17.08.2019)

  4. #3
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,598
    Mentioned
    46 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՄՆ–ն, Մեծ Բրիտանիան շատ բաց տեքստով պաշտոնապես սպառնացին որ գլուխներս կջարդեն, եթե Լիդիանին բան ասենք։
    Էս մասը մի քիչ ավելի կպարզաբանե՞ս։

  5. #4
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,073
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս մասը մի քիչ ավելի կպարզաբանե՞ս։
    Դեռ հեղափոխությունից անմիջապես հետո ԱՄՆ ու ՄԲ դեսպանները ու էդ երկրները ներկայացնող ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաներ մեկը մյուսի հետևից հանդիպեցին Նիկոլին ու Լիդիանի աշխատելու ու ներդրումների պաշտպանվածությունը երաշխավորելու «մտահոգություններ» հայտնեցին։ Էդքանը որ հրապարակային՝ մամուլի առաջ ասվեց, ենթադրում եմ, որ փակ դռների հետևում ավելի կոշտ էլ ա ասվել։ Որ լրատվամիջոցների առաջ ընդհանուր մի քանի տող տեքստի մեջ Լիդիանի թեման տենց հիշատակվեց, տեղից կարելի ա ենթադրել դրա կարևորության մասին։ Կոնկրետ ձևակերպումները չեմ հիշում, բայց մոտավորապես էությունը էդ էր․ «էդ որ հեղափոխություն–մեղափոխություն եք անում լավ եք անում, բայց տեսեք հա՜, Լիդիանը պիտի աշխատի»։

    Ֆբ քննարկումներից էլ ոնց ջոկեցի, վերջերս էլի են էդ ոճով արտահայտվել արևմտյան դիվանագետները, չնայած իմ աչքին կոնկրետ բան չի ընկել։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 17.08.2019, 17:50:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  6. #5
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,073
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    @Ծլնգ, իսկ դու ի՞նչ կարծիք ունես էս թեմայի մասին, հետաքրքիր ա
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  7. #6
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,843
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամուլսարի շահագործման մասին ի՞նչ կարծիքի եք
    Ես փիս կհիասթափվեմ, եթե թույլ տան շահագործումը:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (19.08.2019), Varzor (17.08.2019)

  9. #7
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,409
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամուլսարի շահագործման մասին ի՞նչ կարծիքի եք
    Ամուլսարի ոսկու պաշարների մասին հայտնի էր դեռ ԽՍՀՄ տարիներին: Իմ հիշելով ոսկու քանակությունը մեկ տոննա գրունտում առնվազն երկու անգամ ավել էր գնահատվում, քան ներկայացվում է Լիդիանի կողմից:
    Բայց նույնսիկ ԽՍՀՄ-ի պես բնություն աղտոտող ու բնապահպանության մասին հոգ չտանող երկրում Ամուլսարը չշահագործվեց: Բուն պատճառների մասին տեղեկություն չունեմ:

    ԻՀԿ մեր երկրիի համար ընդհանուր վերցրած հանքի շահագործումը բացասական ազդեցություն է ունենալու: Բայց հաշվի առնելով օտարերկրյա ճնշումները, մասնավորապես ԱՄՆ-ի ու ՄԹ-ի, շատ դժվար է լինելու շահագործումը կասեցնելը: Մանավանդ, որ արդեն եզրակացությունն էլ ստացել ենք:
    Ամբողջությամբ միայն մեմորանդումն եմ կարդացել: Հանքարադյունաբերության վերաբերյալ որևէ մասնագիտական հիմնավոր գիտելիք չունեմ, բայց զուտ ընդհանուր տեքստից հասկանալի է, որ արդեն իսկ նախագծում առկա են թերություններ և անհրաժեշտ է կատարել լրացուցիչ գործողություններ և շտկումներ: Բայց հենց այստեղ էլ թաքնված վտանգ եմ տեսնում: Եղրակացությունը ոչ թե համակողմանի է և անկախ, այլ Լիդիանի ներկայացված տվյալների և նախագծի հիման վրա կատարված եզրակացություն է:
    Ընդհանուր առմամբ չեն ասում, որ շահագործումը վերջնականորեն վնաս է էկոլոգիային և բնապահպանական վտանգներ է պարունակում: Ընդամենն ասում են, թե ինչպիսի միջոցներ կարելի է ձեռարկել բնությանը հասցվող վնասը մեղմելու և նվազեցնելու նպատակով:

