Հայկօ-ի խոսքերից
Ստեղ մի ուրիշ հետաքրքիր պահ էլ կա: Լրիվ համաձայն եմ, որ Ալենը տեղով ապաշնորհ թյուրիմացություն ա ու նվնվալուց, ամենաանպատեհ ժամանակ հիմն փոխելուց ու քամակով այլևայլ բոմբեր գցելուց բացի ուրիշ բանի ընդունակ չի: Ու որ հաստատ հիմա իր տեղում չի: Բայց ուզում եմ մի ուրիշ տեսանկյունից էլ նայել էս ամեն ինչին:
Ադեկվադենք ամեն ինչ անում են, որ իրենց ներկայացնեն որպես հայրենասեր որձ մաչոներ: Ու մանավանդ Արթուրը․ ջիմից մկանները ձգած նկարներ ա գցում, զինվելու կոչեր անում, հոխորտում, ուժեղ տղու մորուք աճացնում, սև շորեր հագնում, հաշվերարդարներով սպառնում սրան-նրան ու բամբ ձայնով խոսում զանազան այլ խիզախ բաների մասին: Ու էդ կերպարը աշխատում ա․ հիմա ստեղ ինչ ուզում ենք՝ ասենք, իրենք հետևորդների լավ էլ բանակ ունեն, ու էդ մարդկանցից ոչ բոլորն են փողով թատրոն խաղում: Մարդիկ սիրում են քաջ ըմբոստերին:
Ու հանկարծ փողոցում մաչո Արթուրի վրա բռնություն են կիրառում: Ընդ որում՝ ոչ թե մի քանի հոգով անսպասելի հարձակվում են, ճնշում, ծեծում, Արթուրն էլ հերոսաբար պաշտպանվում ա ու մի թեթև արյունլվիկ լինում, բայց դուխը չի գցում ու հարձակվողներին էլ լարում, այլ քիթումռութը նենց ձեռի հետ ջարդում են՝ որպես պատիժ մի բանի համար, որը հայերի 99%-ի կարծիքով հենց տենց պատժի արժանի արարք ա: Ու ջարդում ա ո՞վ՝ հայերի նույն 99%-ի կարծիքով անատամ փափուկ խաղալիք Ալենը, ով ախր ընդհանրապես չի տեղավորվում «արժանի հակառակորդ» կերպարի մեջ: Ու ինչ ա անում մաչո Արթու՞րը․ տեղնուտեղը արյունլվիկ, խեղճ, բերանը ծուռ նկար ա գցում ՖԲ ու բողոքում, որ փողոցում դեմքին մի հատիկ խփել են:
Ինչ ուզում եք՝ ասեք, էս ամեն ինչը շատ խնդալու ա: Ու իդեալական լավ արդյունք ա տալու հենց նույն Ադեկվադենց բեմից գցելու ու իշխանություններին ձիու վրա դնելու առումով: Ծանր ժամանակները պահանջում են ծանր լուծումներ, իսկ փնթի ժամանակները պահանջում են փողոցում գլխել փնթի գյադեքին, նենց որ՝ Ալենին հաստատ մի թեթև կշտամբելու են, քթների տակ խնդմնդան, աչքով անեն ու անցնեն առաջ: Իսկ Արթուրը մնալու ա նույն լաչառն ու շարունակելու ա անել նույն բանը, բայց արդեն ավելի զվարճալի դիրքերից:
Եկեք խոստովանենք, որ էս նորերը նախորդների էպիկությանը չեն հասնի, իհարկե, բայց մեկ ա՝ իրենք էլ իրենց ուրույն շարմը ունեն:
Էջանիշներ