LisBeth (23.08.2019)
Նավաստրոյկան փորձեցի, անսովոր էր տենց բան կարդալն անգլերենով, կիսատ եմ թողնում ։Դ
Եթե հասցնեմ Sambitbaba-ին բաժին ընկածը կփորձեմ։
The cake is a lie.
Ռուբի, Բյուր, Նիկեա, դուք էլ գրեք ձեր պատմվածքների մասին:
Էլ բան չկա՞ պատմվածքների մասին ասելու
Ես կարդում եմ դեռ ։)
Պոի մասին առանձնակի ասելու բան չկա, էս պատմվածքը վաղուց եմ կարդացել, լավն ա, բայց իմ սիրածը The Tell-Tale Heart֊ն ա։
Ոնց որ էս պատմվածքը հատուկ ընտրած լինի, որպես նվեր կոնկրետ մարդու։))
Մնացածները կարդալուն պես կգրեմ, շտապելու պատճառ չկա կարծես, մասնակիցները դեռ ընթացքի մեջ են։
SWTS
ivy (24.08.2019)
Բյուրը՝ իր պատմվածքի մասին.
Անձրևն օտար երկրում օտար լինելու, չընդունված, չընկալված լինելու մասին ա։ Նկարագրություններն ահագին սիրուն էին ու իրական։ Կերպարներն ահավոր ծանոթ էին՝ թե՛ Ռայները, թե՛ Ռայների մաման, չնայած որ էդպիսի կերպարների հանդիպելու համար հեչ պարտադիր չի օտար անձրևոտ երկրում լինել. իրանք ամեն տեղ կան։ Վերջաբանը մի քիչ հիասթափեցնող էր. ահագին հին ու ձանձրալի տրյուկ։ Ամեն դեպքում, հեղինակն ահագին հետաքրքրեց։ Ուրիշ գործեր էլ կփորփրեմ։ Ու շնորհակալություն սանտային։
Maria Reva - Novostroika
Պատմվածքն օրեր առաջ եմ կարդացել, բայց երկար մտածում էի, թե ինչ գրեմ, արդյոք հավանել եմ, թե չէ։
Ինչևէ, պատմվածքը մի սովետական շենքում ապրող բնակիչների մասին է, ովքեր օրեր շարունակ ջեռուցում չունեն։ Երբ բնակիչներից մեկը՝ Դանիիլ Իվանովիչը բոլոր բնակիչների անունից սկսում է պետական մարմիններին դիմել, «պարզվում է», որ նրանց բնակության հասցեն գոյություն չունի։ Հենց էդպես․ չկա, քանի որ համապատասխան թղթեր չկան։
Տիպիկ սովետ էր պատմվածքը․ ես ԽՍՀՄ-ից հետո եմ ծնվել, բայց ամբողջ մանկությունս լի ա եղել տատիկ-պապիկների, հարևան բարեկամների խոսակցություններով։ Ուստի էս պատմվածքում ինչ-որ տարօրինակ, սառն ու անսովոր նոստալգիա կար, քանի որ հիշեցնում էր էն օրերը, երբ տանը մի սենյակ էր տաք, ջեռուցում չկար, նստում ենք փայտե վառարանի շուրջ (որի համար որպես «կպչան» հիմնականում ծառայում էին կոմունիզմի վերաբերյալ գրքերը) ու մեծերը խոսում էին։ Պատմում էին, թե ինչպես էր սովետում, թե ինչպես փող կար, իսկ ապրանք չկար ու շարունակում էին կարոտել Սովետը։ Ես չէի հասկանում, թե ինչ կար կարոտելու, հիմա էլ չեմ հասկանում, բայց էս պատմվածքը հենց էնպիսի մի պատմություն էր, որ կարող էի տատիկիցս կամ մեր հարևանից լսած լինել։
Գրելաոճը իմը չէր, բայց ամենամեծ խանգարող հանգամանքը պատմության անգլերեն լինելն էր։ Շատ տարօրինակ ա էսքա՜ն տիպիկ սովետական պատմությունն այլ լեզվով կարդալը։ Անընդհատ մտքումս ռուսերեն ու հայերեն էի թարգմանում, էդպես մի քիչ հարթվում էր լեզվական խոչընդոտը, բայց դե, Aunt Lena-ն ու՜ր, Լենա ծյոծյան ուր։
Շատ շնորհակալ եմ սանտայիս հետաքրքիր պատմվածքի համար, հատկապես, որ իմ կամքով կարդացողը չէի։
Freeman (25.08.2019), ivy (25.08.2019), Sambitbaba (25.08.2019), Նիկեա (26.08.2019)
Նիկեան էլ շուտով կգրի իր պատմվածքի մասին, դրանից հետո կհայտնեմ, թե ով ումից էր ստացել իր «նվերը»:
Իսկ ինքներդ չե՞ք ուզում գուշակել, թե որ պատմվածքն ով ուղարկած կլիներ
Dorthe Nors "Hygge: The Dark Side of Danish Comfort"-ը, ինձ թվում է, դժվար չի գուշակել, իսկ մնացա՞ծը:
Վերջին խմբագրող՝ ivy: 26.08.2019, 17:38:
Քանի որ Նիկեային ճանապարհին կորցրեցինք, մյուսների ակտիվությունն էլ կորչելուց շատ չի տարբերվում (ինչպես սովորաբար լինում է մեր թաղերում), ամփոփում եմ գրքասանտան:
Սանտաները
LisBeth-ին՝ Freeman-ից
Alastair Reynolds "Beyond the Aquila Rift"
Նիկեային՝ ivy-ից
Nancy Fulda "Movement"
Sambitbaba-ին՝ Progart-ից
Լևոն Խեչոյան «Հողի դողը»
ivy-ին՝ Sambitbaba-ից
Robert Fisher "The Knight in Rusty Armor"
Progart-ին՝ Ruby Rue-ից
Edgar Allan Poe "The Black Cat"
տեսիլքին՝ StrangeLittleGirl-ից
Dorthe Nors "Hygge: The Dark Side of Danish Comfort"
StrangeLittleGirl-ին՝ Նիկեայից
Ana Kordzaia-Samadashvili "Rain"
Freeman-ին՝ LisBeth-ից
Robert Sheckley "The Future Lost"
Ruby Rue-ին՝ տեսիլքից
Maria Reva "Novostroïka"
Վերջին խմբագրող՝ ivy: 27.08.2019, 14:44:
LisBeth (27.08.2019), Mr. Annoying (02.09.2019), Progart (28.08.2019), Sambitbaba (27.08.2019)
Քանի որ մնացածներն էլ կարդացել եմ (նույնիսկ ասպետի հեքիաթը), մի երկու բառով յուրաքանչյուրի մասին ասեմ․․․
Դանիական կոմֆորտի մութ կողմերի մասին մի տաղտկալի պատմություն ա բացահայտում։ Ինձ համար խորթ էր էս ամենը, կարծում եմ դրա համար էդ խնդիրն էլ չափազանցված ա աչքիս թվում։ Վսյո
Ահա և նա․․․ ասպետի մասին երկար հեքիաթը, որ զարմանալիորեն արագ կարդացվեց։ Սկզբում մուլտ էի պատկերացնում մտքումս, կարիկատուռնի կերպարներով, հետո սկսվեց էն ինչ սովորաբար լինում ա հեքիրաթ կարդալուց, ես սկսեցի կռվել հեքիաթում արտահայտված մտքերի հետ ու ժամանակն աննկատ անցավ։ Ամենաթեժ կռվի տեսարաններից մեկը՝
- նապաստակը ուղղակի երջանիկ ա, որ ինքը նապաստակ ա։ Օ՜, րիլի, տեսնես երբ փամփլիկ հետույքը գայլի բերանում ա, նույնպես երջանի՞կ ա, որ ինքը նապաստակ ա։ Թե խոսքի դեմ չէր լինի խոտ լինել։ Չէ սպասի՛, սպասի՛, երևի կուզենար արջ լիներ, որ գայլի գլուխը մի բերան աներ։ Ահ․․ իսկ նապաստակները երջանիկ լինո՞ւմ են վաբշե, երևի հա, որ տենց արագ են բազմանում։ Չնայած, հենա դանիացիք էլ են երջանիկ, բայց մութ կողմերը չեն թողում որ բազմանան
կամ հերթական միտքը՝
- Նա այևս չի կարողանալու միս ուտել քանի որ դա կնշանակի իր ընկերներին ուտել։
Էս արքայազնի բանը բուրդ ա, եթե սկսեց բույսերի հետ էլ խոսել։ Բայց, պարզվեց, հեղինակը խորամանկ տիպ ա, ու որոշել ա որ ծառերը խոսքի ստեղծված են, որ իրենց պտուղներով անվճար կիսվեն սաղի հետ։ Տեսնես նախապես խորհրդակցե՞լ ա ծառերի հետ։
Ոբշըմ, սենց արյունալի տեսարաններ էին, որոնց ժամանակ կասկածի դևը, որ իմ քիփն ա, փսփսում էր որ Սամն ա ուղարկել ։ Բուն գործի մասին, եթե հեքիաթային կամուֆլյաժը հանես վրայից, սովորական մի պատմություն ա, մի ամբիցիոզ տղամարդու մասին, ով ուզում էր որ իրենով բոլորը հիանան, և ով, անցավ քավարանը՝ սրանից աչքիս դաժը հեքիաթում չես խուսափի, որոշեց, որ վերագտել ա իրեն։