    Կածում եմ այս հարցին վերջնական լուծում տալու համար մեր կառավարությանն ընդամենը քաղաքական կամք է անհրաժեշտ:
    Մոտավորապես սենց. "մեր հայրենիքի բնությանը հացված վնասը դրամով չի չափվում, բայց նույնիսկ 10 դրամ գնահատվող վնասը շատ ավելի մեծ է քան դրա դիմաց ստացվող 10000 դրամ եկամուտը":

    Համ էլ հերիք չի մեր երկրի հարստությունը ուրիշները կրեն տանեն դուրս ?
    Վերջին խմբագրող՝ Varzor: 17.08.2019, 18:43:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Յոհաննես (17.08.2019)

  11. #8
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,598
    Mentioned
    46 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեռ հեղափոխությունից անմիջապես հետո ԱՄՆ ու ՄԲ դեսպանները ու էդ երկրները ներկայացնող ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաներ մեկը մյուսի հետևից հանդիպեցին Նիկոլին ու Լիդիանի աշխատելու ու ներդրումների պաշտպանվածությունը երաշխավորելու «մտահոգություններ» հայտնեցին։ Էդքանը որ հրապարակային՝ մամուլի առաջ ասվեց, ենթադրում եմ, որ փակ դռների հետևում ավելի կոշտ էլ ա ասվել։ Որ լրատվամիջոցների առաջ ընդհանուր մի քանի տող տեքստի մեջ Լիդիանի թեման տենց հիշատակվեց, տեղից կարելի ա ենթադրել դրա կարևորության մասին։ Կոնկրետ ձևակերպումները չեմ հիշում, բայց մոտավորապես էությունը էդ էր․ «էդ որ հեղափոխություն–մեղափոխություն եք անում լավ եք անում, բայց տեսեք հա՜, Լիդիանը պիտի աշխատի»։

    Ֆբ քննարկումներից էլ ոնց ջոկեցի, վերջերս էլի են էդ ոճով արտահայտվել արևմտյան դիվանագետները, չնայած իմ աչքին կոնկրետ բան չի ընկել։
    Ու դրանից հետո ամիսներով հանքը կանգնա՞ծ ա։ Լուրջ չի, Արշակ ջան։ Իրենց ասածը կարծում եմ ավելի շատ եղել ա «հանկարծ Վենեսուալա կամ Արգենտինա չդառնաք՝ մոռանալով միջազգային պարտականությունների մասին»։ Թե չէ Լիդիանը շատ փոքր սոշկա ա, որ դրա համար միջպետական հարաբերություններ փչացվեն ($117 մլն կապիտալիզացիա, բլին)։

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    @Ծլնգ, իսկ դու ի՞նչ կարծիք ունես էս թեմայի մասին, հետաքրքիր ա
    Քո հետ մեծապես համակարծիք եմ․ Հայաստանում բոլոր տիպի հանքարդյունաբերությունը պիտի վերանա։ Էդ աշխատատեղերն ու հարկերը չնչին բաներ են երկրի համար, իսկ ջրային ռեսուրսների մաման կապիտալ լացացնելու ռիսկը մեծ ա։ Ու մի քիչ պիտի լրջանանք էլի որպես երկիր ու իսկապես գիտելիքային տնտեսական մոդելների զարգացման մեջ ներդրվենք, ոչ թե բնաբռնաբարման։ Իսկ կոնկրետ Ամուլսարի մոմենտով․ Թեղուտն ու Արմանիսից հետո Ամուլսարը վաբշե տեղ չունի օրակարգում ու ըստ իս քաղաքականապես ինքնասպանություն ա, թե փակը չդնեն վրեն։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արշակ (18.08.2019)

  13. #9
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,409
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու դրանից հետո ամիսներով հանքը կանգնա՞ծ ա։ Լուրջ չի, Արշակ ջան։ Իրենց ասածը կարծում եմ ավելի շատ եղել ա «հանկարծ Վենեսուալա կամ Արգենտինա չդառնաք՝ մոռանալով միջազգային պարտականությունների մասին»։ Թե չէ Լիդիանը շատ փոքր սոշկա ա, որ դրա համար միջպետական հարաբերություններ փչացվեն ($117 մլն կապիտալիզացիա, բլին)։
    Հանքի շահագործումը սկսելու համար անհրաժեշտ աշխատանքները դեռ լիարժեք չեն ավարտվել` դեռ գործ ունեն անելու: Այ հենց դա է կանգնած:
    Ստեղ խնդիրը մեծ ու փոքր լինելը չի (որքան հիշում եմ $4.5 մլրդ եկամուտի մասին էր խոքսը գնում ) Այլ այն, որ համաշխարհային շուկայի տարբեր ոլորտների վրա տարբեր երկրներ ունեն րենց ազդեցությունը: Կնոկրետ ոսկու և թանկարժեք քարերի հարցում ՄԹ-ն վաղուց թելադրողի դերում է: Երևի հիշում եք նախորդ վարչակազմի տարիներին ՄԹ արքայազնի այցը և նրա խոսքերը: Կարծում եմ պարզ էր, որ մենակ Սևանում քյաբաբ ուտելու համար չէր եկել:
    Իրենք միջպետական հարաբերություն փչացնելու մասին մտածելու չունեն, քանզի միջազգային ասպարեզում իրենք են մեզ պետք, ոչ թե մենք իրենց:
    Էս հարցում Արշակի հետ լրիվ համամիտ եմ: Ու ընդհանրացնելով ասեմ, որ բարեկեցիկ երկրներին անհրաժեշտ են անբարեկեցիկ երկրներ, հարուստ երկրներին` աղքատ երկրներ, խաղաղության մեջ ապրողներին` պատերազմողներ և այլն:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Յոհաննես (17.08.2019)

  15. #10
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,598
    Mentioned
    46 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանքի շահագործումը սկսելու համար անհրաժեշտ աշխատանքները դեռ լիարժեք չեն ավարտվել` դեռ գործ ունեն անելու: Այ հենց դա է կանգնած:
    Ստեղ խնդիրը մեծ ու փոքր լինելը չի (որքան հիշում եմ $4.5 մլրդ եկամուտի մասին էր խոքսը գնում ) Այլ այն, որ համաշխարհային շուկայի տարբեր ոլորտների վրա տարբեր երկրներ ունեն րենց ազդեցությունը: Կնոկրետ ոսկու և թանկարժեք քարերի հարցում ՄԹ-ն վաղուց թելադրողի դերում է: Երևի հիշում եք նախորդ վարչակազմի տարիներին ՄԹ արքայազնի այցը և նրա խոսքերը: Կարծում եմ պարզ էր, որ մենակ Սևանում քյաբաբ ուտելու համար չէր եկել:
    Իրենք միջպետական հարաբերություն փչացնելու մասին մտածելու չունեն, քանզի միջազգային ասպարեզում իրենք են մեզ պետք, ոչ թե մենք իրենց:
    Էս հարցում Արշակի հետ լրիվ համամիտ եմ: Ու ընդհանրացնելով ասեմ, որ բարեկեցիկ երկրներին անհրաժեշտ են անբարեկեցիկ երկրներ, հարուստ երկրներին` աղքատ երկրներ, խաղաղության մեջ ապրողներին` պատերազմողներ և այլն:
    Ներող, բայց ՄԹ արքայազնը քաղաքական պուտանկա ա․ ով ավելի շատ փող ա տալիս, նրա դոդուկի տակ էլ պարում ա, ու մեկն ասենք Ռուբեն Վարդանյանի դուդուկի տակ ավելի հավեսով կպարի քան Լիդիանի։

    ՄԹ-ն հիմա էնքան խնդիրներ ունի, որ «անբարեկեցիկ երկրներում» բնաբռնաբարությունն իրենց հազար տարի պետք չի։ Իսկ Լիդիանը ահագին հետաքրքիր միրգ ա, ու դեմը հաստատ կարելի ա առնել՝ ՄԹ-ին տեղը դնելով, թե չէ․․ բայց քաքն էն ա, որ Ամուլսարը Լիդիանի կենաց-մահու հարց ա, ու մինչև վերջ պայքարելու ա, բայց դե հանցավոր ռեժիմի հետ գործ բռնել էլ իր ռիսկերն ունի

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (17.08.2019), Յոհաննես (17.08.2019), Ներսես_AM (18.08.2019), Տրիբուն (17.08.2019)

