Լիքը ղալմաղալ, կուրծք ծեծոցիներ, վերջում էլ իրար կոկորդ կռծել, բայց ԱԺ պատերինց դուրս համարյա ոչ մի ծովաբողկ չի փոխվում երկրում։ Հիմա լեգիտիմ ընտրություններից հետո էս դատարկապորտներն են մեր ինտելեկտուալ ավանգարդը, ի՞նչ եք ուզում ։Ճ
Դեգեներատների մասին բան էի ասում, բանանի կլեպներ էիք շպրտում վրես, բա․․․ #միԲարիՊտուղ
Հ․Գ․ Դպրոցներում վայթե «հանրային ելույթ» առարկա է պետք մտցնել, փաստացի մեր ժողովդրի մեծ մասը էֆեկտիվ ու կառուցողական խոսք ու նյութ մատուցելու ունակությունից զուրկ է, գոնե մի 20 տարի հետո բան փոխվի, հը…
Երկրորդ հերթին էլ աշխարհի ամենալեգիտիմ իշխանությունները չափազանց զգայուն ու նրբիկ են տարբեր ամբաղ զամբաղ քննադատությունների նկատմամբ, լավ կլինի մի քիչ իրենց հավաքեն ու էական զբաղմունքով լցնեն իրենց առօրյան, եթե իհարկե ի վիճակի են:
Երրորդ հերթին էլ, քիթս կտրեմ, թե սրանց մտքով երբեվիցե կանցնի արմատական պատճառների օբյեկտիվ վերծուծություն անել ու ուղղիչ գործողությունների մասին մտածել, պրոբլեմի անունը կդնեն սադրանքներ, հոգեբանական ճնշումներ, մի խոսքով տատս կասեր՝ արտ խախուտ, մահանան՝ կարկուտ:
Էջանիշներ