Հողի դողը մի հատ հոգեվիճակ-պատմվածք ա, որ ստեղծվում ա որոշակի բառերի շատությունից։ Աղմկոտ, տեղ տեղ ապաթիկ, հուսահատ, սահմանին հասնող, չհատող ու ինձ համար ինքը Սերովբեին փնտրող մարդը ոնց որ լինի, ուզում եմ որ գնա, իսկ ինքը հետ ա գալիս ու նույն հարցերը տալիս։
Տարբերվող աղջկա պատմվածքը․․․ առաջին դեմքից, շատ սիրուն պատմություն ա, այն մասին թե ինչքան յուրահատուկ ա ընկալում աշխարը հերոսուհին, ինչպես ա հոսում ժամանակն իր համար, մտքի հետաքրիր ընթացքը, բառերի հանդեպ չսերն ու պարելու հանդեպ սերը․․․ իսկ ծնողներն ուզում ֆիքսել իրան՝ հետն էլ ամեն մեկը իր մեթոդներով, որոնք ըստ հաշվարկների միշտ նույն արդյունքն էին տալիս: Ախր չի ուզում ինքը նոր պարի կոշիկներ ու վերջ․․․
Իտոգներ՝ ափսոս որ չհասցրի շուտ գրեմ, սաղիդ համարյա գուշակել էի
Շնորհակալություններս։
Freeman քեզ մի հատ պաչիկ եմ պարտք, ուզես չուզես
SWTS
Freeman (28.08.2019), ivy (27.08.2019), Progart (28.08.2019), Sambitbaba (28.08.2019)
Nancy Fulda-ի գրած ''Movement“ պատմվածքն աուտիզմի թեմայով երբևէ կարդացածս ամենալավ ու ամենասիրուն ստեղծագործությունն էր, որն ուզեցի կիսել ակումբցիների հետ, հատկապես որ աուտիզմի թեման վերջերս ակտիվ էր Ակումբում, մտածեցի՝ գուցե մի քանիսին հետաքրքիր լինի:Տարբերվող աղջկա պատմվածքը․․․ առաջին դեմքից, շատ սիրուն պատմություն ա, այն մասին թե ինչքան յուրահատուկ ա ընկալում աշխարը հերոսուհին, ինչպես ա հոսում ժամանակն իր համար, մտքի հետաքրիր ընթացքը, բառերի հանդեպ չսերն ու պարելու հանդեպ սերը․․․ իսկ ծնողներն ուզում ֆիքսել իրան՝ հետն էլ ամեն մեկը իր մեթոդներով, որոնք ըստ հաշվարկների միշտ նույն արդյունքն էին տալիս: Ախր չի ուզում ինքը նոր պարի կոշիկներ ու վերջ․․․
Ուրախ եմ, որ գոնե մեկը կարդաց ու արձագանքեց
Շեքլիի "The Future Lost"-ը հետաքրքիր էր, մտածացրեց ահագին, բայց կիսատ էր։ Ես մտքով մի 400 տարի էլ առաջ գնացի իրա գնացածից, լիքը բան էր փոխվել...
Վերջին խմբագրող՝ boooooooom: 28.08.2019, 01:03:
Կարճ
Կոնկրետ
ivy (28.08.2019)
Դե իմ հաշվարկներով պիտի որ մի քանի հարյուր տարի նման ազատ սեռական կյանքից, ու էդ ամենը էդ աստիճան սովորական բան սարքելուց հետո, պիտի որ "հետ նահանջ" սկսվեր։ Մինչ այդ գիտությունը դեղահաբեր կստեղծեր, որոնք խմողին մի քանի ժամանոց հաճույք կտային, առանց ֆիզիկական ջանքերի։ Միգուցե դրանից միջին վիճ. մարդը ավելի կգիրանար, բայց հավանական ա որ դա էլ մի այլ դեղահաբով կկարգավորվեր (սենց գրում եմ, ու մտահոգվում եմ էդ օրերի համար): Մոտավորապես էս կարգի ինչ որ բան։
Բայց դե էս ամենի հետ տիեզերքի մասով ահագին առաջ գնացած կլինեին, վիրտուալ աշխարհներ, կիսառոբոտ մարդիկ...
Վերջին խմբագրող՝ boooooooom: 28.08.2019, 12:00:
Կարճ
Կոնկրետ
Սեռական հաճույքն, իմ կարծիքով, մեծ կապ ունի զուգընկերոջ ֆիզիկական մոտիկությունը զգալու հետ. դա ոչ մի հաբով չես փոխարինի, ոնց որ մաստուրբացիան չի կարող տալ նույն հաճույքը, որովհետև այլ մարդու մոտիկությունն ու ներառվածությունը բացակայում է: Նենց որ, հույս ունեմ մարդիկ ապագայում էդ կարգի չեն անկապանա, որ զուգընկերոջը հաբերով փոխարինեն
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