  17. #11
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,409
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներող, բայց ՄԹ արքայազնը քաղաքական պուտանկա ա․ ով ավելի շատ փող ա տալիս, նրա դոդուկի տակ էլ պարում ա, ու մեկն ասենք Ռուբեն Վարդանյանի դուդուկի տակ ավելի հավեսով կպարի քան Լիդիանի։
    Ներող, բայց համամիտ չեմ` ՄԹ արքայական ընտանիքի իշխանության fake լինելուն էդքան էլ չեմ հավատում
    Բայց դուդուկի տակ պարողը հա էլ կպարի` դուդուկ լինի, ումն ուզում է լինի

    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    ՄԹ-ն հիմա էնքան խնդիրներ ունի, որ «անբարեկեցիկ երկրներում» բնաբռնաբարությունն իրենց հազար տարի պետք չի։ Իսկ Լիդիանը ահագին հետաքրքիր միրգ ա, ու դեմը հաստատ կարելի ա առնել՝ ՄԹ-ին տեղը դնելով, թե չէ․․
    Պետք չի հույսը դնել որևէ երկրի ներքին խնդիրների վրա, յանի դրսում աչք են փակելու: Պատմականորեն էդ սխալը բազմիցս թույլ ենք տվել: Հենց թեկուզ 20թ-ին` Ռուսաստանը էնքաաան ներքին ու արտաքին խնդիր ուներ, բայց արի ու տես, որ ժամանակ ու ռեսուրս գտավ ՀՀ գործերը հարամելու:
    Իսկ ՀՀ-ն իսկի չի կարում մի հատ Ճ եվրոպական երկիր տեղը դնի, էլ ուր մնաց ՄԹ-ին: Բայց փորձել կարելի է` մեկ էլ տեսար կպավ:
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց քաքն էն ա, որ Ամուլսարը Լիդիանի կենաց-մահու հարց ա, ու մինչև վերջ պայքարելու ա, բայց դե հանցավոր ռեժիմի հետ գործ բռնել էլ իր ռիսկերն ունի
    Դե կենաց մահու մասով չգիտեմ, բայց $4.5 մլրդ.-ը (էդ դեռ հարցա, թե դրանից որքանովա ավել) շաատ չալաղաջ կտորա` հաստատ առանց "կռիվ" չեն հանձնվելու
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  18. #12
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,094
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մի հատ միամիտ հարց։Շահագործումը մեզ ի՞նչ կտա,հասկացանք բացասական կողմերը,իսկ դրականը՞

  19. #13
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,073
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ միամիտ հարց։Շահագործումը մեզ ի՞նչ կտա,հասկացանք բացասական կողմերը,իսկ դրականը՞
    ԱՄՆ–ը ու ՄԲ–ն մեզ պլետով չեն տփի

    Շահագործման ընթացքում հարկեր կվճարեն ու աշխատատեղեր կստեղծեն։ Բայց էս պահին կողմ արտահայտվողները հիմնականում մարդկանց պլետի մոմենտով են վախացնում։


    Թեղուտում էլ էն ժամանակ տեղի երկու գյուղերի ժողովրդին աշխատատեղերով կտեցին, հիմա սաղ հողերը ծախած, բնությունը ավիրված սոված նստել են։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (19.08.2019)

  21. #14
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,843
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ միամիտ հարց։Շահագործումը մեզ ի՞նչ կտա,հասկացանք բացասական կողմերը,իսկ դրականը՞
    Ոչ մի խ․․․․ս Բացի մի երկու մանեթ ռոյլթիից։ Էտ էլ կուտենք, կեթա։ Որ հանքերի շահագործումը օֆշորում գրանցված ֆիրմաների կողմից մի բան տալու լիներ, հիմա Լիբերիան, Սիռեա Լեոնեն ու Տանզիանիան Շվեդիա դառած կլինեին։ Սենց մի քիչ ծայրահեղացված եմ ասում, բայց երկարաժամկետ կտրվածքով իրականությունն էտ ա։ Ոչ մի երկիր հանքերը պուտանկի պես վաճառքի հանելուց դեռ չի ծաղկել։

    Ես կարծքիս էս պրոցեսի մասին գրել եմ, ստեղ ու ստեղ։ Առանձնապես ավելացնելու բան չունեմ։ Մենակ կարամ ասեմ, որ․

