User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Ray Conniff & the Singers/Ռեյ Քոննիֆը և երգիչները

  1. #1
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ray Conniff & the Singers/Ռեյ Քոննիֆը և երգիչները

    Like the circles that you fiiind
    In the windmills of your mi-iiiiiiiiiind

    Ոոոոնց սիրեցի ես էս կատարումը: Առաջ միայն Fausto Papetti-ի կատարմամբ էի լսել Windmills-ը, ընդ որում շաաատ քիչ: Ու գաղափար անգամ չունեի, որ էս երգը խոսքեր ունի: Էնպես չի, որ քիչ լսելս պայմանավորված էր չսիրելու հետ, բայց իրենցից հետո ուղղակի պաշտեցի:
    Երևի հենց բացահայտելուս օրը որոշեցի, որ էս երաժշտին ու իր խմբին պետք ա մի լաաավ ուսումնասիրել:
    Իհարկե սկսեցի էն ալբոմից՝ որտեղ որ էս հրաշքն էր և իհարկե չհիասթափվեցի:

    Հիմա ունեմ իրենցից բեռնած բազմաթիվ ալբոմներ: Էլի՛ առաջնորդվել եմ ալբոմի շապիկներով: Ինչքան ծանոթ վերնագրեր էի տեսնում՝ էդքան ոգևորվում էի ու երջանկանում:
    Բացի դրանից՝ ընտիր հնարավորություն ա հին ու բարի երգերի հետ ավելի լավ ծանոթանալու, էլ չեմ խոսում ըստ բացահայտված հրաշք երգերի՝ ինձ համար նոր երաժիշտներ բացահայտելու մասին: Մի խոսքով՝ հին, նոստալգիկ ու ռոմանտիկ երաժշտության բոլոր սիրահարներին երաշխավորում ու խորհուրդ եմ տալիս՝ Ray Conniff & the Singers. Մեկը մյուսից հրաշք երգեր, գեղեցիկ կատարումներով:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. #2
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ՝ կարող ե՞ք գուշակել, թե ում շնորհիվ եմ բացահայտել նրանց:


    Ըստ որոշ ալբոմների շապիկների Ray Conniff-ը բացի երգչախմբի ղեկավարը լինելուց` երաժիշտ շեփորահար է: Նաև հեղինակել է որոշ երգեր ու մեղեդիներ:
    Մի օր աչքի էի անցկացնում վիքիպեդիայում իր ստեղծագործությունների ցուցակը՝ տեսա "Ray Conniff in Moscow", ուզեցի լսեմ, տեսնեմ ի՞նչ երաժշտություն գրած կլիներ հատուկ այդ այցի կապակցությամբ: Պարզվեց մի ամբողջ ալբոմ ունի այն ժամանակվա սովետական ռուսերեն երգերով: Իսկ համապատասխան վերնագրով մեղեդին՝ ալբոմի բացումն էր: Շատ հետաքրքրեց, արդյոք հենց ռուսերեն երգու՞մ էին, թե՞ Ray Conniff-ն այս անգամ նվագախմբով է հանդես գալիս: Հենց միանգամից բեռնեցի ու լսեցի: Ձեզ էլ կառաջարկեմ:

    Ի դեպ՝ երգերից մեկը մեր Բաբաջանյանինն է, իսկ երկուսը Տարիվերդիևինը (միակ կոմպոզիտորն է, ով ալբոմում երկու երգ ունի): Ու Крокодил Гена-ն է՛լ կա:



    Երբեմն մտածում եմ արդյոք այսինչ հայտնի երգը կատարե՞լ են՝ ներառվա՞ծ է իրենց մեեեծ երգացանկում: Ray Conniff-ի անունով գուգլում եմ երգի վերնագիրը: Քիչ առաջ է՛լ դա արեցի և իհարկե երջանկացա:


    Վերջին խմբագրող՝ Smokie: 15.08.2019, 16:53:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (16.08.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •