Like the circles that you fiiind
In the windmills of your mi-iiiiiiiiiind
Ոոոոնց սիրեցի ես էս կատարումը: Առաջ միայն Fausto Papetti-ի կատարմամբ էի լսել Windmills-ը, ընդ որում շաաատ քիչ: Ու գաղափար անգամ չունեի, որ էս երգը խոսքեր ունի: Էնպես չի, որ քիչ լսելս պայմանավորված էր չսիրելու հետ, բայց իրենցից հետո ուղղակի պաշտեցի:
Երևի հենց բացահայտելուս օրը որոշեցի, որ էս երաժշտին ու իր խմբին պետք ա մի լաաավ ուսումնասիրել:
Իհարկե սկսեցի էն ալբոմից՝ որտեղ որ էս հրաշքն էր և իհարկե չհիասթափվեցի:
Հիմա ունեմ իրենցից բեռնած բազմաթիվ ալբոմներ: Էլի՛ առաջնորդվել եմ ալբոմի շապիկներով: Ինչքան ծանոթ վերնագրեր էի տեսնում՝ էդքան ոգևորվում էի ու երջանկանում:
Բացի դրանից՝ ընտիր հնարավորություն ա հին ու բարի երգերի հետ ավելի լավ ծանոթանալու, էլ չեմ խոսում ըստ բացահայտված հրաշք երգերի՝ ինձ համար նոր երաժիշտներ բացահայտելու մասին: Մի խոսքով՝ հին, նոստալգիկ ու ռոմանտիկ երաժշտության բոլոր սիրահարներին երաշխավորում ու խորհուրդ եմ տալիս՝ Ray Conniff & the Singers. Մեկը մյուսից հրաշք երգեր, գեղեցիկ կատարումներով:
Էջանիշներ