Ես էս ԱԺի մասին միշտ էս համենատությունն եմ անում։
Նախորդում դե լիքը մարդ նստած էր մենակ կոճակ սեղմելու համար։ Նույնիսկ «ազգի մշակույթի համար խիստ մտահոգ» Շուշանը փաստացի հասարակ կոճակ սեղմող էր։
Նոր ԱԺ-ում, թեև էլի կան դեբիլ մտքեր արտահայտողներ (Քրիստինե Պողոսյանը, որ պատրաստ ա վարչապետի ցանկացած առաջարկին կողմ քվեարկել, այսինքն նույն կոճակ սեղմողն ա, Սոֆիա Հովսեփյանը, որ դեբիլ մտքերի շտեմարան ա, Գևորգ Գորգիսյանը, որին բազմիցս ներկայացրել են, որպես խելացի մարդ, ու հիմա էդ մարդկանց երեսին եմ ասում, որ ինձ խաբել են), ամեն դեպքում նոր կազմում մեծ մասը հասկանում են, թե ինչի համար են եկել, ու փորձում են ամեն հարցում սեփական կարծիքն ու տեսակետն էլ արտահայտել։
ԱԺ-ի աշխատանքի արդյունավետությունն ընթացքում ավելի բարձր կլինի, բայց դե հաշվի առնենք, որ նոր պատգամավորներից շատերը մեկ տարի առաջ չէին էլ պատկերացնում, որ մի օր պատգամավոր կդառնան։ Մարդիկ պատրաստ չէին, ու դանդաղ հունի մեջ են մտնում։
Էջանիշներ