    - էտ միջազգային յանի կոռպոռացիաները էնքան էլ սարսափելի չեն, ինչքան իրանց ներկայացնում են։ Իրանք թող շանտաժ անեն արբիտրաժով, մերոնք էլ թող շանտաժ անեն գրին փիսով, աղքատ երկրներին շահագործելու մասին հոդվածներով, լաց ու կոցով, որ մեզ խաբում քցում են, ուզում են թալանեն, նախկին կոռումպացված ռեժիմի հետ կաշառք են առել տվել, որ մեր բնության հերն անիծեն, գլոբալ տաքացում, անտառներ, բլա բլա բլա։

    - Երկրորդ, էտ ներդրումներ-ներդրումներ որ ասում են, էտ բառից սարքել են մի հատ ինչ-որ միստիկ երևույթ, որը սենց գալիս ա, ու ինքը իրանով երկրի սաղ պրոբլեմներ լուծում ա։ Լֆիկը, որ վաղը Սիթին վաճառի ասենք անգլիացի Նայջլին ու ստացած փողերը կազինոյում կրվի, էտ Նայջլի ծախսած փողը մեր երկրի վրա գրվելույա որպես ներդրում, բայց մեզ դրանից ոչ մի բան, բացի Սիթիի լոգոյի փոփոխությունը, որը կդառնա Նայջլ՛ս Շոփինգս։ Նույնն էլ Լիդիանը, որ ասում ա 400 միլիոնի ներդրում եմ արել, մի հատ հարցնող լինի, ի՞նչում ես ներդրել, էքսկավատոր ես առե՞լ ու հանքի տարածքն ես բացե՞լ, ճամփա ես քցել որ գռուզավիկները գնան գա՞ն։ Կարաս վերցնես էտ ներդրումներդ ու մտցնես խորը սեփական քամակդ։ Շարքային ֆինանսիստն էլ գիտի, որ էր յանի «ներդրումները» Լիդիան Ինտերնեշնլի ու Լիդան Արմենիայի մեջ transfer pricing-ով նենց են սղցնելու, որ Հայաստնում ստացվելիք շահույթը ու վճարվելիք շահութահարկը նվազագույնն ա լինելու, կամ վաբշե չի լինելու։ Մենք ոչ առաջինն ենք էս վիճակում, ոչ էլ վերջինը։

    Իմ համար ներդրումը էն ա, որ նոր ակտիվ ա երկրում ձևավորում - գործարան, տո մի փոքր արտադրամաս, տո մի ուսումնական հաստատություն, մի հետազոտական կենտրոն ․․․․ Լիդիանի արածը մեր համար ներդրում չի, սովորական ծախսեր ա հանքը բացելու համար, որ հետո քթներիցս բերելով էտ ծախսը հանելու ա։ Էտ իրա տեսանկյունից ա ներդրում, որ մեզ պետք չի։ Ու վաբշե մեզ տենց ներդրումերը պետք չեն։ Իմ համար էն Գյումրիում բացված ջինսերի փոքր արտադրամասը ավելի մեծ ապագայա Հայաստանի համար, քան Լիդիանի «ներդրումները» ոսկու հանքում։

  22. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (19.08.2019), Varzor (19.08.2019), Արշակ (17.08.2019), Գաղթական (18.08.2019), Ծլնգ (18.08.2019), Յոհաննես (17.08.2019), Նաիրուհի (24.08.2019), Ներսես_AM (18.08.2019)

  23. #15
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,843
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՄՆ–ը ու ՄԲ–ն մեզ պլետով չեն տփի

    Շահագործման ընթացքում հարկեր կվճարեն ու աշխատատեղեր կստեղծեն։ Բայց էս պահին կողմ արտահայտվողները հիմնականում մարդկանց պլետի մոմենտով են վախացնում։


    Թեղուտում էլ էն ժամանակ տեղի երկու գյուղերի ժողովրդին աշխատատեղերով կտեցին, հիմա սաղ հողերը ծախած, բնությունը ավիրված սոված նստել են։
    Դե հիմա ասա, որ էտքան բարի են, ինչ ա Լիդիան Ինթերնեշնլը, որը Լիդիան Արմենիայի սեփականատերն ա, գրանցված Ջերսիում, որտեղ շահութահարկը զրոյա։

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (19.08.2019)

Էջ 1 13-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •